Posted in Ընտրությամբ քերականություն

Գործնական քերականություն

  1. Գտիր գոյականները, որոշիր հոլովն ու հոլովումը։
  2. Գտիր ածականները։
  3. Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր՝ որքան կարող ես։
  4. Գտիր դերանունները, որոշիր տեսակները։
  5. Գտիր 3 բարդ բառ, որի բաղադրիչները հոդակապով են միացած։
  6. Տեքստում գտիր առանձին, սպիտակ, տարազ, խիզախ, թուր բառերի հոմանիշները

Կանաչազարդ փոքրիկ գյուղը փռված է մեր գավառական քաղաքի հանդիպակաց բարձունքի փեշերին։ Ֆրանսիայի գեղատեսիլ այդ անկյունը հեռու է կենտրոնական ճանապարհներից ապրում է մեկուսի խաղաղ կյանքով փռված է ճերմակաթույր մարգարտածաղիկներով ծակված մարգագետինների վրա: Հրաշեկ կեսօր է: Հուռթի արոտավայրում երևում են ցանուցիր ոչխարները իսկ քիչ այն կողմ կանաչ խոտերի վրա նստած է տասնհինգամյա մի աղջնակ արևառ դեմքով սևորակ աչքերով: Դա հովուհին է որ ամեն օր արածեցնելու է բերում հոտը։ Թեև բարձրահասակ չէ և հագուստն էլ հնամաշ է բայց դշխոյական վեհություն կա շարժումներում: Անհանգստության նշույլ չկա դեռափթիթ օրիորդի աչքերում նա գիտի ոչ ոք չի համարձակվի մոտենալ մակաղած հոտին: Բոլորն են ճանաչում խիզախ պարմանուհուն գիտեն բազկի թափը եւ մտածում են ավելի լավ է գործ չունենալ հետը։ Ուժեղ է ու համարձակ հրաշալի հեծյալ է և կարողանում է սուր գործածել։

գյուղը- ուղղական

քաղաքի- սեռական

բարձրունքի-սեռական

Ֆրանսիայի- սեռական

անկյուն- ուղղական

ճանապարհներից-բացառական

կյանքով- գործիական

մարգարտածաղիկներով- գործիական

մարգագետիների- սեռական

կեսօր-ուղղական

արոտավայրում-ներգոյական

ոչխարները- ուղղական

խոտերի- սեռական

աղջնակ- ուղղական

հովվուհի- ուղղական

անհանգստության-սեռական

աչքերում- ներգոյական

նշույլ-ուղղական

օրիորդ- սեռական

հոտին- տրական

պարմանուհուն- հայցական

բազկի-սեռական

թափը-հայցական

կանաչազարդ, փոքրիկ, փռված, գեղատեսիլ, մեկուսի, խաղաղ, ճերմակաթույր, ծակված, հրաշեկ, ցանուցիր, կանաչ, տասնհինգամյա, դեռափթիթ, արևառ, սևորակ, մակաղել, բարձրահասակ, հնամաշ, խիզախ, հրաշալի, ուժեղ, համարձակ, հուռթի:

Posted in Ընտրությամբ քերականություն

Քերականական աշխատանք

05․11․25

Անդրադարձ թվականների շուրջ առաջադրանքին։
Դերանուն․ տեսակները։
Դերանունի նշանակությունը

Դերանվան տեսակները՝
-անձնական
-ցուցական
-հարցական
-հարաբերական
-որոշյալ
-անորոշ
-ժխտական
-փոխադարձ

Անձնական դերանվան հոլովումը, դերանվանական հոլովում․
ուղղական-ես, դու, նա, ինքը մենք, դուք, նրանք, իրենք
սեռական-իմ, քո, նրա, իր մեր, ձեր, նրանց, իրենց
տրական-ինձ, քեզ, նրան, իրեն մեզ, ձեզ, նրանց, իրենց
հայցական-ինձ, քեզ, նրան, իրեն մեզ, ձեզ, նրանց, իրենց
բացառական-ինձնից, քեզնից, նրանից, իրենից մեզնից, ձեզնից, նրանցից, իրենցից
գործիական-ինձնով, քեզնով, նրանով, իրենով մեզնով, ձեզնով, նրանցով, իրենցով

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ․ 
Տեքստից գտիր

1.դերանունները, որոշիր տեսակները․
ձեզ -անձնական
մենք — անձնական
մեր — անձնական
մեկին — անորոշ
ով — հարաբերական
դու — անձնական
քեզ — անձնական

2.անձնական դերանունները, որոշիր դրանց հոլովները.
ձեզ — տրական/հայցական
մենք — ուղղական
մեր — սեռական
դու — ուղղական
քեզ — տրական/հայցական

3.թվականները, որոշիր տեսակները․
երկու, երեք, հինգ, յոթ, չորս — քանակական
մի — անորոշ քանակական
մեկական — բաշխական

4.ու հոլովման ենթարկվող երկու բառ.
սրճարան
պատվեր

5.երեք բառ, որի հոգնակին կազմվի -ներ վերջավորությամբ.
սրճարաններ
փաստաբաններ
մարդիկ / մարդներ

6.երեք բառ, որոնց հնչյունների ու տառերի քանակը հավասար չեն.
մտա
միտք
քմահաճ

7.ու ձայնավորի հնչյունափոխություն ունեցող երեք բառ
սրճարան – սրճարանի
մուրացկան – մուրացկանի
սուրճ – սուրճը

8․գրեք ածանցավոր բառ։
ցնցոտիավոր
սրճարան
գեղեցիկ

9.«Կախովի սուրճ» երևույթը բնութագրիր։ Պատկերացրու՝ Հայաստանում կա այդպիսի սրճարան. որքանո՞վ կգործեր այդ մոտեցումը
Դա այն է, երբ մարդը վճարում է սուրճ նաև անծանոթ կարիքավորի համար։
Կարիքավորը գալիս է, հարցնում է՝ «կախովի սուրճ կա՞», ու անվճար ստանում է։
Այո, շատ։ Մարդիկ այստեղ սիրում են բարեգործական նախաձեռնություններ, և նման բան արագ կընդունվեր։

Տեքստ
Տոնինո Գուերա (հեղինակն է)

Այս պատմությունը ձեզ ավելի կջերմացնի, քան մի սուրճը՝ ձմռան ցրտին։
Ընկերոջս հետ մտա մի փոքրիկ սրճարան ու պատվեր տվի։ Մինչ մոտենում էինք մեր սեղանին, երկու հոգի մտան ու մոտեցան բարին։
-Հինգ սուրճ, խնդրում եմ։ Երկուսը մեզ համար, երեքը՝ կախովի։
Նրանք վճարեցին իրենց պատվերի համար, երկուսը վերցրին ու գնացին։ Ընկերոջս հարցրի.
— Ի՞նչ ասել է՝ «կախովի» սուրճ։
-Մի քիչ սպասիր, կտեսնես։
Էլի մարդիկ եկան։ Երկու աղջիկ մեկական սուրճ վերցրին, վճարեցին ու գնացին։ Հաջորդ պատվերը յոթ սուրճ էր՝ տրված երեք փաստաբանի կողմից. երեքն իրենց համար, չորսը՝ «կախովի»։ Մինչ զարմանում էի՝ ինչ բաժին է «կախովի» սուրճերը, վայելում էի արևոտ եղանակն ու հրապարակի կողմում՝ սրճարանի դիմացի գեղեցիկ տեսարանը։ Հանկարծ ցնցոտիավոր մի մարդ, որ մուրացկանի տեսք ուներ, դռնից ներս մտավ ու մեղմորեն հարցրեց.
-«Կախովի» սուրճ չունե՞ք։
Շատ պարզ է. մարդիկ կանխավ վճարում են՝ ի նկատի ունենալով մեկին, ով հնարավորություն չունի տաք ըմպելիքի։ Կախովի սուրճի ավանդույթը սկիզբ է առել Նեապոլից, բայց տարածվել է աշխարհով մեկ։ Իսկ որոշ տեղերում դու կարող ես պատվիրել ոչ միայն «կախովի» սուրճ, այլև սենդվիչ կամ մի ամբողջ նախաճաշ։

Posted in Ընտրությամբ քերականություն

Գոյականի հոգնակիի կազմությունը։

16․10․25
Գոյականի հոգնակիի կազմությունը։
Գոյականի հոգնակի թվի կազմությունըանհոգնական եւ անեզական գոյականներ

Կազմիր տրված բառերի հոգնակիները, բացատրիր, թե որ կանոնի համաձայն են կազմված.
տեսաշար-տեսաշարներ, ծաղկանախշ-ծաղկանախշեր, շարասյուն-շարասյուներ, ձկնկուլ-ձկնկուլներ, օրինագիծ-օրինագծեր, ժանր-ժանրեր, թագակիր-թագակիրներ, խաչքար-խաչքարեր, վագր-վագրեր, համերգաշար-համերգաշարեր, թռչնաբույն-թռչնաբներ, մեծատուն-մեծատուններ, մեծատառ-մեծատառեր, անասնակեր-անասնակերներ, լրագիր-լրագրեր, որսաշուն-արսաշներ, հավատարմագիր-հավատարմագրեր, մարզատոն-մարզատոներ, ուղեցույց-ուղեցույցներ, հիվանդայց-հիվանդայցեր, մենապար-մենապարեր, մեկնակետ-մեկնակետեր, գիսաստղ-գիսաստղեր, ճամեզր-ճամեզրեր, հաղորդալար-հաղորդալարեր, զորացույց-զորացույցեր, նավթամուղ-նավթամուղներ, ծիսակարգ-ծիսակարգեր, հետնախորշ-հետնախորշեր, կամարասյուն-կամարասյուներ, մաքսանենգ-մաքսանենգներ, ջրէջք-ջրէջքեր։

Առանձնացրու անհոգնական գոյականները.
Ֆիլիպիններ, գաղտնիքմաթեմատիկաքննությունկաթգինիբարկօղիհանրահաշիվ, բեռ, հոգևորականությունաշակերտությունքիմիա, մթությունդարվինիզմ, բնապաշտպանություն, մարմար։

Առանձնացրու եզակի և հոգնակի թվով դրված գոյականները.
Տանուտեր
պատկերհավաքմիտք, աղանդեր, գեղձեր, կաթնակեր, տերտեր, թթվասեր, գիրք, ջղեր, դիրք, պահվեր, համայնք, պատվեր, համայնք, քուշաններ, փառք, րոպեներ, սուսեր, նոթեր, կրոններ, օրեր, անցք, բանալիներ, սրտեր, նվերներ, հոդեր, հրավերք, ազգեր, գիշերներ, պատճեններ, բեռներ, վաչկատուններ։

Posted in Ընտրությամբ քերականություն

Քերականություն

1. Տեքստից գտիր գոյականները, որոշիր քերականական հատկանիշները։

Թե որտեղից են հայտնվում սև ամպի նման մեծ մորեխները, երկար ժամանակ հարց էր մնում։ Դրանց երամների տեղաշարժը սովորական բնական երևույթ չէ։ Դա մարդու գյուղատնտեսական չափազանց եռանդուն աշխատանքի հետևանք է։ Հսկայական տարածքներ ցանում են միևնույն կուլտուրան, ու դրանով սնվող միջատները սկսում են մեծ քանակությամբ հավաքվել նույն տեղում և, բնականաբար, արագ ու անզուսպ բազմանալ։ Մինչև մարդու միջամտելը մորեխն անվնաս միջատ էր, որ չէր հավաքվում հսկայական խմբով։ Բայց մարդու՝ աշխարհը փոխելու փորձին նա յուրովի պատասխանեց։
Եթե մարդը երկրակեղևը ցնցող ատոմային ռումբ է պայթեցնում, Գեան պատասխանում է երկրաշարժով։ Եթե մարդը արդյունահանում է նավթ՝ Երկրի սև ոսկին, թունավոր գոլորշիներով, որոնք հավաքվում ու հեղձուցիչ ամպ են դառնում, Երկիրը պատասխանում է ջերմաստիճանի բարձրացմամբ։ Դա սառցադաշտերի հալչելու և ջրհեղեղի պատճառ է դառնում։
Մարդը դեռ չի հասկացել, որ իր հարազատ մոլորակը պատասխանում է իր ամեն մի մարտահրավերին, և զարմանում է, երբ տեղի է ունենում մի բան, որ ինքը կոչում է «բնական աղետ»։ Իրականում աղետները «արհեստական» են և տեղի են ունենում, քանի որ մարդը չի կարողանում իր մոլորակի հետ երկխոսություն վարել։
ուղական — ով, ովքեր, ինչ, ինչեր
սեռական — ում, ինչի, ինչերի
տրական — ում, ինչին, ինչերին
հայցական — ում, ինչը, ինչերը
բացառական — ումից, ինչից, ինչերից
գործիական — ումով, ինչով, ինչերով
ներգոյական — ինչում, ինչերում

Posted in Ընտրությամբ քերականություն

Քերականություն

11․09․25

Կա՞ նվիրված արդյոք մի վայր իրավունքին երկրիս մեջ,
Այս խավարում ման գամ, գտնեմ՝ ձեռքիս լապտեր մի անշեջ։
(Թարգմանություն Աբու-լ-Ալա-ալ Մաարիից, արաբ միջնադարյան բանաստեղծ)
Հին Հունաստանում ապրում էր մի իմաստուն ծերուկ փիլիսոփա՝ Դիոգենես անունով (մ.թ.ա. 404-323), որ անմիջական հետևորդն էր Անտիսթենեսի (մ.թ.ա. 444-365)՝ ցինիզմի փիլիսոփայության հիմնադիր (ցինիզմ-ը, հայերեն՝ շնականություն-ը, չուներ այժմյան բացասական իմաստը. փիլիսոփայական այդ ուսմունքի կողմնակիցները մերժում էին գոյություն ունեցող կարգերը, ուղղությունները, կրոնը և այլն, կոչ էին անում հրաժարվել քաղաքակրթությունից և վերադառնալ նախնադարյան վիճակին։ Սակայն հետագայում շնականները այնքան հեռու գնացին պարկեշտության կանոններից, որ բառն ստացավ ներկա արգահատելի իմաստը։
Այս Դիոգենեսը, ահա, հրաժարվել էր աշխարհի բարիքներից ու վայելքներից և ապրում էր…. մի տակառի մեջ։ Ու, ասում են, ձեռքին լապտեր բռնած՝ մարդ, ավելի ճիշտ՝ մեծատառով Մարդ էր որոնում։
Ահա թե որտեղից են գալիս աշխարհի շատ լեզուներում տարածում գտած այսպիսի արտահայտությունները՝ լապտերով ման գալ, ցերեկը ճրագով ման գաս՝ չես գտնի (հնում հայերեն ասում էին՝ լապտեր ի ձեռին որոնել)։
Եվ դարձյալ այս Դիոգենեսի մասին պատմում են, որ մի անգամ նրա աշակերտ, աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացին (մ.թ.ա. 356-323) գալիս կանգնում է նրա տակառի առաջ ու ասում. «Ծերո՛ւկ, ի՞նչ կուզես, որ քեզ տամ»։ Վերջինս փիլիսոփայական հանգստությամբ պատասխանում է. «Մի կողմ գնա, արևս մի՛ ծածկիր»։
Եվ, ո՜վ զուգադիպություն, երկուսի էլ արևը խավարումո է միևնույն տարում՝ 323-ին, չնայած որ փիլիսոփան երեք անգամ ավելի կյանք էր ապրել երկրի երեսին, քան աշխարհակալը։

Առաջադրանք

  • Գտիր պատմական անունները, դուրս գրիր, դիմացը գրիր՝ ով ինչով էր հայտնի (ինչով էր զբաղվում)։

Արաբ միջնադարյան բանաստեղծ՝ Աբու-լ-Ալա-ալ Մաարի, ծերուկ փիլիսոփա՝ Դիոգենեսը, ցինիզմի փիլիսոփայության հիմնադիր՝ Անտիսթենեսը, աշխարհակալ՝ Ալեքսանդր Մակեդոնացին:

  • Գտիր արգահատելի բառի բացատրությունը։

Գթալ, խղճալ:

  • Քանի՞ դարձվածք կա այս հատվածում։ Որո՞նց են, ինչ են դրանք նշանակում։
  • Նվիրված, ապրել, անմիջական, շնականություն, քաղաքակրթություն, հնում բառերում հնչյունափոխություն կա։ Գտիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։

Նվիրված- ե-ն հնչյունափոխվել է ի-ի

Ապրել- ու-ն սղվել է

Անմիջական- ե-ն հնչյունափոխվել է ի-ի

Շնականություն- ու-ն հնչյունափոխվել է ը-ի

Քաղաքակրթություն- ի-ն հնչյունափոխվել է ը-ի

Հնում- ի-ն հնչյունափոխվել է ը-ի

  • Առանձնացրու -ական վերջածանցով բառերը։ -Ական ածանցի ընդհանուր իմաստը ո՞րն է։ Ի՞նչ խոսքի մաս է կազմել -ական ածանցը։

Անմիջական, բացասական, շնական, փիլիսոփայական:

  • Գտիր 5 բառ, որ գաղտնավանկ ունենա։

Հնում, քաղաքակրթություն, շնականություն, կրոն, հանգստություն:

Posted in Ընտրությամբ քերականություն

Թելադրություն

16․09․2025
Հայկազն նահապետի այս դաստակերտը, որ Տրդատի շնորհիվ շքեղ վերաշինվելով դարձել էր անառիկ բերդ, Այրարատ նահանգի երկու գավառները միմյանցից բաժանող Գեղասարի գոգավոր հարթության վրա էր։
Բարձունքի սարավանդը, որի վրա էր դղյակը, շրջապատված էր խորունկ կիրճերով, լեռների խրոխտ ու գմբեթարդ գագաթներով։
Ամրոցը պատսարված էր բնական ամրություններով, ինչպես նաև կոկված ու հղկված որձաքար, ժայռերով։ Հարավարևելյան կորնթարդ բառձյունքի սարավանդին կանգնած էին հյուրընկալ հսկաները՝ արքունական հինավուրց դղյակը՝ իր զվարթ կառուցերով ու գողտրիկ մատուռներով, Տրդատի հոյակապ հովհանոցը՝ վերասլաց սյուներով, քարե արձաններով, քանդակազարդ ձեղունով՝ ազատատենչ ոգուց բխող զարդաքանդակներով։ Միջօրեի տապը անցել էր, լուսնկա, զովաշունչ երեկո էր։ Ներքևում՝ կիրճում, անցուդարձը դադարել էր։ Անօթևան ճամփորդները օթևան էին ստացել Այրիվանքում, որի խորշորերից մոմի թրթռացող լույս էր երևում։

Posted in Ընտրությամբ քերականություն

Քերականություն

18․09․25

Կարդա տեքստը, քննարկիր

Մկները մարդուն ուժ են տալիս
(Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»)

Սկսենք… առավոտյան մարմնամարզությունից։ Ձեռքերը բռունցք արեք և բազուկը արմունկից ծալեք դեպի ուսոսկրը։ Ի՞նչ է ստացվում այդ շարժման հետևանքով։ Ուռչող մսագունդ։ Ի՞նչ անուն ունի դա։ ՄԿԱՆ։

Որտեղի՞ց է գալիս այս բառը։
Ստուգաբանները (բառերի ստուգաբանությամբ զբաղվողները) վաղուց պարզել են, որ մկան բառն անմիջական կապ ունի մուկ (գրաբար մուկն) հնդեվրոպական, այսինքն՝ բնիկ հայկական արմատի հետ։ Սրա սեռականն էր և է մկան, որ նաև առանձին բառի արժեք ուներ գրաբարում ու նշանակում էր «մեջք», հոգնակին՝ մկանունք նույնպես նշանակում էր «մեջք», «մեջքի ուռած մաս» (փոխաբերաբար՝ «ջրի ուռած մակերես՝ ալիք»)։ Մեր նախնիները նույնիսկ խրատական մի ասույթ ունեին. «Ծառայ որ ընդ ունկն ոչ լսէ՝ ընդ մկանունս լսել տան նմա» («Ծառան որ ականջով չի լսում, մեջքով լսել կտան նրան». այսինքն՝ կծեծեն)։

«Մուկ»- «մկան» իմաստային անցումը կա ոչ միայն մեր լեզվում։ Հին հունարենում, օրինակ, մուուս կամ մուու ասում էին թե՛ մկանը, թե՛ մկաններին, որից կազմված մուուոդուս ածականը նշանակում էր՝ «1. մկնային, մկնանման, 2. մկանուտ, զարգացած մկաններով»։

Լատիներեն mus «մուկ», musculus /մուսկուլուս/ «1.մուկ, մկնիկ, 2. մկան», musculosus /մուսկուլոզուս/ «մկանուտ, մսոտ»

Ռուսերեն мышь «մուկ»- мышца «մկան» (ավելի հաճախ գործածվում է հոգնակի՝ мышцы)։ Սակայն ռուսերենն ունի նաև мускул(ы) բառը՝ «մկան, մկանունք»։ Սա արդեն փոխառություն է լատիներենից։

Շատ հավանական է, որ հայերեն մկան և ռուսերեն мышца բառերի իմաստը պատճենված լինի հին հունարենից կամ լատիներենից։ Դա եզակի երևույթ չէ լեզուներում։ Հետաքրքրականն այստեղ այն է, որ ռուսերենը մի կողմից պատճենել է լատիներեն musculus բառի իմաստը՝ мышь բառից կազմելով мышца, մյուս կողմից կատարել է ուղղակի փոխառություն՝мускул(ы)։

Սա նույնպես հազվադեպ չէ լեզուներում։ Մեր նախնիները, օրինակ, հին հունարենից փոխ են առել փիլիսոփա բառը, որ փոխատու լեզվում հնչում էր ֆիլո՛սոֆոս (նույնից է ռուսերեն фило՛соф) և նշանակում էր՝ «1. կրթված մարդ, 2. իմաստություն սիրող, փիլիսոփա», բարդ բառ էր ներկայացնում՝ ֆիլո «սիրող»+ սոֆո՛ն «իմաստություն»։

Բայց նույն փիլիսոփա բառի կողքին հնում նաև պատճենել են նրա հոմանիշը՝ իմաստասեր (փիլիսոփայական= իմաստասիրական, փիլիսոփայություն= իմաստասիրություն). «- …նստած, մեզ համար խոսում-խմում ենք. բանաստեղծ, ծաղկող, ճարտարապետ, ստրկավաճառ, բայց բոլորս էլ իմաստասեր ենք, այսինքն՝ փիլիսոփա, և խորապես համոզված ենք, թե այս աշխարհի բախտն ինչ-որ չափով կախված է հատկապես մեր իմաստաբանությունից…» (Ռազմիկ Դավոյան, «Հանճար և հիշողություն»)։

Ռուսները նույն հունարենից փոխ են առել филантроп «մարդասեր» բառը (հին հունարեն ֆիլանթրոպոս- ֆիլո «սիրող»+ անթրոպոս «մարդ»), սակայն նրա կողքին պատճենել են նաև человеколюбец հոմանիշը։

Պատճենում է թե ոչ՝ մի կողմ թողնենք. կարևորն այն է, որ մկան բառը գալիս է մուկ(ն)-ից։

Եվ ով որ դեռ կասկածում է դրանց կապին, թող այս նյութի սկզբում նկարագրված մարմնամարզական վարժությունը կատարի մի քանի անգամ, հետևի բազուկի մաշկի տեսքին և որոշի, թե ո՛ր կենդանու շարժման նմանությունն է ստացվում։

Իսկ ես ասվածին մի բան միայն կավելացնեմ. հայերեն մուկ(ն), հին հունարեն մուուս, մուու, լատիներեն mus, musculus, ռուսերեն мышь- բոլորն էլ ցեղակից արմատներ են, այսինքն՝ գալիս են հնդեվրոպական հիմք լեզվից (այս պայմանական անվանումով ընդունված է կոչել մի քանի տասհազարամյակ առաջ գոյություն ունեցած այդ ընդհանուր լեզուն, որից ճյուղավորվել են հնդեվրոպական լեզուները, դրանց թվում՝ հայերենը)։

Posted in Ընտրությամբ քերականություն

Քերականություն

11․09․25
Կա՞ նվիրված արդյոք մի վայր իրավունքին երկրիս մեջ,
Այս խավարում ման գամ, գտնեմ՝ ձեռքիս լապտեր մի անշեջ։
(Թարգմանություն Աբու-լ-Ալա-ալ Մաարիից, արաբ միջնադարյան բանաստեղծ)
Հին Հունաստանում ապրում էր մի իմաստուն ծերուկ փիլիսոփա՝ Դիոգենես անունով (մ.թ.ա. 404-323), որ անմիջական հետևորդն էր Անտիսթենեսի (մ.թ.ա. 444-365)՝ ցինիզմի փիլիսոփայության հիմնադիր (ցինիզմ-ը, հայերեն՝ շնականություն-ը, չուներ այժմյան բացասական իմաստը. փիլիսոփայական այդ ուսմունքի կողմնակիցները մերժում էին գոյություն ունեցող կարգերը, ուղղությունները, կրոնը և այլն, կոչ էին անում հրաժարվել քաղաքակրթությունից և վերադառնալ նախնադարյան վիճակին։ Սակայն հետագայում շնականները այնքան հեռու գնացին պարկեշտության կանոններից, որ բառն ստացավ ներկա արգահատելի իմաստը։
Այս Դիոգենեսը, ահա, հրաժարվել էր աշխարհի բարիքներից ու վայելքներից և ապրում էր…. մի տակառի մեջ։ Ու, ասում են, ձեռքին լապտեր բռնած՝ մարդ, ավելի ճիշտ՝ մեծատառով Մարդ էր որոնում։
Ահա թե որտեղից են գալիս աշխարհի շատ լեզուներում տարածում գտած այսպիսի արտահայտությունները՝ լապտերով ման գալ, ցերեկը ճրագով ման գաս՝ չես գտնի (հնում հայերեն ասում էին՝ լապտեր ի ձեռին որոնել)։
Եվ դարձյալ այս Դիոգենեսի մասին պատմում են, որ մի անգամ նրա աշակերտ, աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացին (մ.թ.ա. 356-323) գալիս կանգնում է նրա տակառի առաջ ու ասում. «Ծերո՛ւկ, ի՞նչ կուզես, որ քեզ տամ»։ Վերջինս փիլիսոփայական հանգստությամբ պատասխանում է. «Մի կողմ գնա, արևս մի՛ ծածկիր»։
Եվ, ո՜վ զուգադիպություն, երկուսի էլ արևը խավարումո է միևնույն տարում՝ 323-ին, չնայած որ փիլիսոփան երեք անգամ ավելի կյանք էր ապրել երկրի երեսին, քան աշխարհակալը։

Առաջադրանք

1․Գտիր պատմական անունները, դուրս գրիր, դիմացը գրիր՝ ով ինչով էր հայտնի (ինչով էր զբաղվում)։
Աբու-լ-Ալա-ալ Մաարի – արաբ միջնադարյան բանաստեղծ։
Դիոգենես – հին հույն փիլիսոփա, շանականների ներկայացուցիչ։
Անտիսթենես – հույն փիլիսոփա, շնականության (ցինիզմի) հիմնադիր։
Ալեքսանդր Մակեդոնացի — աշխարհակալ, ռազմական նշանավոր գործիչ։

2․Գտիր արգահատելի բառի բացատրությունը։
Արգահատելի նշանակում է վատ, անպատշաճ, որ մերժվում է մարդկանց կողմից։

3․Քանի՞ դարձվածք կա այս հատվածում։ Որո՞նք են, ինչ են դրանք նշանակում։
Տեքստում կան 3 դարձվածք․
լապտեր ի ձեռին որոնել — հները՝ ինչ-որ բան մեծ ջանքերով փնտրել։
լապտերով ման գալ — ինչ-որ բան շատ դժվարությամբ որոնել։
ցերեկը ճրագով ման գաս՝ չես գտնի — այնքան հազվագյուտ է, որ գրեթե չի գտնվում։

Posted in Ընտրությամբ քերականություն

Դեմքի ուղղությա՞մբ, թե դեպի աջ

09․09․25

Զրույց՝ քերականության առարկան, նպատակը, բաժինները։

Առաջադրանքներ

  1. Կարդա Պ.Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհից» գրքի հերթական հոդվածը

Դեմքի ուղղությա՞մբ, թե դեպի աջ

Երբ լսենք առա՜ջ հրամանը, մենք, առանց վայրկյան անգամ մտածելու, մեր քայլերը կուղղենք դեպի այն կողմը, ուր դարձել է մեր դեմքը։ Եվ այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Սակայն մեր հեռավոր նախնիները, եթե այդ նույն հրամանն ստանային, կքայլեին…. դեպի աջ։ Որովհետև առաջ (= առ +աջ) ստուգաբանորեն նշանակում է «դեպի աջ»։

Այդ ինչպե՞ս պատահեց, որ աջ-ը նշանակեց «ուղիղ»։

Իմաստի այս անցումը սովորական երևույթ է ոչ միայն հայերենի, այլև ուրիշ լեզուների համար. ծանոթ շատ լեզուներում աջ միաժամանակ նշանակում է նաև «ուղիղ», «ճիշտ», անգամ «ճշմարիտ»։ Համեմատեք. правый «աջ» և правильный «ճիշտ», право «իրավունք», правда «ճշմարտություն»։ Անգլերեն right /ռայթ/, ֆրանսերեն droit /դղուա/, պահլավերեն ռասաթ ունեն հիշված երեք իմաստներն էլ։

Աջ բառի այս իմաստների հետ են ըստ էության առնչվում և աջել («ճիշտ կողմը շուռ տալ»), գործերը աջ գնալ («հաջողությամբ ընթանալ») արտահայտությունները, հենց ինքը՝ հաջողություն բառը։ Եվ ընդհակառակը, ձախ փոխաբերաբար նշանակում է «ոչ ճիշտ», «ձախորդ»։ Ձախել, գործերը ձախ գնալ, ձախողվել, ձախորդություն…

Ով գիտե, գուցե «աջ» >«ուղիղ», «ճիշտ» անցումը կապված է աջլիկության, իբրև ճիշտ ու նորմալ երևույթի ընկալման հետ։ Ով գիտե։ Փաստն այն է, որ առաջ (առջև), առաջարկել, առաջին, հաջորդ, հաջող… բառերի արմատն է աջ։

2. Առաջադրանք

  • Քանի՞ լեզվի մասին խոսք կա այս տեքստում։
    Տեքստում նշվում են 5 լեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, պահլավերեն։։
  • Ի՞նչ է նշանակել հին հայերենում առաջ բառը։ Հանդիպե՞լ եք նույն իմաստը ժամանակակից հայերենում։
    Հին հայերենում առաջ նշանակում էր «դեպի աջ»։
    Ժամանակակից հայերենում այս իմաստով գրեթե չի օգտագործվում։
  • Տեքստից գտիր երեք հնչյունափոխված բառ, բացատրիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։
    Օրինակներ տեքստից․
    առաջ – աջ = հնչյուն է դուրս մնացել (առ + աջ = առաջ)։
    հաջող – աջ = հնչյունափոխություն՝ a — ha (հ-ի ավելացում)։
    առաջարկել — աջ = արմատի փոխում «աջ»-ից, հնչյունների միացում։
  • Գրիր սովորական, ծանոթ, ձախորդ, ճիշտ բառերի հականիշները։
    սովորական — շատ հատուկ / արտասովոր
    ծանոթ — անծանոթ
    ձախորդ — հաջող
    ճիշտ — սխալ
  • Տեքստում գտիր հոգնակի գոյականները, բացատրիր դրանց կազմությունը։
    լեզուներ — լեզու + ներ
    իմաստները — իմաստ + ներ / ը
    բառերը — բառ + եր
    արտահայտությունները — արտահայտություն + ներ + ը
  • Կազմիր լրագիր, վիպագիր, նստացույց, ժամացույց, անասնակեր, շատակեր, դեղատուն, մեծատուն բառերի հոգնակին։
    լրագիր — լրագիրներ
    վիպագիր — վիպագիրներ
    նստացույց — նստացույցներ
    ժամացույց — ժամացույցներ
    անասնակեր — անասնակերներ
    շատակեր — շատակերներ
    դեղատուն — դեղատներ
    մեծատուն — մեծատներ
  • Նշիր վայրկյան, նախնի, հրաման, հաջողություն գոյականների հոլովումները։

    վայրկյան
    Ի. վ. վայրկյան
    Ռ. վ. վայրկյանի
    Տ. վ. վայրկյանին
    Ե. վ. վայրկյանը
    Բ. վ. վայրկյան
    Գ. վ. վայրկյանով
    ԲՄ. վ. վայրկյանից

նախնի
Ի. վ. նախնի
Ռ. վ. նախնու
Տ. վ. նախնուն
Ե. վ. նախնին
Բ. վ. նախնի
Գ. վ. նախնով
ԲՄ. վ. նախնուց

հրաման
Ի. վ. հրաման
Ռ. վ. հրամանի
Տ. վ. հրամանին
Ե. վ. հրամանը
Բ. վ. հրաման
Գ. վ. հրամանով
ԲՄ. վ. հրամանից

հաջողություն
ԲՄ. վ. հաջողությունից
Ի. վ. հաջողություն
Ռ. վ. հաջողության
Տ. վ. հաջողությանը
Ե. վ. հաջողությունը
Բ. վ. հաջողություն
Գ. վ. հաջողությամբ

Posted in Ընտրությամբ քերականություն

Քերականություն

09․09․25

Զրույց՝ քերականության առարկան, նպատակը, բաժինները։

Առաջադրանքներ

  1. Կարդա Պ.Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհից» գրքի հերթական հոդվածը

Դեմքի ուղղությա՞մբ, թե դեպի աջ

Երբ լսենք առա՜ջ հրամանը, մենք, առանց վայրկյան անգամ մտածելու, մեր քայլերը կուղղենք դեպի այն կողմը, ուր դարձել է մեր դեմքը։ Եվ այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Սակայն մեր հեռավոր նախնիները, եթե այդ նույն հրամանն ստանային, կքայլեին…. դեպի աջ։ Որովհետև առաջ (= առ +աջ) ստուգաբանորեն նշանակում է «դեպի աջ»։

Այդ ինչպե՞ս պատահեց, որ աջ-ը նշանակեց «ուղիղ»։

Իմաստի այս անցումը սովորական երևույթ է ոչ միայն հայերենի, այլև ուրիշ լեզուների համար. ծանոթ շատ լեզուներում աջ միաժամանակ նշանակում է նաև «ուղիղ», «ճիշտ», անգամ «ճշմարիտ»։ Համեմատեք. правый «աջ» և правильный «ճիշտ», право «իրավունք», правда «ճշմարտություն»։ Անգլերեն right /ռայթ/, ֆրանսերեն droit /դղուա/, պահլավերեն ռասաթ ունեն հիշված երեք իմաստներն էլ։

Աջ բառի այս իմաստների հետ են ըստ էության առնչվում և աջել («ճիշտ կողմը շուռ տալ»), գործերը աջ գնալ («հաջողությամբ ընթանալ») արտահայտությունները, հենց ինքը՝ հաջողություն բառը։ Եվ ընդհակառակը, ձախ փոխաբերաբար նշանակում է «ոչ ճիշտ», «ձախորդ»։ Ձախել, գործերը ձախ գնալ, ձախողվել, ձախորդություն…

Ով գիտե, գուցե «աջ» >«ուղիղ», «ճիշտ» անցումը կապված է աջլիկության, իբրև ճիշտ ու նորմալ երևույթի ընկալման հետ։ Ով գիտե։ Փաստն այն է, որ առաջ (առջև), առաջարկել, առաջին, հաջորդ, հաջող… բառերի արմատն է աջ։

2. Առաջադրանք

  • Քանի՞ լեզվի մասին խոսք կա այս տեքստում։

Հինգ՝ hայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և պահլավերեն։

  • Ի՞նչ է նշանակել հին հայերենում առաջ բառը։ Հանդիպե՞լ եք նույն իմաստը ժամանակակից հայերենում։

դեպի աջ

  • Տեքստից գտիր երեք հնչյունափոխված բառ, բացատրիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։

մտածել – միտք

հեռավոր – հեռու

ճշմարիտ – ճիշտ

  • Գրիր սովորական, ծանոթ, ձախորդ, ճիշտ բառերի հականիշները։

սովորական – արտասովոր

ծանոթ – օտար

ձախորդ – հաջողակ

ճիշտ – սխալ

  • Տեքստում գտիր հոգնակի գոյականները, բացատրիր դրանց կազմությունը։

քայլեր – քայլ+եր

նախնիներ – նախնի+ներ

լեզուներ – լեզու+ներ

իմաստներ – իմաստ+ներ

  • Կազմիր լրագիր, վիպագիր, նստացույց, ժամացույց, անասնակեր, շատակեր, դեղատուն, մեծատուն բառերի հոգնակին։

լրագիր – լրագրեր

վիպագիր – վիպագրեր

նստացույց – նստացույցեր

ժամացույց – ժամացույցներ

անասնակեր – անասնակերներ

շատակեր – շատակերներ

դեղատուն – դեղատներ

մեծատուն – մեծատներ

  • Նշիր վայրկյան, նախնի, հրաման, հաջողություն գոյականների հոլովումները։

վայրկյան – վայրկյանի

նախնի – նախնիի

հրաման – հրամանի

հաջողություն – հաջողության