Posted in Առողջագիտություն, Uncategorized

Պատռաստում ենք օճառ

Մենք պատրաստեցինք օճառ որի պռոցեսը մեզ շատ դուր եկավ։Ոնց պատրաստել օճառ,
օճառ պատրաստելու համար անհրաժեշտ է
օճառի հումք
Գունանյութեր
Բազային յուղ
Եթերայուղ
Սպիրտ սփրեյ խցանով
Կաղապար (ֆորմա)
Տախտակ, դանակ, խառնելու փայտ կամ գդալ, հալեցման տարա(կարող եք օգտագործել սովորական ապակյա բանկա)
Հնարավոր են նաև մի շարք այլ հավելումներ։

Մենք վերցրեցինք փոքրիկ ափսե և լցրեցինք ափսեի մեջ ոճառի հումքը իսկ հետո օճառի գույնը և
օճառի հոտ իսկ հետո ֆոռմայի վրա սպիռտ ցանեցինք որ երբ օճառը չորանա կարողանանք հանել նրան, և մեր ստացված օճառը լցրեցինք ֆոռայի մեջ և տարանք հալացնելու միկրոալիքային վառարանում և սպասեցինք որ դա չորանա ու ստացանք օճառ

Posted in Առողջագիտություն

Ինչպես ճիշտ կոփվել

Կոփումն առողջ ապրելակերպի բաղադրիչներից մեկն է: Մարմնի կոփման տարբեր մեթոդները հնարավորություն են տալիս բարելավել ընդհանուր առողջական վիճակը, բարձրացնել իմունիտետը և օրգանիզմի հարմարվելու կարողությունը։ Իսկ թե ինչպե՞ս կոփվել` առանց վնաս հասցնելու օրգանիզմին, կարդա այս հոդվածում:

Առողջ ապրելակերպի կարևոր մասն է կազմում կոփումը: Դեռ հին ժամանակներից մարդկությանը հայտնի էր, որ օրգանիզմի դիմադրողականությունը կարելի է բարձրացնել կոփման միջոցով։ Գոյություն ունեն մարմնի կոփման տարբեր եղանակներ, որոնք օգնում են բարելավել ընդհանուր առողջական վիճակը, բարձրացնել իմունիտետը և օրգանիզմի` անբարենպաստ պայմաններին հարմարվելու կարողությունը։

Կոփումն իրենից ներկայացնում է հատուկ կանխարգելիչ միջոցառումներ, որոնք ուղղված են շրջակա անբարենպաստ պայմաններին օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը:

Երեխային չմրսեցնելու մտավախությամբ` որոշ ծնողներ մանկական վաղ հասակից սկսած փոքրիկին չափազանց տաք են հագցնում, քնացնում են շատ տաք սենյակում, ծածկում հաստ վերմակներով, տարանցիկ քամուց վախենալով` չեն օդափոխում բնակարանը: Արդյունքում, աստիճանաբար երեխայի ջերմակարգավորման համակարգը ենթարկվում է հետաճի, ինչի հետևանքով նույնիսկ չնչին քամին կարող է վտանգ սպառնալ առողջությանը։

Մինչդեռ որոշ պարզ միջոցառումների կանոնավոր օգտագործման դեպքում կարելի է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը, եղանակային փոփոխությունների հանդեպ կայունությունը և նույնիսկ կանխարգելել մրսածությունները:

Կոփումը ցանկալի է սկսել վաղ տարիքից:

Մարմնի կոփման տարբեր մեթոդները հնարավորություն են տալիս բարելավել ընդհանուր նյութափոխանակությունը, կայունացնել իմունիտետը և օրգանիզմի` անբերանպաստ պայմաններին հարմարվելու կարողությունը, ամրապնդել նյարդային համակարգը և լավացնել ընդհանուր առողջական վիճակը։

Կոփման նպատակով օգտագործվում են տարբեր ֆիզիկական մեթոդներ, այն է.

  • կոփում օդի միջոցով. սենյակի օդափոխություն, օդային լոգանքներ, զբոսանք և քուն մաքուր օդում, նաև տարվա ցուրտ եղանակին` կրելով եղանակին համապատասխանող հագուստ։
  • Կոփում արևի ճառագայթներով. օրվա որոշակի ժամերինառավոտյան ժամը 10-11-ն է կամ երեկոյան ժամը 17-18-ին, ընդունել արևային լոգանքներ: Սակայն պետք է զգուշանալ արևահարությունից:
  • Կոփում ջրի միջոցով. ջրային լոգանքներ` շփում, ջրցողում, լող:

Կարելի է կոփվել նաև ոտաբոբիկ քայլելու միջոցով. այս դեպքում ակտիվացվում են ներբաններում գտնվող կենսաբանորեն ակտիվ կետերը:

Կոփման կանոնները.

  • Կոփումն սկսել առողջ վիճակում: Եվ իհարկե պետք է հաշվի առնել մարդու առողջական վիճակը, կլիմայական պայմանները, տարվա եղանակը: Հիվանդությունների առկայության դեպքում պարտադիր պետք է նախապես խորհրդակցել բժշկի հետ:
  • Շարունակականություն. կոփվել ամբողջ տարվա ընթացքում, կանոնավոր, քանի որ նույնիսկ կարճատև ընդմիջումները կարող են թուլացնել հարմարողականության մեխանիզմները, և ամեն ինչ հարկավոր է սկսել նորից: Տարվա եղանակից կախված` կոփման մեթոդները պետք է փոփոխվեն, բայց ոչ կտրուկ կերպով։ Օրինակ` ձմռանը սառը ցնցուղը կարելի է փոխարինել ոտքերը սառը ջրով շփելով։
  • Պարզից դեպի բարդը. պետք է սկսել շատ պարզ և թեթև միջոցառումներից, այնուհետ` աստիճանաբար բարդացնել, օրինակ` ջրի ջերմաստիճանը աստիճանաբար իջեցնել կամ սառը եղանակին զբոսանքի տևողությունը երկարացնել։
  • Ջերմային ռեժիմի պահպանում. անհրաժեշտ է ստուգել մաշկի ջերմաստիճանը և համոզվել, որ քիթն ու վերջույթները տաք են։ Եթե մարմինը սառում է, անոթները նեղանում են, խանգարվում է արյան շրջանառությունը, և կոփումը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա։ Վտանգավոր է նաև գերտաքացումը, հատկապես մաշկի գերխոնավացման և բարձր ջերմային ռեժիմի պայմաններում սառը ջրի ազդեցությունը:
  • Պարտադիր պետք է հետևել ինքնազգացողությանը: Միջոցառումները պետք է առաջացնեն հաճելի, դրական զգացողություններ:

Ի դեպ, կարելի է համատեղել կոփումը ֆիզիկական վարժությունների հետ:

Կոփվեք, վարեք առողջ կենսակերպ և եղե՛ք առողջ:

Posted in Առողջագիտություն

Ձեռքերի խնամք

Սովորում ենք ճիշտ լվացվել

hand washing

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով:

Posted in Առողջագիտություն, Uncategorized

Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ

Երկրաշարժերը երկրի մակերևույթի տատանումներ առաջացնող ստորգետնյա ցնցումներ են, որոնք հանգեցնում են երկրակեղևի փոփոխությունների և կառույցների վնասման կամ ոչնչացման: Պայմանականորեն երկրաշարժերը գնահատվում են 12-բալանոց սանդղակով: Վտանգավոր են համարվում 5 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժերը: Նման երկրաշարժի հատկանիշներն են. թափվում են ծեփերը, շարժվում են լամպերը, ընկնում է սպասքը: Այն պահից, երբ դուք զգում եք առաջին ցնցումները մինչև տատանումների սկսվելը, դուք ունեք 15-20 վայրկյան: Ամենակարևորն այն է, որ խուճապի չմատնվեք և պաշտպանվեք թափվող բեկորներից, ծանր առարկաներից, ապակուց և այլն:

Ինչպես վարվել, եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փակ տարածքում

  • Եթե հնարավոր է, դուրս եկե՛ք շենքից: Համոզվե՛ք, որ դուք բոլոր կառույցներից գտնվում եք անվտանգ հեռավորության վրա:
  • Եթե անհնար է դուրս գալ բաց տարածություն, թաքնվե՛ք անվտանգ վայրում (հիմնական ներքին պատերի դռների բացվածքներում, այդ պատերի անկյուններում), կարելի է թաքնվել մահճակալի կամ սեղանի տակ:
  • Վտանգավոր է գտնվել պատուհանների մոտ և վերջին հարկերում գտնվող անկյունային սենյակներում:
  • Կանգնեցրե՛ք նրանց, ովքեր ցանկանում են ցած նետվել առաջին հարկից բարձր գտնվող պատշգամբներից և պատուհաններից:
  • Դուրս մի՛ եկեք տանիքներ կամ պատշգամբներ:
  • Դպրոցում երեխաները պետք է թաքնվեն նստարանների տակ և ձեռքերով ծածկեն գլուխները:
  • Հանգստություն պահպանե՛ք, – ամբոխից հեռու մնացե՛ք, – խուսափե՛ք աստիճաններից և մուտքի դռներից. այնտեղ շատ դժբախտ պատահարներ են տեղի ունենում:

Ինչպե՞ս վարվել, եթե երկրաշարժի ժամանակ դուք գտնվում եք դրսում

  • Հեռու մնացե՛ք փողոցի լապտերներից, մետաղալարերից և շենքերից:
  • Զգուշացե՛ք ծխնելույզներից, տանիքի ծածկերից, պատուհանների կոտրված ապակիներից և այլն:
  • Ծածկե՛ք գլուխը ձեռքերով կամ պայուսակով:
  • Մի՛ մտեք ստորգետնյա անցումներ:
Posted in Առողջագիտություն

Առողջություն

Առողջուրյունը մարդու նոռմալ վիճակն է երբ նա իրեն լավ է զգում
Առողջուրյունը կախված է հետեվյալ գործողություներից ․․․
1․ Սննդից
2․ Վմասակար սովորություն
3․Շրջական միջավայր
4.Մարզանք
5․Հիգիենա
6․Նոռմալ հոգե վիճակ
7․Ախքատություն
8․Կրթություն
9․Ժառանգություն
10․Պատասխանատու քվարկագիծ