Posted in Գրականություն 8, Uncategorized

Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

Այս շրջանում ձեռք բերեցի նոր գիտելիքներ և հմտություններ՝ մասնակցելով տարբեր նախագծերի, ընթերցանության ֆլեշմոբերին և ստեղծագործական աշխատանքների։ Շատ բացակայելուս պատճառով դժվարություններ առաջացան։ Դժվարություններ առաջացան նաև այն ժամանակ, երբ պետք էր համատեղել դպրոցական աշխատանքները և անձնական նախագծերը։

Հաջողված համարում եմ «Գրում եմ ու կգրեմ…» նախագիծը, որի շրջանակներում ստեղծեցի պատմվածքներ և շարադրություններ։ Այս նախագիծը ինձ հնարավորություն տվեց արտահայտել իմ մտքերը և երևակայությունը։

Կարդացած ստեղծագործություններից ամենաշատը տպավորեց Լևոն Նեսի «Բալզակ» գիրքը։ Այն ներկայացնում է շան կյանքը և նրա հարաբերությունները մարդկանց հետ։ Գիրքը ցույց է տալիս, թե ինչպես կենդանիները նույնպես ունեն զգացմունքներ և կարող են հասկանալ մարդկանց վերաբերմունքը։

Իմ սիրելի հեղինակներից մեկը Վահան Տերյանն է։ Նրա ստեղծագործությունները աչքի են ընկնում խորությամբ և անկեղծությամբ։ Նրա բանաստեղծությունները արտահայտում են հայրենասիրություն և ժողովրդի ցավը։

Ինձ համար ամենահետաքրքիրն այն աշխատանքներն էին, երբ դասը սովորական ձևով չէր անցնում։ Օրինակ՝ երբ միասին քննարկում էինք գրական ստեղծագործություն, ու բոլորը կիսվում էին իրենց մտքերով։ Հաճույքով մասնակցում էի նաև ֆլեշմոբերին, երբ պետք էր ընթերցել կամ գրել։ Այդ պահին զգում էի, որ ես էլ եմ ինչ-որ բանի մասնակից, և իմ կարծիքը կարևոր է։ Նման պահերին դասը դառնում էր կենդանի, ոգեշնչող։

Սովորեցի, որ կրթությունը ոչ միայն գիտելիքների փոխանցում է, այլև ստեղծագործական մտածողության և ինքնարտահայտման զարգացում։ Կարևորում եմ նախագծերի միջոցով սովորելը, քանի որ դրանք օգնում են ավելի լավ հասկանալ նյութը։

Առաջարկում եմ ավելացնել ավելի շատ ստեղծագործական նախագծեր, որոնք կօգնեն զարգացնել երևակայությունը և ինքնարտահայտումը։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ դասղեկին՝ ինձ նոր բաներ սովորեցնելու և մշտապես աջակցելու համար։

Posted in Գրականություն 8, Uncategorized

Սպիտակ ձին

15.05.2025

 Կարդա՛ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին » պատմվածքի 7,8,9 մասերը:

1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 
Նժույգ — ձի, ձիավոր։

Ճեղքել — կոտրել, անցնել։

Հրեղեն հրաշք — հրաշալի երևույթ։

Վրնջալ — աղաղակել, բարձր ձայնով կանչել։

2. Բացատրի՛ր միտքը՝ Գյուղացիները շունչ պահած, անսահման հետաքրքրությամբ դիտում էին կապտավուն նժույգի գազազած վազքը: Նրանք չէին թաքցնում իրենց հրճվանքը, երբ ձին թռչում էր օղակի վրայով։ Նրանց բոլորի թաքուն ցանկությունն էր, որ ձին ճեղքեր զինվորների շղթան և հրեղեն հրաշքի պես աներևութանար, թռչեր դեպի հայրենի լեռները և այնտեղից պղնձաձայն վրնջար հատուցման և անսահման ազատության երգը։
Այս հատվածում արտահայտվում է գյուղացիների ցանկությունը, որ ձին ազատվի և վերադարձնի նրանց կորցրած արժանապատվությունը։ Նրանք տեսնում են ձիու ազատությունը որպես իրենց սեփական ազատության խորհրդանիշ։

3.Մեկնաբանի՛ր․  Հեծվորը Կոստանդ աղան էր, սպիտակ ձիու վրա… Միայն Շուղունց Աքելը կիսաբերան ընդունեց նրա ողջույնը։ Մյուսները քարի նման լուռ էին։ Դարբնի տղան ատամները սեղմելով զայրացավ.

— Տեսա՞ր, Սիմոն, սևն ու սպիտակը…
Կոստանդ աղան, լինելով հարուստ, կարողացել է խուսափել իր ձիու բռնությունից, մինչդեռ Սիմոնը, աղքատ լինելով, ստիպված է եղել հրաժարվել իր սիրելի Ցոլակից։ «Սևն ու սպիտակը» արտահայտությունը ցույց է տալիս սոցիալական տարբերությունները և դրանց ազդեցությունը մարդկանց ճակատագրերի վրա։

4. Մեկնաբանի՛ր․ Հետո քանի երեկո իջավ և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը…

Այս հատվածում Շարմաղ բիբին հրաժարվում է ընդունել իր կորուստը։ Նա չի բացում դուռը, չի արձագանքում զանգերին, քանի որ չի ցանկանում ընդունել իր սիրելի Ցոլակի կորուստը։ Նրա լռությունը և մերժումը ցույց են տալիս խորագույն վիշտը և հուսահատությունը։

Posted in Գրականություն 8

Սպիտակ ձին

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Ակսել Բակունցի «Սպիտակ ձին » պատմվածքի 4,5,6 մասերը:

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 
Լղար — նիհար, փխրուն։

Սհաթ — ժամացույց։

Քարակոփ — քարից պատրաստված։

Համետ — ձիու մեջքին դնելու հարմարանք՝ բեռ բարձելու համար։

Խոհ — մտածմունք։

2. Համառոտ ներկայացրո՛ւ գյուղացիների զրույցները։ 
Գյուղացիները զրուցում էին պատերազմի ընթացքի, իրենց ձիերի ճակատագրի մասին։ Նրանք փորձում էին միմյանց հետ կատակներ անել, որպեսզի չմտածեն վաղվա մասին, քանի որ շատերը կարող էին իրենց ձին կորցնել։

3. Առանձնացրո՛ւ սպիտակ ձիու նկարագրության հատվածը։ 
Ցոլակը կապտավուն մորթով էր, որի վրա, ինչպես աստղերը, ցրված էին սպիտակ նշաններ։ Երկար, ալիքաձև պոչ ուներ։ Հեռվից խաղալով և խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը, և նա լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։ Փոշի չէր բարձրանում գետնից, և թվում էր, թե նրա ոտները չեն դիպչում գետնին, իսկ պայտերը զրնգում են օդի մեջ։ Արևը դեմից էր, և այն ոսկևորել էր նրա մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը։

4. 6-րդ հատվածից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած նկարագրությունը։ 
Ցոլակը տնքում էր, պոչն ուժգին խփում այս ու այն կողմ, գավակն աջ ու ձախ դարձնում, բայց ոչինչ չէր օգնում։ Սիմոնն ամբողջ ծանրությամբ ընկել էր նրա մեջքի վրա և քարը հա՛ քսում էր։ Արդեն նոր բացված վերքից արյան կաթիլները դուրս էին ցայտում և գլորվում հևացող կողերի վրայով։ Սիմոնն ավելի արագ էր քերում, կարծես չեչաքարն ուզում էր թաղել Ցոլակի այնքան գեր ու ողորկ մեջքի մեջ։

5. Գրի՛ր քո կարծիքը Սիմոնի արարքի վերաբերյալ։ 
Սիմոնը հուսահատ էր, նա իր ձիուն շատ սիրում էր։ Ցոլակը նրա համար երեխայի պես էր, նրա օգնականն էր։ Սիմոնը ստիպված էր Ցոլակի հետ այդպես վարվել, որպեսզի նրան չխլեն իրենից։

Posted in Գրականություն 8, Uncategorized

Սիտակ ձին 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Ակսել Բակունցի «Սիտակ ձին »պատմվածքի 1, 2, 3 մասերը:

1․ Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Բիբի — հորաքույր։

Անգո — անհայտ, չգոյություն ունեցող։

Համետել — թամբել, ձիու մեջքին դնելու հարմարանք։

2․ Ինչպես ես հասկանում «քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» և  «ծայրը ծայրին հասցնել» արտահայտությունները :

«Քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին»
Այս արտահայտությունը նշանակում է, որ Սիմոնի սրտին ծանրացել էր մեծ հոգս, որը նման էր քարի ծանրությանը։ Այն արտահայտում է հոգեկան ծանրություն, տառապանք։

«Ծայրը ծայրին հասցնել»
Այս արտահայտությունը նշանակում է մի կերպ ավարտել գործը, հասցնել վերջնական արդյունքի։ Այն արտահայտում է դժվարությամբ, բայց հաջողությամբ ավարտված աշխատանք։

Posted in Գրականություն 8, Uncategorized

Մթնաձոր

08.05. 2025

Աշխատանք դասարանում

Կարդա՛ Բակունցի ,,Մթնաձոր,, պատմվածքը և պատասխանի՛ր հարցերին։ 
Առաջադրանքներ

Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր: 
թավուտ – խիտ, անանցանելի անտառ կամ թփուտ

խլեզ – մողես

կոկարդ – զինվորական գլխարկի վրայի նշան, շքանշանաձև մեդալ

դունչ – կենդանու քիթ ու բերան հատվածը

թառամ – չորացած, ուժը կորցրած

Նկարագրի՛ր Մթնաձորի բնությունը, կենդանական աշխարհը: 
Մթնաձորը բնութագրվում է որպես խիտ, վայրի և մարդաշատությունից հեռու անտառային տարածք։ Այնտեղ ծառերը փտում են, նորերը աճում, անտառը լի է կենդանիներով՝ արջերով, գայլերով, խլեզներով, վարազներով։ Կենդանիները իրենց բնական միջավայրում են՝ ազատ, անկաշկանդ։ Գիշերները գայլերի ոռնոց է լսվում, վարազները փորում են հողը, արջերը պարում են։ Բնությունը խորհրդավոր ու մռայլ է, բայց կենդանի։
 
Բնութագրի՛ր Պանինին, ի՞նչ էին պատմում նրա մասին, ինչպիսի՞ն էր նա իրականում: 
Պանինը անտառապահ էր։ Նրա մասին շրջանառվում էին պատմություններ, թե սպանել է կնոջը, նստել է բանտում, ունի կատաղի շներ և դաժան մարդ է։ Սակայն իրականում նա այլ մարդ էր՝ լուռ, մի քիչ մռայլ, բայց արդար ու հարգալից։ Նա պաշտպանում էր անտառը, սիրում էր իր գործը և չէր վախենում վտանգից։ Հնարավոր է՝ մարդիկ չափազանցրել էին նրա պատմությունը՝ վախեցած արտաքին տեսքից կամ շների պատճառով։

Ավու հետ պատահածի համար ո՞ւմ կամ ի՞նչն ես մեղավոր համարում: 

Ավու հետ պատահածի մեղքը առաջին հերթին իր վրա է։ Նա ագահություն դրսևորեց, ուզեց խուսափել տուգանքից՝ առանց թույլտվության փայտ կտրելու համար։ Նրա նպատակն էր որսալ գազան՝ Պանինին միս տալու փոխարեն փայտահատման թույլտվություն ստանալու համար։ Նա անտեսեց վտանգը և վերջնական արդյունքում վտագեց իր կյանքը։ Այսինքն՝ պատահածի գլխավոր պատճառը իր սխալ որոշումն էր, բայց կարելի է նաև ասել, որ աղքատությունն ու կարիքը նրան մղեցին այդ քայլին։

Posted in Գրականություն 8

Գիտելիքն ընդամենը գործիք է։ 

06.05.2025

Աշխատանք դասարանում

Կարդա՛ 

Գիտելիքն ընդամենը գործիք է։ 

1. Առանձնացրե՛ք հետաքրքիր մտքերը և մեկնաբանեք։ 

Գիտելիքը միայն գործիք է
Գիտելիքը արժեքավոր է միայն այն ժամանակ, երբ այն ծառայում է ավելի բարձր նպատակին։ Ինքնին այն պարզապես տեղեկություն է, որը պետք է կարողանալ ճիշտ կիրառել։

Իմաստությունը սկսվում ու ավարտվում է սրտում
Իմաստությունը ոչ թե միայն մտքի արդյունք է, այլ սրտի՝ զգացմունքների, բարության, հոգատարության։ Խելքը կարող է օգնել հասկանալը, բայց սիրտն է որոշում՝ ինչպես վարվել։

Շուրջբոլորս շատ խելացի, բայց դատարկ սրտերով մարդիկ կան
Այսօր շատերը կրթված են, բայց չեն զարգացրել մարդասիրությունն ու բարոյական արժեքները։ Խելքն առանձին բավարար չէ՝ լիարժեք մարդ լինելու համար։

Հաղորդակցման շատ միջոցներ ունենք, բայց քիչ իրական կապ
Թվային սարքերը մեծացրել են շփման հնարավորությունները, բայց նույն ժամանակ մարդիկ սկսել են ավելի քիչ զգալ իրար՝ էմոցիոնալ ու հոգեբանորեն։

Խելացի մարդիկ շատ են, իմաստուն՝ քիչ
Խելքը նշանակում է շատ բան իմանալ կամ վերլուծել, իսկ իմաստությունը՝ ճիշտ գնահատել, հասկանալ ու ճիշտ որոշումներ ընդունել։ Սա փորձի ու ներքին հասունության արդյունք է։

Գիտելիքը սրտին հասնում է միայն լավ բան անելիս
Եթե գիտելիքը չի կիրառվում բարի նպատակի համար, այն պարզապես մեռած տեղեկություն է։ Միայն գործողության մեջ է երևում դրա իսկական արժեքը։

Գործիքը՝ սուրը, կարող է ծառայել կյանք պահպանելուն կամ վնասելու համար
Գործիքը ինքնին չեզոք է։ Ինչպես կօգտագործենք այն՝ կախված է մեր սրտից։ Գիտելիքը նույնն է՝ կարելի է օգնելու համար կիրառել, կարելի է նաև վնաս պատճառել։

Սերը սկսվում է ինքդ քեզ սիրելու ունակությունից
Եթե մարդը չի ընդունում ու չի սիրում իրեն, նա չի կարող իսկապես սիրել ուրիշներին։ Սերը՝ ներքին խաղաղություն ու բաց լինելու ունակություն է։

Posted in Գրականություն 8

Կարդում ենք Սահյան

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

1. Ո՞րն է հեղինակի ասելիքը։ 
Հեղինակը ասում է, որ իր մահից հետո աշխարհը չի կանգնի․ կյանքը կշարունակվի նույն ձևով։ Թռչունները կթռչեն, երեխաները կխաղան, բնությունը կապրի։ Նա մտածում է, որ իր բացակայությունը ոչինչ չի փոխի աշխարհի վրա, բայց մի փոքր ցավ կմնա նրա սիրելիների աչքերում։ Այս բանաստեղծությունը ցույց է տալիս, թե որքան անցողիկ է մարդը, բայց նաև որքան կարևոր է յուրաքանչյուր կյանք, թեկուզ մի պահով։

2. Գրի՛ր քո կարծիքը ,,Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է,, ասույթի վերաբերյալ։ 
Ես կարծում եմ, որ այս ասույթը ճիշտ է։ Մեր կյանքում ամեն մի վայրկյան կարող է դառնալ մի նոր սկիզբ։ Երբ մենք բաց չենք թողնում պահերը, կարող ենք սովորել, օգնել ուրիշներին։ Երբեմն թվում է, թե ամեն ինչ սովորական է, բայց նույնիսկ ամենասովորական օրը կարող է բերել նոր հնարավորություն։ Պարզապես պետք է նկատել և գնահատել այդ պահերը։

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

1. Առանձնացրո՛ւ և բացատրիր անհասկանալի բառերը։ 
Թիապարտ — Նշանակում է բանտարկված, կալանավոր (հին ժամանակներում նավերում ուժով աշխատեցվող բանտարկյալներ էին)։

2. Ներկայացրե՛ք բանաստեղծության ասելիքը։ 
Բանաստեղծը պատմում է մարդու բարդ բնավորության մասին։ Նա ասում է, որ երբեմն ուժեղ է, երբեմն՝ թույլ, երբեմն ուրախ ու բաց, երբեմն՝ փակ ու լուռ։ Նա նաև ցույց է տալիս, որ մարդը կարող է միաժամանակ լինել ազատ ու սահմանափակ, մշտական ու անցողիկ։ Այս բանաստեղծության մեջ հեղինակն ասում է, որ մարդ լինելը բարդ է, ու ամեն մարդ ունի իր հակասությունները։ Բայց դրա մեջ էլ է գեղեցկությունը։

3. Գրե՛ք ստեղծագործական աշխատանք ,,Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,,։ 

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է։ Երբեմն շատ խոսում եմ, երբեմն՝ ընդհանրապես ոչինչ չեմ ասում։ Երբեմն ինձ թվում է՝ ամեն ինչ կարող եմ անել, բայց լինում են պահեր, որ վախենում եմ անգամ փոքր քայլից։
Ես սիրում եմ մարդկանց, բայց նաև սիրում եմ մենակ մնալ։ Սիրում եմ ժպտալ, բայց լինում են օրեր, երբ տխուր եմ առանց պատճառի։
Ես ամեն օր նոր բան եմ սովորում ինձանից, և այդպես աճում եմ։
Ինձ ճանաչելու համար պետք է սիրտով նայել, ոչ միայն խոսքով։

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Առուները՝ գարնան

Դրոշակն են տանում

Իրենց գլխի վերև:

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Բարդիները կարծես

Արեգակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Քամիները ծաղկանց

Ճոխ պսակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև։

Ծաղիկների միջով

Ծաղիկների միջով

Մրջյունները մեղվի

Պաղ դիակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև…

1. Նկարագրի՛ր բանաստեղծական առավոտը։

Բանաստեղծության առավոտը շատ գեղեցիկ և խաղաղ է։ Արևը նոր է դուրս եկել, ամեն ինչ լցված է լույսով։ Կանաչ ծառերի ու խոտերի միջով հոսում են առուները, քամին խաղում է ծաղիկների հետ, բարդիները կանգնած են արևի տակ՝ բարձր ու շքեղ։ Բնությունը արթնացել է, ամեն ինչ շարժման մեջ է։ Բայց վերջում երևում է, որ ոչ միայն կյանք կա, այլ նաև մահ՝ մրջյունները տանում են մեղվի դիակը։ Այսպիսով, առավոտը և լույսով լի է, և մտածելու տեղ ունի։

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը փոխանցում է հուսադրող, խաղաղ և գարնանային տրամադրություն։ Սկզբում ամեն բան ուրախ է՝ արև, կանաչ բնություն, ջուր, քամի, ծաղիկներ։ Բայց վերջում մի փոքր տխրություն կա՝ մեղվի մահը։ Դա ցույց է տալիս, որ կյանքում և՛ գեղեցկություն կա, և՛ տխրություն։ Ընդհանուր առմամբ, բանաստեղծությունը գեղեցիկ առավոտ է նկարագրում, բայց նաև հիշեցնում է, որ ամեն ինչ անցողիկ է։

Posted in Գրականություն 8

Կարդում ենք Սահյան

Նեղվում եմ

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

1. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։ 
Ստեղծագործության մեջ հեղինակն արտահայտում է իր ցավն ու դժգոհությունը այն բանից, որ ինքն անընդհատ համբերատար է, ներողամիտ ու զոհաբերող, բայց մարդիկ չեն գնահատում դա։

2. Ի՞նչն է նեղություն պատճառում հեղինակին։ 
Հեղինակին նեղություն է պատճառում մարդկանց անարդար վերաբերմունքը՝ երբ իրեն խփում են, չեն շնորհակալ լինում, վնասում են, բայց կրկին դժգոհ են մնում։

3. Ի՞նչը կարող է քեզ նեղացնել, անհանգստացնել։
Ինձ կարող է նեղացնել, երբ ինձ չհասկանան կամ անարդարորեն մեղադրեն։

Posted in Գրականություն 8

Կարդում ենք Սահյան

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

1. Ո՞րն է հեղինակի ասելիքը։ 
Հեղինակը ասում է, որ իր մահից հետո աշխարհը չի կանգնի, կյանքը կշարունակվի նույն ձևով։ Թռչունները կթռչեն, երեխաները կխաղան, բնությունը կապրի։ Նա մտածում է, որ իր բացակայությունը ոչինչ չի փոխի աշխարհի վրա, բայց մի փոքր ցավ կմնա նրա սիրելիների աչքերում։ Այս բանաստեղծությունը ցույց է տալիս, թե որքան անցողիկ է մարդը, բայց նաև որքան կարևոր է յուրաքանչյուր կյանք, թեկուզ մի պահով։

2. Գրի՛ր քո կարծիքը ,,Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է,, ասույթի վերաբերյալ։ 
Ես կարծում եմ, որ այս ասույթը ճիշտ է։ Մեր կյանքում ամեն մի վայրկյան կարող է դառնալ մի նոր սկիզբ։ Երբ մենք բաց չենք թողնում պահերը, կարող ենք սովորել, օգնել ուրիշներին։ Երբեմն թվում է, թե ամեն ինչ սովորական է, բայց նույնիսկ ամենասովորական օրը կարող է բերել նոր հնարավորություն։ Պարզապես պետք է նկատել և գնահատել այդ պահերը։

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

1. Առանձնացրո՛ւ և բացատրիր անհասկանալի բառերը։ 
Թիապարտ — Նշանակում է բանտարկված, կալանավոր (հին ժամանակներում նավերում ուժով աշխատեցվող բանտարկյալներ էին)։

2. Ներկայացրե՛ք բանաստեղծության ասելիքը։ 
Բանաստեղծը պատմում է մարդու բարդ բնավորության մասին։ Նա ասում է, որ երբեմն ուժեղ է, երբեմն՝ թույլ, երբեմն ուրախ ու բաց, երբեմն՝ փակ ու լուռ։ Նա նաև ցույց է տալիս, որ մարդը կարող է միաժամանակ լինել ազատ ու սահմանափակ, մշտական ու անցողիկ։ Այս բանաստեղծության մեջ հեղինակն ասում է, որ մարդ լինելը բարդ է, ու ամեն մարդ ունի իր հակասությունները։ Բայց դրա մեջ էլ է գեղեցկությունը։

3. Գրե՛ք ստեղծագործական աշխատանք ,,Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,,։ 

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է։ Երբեմն շատ խոսում եմ, երբեմն՝ ընդհանրապես ոչինչ չեմ ասում։ Երբեմն ինձ թվում է՝ ամեն ինչ կարող եմ անել, բայց լինում են պահեր, որ վախենում եմ անգամ փոքր քայլից։
Ես սիրում եմ մարդկանց, բայց նաև սիրում եմ մենակ մնալ։ Սիրում եմ ժպտալ, բայց լինում են օրեր, երբ տխուր եմ առանց պատճառի։
Ես ամեն օր նոր բան եմ սովորում ինձանից, և այդպես աճում եմ։
Ինձ ճանաչելու համար պետք է սիրտով նայել, ոչ միայն խոսքով։

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Առուները՝ գարնան

Դրոշակն են տանում

Իրենց գլխի վերև:

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Բարդիները կարծես

Արեգակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Քամիները ծաղկանց

Ճոխ պսակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև։

Ծաղիկների միջով

Ծաղիկների միջով

Մրջյունները մեղվի

Պաղ դիակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև…

1. Նկարագրի՛ր բանաստեղծական առավոտը։

Բանաստեղծության առավոտը շատ գեղեցիկ և խաղաղ է։ Արևը նոր է դուրս եկել, ամեն ինչ լցված է լույսով։ Կանաչ ծառերի ու խոտերի միջով հոսում են առուները, քամին խաղում է ծաղիկների հետ, բարդիները կանգնած են արևի տակ՝ բարձր ու շքեղ։ Բնությունը արթնացել է, ամեն ինչ շարժման մեջ է։

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը փոխանցում է խաղաղ և գարնանային տրամադրություն։ Ամեն բան ուրախ է՝ արև, կանաչ բնություն, ջուր, քամի, ծաղիկներ։ Բայց վերջում մի փոքր տխրություն կա՝ մեղվի մահը։ Դա ցույց է տալիս, որ կյանքում և՛ գեղեցկություն կա, և՛ տխրություն։ Ընդհանուր առմամբ, բանաստեղծությունը գեղեցիկ առավոտ է նկարագրում, բայց նաև հիշեցնում է, որ ամեն ինչ անցողիկ է։

Posted in Գրականություն 8

Համո Սահյան

17.04.2025

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Համացանցից ընտրել Սահայանից երեք բանաստեղծություն, ընթերցել, գրավոր մեկնաբանել բլոգում՝ ներկայացնելով ասելիքը, թեման, փոխանցած զգացումները և այլն։ Բանաստեղծություններից մեկը տեսագրել կամ ձայնագրել։ 

1․ «Ինչ արած, մարդ եմ»

Թեմա: Մարդու բարդությունն ու բազմաբնույթությունը։

Ասելիք: Սահյանը ինքն իրեն բնութագրում է որպես բարդ ու բազմաբնույթ անձ, ով միաժամանակ կարող է լինել պինդ ու փխրուն, վայրի ու կանաչ, քար ու քարափ։ Նա ընդունում է իր բազմաբնույթությունը և չի փորձում համապատասխանել հասարակության ակնկալիքներին։

Փոխանցած զգացումներ: Բանաստեղծությունը արտահայտում է ինքնընդունման և ինքնարտահայտման կարիքը։ Այն նաև ցույց է տալիս, որ մարդը կարող է լինել բարդ ու բազմաբնույթ՝ առանց դրա համար ներողություն խնդրելու։

2․ «Մեր լեզուն»

Թեմա: Հայոց լեզվի կարևորությունը։

Ասելիք: Սահյանը շեշտում է, որ մեր լեզուն ոչ միայն մեր ինքնության մաս է, այլև մեր մշակույթի և պատմության կրողն է։ Նա այն համեմատում է արյան հետ՝ ընդգծելով դրա անփոխարինելիությունը։

Փոխանցած զգացումներ: Բանաստեղծությունը արտահայտում է հպարտություն և սեր մեր լեզվի նկատմամբ։ Այն նաև կոչ է անում պահպանել և հարգել մեր լեզուն որպես ազգային արժեք։

3․ «Կա մի թուլություն»
Թեմա: Մարդու ներքին բարությունը։

Ասելիք: Սահյանը խոսում է այն մասին, որ երբեմն մարդը չի կարողանում մոռանալ կամ նեղություն պատճառել այն մարդուն, ում սիրում է։ Նա դա համարում է թուլություն՝ հասկանալով, որ այդպիսի մարդը կարող է դառնալ ուրիշների կողմից շահագործվող։

Փոխանցած զգացումներ: Բանաստեղծությունը արտահայտում է ներքին պայքար և բարության բեռը։ Այն նաև ցույց է տալիս, որ երբեմն մեր ուժեղ կողմերը կարող են դառնալ մեր թույլ կողմերը։