Նեղվում եմ
Նեղվում եմ, խփում են կրծքիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,
Ներում եմ, նստում են գլխիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Առնում են ու ետ չեն տալիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս,
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։
1. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։
Ստեղծագործության մեջ հեղինակն արտահայտում է իր ցավն ու դժգոհությունը այն բանից, որ ինքն անընդհատ համբերատար է, ներողամիտ ու զոհաբերող, բայց մարդիկ չեն գնահատում դա։
2. Ի՞նչն է նեղություն պատճառում հեղինակին։
Հեղինակին նեղություն է պատճառում մարդկանց անարդար վերաբերմունքը՝ երբ իրեն խփում են, չեն շնորհակալ լինում, վնասում են, բայց կրկին դժգոհ են մնում։
3. Ի՞նչը կարող է քեզ նեղացնել, անհանգստացնել։
Ինձ կարող է նեղացնել, երբ ինձ չհասկանան կամ անարդարորեն մեղադրեն։