Այսօր առավոտյան մեր ջոկատով այցելեցինք սահադաշտ։ Օրը անցավ շատ հետաքրքիր ու հաճելի մթնոլորտում։ Սկզբում ես սահել չէի կարողանում, սակայն ընկերներս օգնեցին ինձ, սովորեցրեցին ճիշտ պահել հավասարակշռությունը, և ես կամաց-կամաց սկսեցի վստահ սահել սահադաշտում։ Թեև երկու անգամ ընկել եմ, դա չխանգարեց, որ շարունակեմ սահել և լիարժեք վայելել օրը։
Մենք նաև աջակցում էինք մեր այն ընկերներին, ովքեր դժվարանում էին սահել․ Օգնում և փորձում միասին հաղթահարել դժվարությունները, որպեսզի նրանք նույնպես կարողանան սովորել սահել ու հաճույք ստանալ գործընթացից։
Ընդհանուր առմամբ օրը շատ ուրախ, ջերմ և հիշարժան էր։
