Posted in Քիմիա 9

Թթուներ

  • Գրիր աղաթթվի քիմիական բանաձևը։

HCl

  • Նշիր՝ որ տարրերն են կազմում ծծմբական թթուն (H₂SO₄)։

ջրածին, ծծումբ, թթվածին

  • Թթուների բաղադրության մեջ պարտադիր ի՞նչ տարր կա։

ջրածին

  • Ինչ իոն է տալիս թթուն ջրում լուծվելիս։

H+

  • Նշիր՝ ուժեղ թե թույլ թթու է․

ա) HCl

ուժեղ

բ) H₂CO₃

թույլ

  • Ընտրիր՝ որ նյութն է թթու.
    ա) NaOH
    բ) H₂SO₄
    գ) CaO
  • Նշիր՝ որ նյութերն են ստացվում թթվի և հիմքի փոխազդեցության արդյունքում։

աղ և ջուր

  • Գրի՛ր ազոտական թթվի բանաձևը և ասա դա միատոմյա՞, թե բազմատոմյա թթու է։

HNO3 միատոմ

  • Գրի՛ր թթվի անվանումները.
    ա) H₂SO₄ →ծծմբական թթու
    բ) HNO₃ →ազոտական թթու
    գ) H₂CO₃ →ածխաթթու
  • Նշիր, թե որ թթուներն են ուժեղ, իսկ որոնք՝ թույլ․
    HCl-ուժեղ, H₂SO₄-ուժեղ, H₂CO₃-թույլ, H₂S-թույլ
  • Գրիր թթվի և հիմքի փոխազդեցության հավասարումը․
    NaOH + HCl → NaCL + H2O
  • Գրիր մետաղի և թթվի փոխազդեցության հավասարումը․
    Zn + H₂SO₄ → ZnSO4+H2
  • Գրիր մետաղական օքսիդի և թթվի փոխազդեցությունը․
    CuO + H₂SO₄ → CuSO4+H2O
  • Հաշվիր՝ քանի գրամ աղաթթու է անհրաժեշտ 5 գ կալցիումի օքսիդը չեզոքացնելու համար։   CaO+2HCl→CaCl2 +H2 O
Posted in Հայոց լեզու 9

Գործնական քերակնություն

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին

անպայման տուն վերադառնալու: Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու ձայն տալ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»: Իրիկունները դպրոցից վերադառնալիս, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին անում է այն, ինչ որ սիրտն ուզում է փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր: Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին: Նա քայլում է փողոցներով, իսկ մարդիկ՝ դեպի տուն։

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով: Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում: Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

1. Ե՞րբ էր հերոսը հանդիպում տեքստում նշված հերոսներին։

Ա․ Օրվա տարբեր պահերի,

Բ․ Հերոսներն ապրում էին մոտակայքում,

Գ․ Հերոսներն իր անբաժան ընկերներն էին,

Դ․ Չէր հանդիպում, ուղղակի պատկերացնում էր, որ կարող է հանդիպել։

2. Ո՞ր նախադասության մեջ անորոշ դերանուն կա, դո՛ւրս գրեք։

Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:

3. Ո՞ր նախադասության մեջ հարադրավոր բայ կա։

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ.

4. Ո՞ր նախադասության մեջ ստորոգյալի զեղչում կա։

Նա քայլում է փողոցներով, իսկ մարդիկ՝ դեպի տուն։

5. Ո՞ր նախադասության մեջ համակատար դերբայ կա։

Իրիկունները դպրոցից վերադառնալիս, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում:

6. Ո՞ր նախադասությունն է բարդ համադասական։

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ.

7. Նախադասության անդամներից որի ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա։

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով:

Փողոցը- գոյական, հայցական հոլով,

ցցի- գոյական , սեռական հոլով,

կարծես- վերաբերական

կարմիր- ածական

8. Տղան ինչո՞ւ էր ուզում պահապան լինել։

Նա ուզում էր լինել պահապան, որ ամբողջ գիշերը փողոցներով քայլի և լապտերով ստվերները փախցներ։

9. Դո՛ւրս գրիր ,,բոլորովին,, բառի հոմանիշը։
Բնավ

10. Տեքստի ո՞ր բառն է նշանակում շատ անգամ կրկնվող։
Հաճախ

11. Տեքստից դո՛ւրս գրիր արմատ+ հոդակապ+ արմատ կազմությամբ բառ։
հաստափայտ (հաստ-ա-փայտ)
հաստաբուն (հաստ-ա-բուն)

12. Դո”ւրս գրիր ըղձական եղանակով դրված մեկ բայ։
կուզեի

13. Դո՛ւրս գրիր մեկ ժամանակի մակբայ։
առավոտյան

14. Քանի պարզ նախադասությունից է բաղկացած այս նախադասությունը։

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստաբուն փայտը ձեռքին:

երբ մութն ընկնում է

մայրիկս ինձ ուղարկում է անկողին

տեսնում եմ պահապանին

նա իջնում է

նա բարձրանում է

Posted in Երկրաչափություն 9

Նման եռանկյունների սահմանումը

1)ABC և MNK եռանկյունները նման են, ընդ որում՝ k = 2, 5 : Գտեք MNK եռանկյան կողմերը, եթե ABC եռանկյան կողմերը 12 դմ, 8 դմ և 15 դմ են:․
4․8, 3․2, 6

2)Նմա՞ն են, արդյոք, ABC և DEF եռանկյունները, եթե <A = 106օ, <B = 34օ, <E = 106օ, <F = 40օ, AC = 4,4սմ, AB = 5,2սմ, BC = 7,6սմ, DE = 15,6սմ, DF = 22,8սմ, EF = 13,2սմ:
Այո
AB:ED=BC:DF=AC:EF

3)ABC և KMN նման եռանկյունների մեջ AB և KM, BC և MN կողմերը նմանակ են։ Գտեք KMN եռանկյան կողմերը, եթե AB = 4 սմ, BC = 5 սմ, CA = 7 սմ , KM/AB = 2,1։
KM=8,4սմ MN=10,5սմ KM=14,7սմ

4)KPF և EMT եռանկյունները նման են, ընդ որում՝ KP/ME = PF/MT = KF/ET, <F = 20օ, <E = 40օ : Գտեք այդ եռանկյունների մյուս անկյունները։
<K=40
<P=120
<T=20
<M=120

5)Նման եռանկյունների երկու նմանակ կողմերն են 2 սմ և 5 սմ։ Առաջին եռանկյան մյուս երկու կողմերն են 3 սմ և 4 սմ։ Գտեք երկրորդ եռանկյան պարագիծը:
P=22,5

6)Նման ուղղանկյուն եռանկյունների երկու նմանակ կողմերը հարաբերում են, ինչպես 2 : 3: Նրանցից առաջինի էջերն են 3 սմ և 4 սմ։ Գտեք յուրաքանչյուր եռանկյան մակերեսը։
S1=6սմ2
S2=13,5սմ2

Posted in Ֆիզիկա 9

Լրացուցիչ առաջադրանք

14. I=q/t
I=2կլ/10վ=0,2Ա

15. I=q/t
t=5ր= 5 • 60վ=300վ
I=330կլ/300վ=1,1Ա

16․I=q/t
t=10ր=10 • 60վ=600վ
I=360կլ/600վ
I=0,6Ա

17․q=I•t
t=20ր=20•60վ=1200վ
q=1,6Ա•1200վ
q=1920կլ

18․ q=10Ա•10վ
q=100կլ

19․t=15ր=45•60վ=2700վ
q=0,4Ա•2700վ=1080կլ

20․t=q/I
t=30կլ/0,5Ա=60վ

21․t=30/25000Ա
t=0,0012վ