Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

1.Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են:Ուզում էր`հրի, դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում:
Հրի լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում:
Հրել , հուր։
Շամանակին Անի քաղաքում մի հզոր իշխան կար:
Ամեն ինչ որ ժամանակին անի, փորձն արդյունավետ կլինի:
Անի քաղաք, անել։
Երազում էր տեսնել այդ երկիրը:
Երազում էր տեսել այդ երկիրը:
երազ, երազել։

2. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:
Օրինակ`
Բոլորին պատմում էր Մոբի Դիկի` սպիտակ կետի պատմությունը:
Մի երկու կետի պատճառով ամբողջ էջը արտագրեց:
Սրի, աղի, որդի, գնում է:
Տղան սրի ծայրով հարվածեց։
Մի ամբողջ ժողովուրդ սրի քաշեցին։
Ճաշը աղի էր։
Աղի արտասուք մի թափի։
Իմ եղբոր որդին տեղափոխվեց 9-երորդ դասարան։
Մենք Հայկ Նահապետի որդիներն ենք։
Իմ եղբայրը շուտով գնում է բանակ։
Ժամանակը շատ արագ է գնում։

3. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:
Դող, զատիկ, համար, բազուկ:
Շունը ցրտից դողում էր։
Գող սիրտը դող։
Սուրբ զատիկի օրը մենք բոլորով սեղան նստեցինք։
Զատիկը թռավ ձեռքիս ։
Իմ հեռախոսահամարը տվեցի ընկերոջս։
Իմ համար հեղախոս գնեցինք։
Ես երբեք չեմ կերել բազուկ։
Մեր բազկի ուժը չի պակասի։

4. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:Աչքերով ուտել- Իմ ընկերն ամբողջ միջոցառման ընթացքում ավելի շատ աչքերով ուտում էր իր հասակակիցներին, քան խնջույքի համեղ ուտելիքներին:
խելքը ուտել- Խանութի աշխատողը սկսեց այնքան գնորդի խելքը ուտել, որ նա որքան փող ուներ ծախսեց։
լույս աշխարհ գալ- Ամեն օր երկու հարյուր հազարից ավելի երեխա է լույս աշխար գալիս։
գիշերը ցերեկ անել- Աղքատ մարդիկ գիշերը ցերեկ են անում, որպիսի պահեն իրենց ընտանիքները։
գլխի ընկնել- Ինձ փորձեցին խորամանկել, բայց ես ժամանակին գլխի ընկա։
ծակուծուկ մտնել-Տղան տան ծակուծուկերն է մտնում և գտնում մայրիկի պահած քաղցրավենիքը:

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Անհատական նախագիծ՝ TV նախագծի ստեղծում 

Վերնագիր՝ TV նախագծի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում

Ժամանակահատված՝ 16․10․2023 — 23․10․2023

Նպատակ՝ TV նախագծի միջոցով պատմության ստեղծում ու հրապարակում

Ընթացք․ թեմայի որոշելու գործընթաց, սցենարի մշակում, նկարահանումներ, մոնտաժ ըստ սցենարի, տեսանյութի հրապարակումա

Արդյունք՝ հրապարակված TV նախագիծ 

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Գրաբարյան օրեր

Գրաբարյան օրեր

Զրուցեն զսմանէ եւ պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. եւ երկու շունք հանապազ կրծելով զշղթայսն` ջանայ ելանել եւ առնել վախճան աշխարհի. այլ ի ձայնէ կռանահարութեան դարբնաց զօրանան, ասեն, կապանքն:

Վասն որոյ եւ առ մերով իսկ ժամանակաւ բազումք ի դարբնաց, զհետ երթալով առասպելին` յաւուր միաշաբթւոջ երիցս կամ շորիցս բախեն զսալն, զի զօրասցին, ասեն, շղթայքն ՛

Արտաւազդայ:

Կարդա այսպես.

կայ — կա

շղթայիւք — շղթայյուք

ջանայ — ջանա

միաշաբթւոջ — միաշաբթվոջ

Արտաւազդայ — Արտավազդա

Բառարան

Զրուցեն — զրուցում են, պատմում են

զսմանէ –սրանից, սրա մասին

եթէ — այստեղ` թե

արգելեալ կայ — այստեղ` փակված է, բանտարկված է

յայրի միում — մի այրում(այր — քարանձավ)

կապեալ –կապված

շղթայիւք — շղթաներով

հանապազ –միշտ

զշղթայսն — շղթաները

ջանայ — ջանում է

առնել վախճան աշխարհի — աշխարհի վերջը տալ, աշխարհը վերացնել

այլ – այստեղ` բայց

ի ձայնէ կռանահարութեան դարբնաց — դարբինների կռանահարության ձայնից

զօրանան — զօրանում են, ամրանում են

ասեն — ասում են

վասն որոյ — որի պատճառով

առ մերով իսկ ժամանակաւ — մեր ժամանակներում իսկ, մեր

 ժամանակներում էլ

բազումք ի դարբնաց — դարբիններից շատերը

զհետ երթալով առասպելին — հետևելով առասպելին

յաւուր միաշաբթւոջ — կիրակի օրը

երիցս կամ չորիցս — երեք կամ չորս անգամ

բախեն — այստեղ` խփում են

զի — որ, որպեսզի

զօրասցին — այստեղ` ամրանան

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր` բառավերջում ինչպես է կարդացվում այ — ը:

Ճիշտ կարդա այս բառերը.

ա) զսմանէ — զման, զշղթայսն — շղթաներ, զհետ — գետ, զսալն — զալ,

բ) արգելեալ — հարգել, կապեալ — կապել, կռանահարութեան — կռաություն,

գ) յայրի — արի, յաւուր — յար,

դ) որոյ — որ

Այս բառաձևերն ինչպե՞ս կլինեն աշխարհաբար:

պառաւունք-պառավ,  կապանքն-կապել, շղթայքն-շխթաները, զսալն-սալ:

Գրավոր փոխադրիր հատվածը: Ավելացրու նաև քո վերաբերմունքն այս պատմ
ության նկատմամբ:
Զրուցում են սրա մասին և ծերերը, թե բանտարկված է մի այրում, կապված երկաթի շղթաներով․ և երկու շուն անընդհատ կրծում են շղթաները, ջանում է ելնել և աշխարհը վերացնել․ բայց , ասում են, դարբինների կռանահարության ձայնից ամրանում են կապանքները։
Որի պատճառով և առ մերով,  մեր ժամանակներում իսկ, մեր դարբիններից շատերը հետևելով առասպելին՝ կիրակի օրը երեք կամ չորս անգամ սանլ, որպեսզի ամրանան, ասեն շղթայքն Արտավազդը։

Գրավոր պատմիր Արտաշեսի և Արտավազդի մասին: 

Արտաշեսը պայքարել է երկիր ներխուժած արտաքին թշնամիների դեմ, հաղթել է նրանց և պաշտպանել իր երկրի ու ժողովրդի անկախությունն ու ազատությունը։ Ապրելով երկար և երջանիկ կյանքով ։ Շատերը, չցանկանալով ապրել իրենց սիրելի թագավորից հետո, ինքնասպան են լինում։ Այս բոլորը տեսնելով՝ թագաժառանգ Արտավազդը, նախանձելով հոր փառքին, նեղսրտած դիմում է նրան։

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Գրաբարյան օրեր

Գրաբարյան օրեր

  1. Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝ եւ գտջիք,
    բախեցէք՛ եւ բացցի ձեզ։ Զի ամենայն որ խնդրէ՝ առնու, եւ որ հայցէ գտանէ, եւ որ բախէ բացցի նմա։

տացի — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու է
հայցել — խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնել
զի — որովհետև, քանի որ, թե
բացցի — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է
գտջիք — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք
առնու — առնում է, վերցնում է

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Աշխարհաբա՛ր դարձրու`
ա) խնդրէ-խնդրել, հայցէ-խնդրել, գտանէ-գտնել։
բ) բացցի նմա արտահայտությունը — կբացվի նրա առաջ։
Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։

Խնդրեք և կտրվի ձեզ, Խնդրեք և կգտնեք, բախեք և կբացվի ձեր առաջ։ Որովհետև ով խնդրում է գտնում է առնու, և որ խնդրեք կգտնեք, և ով բախում է կբացվի նրա առաջ։

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Ընդգծվածբառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան: Պարզապես ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:
Բայց բեդվինները սքանչացել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր են անցնելու ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:

Ջրի ամենափոքրիկ կաթիլներից անգամ հողի վրա վառվում են են

խոտի զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր անցնել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը կտրվի:

  1. Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:

Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան:

Հերիք է՝ նայեք գլոբուսին, որ տեսնեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը ինչքան լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվին: 1912 թվին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի ենթադրություն առաջ  քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մի ամբողջական զանգված են կազմել: Սակայն Վեգեների ժամանակ այդ ենթադրությունը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հաստատում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև համընկնումներ կան:

  1. Կետերիփոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը սաստիկ(մեղմ) անձրևի տակ ընկավ: Դալարել (չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրեցրեց (իջեցնել) գլխի վրա ու վազեց: Երերուն (հաստատ) աշխարհում դեռևս (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի թանկագին (էժանագին) «անձրևանոցով» չէր պաշտպանվել (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի կամավոր վկան` (ոստիկանը), զարմանքից ճչաց(լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանավոր (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը ցրել էին (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն հետապնդեց (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ հայտնվեց (կորչել) այլ(նույն) ժամանակներում ուրիշ (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ (վատ) էր մինչև ոսկորներս թրջվեի (չորանալ),- տխրությամբ (ուրախություն) ասաց գողը, երբ նրան բռնեցին (բաց թողնել):

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Անհատական նախագիծ․ թարգմանություն

Անհատական նախագծի վերնագիր՝ թարգմանություն

Ժամանակահատված՝ 09․10․2023 — 16․10․2023

Նպատակ՝ նախագծի նպատակը անգլերենից թարգմանություններ անելու միջոցով թարգմանչական հմտությունները զարգացնելն է։

Ընթացք՝ նախագծի ընթացքում արվելու է մեկ թարգմանություն՝ մեկը՝ ռուսերեն լեզվից, մյուսը՝ անգլերենից։

Արդյունքը՝ նախագծի ավարտին հայերեն լեզվով մեկ ստեղծագործության թարգմանություն է լինելու, որոնք են՝ The Town Mouse & the Country Mouse

The Town Mouse & the Country Mouse

A Town Mouse once visited a relative who lived in the country. For lunch the Country Mouse served wheat stalks, roots, and acorns, with a dash of cold water for drink. The Town Mouse ate very sparingly, nibbling a little of this and a little of that, and by her manner making it very plain that she ate the simple food only to be polite.

After the meal the friends had a long talk, or rather the Town Mouse talked about her life in the city while the Country Mouse listened. They then went to bed in a cozy nest in the hedgerow and slept in quiet and comfort until morning. In her sleep the Country Mouse dreamed she was a Town Mouse with all the luxuries and delights of city life that her friend had described for her. So the next day when the Town Mouse asked the Country Mouse to go home with her to the city, she gladly said yes.

When they reached the mansion in which the Town Mouse lived, they found on the table in the dining room the leavings of a very fine banquet. There were sweetmeats and jellies, pastries, delicious cheeses, indeed, the most tempting foods that a Mouse can imagine. But just as the Country Mouse was about to nibble a dainty bit of pastry, she heard a Cat mew loudly and scratch at the door. In great fear the Mice scurried to a hiding place, where they lay quite still for a long time, hardly daring to breathe. When at last they ventured back to the feast, the door opened suddenly and in came the servants to clear the table, followed by the House Dog.

The Country Mouse stopped in the Town Mouse’s den only long enough to pick up her carpet bag and umbrella.

“You may have luxuries and dainties that I have not,” she said as she hurried away, “but I prefer my plain food and simple life in the country with the peace and security that go with it.”

Քաղաքի մկնիկը և գյուղական մկնիկը
Մի անգամ քաղաքաբնակ մկնիկը այցելեց գյուղում ապրող ազգականին: Ճաշին գյուղացի մկնիկը մատուցում էր ցորենի ցողուններ, արմատներ և կաղիններ՝ խմելու համար սառը ջուր: Քաղաքի մկնիկը շատ խնայողաբար ուտում էր՝ մի քիչ սրանից ու մի քիչ նրանից կծելով, և այդ պահվածքով շատ պարզ էր դարձնում, որ նա ուտում էր կերակուրը միայն քաղաքավարի լինելու համար:

Ճաշից հետո ընկերները երկար զրուցեցին, ավելի ճիշտ՝ Քաղաքի մկնիկը խոսեց քաղաքում իր կյանքի մասին, իսկ Գյուղացի մկնիկը լսում էր։ Հետո նրանք քնեցին ցանկապատի գողտրիկ բնում և մինչև առավոտ քնեցին հանգիստ ու հարմարավետ: Քնի մեջ Գյուղացի մկնիկը երազում էր, որ ինքը քաղաքային մկնիկ է՝ քաղաքային կյանքի բոլոր շքեղություններով և հաճույքներով, որոնք իր ընկերը նկարագրել էր իր համար: Այսպիսով, հաջորդ օրը, երբ Քաղաքային մկնիկը խնդրեց Գյուղացի մկնիկին իր հետ տուն գնալ քաղաք, նա ուրախությամբ ասաց՝ այո:

Երբ նրանք հասան այն առանձնատունը, որտեղ ապրում էր Քաղաքային մկնիկը, ճաշասենյակի սեղանի վրա գտան շատ լավ խնջույքի մնացորդներ: Կային քաղցրավենիք և դոնդողներ, խմորեղեն, համեղ պանիրներ, իսկապես, ամենագայթակղիչ ուտելիքները, որ կարող է պատկերացնել մկնիկը: Բայց հենց այն պահին, երբ Գյուղացի մկնիկը պատրաստվում էր ուտել մի նրբահամ խմորեղեն, նա լսեց, թե ինչպես է կատուն բարձր մռնչյուն ու քորում իրեն դռան մոտ: Մեծ վախով Մկները սլացան դեպի մի թաքստոց, որտեղ նրանք երկար ժամանակ պառկած էին անշարժ և հազիվ էին համարձակվում շնչել։ Երբ վերջապես նրանք համարձակվեցին վերադառնալ խնջույքին, դուռը հանկարծ բացվեց, և ծառաները եկան սեղանը մաքրելու, իսկ հետո՝ Տան շունը։

Գյուղական մկնիկը կանգ առավ քաղաքի մկնիկի որջում այնքան ժամանակ, որ վերցնի իր գորգի պայուսակը և հովանոցը:

«Դուք կարող եք ունենալ շքեղություններ և նրբաճաշակ բաներ, որոնք ես չունեմ», — ասաց նա, և նա շտապեց հեռանալով, «բայց ես նախընտրում եմ իմ պարզ սնունդը և պարզ կյանքը գյուղում, որն ունի խաղաղություն և անվտանգություն»:



Posted in Հայոց լեզու

Տեղեկատվական տեխնոլոգիաների անհրաժեշտությունը ժամանակակից մարդու կյանքում

Տեղեկատվական տեխնոլոգիաների անհրաժեշտությունը ժամանակակից մարդու կյանքում

Ժամանակակից մարդու կյանքում տեղեկատվական տեխնոլոգիաների անհրաժեշտությունն անհերքելի է։ Դրանք դարձել են մեր ամենօրյա գոյության անբաժանելի մասը՝ ներթափանցելով մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները:

Օրինակ, կապի ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաները հեղափոխություն են արել։ Մենք վայրկյանների ընթացքում նամակներ ուղարկում ու տեսազանգեր անում, միշտ կապի մեջ լինում մեր սիրելիների հետ։ 

Այս տեխնոլոգիաների շնորհիվ ստեղծվել է ինտերնետը, որը գիտելիքի հսկայական պահեստ է ու հնարավորություն է տալիս ինքնուրույն շատ բաներ սովորել։

Տեղեկատվական տեխնոլոգիաները մերսում կյանքը ավելի արդյունավետ ու հարմարավետ են դարձրել, օրինակ, էլկտրոնային առևտուրը կամ ավտոմատացված գործընթացները։ 

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Գործնական քերականություն

1. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:Չար, վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ: Վտիտ-նիհար, Վճիտ-ականակիտ, Անարի-երկչոտ, Բարի-գթառատ, Ականավոր-հռչակավոր։

2. Կետերը փոխարինի՛ր տրված ամենահարմար հոմանիշով:

Հույն փիլիսոփա Պյութագորասը սիրով մասնակցում(գործակցում, ընկերակցում, մասնակցում) էր օլիմպիական խաղերին (մրցումներին, խաղերին, մրցամարտերին) ու ատլետիկական տարբեր (զանազան, տարբեր, ուրիշ) մրցումների: Երկու անգամ նա արժանացել է (արժանի է եղել, արժանի է դարձել, արժանացել է) դափնեպսակի՝ կռվամարտում հաղթելու (հաղթանակելու,հաղթելու, նվաճելու) համար: Երբ նրան հարցրել էին այդ տարօրինակ (տարօրինակ, անսավոր, անօրինակ) հրապուրանքի պատճառը, նա պատասխանել էր. «Եթե գիտական պարապմունքների ընթացքում ընդմիջում (ընդհատում, դադար, ընդմիջում, դասամիջոց) չանենք, հոգնած գլխում ոչ մի արժեքավոր (թանկարժեք, արժեքավոր) միտք չի ծնվի»:

3. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:

Ամառվա փուշը ձմեռվա նուշ է:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժվար:
Դուրսը քահանա, ներսը սատանա:
Գիտունին գերի եղիր, անգետին ընկեր մի եղիր:
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի կեր:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում:

Posted in Հայոց լեզու, Uncategorized

,,Գրաբարյան օրեր,, նախագիծ

,,Գրաբարյան օրեր,, նախագիծ
Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, կամ զմին 

մեծարիցէ եւ                զմիւսն արհամարհիցէ։                                           (Մատթէոս  Զ,  24)

ոք                          — մեկը, ինչ-որմեկը, միմարդ

ոչկարէ                     — չիկարող

երկուցտերանց  — երկուտիրոջ

զմին                        — մեկին

ատիցէ                       — ատի, կատի,պիտիատի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Այսբառերնաշխարհաբա՛րդարձրու (յուրաքանչյուրի դիմաց միայն մեկ բառ գրիր, որը համապատասխան իտեքստին).

սիրիցէ-սիրել , մեծարիցէ-մեծարել, արհամարհիցէ-արհամարհել, զմիւսն-մյուսը։

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, կամ զմին մեծարիցէ եւ զմիւսն արհամարհիցէ։

Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կամ մեկին ատում է, մյուսին՝ սիրում, կամ մեկին մեծարում է, իսկ մյուսին արհամարում է:

Երկու տիրոջ ծառա արտահայտությունը բացատրի՛ր։
Երկու տիրոջ ծառա- միաժամանակ երկու ճակատով կյանքում երկու կետերի մեջ ճողվող մարդ

Կարդա՛ ,,Թարգմանչաց տոնի,, մասին։ Կարող ես տեղեկություններ փնտրել նաև այլ աղբյուրներում։ 

Posted in Հայոց լեզու

Լրացուցիչ աշխատանք

1. Լեզու բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

Աննան հասկանում է կենդանիների լեզուն։

Արմենի լեզուն մռմռում էր շատ թթու կաղամբ ուտելու պատճառով։

Կրակի լեզուները այնքան էին երկարել, որ հասնում էին մարդաբոյ։

Երեխան շուտ էր լեզու առել, նա դեռ նույնիսկ 8 ամսական չկար։

2. Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:

Հուշանվերների սիրահար ոմն անգլիացի մի գնդակ ունենալու համար հինգ հազար դոլար է տվել: Դա եղել է Անգլիայում ինչ-որ ժամանակ ծախված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գին է ունեցել այն պատճառով, որ 1963 թվին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ժամանակ:

Հուշանվերների երկրպագու ոմն անգլիացի մի գնդակ ձեռք բերելու համար հինգ հազար դոլար վճարել: Դա եղել է Անգլիայում երբևէ վաճառված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր է գնահատվել այն պատճառով, որ 1963 թվին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ընթացքում:

3. Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր:

ա) Երկարել, ձգվել:

Հերթը այնքան էր երկարել, որ արդեն ձգվում էր մյուս փողոցի վրա։

բ) Աղքատ, խեղճ:

Գրիգորը չէր սիրում, երբ մարդիկ խեղճ ու աղքատ կյանք էին վարում։

գ) Գույն, երանգ:

Մարիամը այնքան էր սիրում կարմիր գույնը, որ դրա բոլոր երանգներով զգեստներ ուներ։

1. Լեզու բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

Աննան հասկանում է կենդանիների լեզուն։

Արմենի լեզուն մռմռում էր շատ թթու կաղամբ ուտելու պատճառով։

Կրակի լեզուները այնքան էին երկարել, որ հասնում էին մարդաբոյ։

Երեխան շուտ էր լեզու առել, նա դեռ նույնիսկ 8 ամսական չկար։

2. Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:

Հուշանվերների սիրահար ոմն անգլիացի մի գնդակ ունենալու համար հինգ հազար դոլար է տվել: Դա եղել է Անգլիայում ինչ-որ ժամանակ ծախված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր գին է ունեցել այն պատճառով, որ 1963 թվին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ժամանակ:

Հուշանվերների երկրպագու ոմն անգլիացի մի գնդակ ձեռք բերելու համար հինգ հազար դոլար վճարել: Դա եղել է Անգլիայում երբևէ վաճառված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր է գնահատվել այն պատճառով, որ 1963 թվին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ընթացքում:

3. Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր:

ա) Երկարել, ձգվել:

Հերթը այնքան էր երկարել, որ արդեն ձգվում էր մյուս փողոցի վրա։

բ) Աղքատ, խեղճ:

Գրիգորը չէր սիրում, երբ մարդիկ խեղճ ու աղքատ կյանք էին վարում։

գ) Գույն, երանգ:

Մարիամը այնքան էր սիրում կարմիր գույնը, որ դրա բոլոր երանգներով զգեստներ ուներ։