Posted in Գրականություն 9

Հավերժական սեր

17.11.2025

Աշխատանք դասարանում 

Կարդա՛ Իսահակյանի ,,Հավերժական սեր,, ստեղծագործությունը և պատասխանիր հարցերին։ 

1. Առանձնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։
Սկզբում Թադմորի ապարանքը ներկայացվում է ճոխ, հինավուրց ու փառավոր։ Այն մի տեսակ կենդանի է թվում՝ լի պատմությամբ, գեղեցկությամբ ու հին շքեղությամբ։ Ամեն ինչ խաղաղ է, լուռ և ներդաշնակ։ Այդ նկարագրությունը կարծես բացում է սիրո պատմության դուռը․ ամեն ինչ գեղեցիկ է ու հավերժական։

Վերջում ապարանքը դառնում է դատարկ, լքված, լռությամբ պատված մի վայր։ Այն այլևս չունի այն նախկին փայլը։ Հեղինակը հատուկ ցույց է տալիս, որ ամեն բան փոխվում է՝ մարդկանց կյանքը, սերն ու աշխարհը։ Միայն հիշողությունն ու սերը են մնացել նույնը՝ հենց դա էլ բանաստեղծության գլխավոր միտքն է։

2. Բառարանից գտիր բամբիշ, մանկլավիկ, նաժիշտ, ձեղուն, սնդուս, թալկանալ, եբենոսյան, մուշկ, կնդրուկ բառերի բացատրությունը։

Բամբիշ — պալատի կամ հարազատների մոտ ծառայող կին, աշխատող կին։
Մանկլավիկ — երիտասարդ տղա, դեռ նոր հասունացող։
Նաժիշտ — ազնվականների կամ հարստատերերի տուն աշխատող կին, ծառայուհի։
Ձեղուն — տան վերին մաս, տանիքի ներքևի հատված (քոշից փոքր սենյակ)։
Սնդուս — փայլուն, մետաքսանման կտոր։
Թալկանալ — հալվել, բարակվել, մաշվել կամ կորցնել ուժը։
Եբենոսյան — պատրաստված սև, կարծր, թանկարժեք փայտից։
Մուշկ — ուժեղ, քաղցր բույր ունեցող նյութ (օգտագործվում է օծանելիքներում)։
Կնդրուկ – թունդ, որոշակի ծանր հոտ ունեցող նյութ, նաև օգտագործվում է օծանելիքներում։

3. Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո մտորումները։ 
«Հավերժական սեր»-ում Իսահակյանը ցույց է տալիս, թե որքան ուժեղ կարող է լինել մարդու զգացումը։ Թեև հերոսի սիրած աղջիկը չկա, բայց նրա հիշողությունն ու կերպարը միշտ կենդանի են։ Դա ցույց է տալիս, որ երբ մարդ իսկապես սիրում է, այդ զգացումը չի անցնում ժամանակի հետ։ Նույնիսկ եթե կյանքը փոխվում է, մարդը մեծանում է, աշխարհը շատ բան է կորցնում, սերը կարող է մնալ որպես մի սուրբ բան, որը պահում է մարդու հոգին։ Ինձ թվում է՝ ստեղծագործության ուժը հենց զգացմունքի անկեղծության մեջ է։

4. Գրի՛ր էսսե կամ ստեղծագործական աշխատանք վերնագրերից մեկով՝

  • Սիրո և սպասման փոխհարաբերությունը Իսահակայանի ,,Հավերժական սեր,, ստեղծագործությունում, 
  • Սիրո իդեալականացումը և իրականությունը, 
  • Սերը չի չափվում ժամանակով, 
  • Ի՞նչն է դարձնում զգացմունքը հավերժական՝ հիշողությունը, երազանքը, թե հավատը զգացումիդ հանդեպ,
  • Հավերժական սերը՝ իդեա՞լ, թե՞ իրական հոգեվիճակ։
Posted in Գրականություն 9

Սերը չի չափվում ժամանակով

Սերը շատ մարդիկ փորձում են չափել՝ ո՞րքան է տևել, ինչքա՞ն երկար են մարդիկ սպասել իրար, կամ ինչքա՞ն է անցել նրանից, երբ զգացումը ծնվել է։ Բայց իրականում սերը ժամանակով չի չափվում։ Դա ավելի խոր բան է։ Երբ մարդը սիրում է, այդ զգացումը ապրում է իր մեջ՝ անկախ նրանից, թե քանի օր կամ քանի տարի է անցել։

Իսահակյանի «Հավերժական սեր» ստեղծագործությունում հերոսը տարիներ անց էլ հիշում է աղջկան, նրա աչքերը, ժպիտը, նրա հետ կապված ամեն ինչ։ Աշխարհը փոխվում է, մարդիկ անցնում են, բայց նրա սերը նույնն է մնում։ Սա ցույց է տալիս, որ իրական զգացմունքը չի մարում, որովհետև այն կապում է մարդկանց։

Կարելի է ասել, որ երբ մարդը ճշմարիտ սեր է զգում, նա չի հարցնում՝ «ինչքա՞ն երկար կպահպանեմ», որովհետև դա ինքն իրեն է պահպանվում։ Ժամանակը կարող է փոխել մարդու կյանքը, բայց չի կարող ջնջել այն, ինչ իսկապես թանկ է եղել նրա համար։

Այստեղ ես հավատում եմ այն մտքին, որ սերը չի չափվում ժամանակով, որովհետև այն ապրում է հիշողության, հոգու և սրտի մեջ՝ անկախ տարիներից ու փոփոխություններից։

Posted in Հանրահաշիվ 9

ՔԱՌԱԿՈՒՍԱՅԻՆ ԵՌԱՆԴԱՄԻ ԳՐԱՖԻԿԸ

1)Գտե՛ք նշված քառակուսային եռանդամի գրաֆիկի գագաթի կոորդինատները.
ա) y = x2 — 5x + 3

գ) y = 2x2 — 4x + 6

դ) y = — 6x2 — 18x + 24

3)Քառակուսային եռանդամի գրաֆիկի գագաթի կոորդինատներն են (x0, y0), իսկ զրոները՝ x1-ն ու x2-ը: Գտե՛ք x0-ն, եթե հայտնի է, որ. ա) x1 = 4, x2 = 10 բ) x1 = — 5, x2 = — 9

(-5+-9)/2=-7 գ) x1 = — 3, x2 = 9

(-3+9)/2=3 դ) x1 = — 6, x2 = 0

(-6+0)/2=-3 ԼՈՒԾՈՒՄ` ա) f(x) = ax2 + bx + c պարաբոլի համար x0 = −b/2a: Ըստ Վիետի թեորեմի՝ x1 + x2 = −b/a: Այս հավասարության երկու կողմը բաժանելով 2-ի՝ ստանում ենք (x1 + x2)/2 = −b/2a, որը հենց x0-ն է: Քանի որ x1 = 4 և x2 = 10, ուրեմն՝ x0 = (4 + 10)/2 = 7:

4)Գծե՛ք քառակուսային եռանդամի գրաֆիկը: Գտե՛ք այդ գրաֆիկի գագաթն ու զրոները. ա) x2 + 4x — 5

(-2;-9)

(-5;0)

(1;0) բ) x2 — 6x + 5

(3;-4)

(1;0)

(5;0) գ) 5x2 — 15x + 10

(1.5;-1.25)

(1;0)

(2;0) դ) 4x2 — 9x + 10

(1.125;≈4.9) ե) — 2x2 + 8x — 6

(2;2) (1;0)

(3;0)

զ) — 3x2 + 8x — 6

(-4/3;-34/3)

Posted in Կենսաբանություն 9

Քրոմոսոմներ, գեներ, կարիոտիպ

Կարիոտիպը նշանակում է…

ա) Գեների հաջորդականության ամբողջականությունը
բ) Օրգանիզմի բոլոր սպիտակուցների համախումբը
գ) Օրգանիզմի քրոմոսոմների ամբողջական հավաքածուն՝ քանակը, չափը և ձևը
դ) ԴՆԹ-ի կրկնօրինակման գործընթացը

Մարդու սոմատիկ բջիջներում քանի՞ քրոմոսոմ կա։

ա) 22
բ) 23
գ) 44
դ) 46

Մարդու սեռաբջիջներում (գամետներում) քանի՞ քրոմոսոմ կա։

ա) 23
բ) 46
գ) 44
դ) 22

Քրոմոսոմների մեծամասնությունը ի՞նչ ձև ունեն մետաֆազում։

ա) Օղակաձև
բ) S-աձև
գ) X-աձև (երկքրոմատիդ)
դ) Գնդաձև

Քանի՞ զույգ ավտոսոմ և քանի՞ զույգ սեռական քրոմոսոմ ունի մարդը։

ա) 23 ավտոսոմ, 1 սեռական
բ) 22 ավտոսոմ, 1 սեռական
գ) 22 սեռական, 1 ավտոսոմ
դ) 23 սեռական, 2 ավտոսոմ

Posted in Աշխարհագրություն 9

Հողային ծածկույթը և բուսական աշխարը

Պատասխանել հարցերին

1․Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ տարածքի հաղային տիպերի բազմազանությունը։
Հայաստանում հողերը բազմազան են, որովհետև երկիրը լեռնային է, բարձրությունները տարբեր են, կլիման տարբեր գերեզմաններում տարբեր է, քարերի ու հողի նյութերը տարբեր են, և բույսերն էլ ամեն տեղ միանման չեն։

2․Նշե’լ Հանրապետությունում ամենատարածված հողային տիպերը։
Շագանակագույն հողեր, սևահողեր, լեռնային անտառային հողեր, մորենի հողեր։

3․Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ բուսական և կենդանական աշխարհի բազմազանությունը։
Բազմազանությունն առաջացել է, որովհետև բարձրությունները զգալիորեն փոխվում են, կլիման շատ տարբեր է, Հայաստանը անցումային տարածք է տարբեր տարածաշրջանների միջև, և երկրում կան բազմաթիվ լեռնային ու հովտային լանդշաֆտներ։

4․Թվարկե’ք ՀՀ բուսականության վերընթաց գոտիները։
Անապատային և կիսաանապատային գոտի, տափաստանային գոտի, անտառային գոտի, ենթալպյան գոտի, ալպյան գոտի։

Posted in Հայոց լեզու 9

Լրացուցիչ

10-16.11.2025

Դո՛ւրս գրիր բայեր և որոշիր, թե որ խոնարհման են։ 

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:

ե խոնարհման- ցատկում էի, լսեցի, հիշեցի, տխրեցրեց, չմտահոգվեցի, ցատկելու

ա խոնարհման- ուշացել եմ, գիտեի, ունենալով

2. Տրված բայերը դարձրու պատճառական.

Սովորել- սովորեցնել
քնել- քնեցնել
պայծառանալ- պայծառացնել
զգալ- զգացնել
զբաղվել- զբաղեցնել
զնգալ- զնգացնել
դադարել- դադարեցնել
փայլել- փայլեցնել
նրբանալ- նրբացնել
ծաղկել- ծաղկեցնել 

3. Կետադրե՛ք ։

Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով և դրանցից որն էլ պատահել է փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր տարիներ առաջ ճահճային թռչունների որսի ժամանակ մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը պատշգամբի մի անկյունում նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն բերելով խոտեր ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները բայց երբ համոզվում են որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք շաբաթներով կարող են ոչինչ չուտել  բայց շատ հեշտ են դիմանում որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է ուստի չի շտապում:

Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ,
ճահճային թռչունների որսի ժամանակ մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝ պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով
խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում
գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք. շաբաթներով կարող են ոչինչ չուտել,  բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում  և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է, ուստի չի շտապում:

Posted in Հայոց լեզու 9

Անհատական նախագիծ

Լեվ Տոլսթոյ <<Երեք հարց>>

Մի անգամ մի թագավոր մտածեց, որ եթե միշտ իմանար՝
երբ է պետք յուրաքանչյուր գործը սկսել,
ովքե՞ր են այն մարդիկ, որոնց հետ պետք է և չպետք է գործ ունենալ,
և, ամենագլխավորը, եթե միշտ իմանար՝ որն է բոլոր գործերից ամենակարևորը,
ապա ոչ մի բանում չի ունենա անհաջողություն։

Եվ այսպես մտածելով՝ թագավորը իր թագավորության մեջ հայտարարեց,
որ մեծ պարգև կտա նրան,
ով կսովորեցնի իրեն՝
ինչպես իմանալ յուրաքանչյուր գործի ճիշտ ժամանակը,
ինչպես իմանալ՝ ովքեր են ամենաանհրաժեշտ մարդիկ,
և ինչպես չսխալվել՝ որոշելով, թե որ գործն է ամենակարևորը։

Սկսեցին գալ գիտուն մարդիկ և տարբեր կերպ պատասխանել նրա հարցերին։

Առաջին հարցին ոմանք ասում էին,
որ պետք է նախօրոք կազմել օրվա, ամսվա, տարվա ճշգրիտ ժամանակացույց
և խստորեն հետևել դրան՝ որ ամեն մի գործ արվի իր ժամին։
Մյուսները ասում էին, որ առաջ չի կարելի որոշել՝ ինչ անել և երբ անել,
այլ պետք է չտար отвлекаться դատարկ զվարճություններից
ու միշտ ուշադիր լինել տեղի ունեցածին և անել այն, ինչ տվյալ պահին պահանջվում է։
Երրորդները ասում էին, որ որքան էլ մարդ ուշադիր լինի,
մեկը երբեք չի կարող ամեն անգամ ճիշտ որոշել,
թե որն է ճիշտ ժամանակը, ու պետք է ունենալ իմաստունների խորհուրդ։
Չորրորդները ասում էին, որ լինում են գործեր,
որոնց ժամանակը որոշելու համար արդեն ուշ է հարցնել,
և պետք է անպայման իմանալ, թե ինչ է լինելու առաջ։
Այդպիսի բան կարող են իմանալ միայն մոգերը,
այդ պատճառով էլ պետք է հարցնել նրանց։

Երկրորդ հարցին նույնպես տարբեր ձևով էին պատասխանում։
Մի քանիսը ասում էին՝ ամենաանհրաժեշտ մարդիկ թագավորի համար նրա կառավարիչներն են,
մյուսները՝ քահանաները,
երրորդները՝ բժիշկները,
չորրորդները՝ բանակը։

Երրորդ հարցին էլ ամեն մեկը տալիս էր առանձին պատասխան։
Մի մասը ասում էր՝ գիտությունն է ամենակարևոր գործը,
մյուսները՝ պատերազմական արվեստը,
երրորդները՝ աստվածապաշտությունը։

Բոլոր պատասխանները տարբեր էին,
ու թագավորը դրանցից ոչ մեկի հետ չհամաձայնեց և որևէ մեկին պարգև չտվեց։
Որպեսզի ստանա ամենաճիշտ պատասխանները,
նա որոշեց հարցնել մի ճգնավորի,
որի մասին մեծ համբավ կար՝ որպես շատ իմաստուն մարդու։

Ճգնավորը ապրում էր անտառում,
երբեք դուրս չէր գալիս և ընդունում էր միայն հասարակ մարդկանց։
Դրա համար էլ թագավորը հագավ պարզ հագուստ
և, իր զինվորներին թողնելով ճանապարհին,
մենակ եկավ նրա խրճիթը։

Երբ թագավորը մոտեցավ,
ճգնավորը իր խրճիթի առաջ բանջարանոց էր փորում։
Տեսնելով թագավորին՝ նա ուզեց ողջունել,
բայց նորից ձեռնարկեց փորելուն։
Ճգնավորը հյուծված ու թույլ էր՝
ընդամենը փոքրիկ հողակտորներ հանելով՝ ծանր շնչում էր։

Թագավորը ասաց.
— Ես եկել եմ քեզ մոտ, իմաստուն ճգնավոր,
որպեսզի պատասխանես երեք հարցերիս…

Ճգնավորը լսեց, բայց ոչինչ չպատասխանեց՝ շարունակելով փորել։
Թագավորը նրան ասաց.
— Դու հոգնեցիր, տուր, ես կփորեմ։

Ճգնավորը շնորհակալություն հայտնեց, նստեց գետնին,
ու թագավորը սկսեց փորել։
Երկու ակոս փորվելուց հետո թագավորը կրկին հարցրեց,
բայց ճգնավորը լռեց։

Երկու ժամ անց, երբ արևը մայր էր մտնում,
ճգնավորը ասաց.
— Ահա ինչ-որ մեկն է գալիս։

Թագավորը շրջվեց և տեսավ մի մարդ,
որ վազելով էր գալիս անտառից՝
ձեռքերը պահած փորին, որից արյուն էր հոսում։
Նա ընկավ գետնին։

Թագավորը և ճգնավորը նայեցին՝
մարդն ունի մեծ վերք։
Թագավորը լվաց, կապեց,
շատ անգամ փոխեց արյունով թրջված վիրակապերը։

Երբ արյունը կանգնեց,
վիրավորն աչքերը բացեց ու խնդրեց ջուր։
Թագավորը բերեց, հասցրեց նրան։
Հետո նրա հետ տեղափոխեցին խրճիթ
և դրեցին մահճակալին։
Թագավորը այնքան էր հոգնացած,
որ քուն մտավ հենց շեմքին նստած։

Առավոտյան շուտ վիրավորը արթնացավ ու սեղմ ձայնով ասաց.
— Ների՛ր ինձ…

— Ես քեզ չեմ ճանաչում և ոչ մի բանում չեմ կարող ներում տալ, — ասաց թագավորը։

— Ես քեզ ճանաչում եմ, — ասաց նա։
— Ես քո թշնամին եմ։ Դու կասեցրիր իմ եղբորը և խլեցիր իմ ունեցվածքը։
Ես եկել էի քեզ սպանելու,
բայց քո ծառայողները ինձ ճանաչեցին և վիրավորեցին։
Եթե դու ինձ չփրկեիր, ես կմեռնեի։
Ես եկել էի սպանելու քեզ, բայց դու ինձ փրկեցիր։
Եթե ապրեմ, ես ու իմ որդիները
քեզ ամենավստահելի ծառաներս կլինենք։
Ների՛ր ինձ։

Թագավորը ուրախացավ, որ հաշտվեց թշնամու հետ,
նրան ներեց,
խոստացավ վերադարձնել ունեցվածքը
և բուժում ուղարկել։

Դրանից հետո թագավորը մոտեցավ ճգնավորին ու ասաց.
— Վերջին անգամ եմ խնդրում՝ պատասխանիր իմ հարցերին։

Ճգնավորը պատասխանեց.
— Դու արդեն ստացել ես պատասխանները։

— Ինչպե՞ս, — հարցրեց թագավորը։

Ճգնավորը ասաց.
— Եթե դու երեկ չսփոփեիր իմ թույլ մարմինը
և չփormapի՛ր իմ այգին,
այլ գայիս ետ՝
այն մարդը քեզ վրա կմտներ,
և դու կզղջայիր, որ ինձ հետ չես մնացել։
Ուրեմն ամենակարևոր ժամանակն էր այն, երբ դու փորում էիր այգին,
և ես այն ժամանակ քո համար ամենակարևոր մարդն էի,
իսկ ինձ օգնելը՝ ամենակարևոր գործը։

Երբ այն վիրավորը եկավ,
ամենակարևոր ժամանակը դարձավ այն, երբ դու նրան օգնում էիր,
քանի որ առանց քեզ նա կմեռներ։
Ուրեմն նա էր այդ պահին ամենակարևոր մարդը,
և նրան օգնելն էր ամենակարևոր գործը։

Հիշիր՝ ամենակարևոր ժամանակը հենց այս պահն է,
որովհետև միայն այս պահին մենք իշխանություն ունենք մեր վրա։
Ամենակարևոր մարդը նա է, ում հետ հիմա ես,
որովհետև ոչ ոք չգիտի՝ նորից կհանդիպի՞ որևէ մեկին։
Ամենակարևոր գործը բարություն անելն է,
որովհետև միայն այդ պատճառով է մարդը ուղարկված աշխարհ։

Տեկստի աղբյուրը։

Վերլուծություն
Մի արքա մտածեց՝ ուզում է իմանալ երեք բան՝ երբ է ամենակարևոր ժամանակը, ով է ամենակարևոր մարդը և ինչ է ամենակարևոր գործը:

Արքան օգնեց մի մենակյացին և փրկեց վիրավոր մարդուն: Մենակյացը բացատրեց.

  • Ամենակարևոր ժամանակը՝ հիմա է:
  • Ամենակարևոր մարդը՝ այս պահին կողքիդ գտնվող մարդը է:
  • Ամենակարևոր գործը՝ անել լավ բան նրան է:

Ստացվում է՝ չպետք է սպասել, պետք է հիմա օգնել և լավ գործ անել:

Posted in Հանրահաշիվ 9

Առաջադրանքներ կրկնության համար

1)Հաշվել արտահայտության արժեքը․

ա)1 4/7
բ)29/39
գ)-1/20
դ)12/75 4/25

2)Հաշվել արտահայտության արժեքը․

ա)|5a + 2| — |a — 2|, եթե a = 4
22-2=20

բ)|3a — 6| — |2a — 1|, եթե a = -2
12-5=7

գ)|2a — 5| — |5a — 3|, եթե a = -6
17-33=-16

դ)|4a + 2| — |a|, եթե a = -2
6-2=4

3)Հաշվել արտահայտության արժեքը․

ա)8
բ)25
գ)5
դ)25

4)Լուծել խնդիրները․

1)8 տրակտոր 10 օրում վարում են 320 հա տարածք։

ա)3 տրակտորները 5 օրում քանի՞ հա տարածք կվարեն։
60

բ)8 տրակտորները քանի՞ օրում կվարեն 160 հա տարածք։
5

2)4 տրակտոր 7 օրում վարում են 280 հա տարածք։

ա)3 տրակտորները 4 օրում քանի՞ հա տարածք կվարեն։
120

բ)5 տրակտորները քանի՞ օրում կվարեն 300 հա տարածք։
6

3)5 տրակտոր 7 օրում վարում են 210 հա տարածք։

ա)2 տրակտորները 3 օրում քանի՞ հա տարածք կվարեն։
36

բ)4 տրակտորները քանի՞ օրում կվարեն 120 հա տարածք։
5

Posted in English 9

Do We Live to Work or Work to Live?

People work every day. Some people think work is the most important thing in life. They live to work. They want to be very good at their job. They work many hours and sometimes forget to rest. This can make them tired or unhappy.

Other people think work is only a part of life. They work to live. They go to work to earn money. Then they go home to spend time with family and friends. They want to enjoy life, relax, and do hobbies. For them, free time is more important than work.

I think people need both work and free time. Work gives us money and helps us feel useful. Free time helps us stay happy and healthy. It is good to have balance.

In conclusion, some people live to work, and some people work to live. Everyone is different, but it is important to find time both for work and for life.

Posted in Երկրաչափություն 9

Եռանկյունների նմանության հայտանիշները

Եռանկյունների նմանության առաջին հայտանիշը․

Եթե մի եռանկյան երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու անկյուններին, ապա եռանկյունները նման են:  

Եթե ∢B=∢E և ∢C=∢F, ապա ΔABC∼ΔDEF

Եռանկյունների նմանության երկրորդ հայտանիշը․

Եթե մի եռանկյան երկու կողմերը համեմատական են մյուս եռանկյան երկու կողմերին, իսկ այդ կողմերով կազմված անկյունները հավասար են, ապա եռանկյունները նման են:

Եթե AB/DE=AC/DF և ∢A=∢D, ապա ΔABC∼ΔDEF

Եռանկյունների նմանության երրորդ հայտանիշը․

Եթե մի եռանկյան երեք կողմերը համեմատական են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա եռանկյունները նման են:

Եթե AB/DE=BC/EF=AC/DF, ապա ΔABC∼ΔDEF

Խնդիրներ լուծելիս, սկզբում պետք է համոզվել, որ տրված եռանկյունները նման են: Եթե եռանկյունների նմանությունը տրված չէ, ապա դա պետք է ապացուցել:

Առաջադրանքներ․

1)Նմա՞ն են ABC և A1B1C1 եռանկյունները, եթե AB = 3մ, BC = 4մ, AC = 6մ, A1B1 = 9մ, B1C1 = 12մ , A1C1 = 18մ:

Այո A1B1/AB=B1C1/BC=A1C1/AC

2)Նմա՞ն են երկու եռանկյուններ, եթե մեկի կողմերը հարաբերում են ինչպես 3:8:9, իսկ մյուսի կողմերը 24 սմ, 9 սմ, 27 սմ են:
Նման են
9/3=24/8=27/9

3)ABC և BCD եռանկյուններում AB = 36 սմ, BC = 18սմ, AC = 20 սմ, DC = 9սմ, DB = 10 սմ: Ապացուցեք, որ ΔABC ~ ΔBCD :
36/18=18/9=20/10

4)O գագաթով անկյան կողմերից մեկի վրա վերցված են A և B, իսկ մյուսի վրա C և D կետերը այնպես, որ AO = 4 սմ, BO = 7սմ, OC =12 սմ, OD = 21սմ: Նման են OAC և OBD եռանկյունները:
12/21=4/7

5)Ըստ նկարների տվյալների՝ գտեք x–ը և y–ը։

x=9
y=21

6)M-ը և N-ը ABC եռանկյան համապատասխանաբար AB և BC կողմերի միջնակետերն են: Ապացուցեք, որ ABC եռանկյունը նման է MBN եռանկյանը:

AB/MB=BC/NB
B ընդհանուր անկյուն