Posted in Իրավունք 9

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 2․Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես յուրաքանչյուր մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և առանձնացրեք կրթությանը վերաբերող հոդվածները։
 /բլոգային աշխատանք/․

Posted in Հանրահաշիվ 9

Առաջադրանքներ կրկնության համար

1)Հաշվել արտահայտության արժեքը․

16/7

7/5

4

6

23/24

1/5

2)Հաշվել արտահայտության արժեքը․

|-7| + |2| — |-3-2| =4

|-2| + |2| — |1-5| =0

|4a-3| — |2a-2|=5 , եթե a = -2

|2a-4| + |a+3|=8 , եթե a = -1

3)Հաշվել արտահայտության արժեքը․

27

27

4

4

4)Լուծել խնդիրները․

ա)Բադերը և խոզերը միասին ունեն 17 գլուխ և 44 ոտք։

Որքա՞ն բադ կա։

12

Որքա՞ն խոզ կա։

5

բ)Բադերը և խոզերը միասին ունեն 22 գլուխ և 58 ոտք։

Որքա՞ն բադ կա։

15

Որքա՞ն խոզ կա։

7

գ)Բադերը և խոզերը միասին ունեն 22 գլուխ և 56 ոտք։

Որքա՞ն բադ կա։

16

Որքա՞ն խոզ կա։

6

Posted in Հայոց լեզու 9

Բայ

  • Ընդգծե՛ք բայերը։

Թնդալ, բղավել, ծամթել, լոգանք, կորանք, փշրանք, անցավ, ընկավ, հարավ, խորհեմ, խոհեմ, գդալ, կարդալիսբազմեն, բազեն։ 

  1. Ընդգծե՛ք հարադիր բայերը։ 

Ցույց տալ, փոսն ընկնել, թույլ տալլաց լինել, ճաշ տալ, դասի գալ, պար գալշուռ գալ, փողոց ելնել, խելոք լինել։ 

  1. Ընդգծե՛ք պատճառական ածանց ունեցող բայերը։ 

Հարցնել, ծլեցնել, թռցնել, հեծնել, խմեցնել, իջեցնել, անցնել, զբոսնել, 

  1. Ընդգծե՛ք բազմապատկական բայերը։ 

Ժպտալ, գոռգոռալ, փայլփլել, ողողել, շողշողալ, փշրտել, երգել, նեղսրտել, պատառոտել, կողոպտել, կապոտել։ 

  1. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը։ 

Նա ինձ շատ նրբորեն /զգալ, զգացնել / տվեց, որ ես սխալ եմ։ 

Այս գինին քանի տարի է /հենցրած, հնացրած/։

Նա իմ ձեռքից ոչ մի տեղ էլ չի /փախչի, փախնի/։

Մայրս փոքր ժամանակ ինձ միշտ /քնացնում, քնեցնում/ էր օրորոցայիններով։ 

  1. Կրավորական կառույցով նախադասությունները դարձնել ներգործական։

Պատուհանը քամուց բացվեց։ 

Քամին պատուհանը բացեց:

Դպրոցականներին նոր դասագրքեր բաժանվեցին։ 

Դպրոցականներին նոր դասագրքեր բաժանեցին։ 

Այդ սափորը սեղանին դրվել էր մորս կողմից։

Մայրս է այդ սափորը դրել սեղանին:

Ոստիկանության կողմից Գևորգը հրավիրվեց ոստիկանություն։ 

Ոստիկանությունը Գևորգին հրավիրեց ոստիկանություն:

Բաժակը ջարդվեց Անուշի կողմից։ 

Բաժակը ջարդեց Անուշը:

  1. Փակագծերում տրված բառերից ընտրել նախադասությանը համապատասխանողը։ 

Մենք հակընդդեմ հայց ենք տվել, որ մեզ նույնպես /տուժած․ տուժված/ կողմ ճանաչեն։ 

Ձեռքերս ցրտից /ճաքճքել, ճաքճքվել / են։ 

Աստիճանով իջնելիս միշտ ձողից /բռնիր, բռնվիր/ , որ չսայթաքես։ 

Քանի օր է, չեն կարողանում մեր թղթակցի հետ /կապվել, կապնվել/։ 

Դասարանի տղաների հետ այսօր նորից /վիճվել, վիճել/ եմ։ 

  1. Ընդգծե՛ք բայի անդեմ ձևերը։ 

ողբալ, ծավալ, ձնհալ, հոգալ, կչկչալ, կորած, կասկած, հարբած, փռթկալ, տարած։ 

  1. Առանձնացրե՛ք անդեմ ձևերը և գրե՛ք, թե որ դերբայն է։ 

Երգող, գրկած, բազմած, կռվելիս, լրագրող, խմած, խորոված, ծաղկող, փոքրացող, հազալիս, մտածելիս, հավաքել, խոսող, մաքրած, գտած, փնտրելիս, քայլել։ 

Անորոշ-հավաքել, քայլել

Ենթակայական-երգող, ծաղկող, փոքրացող, խոսող

Համակատար-կռվելիս, հազալիս, մտածելիս, փնտրելիս

Հարակատար-գրկած, բազմած, խմած, խորոված, մաքրած, գտած

  1. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք նախադասությանը համապատասխանողը։ 

Երեխան երկար լաց /լինելիս, լինելուց/ շնչակտուր եղավ։ 

Ցանկապատի վրայով /թռչելիս, թռնելիս/ տղան ոլորեց ոտքը։ 

Գնադկը թիկունքից էր /դիպչել, դիպել/ նրան։

Այգում /զբոսնելիս, զբոսնելուց/ անսպասելիորեն գտա դրամապանակը։

Posted in Հայոց լեզու

Անհատական Նախագիծ թարգմանություն

Ռեդյարդ Կիպլինգին
Մոխրագույն աչքեր — առավոտ է,
Նավի շչակի հնչյուններ,
Անձրև, բաժանում, գորշ հետք՝
Պտտվող պրոպելլերի փրփուրի վրայով։

Սև աչքեր — շոգ օրեր,
Քնաթաթախ աստղերի լողք,
Եվ նավի բորտի մոտ — մինչև առավոտ՝
Համբույրների արտացոլանք։

Կապույտ աչքեր — լուսին,
Վալսի սպիտակ լռություն,
Ամենօրյա պատնեշն այն
Անխուսափելի հրաժեշտի։

Շագանակագույն աչքեր — ավազ,
Աշուն, գայլային դաշտ, որս,
Քայլք՝ մի մազաչափով հեռու
Թռիչքից ու անկումից։

Ո՛չ, ես նրանց դատավոր չեմ,
Առանց դատողությունների դատարկ,
Ես չորս անգամ պարտք ունեմ
Կապույտ, գորշ, շագանակագույն և սև աչքերին։

Ինչպես լույսի չորս կողմեր,
Ես սիրում եմ — մեղք չէ դա, —
Այդ չորս գույները բոլորը։

Տեկստի աղբյուրը։

Posted in Հանրահաշիվ 9

Պարաբոլ

1)Տրված x-երի համար գտե՛ք y-ի այնպիսի արժեք, որ (x, y) կետը լինի y = x2 պարաբոլի վրա.
ա) x = 0

0
բ) x = 3

9
գ) x = — 3.2

10.24
դ) x = 111

12321
ե) x = √5.5

5.5

զ) x = — √13

13
է) x = 2√3

12
ը) x = — 6√1.5

9

ա) y = 0

0
բ) y = 25

5
գ) y = 196

14
դ) y = 2.89

1.7
ե) y = — 16

լուծում չունի

զ) y = -2

լուծում չունի
է) y = 2

±√2
ը) y = 45

±√45

3)Ո՞ր կետերում է տրված ուղիղը հատում y = x2 ֆունկցիայի գրաֆիկը.
ա) y = 0

(0;0)
բ) y = 5

(±√5;5)
գ) y = — 1.1

չկա
դ) y = 64

(±8;64)

4)Կառուցե՛ք y = x2 ֆունկցիայի գրաֆիկի համաչափը x-երի առանցքի նկատմամբ:

5)Տրված է y = x2 ֆունկցիան: Ո՞ր կետերում է ֆունկցիան ընդունում ա) 9, բ) 0, գ) 15, դ)– 25 արժեքը:

(3;9)

(0;0)

(±√15;15)

Posted in Գրականություն 9

Երկու արվեստագետ

06.11.2025

Աշխատանք դասարանում 

Ա․ Իսահակյան ,,Երկու արվեստագետ,,

1. Առանձնացրո՛ւ երկու արվեստագետների ստեղծագործությունների նկարագրությունը։
Առաջին քանդակագործի արձանը շատ գեղեցիկ էր, բոլորին դուր էր գալիս, որովհետև այն կատարյալ ու հարթ էր։
Երկրորդի արձանը ավելի կենդանի էր, բայց թվում էր տխուր ու լցված էր խոր զգացմունքներով։ Նրա արձանը կարծես ուներ հոգի։

2. Դո՛ւրս գրիր երկու արվեստագետների մտքերը իրենց ստեղծագործությունների վերաբերյալ։ Մեկնաբանի՛ր դրանք։ 
Առաջինը մտածում էր, որ իր արձանը կատարյալ է ու ուրախ էր, որ բոլորն են հիանում։
Երկրորդը ասում էր՝ «նա կատարյալը չէ, նա ես չեմ»։ Նա ուզում էր ասել, որ իր արձանը չի ցույց տալիս իր ներսի զգացմունքները, իր հոգին։

3.Ինչո՞ւ երկրորդ քանդակագործը, տեսնելով ամբոխի հիացմունքը, ցանկացավ փշրել իր ստեղծագործությունը։ Ի՞նչ ներքին պայքար էր տեղի ունենում նրա մեջ։
Նրա համար ցավալի էր, որ մարդիկ չեն հասկացել իր գործը։ Նա ուզում էր ասել մի բան իր արձանով, բայց մարդիկ դա չէին զգում։ Դրա համար էլ նա զայրացավ ու ցանկացավ կոտրել արձանը։

4. Արդյոք առաջին քանդակագործը իրականում ավելի մոտ էր գեղեցկությանը, թե երկրորդը, որ տառապում էր գիշեր ու ցերեկ։ Իսկ ո՞րն է ավելի մոտ քո պատկերացրած արվեստագետին։
Կարծում եմ՝ երկրորդն էր ավելի մոտ գեղեցկությանը, որովհետև նա ամբողջ հոգով էր աշխատում ու չէր բավարարվում։ Իմ պատկերացրած արվեստագետը հենց այդպիսին է՝ նա ստեղծում է ոչ թե մարդկանց գովելու համար, այլ որովհետև ուզում է ճիշտ արտահայտել իր ներսի աշխարհը։

5.Ամբոխը երկրպագում է երկու արձաններին նույն կերպ. արդյոք դա նշանակում է, որ հրապարակի մարդիկ իսկապես հասկանում են գեղեցկությունը, թե պարզապես արձագանքում են երևույթին։
Ես կարծում եմ՝ նրանք ուղղակի արձագանքում էին երևույթին։ Մարդիկ հաճախ հիանում են, բայց չեն հասկանում՝ ինչ է ասել ստեղծողը։ Նրանք միայն տեսնում են գեղեցիկը, բայց չեն մտածում դրա իմաստի մասին։

6.Երկրորդ քանդակագործի խոսքը՝ «նա կատարյալը չէ, նա ես չեմ» ինչպե՞ս ես մեկնաբանում։
Նա զգում էր, որ իր արձանը լիովին իրեն չի նման, իր հոգին ներսում ուրիշ բան էր զգում։ Նա կարծես ասաց, որ իր ստեղծածը չի կարող ցույց տալ իր իրական էությունը։

7.Քո կարծիքով, կարողանո՞ւմ էր առաջին քանդակագործը իսկապես մեկ առ մի արտահայտել իր փափագած գեղեցկությունը, թե՞ նա պարզապես ավելի բավարարված էր։
Կարծում եմ՝ նա ուղղակի բավարարված էր։ Իր արձանը գեղեցիկ էր, բայց նա չէր փնտրում խոր իմաստ։ Նրան բավական էր, որ մարդիկ գովում էին։

8. Արդյոք այս միտքը համապատասխանում է ստեղծագործությանը՝ Արվեստի ընկալումը միշտ չէ, որ համընկնում է ստեղծողի ներքին ճշմարտության հետ։
Այո՛, համապատասխանում է։ Երկրորդ քանդակագործը իր ներսում ուրիշ բան էր զգում, բայց մարդիկ դա չտեսան։ Այսինքն՝ նրանք տեսան միայն արտաքին գեղեցկությունը, ոչ թե նրա հոգու ճշմարտությունը։

Posted in Երկրաչափություն 9

Համեմատական հատվածներ

1)Հետևյալ հատվածներից որո՞նք են համեմատական a = 4 սմ և b = 6 սմ հատվածներին.
ա) c = 2 սմ, d = 3 սմ
բ) m = 6 սմ, n = 9 սմ
գ) l = 1 դմ, p = 1,8 դմ:

2)AB և CD հատվածները համեմատական են EF և MN հատվածներին: Գտեք EF-ը, եթե AB = 5 սմ, CD = 8 սմ, MN = 10 սմ:

6.25

3)Եռանկյան a և c կողմերը համեմատական են c և b կողմերին: Գտե՛ք եռանկյան պարագիծը, եթե a = 4 սմ, b = 9 սմ:

4/c=c/9

c²=4*9=36

P=6+4+9=19

4)ABCD զուգահեռագծի անկյունագծերը հատվում են O կետում: Գտե՛ք զուգահեռագծի պարագիծը, եթե CD = 10 սմ, BC/CD = AC/OC:

P=60

5)CD-ն ABC եռանկյան կիսորդն է: Գտե՛ք այդ եռանկյան պարագիծը, եթե BD = 20 սմ, AD = 15 սմ, AC = 21 սմ:

35+21+28=84

6)KP և MN հատվածները DO և AL հատվածներին համեմատական են։ Գտեք AL–ը, եթե KP = 8 դմ, MN = 40 սմ, OD = 1 մ:

50

Posted in Ընտրությամբ քերականություն

Քերականական աշխատանք

05․11․25

Անդրադարձ թվականների շուրջ առաջադրանքին։
Դերանուն․ տեսակները։
Դերանունի նշանակությունը

Դերանվան տեսակները՝
-անձնական
-ցուցական
-հարցական
-հարաբերական
-որոշյալ
-անորոշ
-ժխտական
-փոխադարձ

Անձնական դերանվան հոլովումը, դերանվանական հոլովում․
ուղղական-ես, դու, նա, ինքը մենք, դուք, նրանք, իրենք
սեռական-իմ, քո, նրա, իր մեր, ձեր, նրանց, իրենց
տրական-ինձ, քեզ, նրան, իրեն մեզ, ձեզ, նրանց, իրենց
հայցական-ինձ, քեզ, նրան, իրեն մեզ, ձեզ, նրանց, իրենց
բացառական-ինձնից, քեզնից, նրանից, իրենից մեզնից, ձեզնից, նրանցից, իրենցից
գործիական-ինձնով, քեզնով, նրանով, իրենով մեզնով, ձեզնով, նրանցով, իրենցով

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ․ 
Տեքստից գտիր

1.դերանունները, որոշիր տեսակները․
ձեզ -անձնական
մենք — անձնական
մեր — անձնական
մեկին — անորոշ
ով — հարաբերական
դու — անձնական
քեզ — անձնական

2.անձնական դերանունները, որոշիր դրանց հոլովները.
ձեզ — տրական/հայցական
մենք — ուղղական
մեր — սեռական
դու — ուղղական
քեզ — տրական/հայցական

3.թվականները, որոշիր տեսակները․
երկու, երեք, հինգ, յոթ, չորս — քանակական
մի — անորոշ քանակական
մեկական — բաշխական

4.ու հոլովման ենթարկվող երկու բառ.
սրճարան
պատվեր

5.երեք բառ, որի հոգնակին կազմվի -ներ վերջավորությամբ.
սրճարաններ
փաստաբաններ
մարդիկ / մարդներ

6.երեք բառ, որոնց հնչյունների ու տառերի քանակը հավասար չեն.
մտա
միտք
քմահաճ

7.ու ձայնավորի հնչյունափոխություն ունեցող երեք բառ
սրճարան – սրճարանի
մուրացկան – մուրացկանի
սուրճ – սուրճը

8․գրեք ածանցավոր բառ։
ցնցոտիավոր
սրճարան
գեղեցիկ

9.«Կախովի սուրճ» երևույթը բնութագրիր։ Պատկերացրու՝ Հայաստանում կա այդպիսի սրճարան. որքանո՞վ կգործեր այդ մոտեցումը
Դա այն է, երբ մարդը վճարում է սուրճ նաև անծանոթ կարիքավորի համար։
Կարիքավորը գալիս է, հարցնում է՝ «կախովի սուրճ կա՞», ու անվճար ստանում է։
Այո, շատ։ Մարդիկ այստեղ սիրում են բարեգործական նախաձեռնություններ, և նման բան արագ կընդունվեր։

Տեքստ
Տոնինո Գուերա (հեղինակն է)

Այս պատմությունը ձեզ ավելի կջերմացնի, քան մի սուրճը՝ ձմռան ցրտին։
Ընկերոջս հետ մտա մի փոքրիկ սրճարան ու պատվեր տվի։ Մինչ մոտենում էինք մեր սեղանին, երկու հոգի մտան ու մոտեցան բարին։
-Հինգ սուրճ, խնդրում եմ։ Երկուսը մեզ համար, երեքը՝ կախովի։
Նրանք վճարեցին իրենց պատվերի համար, երկուսը վերցրին ու գնացին։ Ընկերոջս հարցրի.
— Ի՞նչ ասել է՝ «կախովի» սուրճ։
-Մի քիչ սպասիր, կտեսնես։
Էլի մարդիկ եկան։ Երկու աղջիկ մեկական սուրճ վերցրին, վճարեցին ու գնացին։ Հաջորդ պատվերը յոթ սուրճ էր՝ տրված երեք փաստաբանի կողմից. երեքն իրենց համար, չորսը՝ «կախովի»։ Մինչ զարմանում էի՝ ինչ բաժին է «կախովի» սուրճերը, վայելում էի արևոտ եղանակն ու հրապարակի կողմում՝ սրճարանի դիմացի գեղեցիկ տեսարանը։ Հանկարծ ցնցոտիավոր մի մարդ, որ մուրացկանի տեսք ուներ, դռնից ներս մտավ ու մեղմորեն հարցրեց.
-«Կախովի» սուրճ չունե՞ք։
Շատ պարզ է. մարդիկ կանխավ վճարում են՝ ի նկատի ունենալով մեկին, ով հնարավորություն չունի տաք ըմպելիքի։ Կախովի սուրճի ավանդույթը սկիզբ է առել Նեապոլից, բայց տարածվել է աշխարհով մեկ։ Իսկ որոշ տեղերում դու կարող ես պատվիրել ոչ միայն «կախովի» սուրճ, այլև սենդվիչ կամ մի ամբողջ նախաճաշ։

Posted in Գրականություն 9

Ի՞նչն է ինձ երջանիկ դարձնում

Ի՞նչն է ինձ երջանիկ դարձնում

Ինձ համար երջանկությունը մեծ բան չէ։ Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ ընտանիքիս ու ընկերներիս հետ եմ, երբ բոլորը լավ են, և տանը խաղաղ է։ Երբեմն երջանկանում եմ, երբ ինչ-որ բան ինձ մոտ ստացվում է՝ օրինակ՝ լավ գնահատական եմ ստանում կամ ինչ-որ բան եմ սովորում։

Երջանկություն է նաև, երբ անում ես այն, ինչ սիրում ես։ Ես ուրախանում եմ, երբ կարողանում եմ հանգիստ լինել, լսել երաժշտություն կամ պարզապես զբոսնել։ Երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկին օգնել եմ, ու նա ժպտում է, դա էլ է ինձ երջանկացնում։

Իմ կարծիքով՝ երջանկությունը ոչ թե պետք է փնտրել, այլ զգալ ամեն օր՝ փոքր բաների մեջ։ Եթե կարողանում ես ուրախանալ կյանքով, ուրեմն արդեն երջանիկ ես։