Posted in 2024-2025

Գործնական քերականություն

10.03.2025

Աշխատանք դասարանում 

Ձայնարկություն՝ զգացմունք, հուզմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտող բառեր:
1. Տրված նախադասություններում ընդգծի՛ր ձայնարկությունները:
-Փի՜շտ, հեռու գնա ափսեի մոտից:
-ՈՒխա՛յ, հաճելի է այս ջուրը խմելը:
-Հե՜յ, որտեղ եք:

Ձայնարկությունները լինում են երեք տեսակ.

  • զգացական
  • կոչական
  • նմանաձայնական
  1. Ձայնարկությունների շարքերի դիմաց գրի՛ր տեսակը, նշի՛ր՝ ինչ են արտահայտում:
    Ա.Է՜յ, Էհե՛յ, ծո՜, ա՜, փի՜շտ, տո՜… կոչական
    Բ. ա՛խ, վո՛յ, ո՛ւխ, օ՛, օ՛յ, ջա՛ն, պա՛հ… զգացական
    Գ.ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղո՜ւ,խը՜շշ, բը՛զզ, ճը՛ռռ նմանաձայնականՁայնարկությունները նախադասության անդամ չեն դառնում:
    Ձայնարկությունները կազմությամբ լինում են պարզ և բարդ:
    3. Գրի՛ր տրված ձայնարկությունների կազմությունը՝ ա՛խ, վա՛յ, վա՛յ-վա՛յ, հե՜յ վախ, բը՛զզ, ջա՛ն:
    պարզ-ա՛խ, վա՛յ, բը՛զզ, ջա՛ն
    բարդ-վայ-վայ, հե՜յ վախՁայնարկությունների ուղղագրությունը.
  • միության գծիկով գրվում են կրկնավոր հարադրությունները՝ հա՛յ-հա՛յ, վա՜շ-վի՜շ…
  • անջատ գրվում են հարադրական բարդությունները՝ հա՜յ հա, զը՜նգ հա զը՜նգ …
  • եթե ձայնարկության միակ վանկարար հնչյունը ը-ն է, գրվում է՝ թը՜խկ, հը՜մ…
  1. Կետադրի՛ր նախադասությունները.

Ա՜յ մարդ, ի՞նչ ենք անելու:

Հե՜յ, ու՞ր եք գնում:

Օ՜, ինչպե՞ս մինչև հիմա գլխի չէի ընկել:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Տրված բառերին ավելացնելով ինչքա՞ն, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւր հարցերին պատասխանող լրացումներ` կազմի´ր բառակապակցություններ: Անհանգստանալ, սովորել, ուղևորվել, կեղտոտվել:

շատ անհանգստանալ, ուժգին անհանգստանալ, գիրեշը անհանգստանալ, այստեղ անհանգստանալ

շատ սովորել, լավ սովորել, դասին սովորել, դպրոցում սովորել

քիչ ուղևորվել, լավ ուղևորվել, ամառն ուղևորվել, քաղաք ուղևորվել

2.Տրված բառակապակցությունների մեջ ընդգծի´ր այն բառը, որ գլխավորն է (լրացյալը), և գրի՛ր, թե ի՛նչ հարցի է պատասխանում լրացումը:
Օրինակ`

հրաշագործ դեղ – ինչպիսի՞ դեղ:

Մեքենաների օգնությունը,-ինչի՞ օգնությունը, լավ բերք,-ինչպիսի՞ բերք, արդյունաբերական ձեռնարկություններ,-ինչպիսի՞ ձեռնարկություններ, ֆիզիկոսների ընկերություն,-ինչպիսի՞ ընկերություն, գործարանի ծխնելույզներ,-Ինչի՞ ծխնելույզներ, հատել անտառը,-ի՞նչ անել անտառը, քաղաքում հանդիպել,-որտե՞ղ հանդիպել, ընկերներին հրավիրել,-ո՞ւմ հրավիրել, արագ տարածվել,-ինչպե՞ս տարածվել, հանդիպել խոչընդոտների-ինչի՞ հանդիպել:

Posted in 2024-2025

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1․ Տրված բառերին ում, ի՞նչ(ը), ինչի՞ն, ինչո՞վ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր բառակապակցություններ:

Սիրել, կտրտել, մատուցել, մոտեցնել, հանգստացնել:

սիրել ընկերոջը, սիրել սպորտը, սիրել կատվին, սիրել քնքշանքով

կտրտել թուղթը, կտրտել ապակին, կտրտել մկրատով

մատուցել հաճախորդին, մատուցել ճաշը, մատուցել ընթրիքին, մատուցել ափսեով

մոտեցնել մարդուն, մոտեցնել մեքենան, մոտեցնել դարպասին, մոտեցնել սայլակով

հանգստացնել տղային, հանգստացնել լարվածությունը, հանգստացնել անհանգիստին, հանգստացնել խոսքերով

Posted in 2024-2025

Անհատական նախագիծ թարգմանություն

Բիլիարդ

Հին բիլիարդի «Star Corner» ակումբում հավաքվել էին բազմատեսակ մարդիկ՝ հարուստ գործարարներից մինչև սովորական աշխատողներ: Նրանք թքած ունեն սոցիալական կարգավիճակի վրա, այստեղ բոլորը հավասար էին կանաչ կտորի և ծանր գնդակների առաջ:

Ակումբի մշտական ​​մարդկանց թվում էր Ջիմ անունով մի ծերունի։ Նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր ակումբում՝ նույնքան ուշադրություն դարձնելով բիլիարդին, որքան իր ընտանիքին։ Ջիմն այս խաղի վարպետն էր, նրա ռազմավարություններն ու քայլերը զարմացնում էին բոլոր նրանց, ովքեր բախտ ունեցան խաղալ նրա հետ:

Մի օր ակումբ եկավ նոր այցելու՝ Մայք անունով մի երիտասարդ։ Նա հավակնոտ էր և վստահ, և Ջիմին անմիջապես մարտահրավեր նետեց խաղի: Ծերունին ժպիտը դեմքին համաձայնեց ու խաղը սկսվեց։

Ջիմը հեշտությամբ հաղթեց առաջին երկու անգամները, բայց Մայքը չհանձնվեց: Նա լի էր էներգիայով և վճռականությամբ։ Շուտով պարզ դարձավ, որ սա պարզապես նորեկ չէ: Մայքը խաղում էր նույն վարպետությամբ, ինչ ինքը՝ Ջիմը։ Ամեն քայլի հետ սեղանի վրա լարվածությունը մեծանում էր։

Երբ խաղը մոտենում էր ավարտին, երկու խաղացողներն էլ վերջին գնդակի վրա էին: Վերջնական հարվածը Մայքի ձեռքում էր։ Բոլորը զարմացած նայում էին, թե ով կլինի հաղթողը։

Մայքը կենտրոնացավ, մի պահ կանգ առավ և կատարեց կրակոցը։ Գնդակները բախվեցին, և վերջին գնդակը մտավ գրպանը: Մայքը հաղթեց. Սակայն այն, ինչ տեղի ունեցավ հետո, ավելի ցնցեց բոլորին։

Ջիմը մոտեցավ Մայքին և սեղմեց նրա ձեռքը՝ ի նշան հարգանքի։ Նա շնորհավորեց նրան հաղթանակի կապակցությամբ և ասաց. «Դու լավ ես խաղում, երիտասարդ, այս աշխարհում շատ խաղեր կան, և բիլիարդը նրանցից մեկն է ապացուցել եք ձեր վարպետությունը ոչ միայն բիլիարդի սեղանի վրա, այլև նրա գործողություններով»:

Մայքը հասկացավ, որ սա կարևոր դաս էր: Բիլիարդ խաղալը նրա համար դարձավ ոչ միայն զվարճանալու միջոց, այլ նաև ինքնակատարելագործման ճանապարհ։ Եվ այս դասն իր հետ վերցնելով, շարունակեց իր ուղին առաջ՝ հասկանալով, որ իսկական վարպետությունը դրսևորվում է ոչ միայն խաղի, այլև կյանքում։

Տեքստը վերցրել եմ այս տեղից։

Posted in 2024-2025

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն:
Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը: Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում: Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, որոնք տանում են դեպի այգիները:

Զրույցը լռում էր ու նրանք լսում էին ջրերի ձայնը:

Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ, որովհետև քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:

Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն:

Անունը Ծիրանի տափ է, բայց ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:

Ժամանակին հսկաներ են ապրել, բայց իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:

Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ և կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:

Ես ուրախ կլինեմ, երբ ամեն ինչ կկարգավորվի:

Դու քաջ ես ու անձնվեր և դու կարդարացնես մեր հույսերը:

Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում և դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

  1. Ըստտրված կաղապարների`նախադասություններ կազմ´ր: Բարդ համադասակա՞ն, թե՞ ստորադասական նախադասություններ ստացվեցին:

Կմեծանաս, և կբոյովանաս: համադասական
Ես գանացի ծնունդի, ու շնորհավորեցի հոբելյարին:համադասական
Պետք է դասերդ անես, կամ օգնես ինձ կարգի բերել նկուղը:համադասական
Նա հիվանդ էր, և չէր եկել դպրոց:համադասական
Եղբորդ օգնիր, կամ շանը տար զբոսանքի: համադասական
Ե՛վ տխուր էր, և՛ հոգնած: համադասական
Ո՛չ տեսնել էր ուզում մեկին, ո՛չ լսել: համադասական
Թե՛ դու, թե՛ընկերդ շատ ուշ եկաք: ստորադասական
Կամ տխուր է, կամ լավ չի զգում:համդասական
Պարապմունքի էիք, թե՞ սուտ ասեցիք: ստորադասական

Posted in 2024-2025

Գործնական քերականություն

05.03.2025

Աշխատանք դասարանում 

Գործնական քերականություն
Շաղկապ-իրար կապել, շաղկապել: Շաղկապները իրար են կապում նախադասությունները կամ նախադասության անդամները: 
Բաժանվում են երկու տեսակի
Համադասական՝ և, ու, բայց, իսկ, սակայն, այլ, կամ, էլ, նաև, այլև, ապա, այսինքն, ուրեմն  և այլն: (Կապում են նախադասության համազոր անդամներ կամ համազոր, համադաս նախադասություններ)
Օրինակ՝ Ահել ու ջահել իրարով անցան:
Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան:

Ստորադասական ՝ որ, թե, եթե, նախքան, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետև, մինչ, մինչև, մինչդեռ, քան և այլն: (Բարդ նախադասության մեջ ստորադաս ՝ երկրորդական նախադասությունը կապում են  գերադաս , գլխավոր նախադասությանը)
Օրինակ՝ Գևորգի առաջարկը նա ընդունեց, որովհետև հավատաց քաջությանը:

  1. Փորձի՛րբացատրել տրված խմբերի նախադասությունների տարբերությունը (ուշադրությո՛ւն դարձրու

նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերությանը) և անվանի՛ր խմբերից յուրաքանչյուրը:

Ա. Շների ծառայությունների մասին կարելի է երկար գրել, կարելի է նաև նրանց պատվին կանգնեցված հուշարձանների մասին պատմել:
Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:
Սիգը  դրսից է բերվել Սևան և այստեղ իր բազմացման համար նպաստավոր պայմաններ է գտել:

Հողը ոչ թե օգնում է բույսերին, այլ խանգարում է նրանց աճին:
Բ. Մ. թ. ա. IV ղարում շունն է արթնացրել Կորնթոս քաղաքի կայազորին, երբ թշնամին գաղտագողի մոտեցել է քաղաքին:
Ճապոնացի գիտնական Նոդզավան ասում է, որ հողը բոլորովին էլ չի նպաստում բույսերի աճին:
Գետերի հոսանքում էլ ձուկն ազատ երթևեկելու հնարավորություն չունի, քանի որ ամենուրեք դրված են ջրմուղ սարքեր ու կայաններ:
Սևանում համեմատաբար բարվոք  է սիգ ձկան վիճակը, որը դրսից` ռուսական Լադոգա Չադ լճերից է բերվել:

Ա խմբում  համադասական են, իսկ Բ-ում ստորադասական

2.Տրված բարդ նախադասությունները երկու խմբի բաժանի՛ր` ըստ նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերության:

Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով:-Ստորադասական
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ  այնտեղ ապրել:-Ստորադասական
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:-Համադասական
Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:-Համադասական
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց:-ստորադասական
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:-Համադասական

  1. Փորձի՛րտրվածնախադասությունները լրացնել:

1-ին վարժության Բ խմբում բարդ ստորադասական նախադասություններ են. դրանց կազմի մեջ մտնող նախադասություններից մեկը գլխավոր է, մյուսը`երկրորդական:
Ա խմբում բարդ համադասական նախադասություններ են, դրանց կազմի մեջ մտնող նախադասությունները համադաս են:
Համադաս նախադասություններն ու նախադասության համադաս անդամները կարող են կապակցվել համադասական շաղկապներով:
Երկրորդական նախադասությունները գլխավորի հետ կապվում են ստորադասական շաղկապներով կամ հարաբերական դերանուններով:

Posted in 2024-2025

Գործնական քերականություն

03.03. 2025

Աշխատանք դասարանում 

Ինքնաստուգում՝ մակբայ ։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ: Գորտը սկսեց բարձր ու երկրաձիգ կռկռալ:
Աղմուկի միջց հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը
Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:Միանգամայն հայտնվեցին իրիկնային յուրահատուկ ձայները` ռիթմիկ մռնչյուն ու բարձր, բեկբեկուն գվվոց:

Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:Արահետը գնում էր դեպի գյուղը ոչ թե ուղիղ գծով, այլ շարունակ գալարվելով ծառերի մեջ:
Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:Տեսանք վարորդի այն ավտոբուսը, որով եկել էինք

  1. Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ:

Կրակ, ջուր, հող, օդ, երեխա, տուն:

անմար կրակ, տան կրակ, ընտանիքի կրակ, վառարանի կրակ

հոսող ջուր, մաքուր ջուր, երեխայի ջուր, աղբյուրի ջուր

փխրուն հող,մուգ հող, այպանի հող, այգու հող

զով օդ, մաքուր օդ

անդրդվելի երեխա, փոքր երեխա, հարևանների երեխան

նորաոճ տուն, առաջին տուն, մեծահարուստի տուն, քարե տուն

Posted in Գրականություն 8

Կարդում ենք Սահյան

Նեղվում եմ

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

1. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։ 
Բանաստեղծն ասում է, որ ինքը հանդուրժում է ամեն ինչ՝ ծեծ, չար վերաբերմունք, խաբեություն։ Նա ներում է մարդկանց, բայց մարդիկ միշտ դժգոհ են։ Նույնիսկ երբ ինքը տառապում է կամ մեռնում, մարդիկ անհաղորդ են։

2. Ի՞նչն է նեղություն պատճառում հեղինակին։ 
Հեղինակը նեղվում է, որովհետև ինքը լավ է վերաբերվում մարդկանց, բայց նրանք չեն գնահատում դա։ Ինքը մեղք ունի, իսկ մարդիկ՝ դժգոհ են։

3. Ի՞նչը կարող է քեզ նեղացնել, անհանգստացնել։
Ինձ կարող է նեղացնել, երբ ինձ չեն հասկանում կամ անտեսում։ Երբ ուզում եմ օգնել, բայց դա չեն նկատում կամ սխալ են հասկանում։

Posted in Ուսումնական նախագիծ, Գրականություն 8

Պատում դեպի Թանգարան

Մենք ընկեր Տաթևի և ընկեր Հասմիկի հետ այցելեցինք Հայաստանի պատմության թանգարան։ Մենք այնտեղ գնացել էինք, որովհետև ուզում էինք տեսնել Անահիտ աստվածուհու արձանը։ Անահիտը հին ժամանակներում համարվել է մայրության, պտղաբերության և ընտանիքի խնամքի աստվածուհի։ Մարդիկ նրան շատ են հարգել և երկրպագել։

Թանգարանում մենք տեսանք շատ հին և հետաքրքիր իրեր։ Տարբեր դարերի գործիքներ, զենքեր, զարդեր և կավե ամաններ։ Դրանք օգնում են պատկերացնել, թե ինչպես էին ապրում մեր նախնիները հազարավոր տարիներ առաջ։ Բայց մեզ ամենաշատը հետաքրքրում էր Անահիտ աստվածուհու արձանը։

Արձանը շատ գեղեցիկ էր, պատրաստված բրոնզից։ Թեև ամբողջական չէր, բայց դրանով էլ կարելի էր զգալ, թե որքան կարևոր ու սիրված էր Անահիտը մեր մշակույթում։ Թանգարանի աշխատակիցն ասաց, որ արձանի որոշ մասեր պահվում են այլ երկրներում, օրինակ՝ Բրիտանիայում։ Հիմա որոշել են, որ այն պետք է նորից ուղարկեն այնտեղ՝ ցուցադրության համար։

Մենք մի փոքր տխրեցինք, որ Անահիտի արձանը չեն պահելու միայն Հայաստանում, բայց նաև հասկացանք, որ ուրիշ երկրներում այն ցուցադրելով՝ մարդիկ կիմանան մեր պատմության մասին։ Այդ օրը մենք շատ բաներ սովորեցինք և ավելի շատ սիրեցինք մեր հայրենիքի պատմությունն ու մշակույթը։

Posted in Երկրաչափություն 8

Զուգահեռագծի և շեղանկյան մակերեսը

1)Զուգահեռագծի սուր անկյունը 30օ է, իսկ բութ անկյան գագաթից տարված բարձրությունները հավասար են 2 սմ և 3 սմ։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

2)Գտեք զուգահեռագծի անկյունները, եթե նրա մակերեսը 40 սմ2 է, իսկ կողմերը՝ 10 սմ և 8 սմ։

3)Քառակուսին և քառակուսի չհանդիսացող շեղանկյունն ունեն հավասար պարագծեր։ Համեմատեք այդ պատկերների մակերեսները։

4)Գտեք զուգահեռագծի անկյունները, եթե նրա մակերեսը 20 սմ2 է, իսկ բութ անկյան գագաթից կողմերից մեկին տարված բարձրությունը այդ կողմը տրոհում է 2 սմ և 8 սմ երկարությամբ հատվածների՝ սկսած սուր անկյան գագաթից։

5)Համեմատեք ուղղանկյան և զուգահեռագծի մակերեսները, եթե նրանք ունեն հավասար հիմքեր և հավասար պարագծեր։

6)ABCD զուգահեռագծի B անկյունը բութ է։ AD կողմի շարունակության վրա՝ D կետից դեպի աջ նշված է E կետն այնպես, որ <ECD = 60o, <CED = 90o, AB = 4 սմ, AD = 10 սմ։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

60•90•4 •10 = 216000սմ                                

7)MPKT զուգահեռագծի MT կողմի վրա նշված է E կետը, <PEM = 90o , <EPT = 45o , ME = 4 սմ, ET = 7 սմ։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։
90•45•4•7 = 113400սմ

Posted in Երկրաչափություն 8

Զուգահեռագծի և շեղանկյան մակերեսը

Զուգահեռագծի մակերեսը հավասար է նրա կողմի և նրան տարված բարձրության արտադրյալին:

Pgrama_lauk1.png

Զուգահեռագծի բարձրությունը ուղղահայացն է, որը տարված է զուգահեռագծի կողմի ցանկացած կետից դեպի հանդիպակաց կողմը պարունակող ուղիղը:

Սովորաբար ուղղահայացը տանում են զուգահեռագծի գագաթից: Քանի որ զուգահեռագիծն ունի տարբեր երկարությամբ կողմերի երկու զույգ, ապա այն ունի տարբեր երկարությամբ երկու բարձրություն: 

BE բարձրությունը, որը տարված է երկու մեծ կողմերի միջև ավելի կարճ է, քան BF-ը, որը տարված է կարճ կողմերի միջև:  

Pgrama_augst.png

Եթե a-ով նշանակել կողմը, իսկ h-ով բարձրությունը, ապա՝

Sզուգահեռագիծ = a ⋅ h

Շեղանկյան մակերեսը․

Շեղանկյան անկյունագծերը փոխուղղահայաց են և հատման կետով կիսվում են: Շեղանկյունը բաժանվում է չորս հավասար ուղղանկյուն եռանկյունների:

Romba_lauk.png

Շեղանկյան մակերեսի բանաձևը

Sշեղանկյուն = d1 ⋅ d2 / 2

Առաջադրանքներ․

1)Դիցուք՝ զուգահեռագծի հիմքը a-ն է, բարձրությունը՝ h-ը, իսկ մակերեսը՝ S-ը։ Գտեք՝

ա)S-ը, եթե a = 15 սմ, h = 12 սմ

15*12=180

բ)a-ն, եթե S = 34 սմ2 , h = 8,5 սմ

34:8.5=4

գ)h-ը, եթե S = 162 սմ2, a = 9 սմ

162:9=18

դ)a-ն, եթե h = 1/2a, S = 21a

21a:1/2a=42

2)Զուգահեռագծի անկյունագիծը 13 սմ է և ուղղահայաց է զուգահեռագծի այն կողմին, որը 12 սմ է։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

13*12=156

3)Զուգահեռագծի կից կողմերը հավասար են 12 սմ և 13 սմ, իսկ սուր անկյունը 30o է։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

4)Շեղանկյան կողմը 6 սմ է, իսկ անկյուններից մեկը՝ 150o ։ Գտեք շեղանկյան մակերեսը։

6*3=18

5)Զուգահեռագծի կողմը 8,1 սմ է, իսկ 14 սմ-ի հավասար անկյունագիծը նրա հետ կազմում է 30o անկյուն։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

14:2=7

8,1*7=56,7

6)Դիցուք՝ a-ն և b-ն զուգահեռագծի կից կողմերն են, իսկ h1-ը և h2 -ը՝ բարձրությունները։ Գտեք՝

ա)h2 -ը, եթե a = 18 սմ, b = 30 սմ, h1 = 6 սմ, h2 > h1

18*6=108

180=30*h2

h2=108:30=3,6

բ)h1 -ը, եթե a = 10 սմ, b = 15 սմ, h2 = 6 սմ, h2 > h1

15*6=90

90=10*h1

գ)h1 -ը և h2 -ը, եթե մակերեսը՝ S = 54 սմ2 , a = 4,5 սմ, b = 6 սմ

54:4,5=12

54:6=9