Posted in Աշխարհագրություն 9

Դաս 25.Բնակչության կազմը

Դասի հղումը

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ ցուցանիշներով է բնութագրվում բնակչության կազմը։
Բնակչության կազմը բնութագրվում է սեռով, տարիքով, ազգային կազմով, կրթական և սոցիալական ցուցանիշներով, ինչպես նաև բնակչության տարածքային բաշխվածությամբ։

2.Որո՞նք են ՀՀ_ում բնակվող ազգային փոքրամասնությունները, ի՞նչ իրավունքներից են օգտվում։
ՀՀ-ում բնակվում են ազգային փոքրամասնություններ, ինչպիսիք են ռուսները, եզդիները, ասորիները, ուկրաինացիները և այլք, որոնք օգտվում են ազգային, լեզվական և մշակութային ինքնության պահպանման իրավունքից, կարող են ստեղծել կրթական և կրոնական կազմակերպություններ և մասնակցել համայնքային ու պետական կառավարմանը։

3.Ինչպիսի՞ն է ՀՀ բնակչության սեռային կազմը, ինչպե՞ս է այն փոփոխվում ըստ տարիքի։
ՀՀ բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, որ երեխաների շրջանում տղամարդիկ և կանայք մոտավորապես հավասար են, միջին և բարձր տարիքում գերակշռում են կանայք, քանի որ տղամարդկանց կյանքի տևողությունը սովորաբար կարճ է։

4.Ինչպիսի՞ն է ՀՀ ուրբանիզացման մակարդակը։
Ուրբանիզացման մակարդակը ցույց է տալիս, որ բնակչության մեծ մասը ապրում է քաղաքներում, իսկ մնացածը՝ գյուղերում։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն