Posted in Ձմեռային ճամբար

Ամփոփում

Ձմեռային ճամբարի մեկ շաբաթվա ամփոփում

Ձմեռային ճամբարի այս շաբաթը անցավ շատ հետաքրքիր, ակտիվ և ուսուցողական։ Ամեն օր մեր առավոտը սկսվում էր միասնական թեյախմությամբ։ Թեյի ընթացքում մենք զրուցում էինք, կիսվում մեր մտքերով և պատրաստվում օրվա ծրագրերին։ Այդ պահերը նպաստում էին ընկերական միջավայրի ձևավորմանը և օրը սկսում էինք դրական տրամադրությամբ։

Շաբաթվա ընթացքում գնացինք քոլեջ մասնակցեցինք լուսանկարչության դասընթացի, որտեղ սովորեցինք ճիշտ նկարելու հիմնական կանոնները։ Դասընթացից հետո դուրս եկանք բակ և նկարեցինք մեր շրջապատը։ Վերադառնալուց հետո միասին դիտեցինք լուսանկարները, քննարկեցինք սխալներն ու փորձեցինք հասկանալ, թե ինչպես կարելի է դրանք բարելավել։

Մեկ այլ օր խաղացինք «Ալյաս» խաղը, որը շատ հետաքրքիր էր և ուրախ։ Խաղի ընթացքում զարգացրինք մեր արագ մտածելու, խոսքի և թիմային աշխատանքի հմտությունները։

Շաբաթվա ընթացքում նաև գնացինք ավագ դպրոց, որտեղ բաժանվեցինք թիմերի և մասնակցեցինք վիկտորինա խաղի։ Այն մեզ օգնեց ստուգել մեր գիտելիքները և սովորել համագործակցել թիմով։

Մի քանի օր անց մեզ հյուր եկավ երեխաների իրավունքների պաշտպանը։ Նա մեզ պատմեց երեխաների իրավունքների մասին, իսկ մենք հնարավորություն ունեցանք տալ մեզ հետաքրքրող հարցերը և ստանալ հստակ պատասխաններ։ Այդ հանդիպումը մեզ համար շատ կարևոր և ուսուցողական էր։

Բացի այդ, շաբաթվա ընթացքում աշխատեցինք տարբեր նախագծերի վրա և գրեցինք էսսեներ։ Դրանք մեզ օգնեցին ավելի լավ արտահայտել մեր մտքերը, զարգացնել մտածողությունը և ինքնուրույն կարծիք ձևավորել։

Ընդհանուր առմամբ, ձմեռային ճամբարի այս շաբաթը մեզ համար դարձավ նոր գիտելիքներ ստանալու, փորձ ձեռք բերելու և հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն։ Մենք շաբաթը ավարտեցինք լավ տրամադրությամբ և դրական հիշողություններով։