Դասի հղումը
Պատասխանել հարցերին
1.Ինչպիսի՞ն է Հայաստանի Հանրապետության բնապահպանության թվի բնական շարժը:
Հայաստանի Հանրապետության բնակչության բնական շարժը այժմ ունի նվազման միտում, քանի որ ծնելիությունն ավելի ցածր է, քան մահացությունը։ Սա բերում է բնակչության բնական կրճատման։
2.Ինչպիսի՞ն են ՀՀ բնակչության բնական շարժի տարածքային տարբերությունները:
Բնական շարժի տարածքային տարբերությունները մեծ են։ Երևանում ծնելիությունը համեմատաբար ավելի բարձր է, իսկ շատ մարզերում՝ հատկապես սահմանամերձ և լեռնային շրջաններում, ծնելիությունը ցածր է, իսկ արտագաղթը՝ շատ։ Այդ պատճառով մարզերում բնակչությունը արագ նվազում է։
3.Ինչպե՞ս է կազմակերպված ներգաղթի դերը ՀՀ բնակչության թվաքանակի աճի մեջ:
Ներգաղթը կարող է որոշ չափով լրացնել բնակչության կրճատումը, որովհետև Հայաստան վերադարձող կամ նոր եկող մարդիկ ավելացնում են բնակչության թիվը։ Սակայն ներգաղթը վերջին տարիներին քիչ է, ու դրա ազդեցությունը ընդհանուր աճի վրա մեծ չէ։
4.ՀՀ բնակչության թվի աճի համար մոտակա տարիներին ինչպիսի՞։ պայմաններ և նախադրյալներ են անհրաժեշտ:
Բնակչության աճի համար պետք են փայմաններ, որոնք կխթանեն ծնելիությունը և կնվազեցնեն արտագաղթը։ Դրանք են՝ կայուն տնտեսություն, աշխատատեղեր, անվտանգություն, երիտասարդ ընտանիքների աջակցություն, մատչելի բնակարան, առողջապահական ու սոցիալական ծառայությունների բարելավում։ Առանց այդ պայմանների բնակչության թվի աճը դժվար կլինի ապահովել։