Կյանքը շատ հետաքրքիր է։ Քանի որ մենք ապրելու հնարավորություն ենք ստացել, մեզ կյանք է շնորհվել, մենք կարողանում ենք շնչել, ուրախանալ, համով ուտեստներ ուտել, գեղեցիկ երաժշտություն լսել, խաղալ, պարել, վազել։ Մենք նաև տխրում ենք ու տխուր իրադարձությունների մասին ենք իմանում, բայց պետք է հասկանանք, որ ամեն լավ ու վատ բան մեր կյանքի մի մասն են։ Մենք պետք է սիրենք այն ամենը, ինչ մեզ շրջապատռում է, մեր ամեն վայրկյանը, մեր հարազատներին ու ընկերներին, քանի որ նրանց սիրելով ենք մենք իրականում սիրում կյանքը։
Վիլյամ Սարոյանի մասին, թվում է, հայտնի է ամեն ինչ: Բոլորը գիտեն նրա մասին նույնտեղեկությունները. Վիլյամ Սարոյան` ծնունդով` հայ, աշխարհահռչակ գրող, մարդասեր: Սակայն նրա անձնական կյանքի շատ մանրամասներ հայտնի են միայն նեղ շրջանակներին, մասնագետներին եւ նրանց, ում համար Վիլյամ Սարոյանն առաջինն է: Ստորեւ կփորձենք ներկայացնել ոչ այնքան հայտնի փաստեր նրա կյանքից:
Սարոյանը ծնվել է 1908 թ-ին, Կալիֆորնիայում` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Ամուսնու մահից հետո Թագուհի Սարոյանը ստիպված էր մանկատուն հանձնել երեխաներին: Հոր մահն ու մանկատուն տեղափոխվելը մեծ փորձություն էին փոքրիկ Վիլյամի համար: Այդ շրջանն այսպես է հիշում Սարոյանը.ՙՄանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել:Մայրս նախատեց ինձ` ասելով`” Դու արդեն տղամարդ ես, իսկ տղամարդը չի լալիս” : Ես դադարեցի լաց լինել” : Տարիներ անց Սարոյանին նվիրված գրքում որդին` Արամ Սարոյանը, հոր այս փորձությունը համեմատեց պարզ ու մաքուր գետի հետ, որը կտրուկ եղանակի փոփոխության պատճառով ստիպված էր վերածվել սառցադաշտի, սակայն իր պարզությունը չկորցնելով` արտացոլեց շրջապատի գեղեցկությունը,,:
Վերադարձը մանկատնից չդարձավ վերադարձ դեպի կյանք, ինչպես կարծում էր գրողը: Աշխատանքը հեռագրատանը փշրեց նրա բոլոր հույսերը: Վիլյամը ստիպված էր օգնել մորը, ով ոչինչ չէր խնայում ընտանիքի գոյատևման համար: Տասներեքամյա երեխայի համար դա բարդ փորձություն էր: Հետագայում նա իր հուշերում գրում է.” Մի օր հարևան երեխաներն ինձ կանչեցին բեյսբոլ խաղալու, և ես, շատ լավ գիտակցելով, որ պետք է մնացած թերթերը վաճառեմ, չկարողացա հրաժարվել այդ առաջարկից և միացա ընկերներիս: Հանկարծ լսեցի մորս ձայնը. ,,Ինչո՞վ ես զբաղված,,: ,,Խաղում էի, մայրի՛կ,,,- պատասխանեցի ես: Մորս մեկ հայացքը բավարար եղավ, որ վերադառնամ աշխատանքիս: Այդ օրվանից հետո հասկացա, որ չպետք է նմանվեմ մյուս երեխաներին” : Սարոյանը սկսեց գրել արդեն մանուկ հասակում: Սակայն նա երևակայական պատմություններ չէր հորինում, այլ արտացոլում էր շրջապատող աշխարհը` իր լավ և վատ կողմերով: Վիլյամ Սարոյանը իր գրող դառնալու ճանապարհին շատ փորձություններով է անցել. եղել է բատրակ, սևագործ բանվոր, փոստատար, վարձու զինվոր և այլն: Եւ այդ ամենի հետ մեկտեղ նա գրել է: 1933 թվականին հայկական ամսագրերից մեկում լույս տեսավ Սարոյանի պատմվածքներից մեկը, որը մեծ հաջողություն և հռչակ բերեց նրան: Մեկ տարի անց նրա” Խիզախ պատանին մարզաձողի վրա” վիպակը այնպիսի հաջողություն ունեցավ, որ երիտասարդ հեղինակին հրավիրեցին Հոլիվուդ: 1940 թվականին նա արժանացավ ԱՄՆ-ում ամենախոշոր գրական Պուլիտցերյան մրցանակի: Սակայն գրողի մեծությունն այս պարագայում էլ երևաց. Սարոյանը հրաժարվեց մրցանակից` հայտարարելով, որ դրամի ուժն իրավունք չունի խնամակալելու արվեստը: Նա իրեն համարում էր ազատ և անկախ գրող:
Կարող ենք ենթադրել, որ Սարոյանի անկախության ձգտումը բերեց նրան, որ 1942 թվականին նա հիմնեց իր սեփական թատրոնը, որը երկար չգոյատևեց: Նույն թվականին նրա” Մարդկային կատակերգությունը” էկրանավորվեց Հոլիվուդում: Այսպիսով Սարոյանը դարձավ ճանաչված գրող:
Սարոյանի ողջ կյանքն արտացոլվել է նրա գրքերում: Նրա բոլոր ստեղծագործությունները մի անվերջանալի պատմություն են իր մասին: Սարոյանը իր ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ`” մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնը` բոլորի համար աշխարհում” : Սարոյանը իր ստեղծագործություններում առավելագույնս օգտագործել է իրեն հարազատ” հայկականությունը” : Նա գտնում էր, որ իր գրական արտադրության լավագույն տարրը հայկականությունն է, սակայն դրա հետ մեկտեղ նա իրեն նաև համարում էր ամերիկացի: Իր իսկ բնորոշմամբ` հայ` արյունով, ամերիկացի` միջավայրով:” Հայաստանը ես սիրեցի միանգամից,- հիշում էր Սարոյանը,- այդ սերը հայրենիքիս հանդեպ շատ ավելի վաղ էր դրոշմված իմ սրտում” : Նա անընդմեջ ճամփորդում էր` շրջագայություններ Եվրոպա, աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում և հայրենիք` Հայաստան: Առաջին անգամ Սարոյանը եղել է Հայաստանում 1935 թվականին, ապա 1960, 1975-ին այսեղ նշել իր 70-ամյակը: Հանդիպումները հաջորդում էին մեկը մյուսին` լրագրողներ, երկրպագուներ, հրատարակիչներ: Հազվադեպ էր կարողանում ժամանակ հատկացնել ընկերներին, հարազատներին: Վերջապես մի օր որոշում է հանդիպել իր ընկերներին: Այս հանդիպման ընթացքում Սարոյանի ընկերներից մեկը նրան ծանոթացնում է Քերոլ Մարկուսի հետ:17-ամյա շիկահեր գեղեցկուհի Քերոլը մի ակնթարթում գերում է Սարոյանին: Քերոլը խիստ տարբերվում էր Սարոյանին շրջապատող կանանցից: Նա հաճախ էր մորից և քույրերից բացասական կարծիքներ լսում նմանատիպ կանանց հասցեին: Չնայած մի շարք տարբերություններին, որ բաժանում էին Վիլյամին ու Քերոլին` նրանց միավորում էր այն, որ երկուսն էլ գաղթականներ էին` ամերիկյան աշխարհին չպատկանող ազգություններ: Քերոլ Մարկուսը` հրեա, ինչը Սարոյանը բացահայտեց ամուսնությունից տարիներ անց, Սարոյանը` հայ: Չնայած բոլոր տարաձայնություններին և վեճերին` 1943 թվականի փետրվարյան ձնառատ մի օր, նրանք ամուսնացան: Քերոլն արդեն հղի էր: Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ 1943 թվականին լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը: Ծնողները նրան Արամ կոչեցին. դա Սարոյանի ամենասիրելի հայկական անունն էր: 1946 թվականին ծնվեց Վիլյամի և Քերոլի դուստրը, ում տվեցին Լյուսի անունը` ի հիշատակ Սարոյանի տատիկի: Ամուսնու և կնոջ միջև հաճախ էին տարբեր առիթներով վեճեր առաջանում: Սարոյանին կնոջ հետ հաճախ կարելի էր հանդիպել Չառլի Չապլինի և Օոնա Օ’նեիլի հետ, ով Քերոլի մանկության ընկերուհին էր: Հերթական հանդիպումից հետո` Սարոյանը, կնոջ հետ վերադառնալով տուն, բացահայտեց մի բան, որը Քերոլը տարիներ շարունակ թաքցնում էր ամուսնուց:
Նա համարձակություն չէր գտնում Սարոյանին հայտնելու իր ազգային պատկանելության մասին, լավ գիտակցելով, որ ամուսինը չէր ների իրեն: Շատ անգամներ էր փորձել ասել նրան, սակայն անմիջապես հիշում էր Սարոյանի խոսքերը.” Ոչինչ աշխարհում չի կարող մեզ բաժանել, եթե իհարկե հրեա չես” : Հրեաների և հայերի բարդ հարաբերությունների մասին Սարոյանը գիտեր դեռ մանկուց: Երբեք չէր կարողանում մոռանալ մանկության իր այս հուշը: Տասներկու տարեկան էր, երբ հրեական մի խանութի ցուցափեղկին տեսավ մեծ տառերով գրված ’’Զեղչ’’: Ուրախանալով` ավելի մոտեցավ և նկատեց, որ շատ ավելի փոքր տառերով գրված էր`” Հայերին մուտքն արգելվում է” : Այդ գիշեր Քերոլը որոշեց վերջ դնել իր ստին: Ամուսինները արդեն քնում էին. հանկարծ Քերոլը արտասանեց.
-Ես հրեա եմ :
Վիլյամը անմիջապես ցատկեց մահճակալից:
-Ինչպեթե, ճիշտ հասկացա քեզ,ուզում ես ասել, որ դու հրեաես: Դե վե՛րջ տուր, քեզանից ի՞նչ հրեա: Ինչպե՞ս կարող է քեզ նման գեղեցկուհին հրեա լինել:
Ճշմարտությունը բացահայտելուց հետո Սարոյանը լքեց կնոջն ու երեխաներին: Նրանց ամուսնությունը տևեց մոտ վեց տարի: Ամուսնալուծությունից հետո Քերոլը մի քանի անգամ փորձեց կապ հաստատել նախկին ամուսնու հետ, սակայն ապարդյուն: Սարոյանը ստեղծագործում էր, ճամփորդում: Քերոլ Մարկուսը երիտասարդ, գեղեցիկ կին էր և ոչ մեկի համար զարմանալի չեղավ այն նորությունը, որ որոշ ժամանակ անց ստացավ ամուսնության առաջարկություն և, երկար չմտածելով, համաձայնվեց ամուսնանալ մեկի հետ, ով շատ նման էր նախկին ամուսնուն` նույնպես հայտնի, տարիքով մեծ, սակայն, ի տարբերություն Սարոյանի, հարուստ և ռոմանտիկ: Սարոյանին ցնցեց այն լուրը, որ Քերոլը պատրաստվում է ամուսնանալ: Նա արեց հնարավորն ու անհնարինը` հետ բերելու Քերոլին: Խնդրեց ևս մեկ հնարավորություն տալ իրեն: Քերոլը շուտով համաձայնվեց երկրորդ անգամ ամուսնանալ Վիլյամի հետ: Նրանք մեկնեցին տոնելու երկրորդ հարսանիքը: Մի քանի օր անց նրանց միացան Չապլինը` կնոջ հետ` իրենց զբոսանավով:
Երկրորդ ամուսնությունը ևս զերծ չմնաց տարաձայնություններից: Ամուսինների ամենօրյա վեճերը ի վերջո բերեցին երկրորդ ամուսնալուծությանը: Նրանք բաժանվեցին. Սարոյանը նույնիսկ փորձեց կնոջից վերցնել երեխաներին և նրանց դաստիարակությունը վստահել Թագուհուն: Սակայն ապարդյուն: Քերոլը ոչ միայն գեղեցիկ, այլև խելացի կին էր: Նա հանդիմանեց ամուսնուն և ամեն գնով վերադարձրեց երեխաներին: 1959 թվականին Քերոլն ամուսնացավ հայտնի բեմադրիչ Վոլտեր Մեթյուի հետ: Երեխաները հոր հետ հաճախ էին հանդիպում, Սարոյանը գումար էր հատկացնում նրանց: Չնայած այս ամենին` երեխաները, հատկապես որդին, բարդ հարաբերությունների մեջ էին հոր հետ: Ոչ ոքի չէր հաջողվում մեղմել տարաձայնությունը հոր և որդու միջև: Տարիներ անց Սարոյանը ծանր հիվանդացավ: Հիվանդությունը լիովին քայքայեց նրան: Նա գիտեր, որ արդեն երկու տարի տառապում է քաղցկեղով: Հիվանդությունը գլուխ բարձրացրեց. Սարոյանին հաշված ժամեր էին մնացել: Լյուսին յոթ տարի չէր հանդիպել հորը: Այդ օրերին նա ճանապարհ ընկավ, խելագարի պես հասավ հիվանդանոց` վերջին հրաժեշտը տալու հորը: Որդուն Սարոյանը չէր ցանկանում տեսնել: Արամը երկու շաբաթ սպասեց, մինչ որոշեց տեսնել հորը մահից առաջ: Նախքան այդ երեք տարի չէին հանդիպել: Հանդիպումը որդու և թոռնուհու հետ շատ հուզիչ էր:” Ես գրկեցի հորս և համբուրեցի նրա ճակատը, – պատմում էր Արամ Սարոյանը, – և հանկարծ լսեցի թույլ ձայնով արտասանած նրա այս խոսքերը. – Շնորհակալ եմ, Արա՛մ: -Ես եմ շնորհակալ, հայրի՛կ: -Սա կյանքիս և արդեն մահվանս ամենաերջանիկ օրն է, – թույլ ձայնով շշնջաց հայրս” : Վիլյամ Սարոյանը մահկանացուն կնքեց` նախապես կտակելով իր աճյունից մի բուռ հանձնել հայկական հողին: Կատարվեց մեծանուն գրողի վերջին կամքը: Այժմ պանթեոնում` մյուս հայ արժանավորների կողքին, գտնվում է նրա գերեզմանը:
Աղթամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափայլը Սուրբ Խաչի տաճարն էր: Բյուրավոր նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվածքի համար: Գագիկ թագավորը մինչև անգամ հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Աղթամար: Տաճարի շինվածքի համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ պատկերներով, որոնց մեջ Աստվածաշնչյան հերոսների և Փրկչի բոլոր կարևոր պատմություները երևում էին:
2. Բացատրի՛ր, թե ընդգծված բառը նախադասություններից յուրաքանչյուրի մեջ ի՞նչ իմաստով է կիրառված: Ինչո՞ւ էր այդքան կոպիտ քանդակ առել: կոպիտ– կոշտ Կոպիտ է խոսում ընկերների հետ: կոպիտ-Անհարգալից և վիրավորական խոսք Շատ կոպիտ դեմք ունի: կոպիտ-լուրջ Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում: կոչում-ասում , անվանում Եվ սրան էլ իմաստուն են կոչում: կոչում-համարում Ինչ ասում էին, սուս ու փուս կատարում էր: կատարում-անում Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ:շ կատարեցի-վերջացրեցի Որոշումը որ չկատարի, չի հանգստանա: չկատարի-չվերջացնի Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում,լռում էր: լռում-չեր խոսում Դեռ լռում եմ,որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու: լռում եմ -ուշադրություն չեմ դարցնում Արձագանքները լռեցին: լռեցի-վերջացրին ձայն հանել Ափսեները դրեց պահարանում: դրեց-դրեց Եկավ ու իր օրենքը դրեց: դրեց-սարքեց Ձեռքի գիրքը մի կերպ դրեց լիքը լցրած պայուսակի մեջ ու դուրս եկավ: դրեց-դնել
Գնում էր կախարդական մատանին (փախցնելու, գողանալու): Գնում էր կախարդական մատանին փախցնելու: Գնում էր կախարդական մատանին գողանալու:
Այս ձողը (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր): Այս ձողը ծռի՛ր Այս ձողը թեքի՛ր Այս ձողը խոնարհի՛ր
… (ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք: Ուզում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք Ցանկանում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք: Տենչում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք: Մաղթում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Ինչ ուզում ես՝ (գրիր, շարադրիր, փորագրիր, գրի առ), ես կկարդամ: Ինչ ուզում ես՝ գրիր ես կկարդամ: Ինչ ուզում ես՝ շարադրիր ես կկարդամ: Ինչ ուզում ես փորագրիր ես կկարդամ: Ինչ ուզում եսգրի առես կկարդամ:
2. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Անձրեւից հետո կյանքը նորից է սկսվում` նոր թարմությամբ, նոր պարզությամբ։ Օդն ավելի հարուստ է լինում մաքրությամբ, ավելի հստակ է լինում ու խաղաղ, ավելի հանդարտ է դառնում օրը, բնությունը` խաղաղ ու լուռ։
Անձրեւի կաթիլները, վարար թե հատուկենտ, գալիս ու իրենց հետ դեպի հող են տանում փոշին ու կեղտը, թրջում ու սրբագործում են բնության ու մարդու ստեղծած ամեն մարմին ու մասնիկ։
Անձրեւից հետո ես շատ եմ սիրում քայլել վերածնված բնության գրկում ու լիցքավորվել խաղաղությամբ ու ուժով, ներդաշնակությամբ։
Նախագծի նպատակը ստեղծագործական աշխատանք կատարելն է, մասնավորապես, երկու շարադրություն ու մեկ պատմություն հորինելը։
Նախագծի համար ընտրվել է երեք թեմա, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կատարվելու է ուսումնասիրություն և գրվելու է տեքստը, դրանք հրապարակվելու են Շուշան Մանվելյանի բլոգում։ Ընտրված թեմաներն են՝ «Հավատա ինքդ քեզ», «Բարությունը բարություն է ծնում», «Իմ պատուհանից»
Նախագծի արդյունքում հրապարակվելու է երեք նոր արձակ ստեղծագործություն։
«Հավատա ինքդ քեզ»
Կյանքում ամենակարևորը սեփական ուժերին հավատալն է։ Հավատալը, որ ամեն ամեն ինչ հնարավոր է անել, եթե լինի ցանկություն ու եթե մշտապես աշխատես, պարապես, սովորես ու փորձես ավելի լավը լինել։
Հավատը սկսվում է, երբ մարդը չի հուսահատվում անհաջողությունից, երբ նորից է փորձում ու այնքան անգամ, մինչև հաջողության է հասնում։ Ամեն ինչ սկսվում է փոքրիկ քայլերից, մի փոքրիկ հաջողությունը թույլ է տալիս հավատալ, որ հնարավոր է հաղթահարել անհաջողությունը, այսինքն՝ հավատալ՝ սեփական ուժերին։
Երբ մարդ փոքրիկ հաջողության է հասնում, նա ուզում է ավելացնել այն ու արդեն հավատը սեփական ուժերին օգնում է անել ավելին, հասնել ավելի մեծ հաջողության։ Դրա համար էլ իմաստունները խորհուրդ են տալիս՝ հավատալ սեփական ուժերին։
«Բարությունը բարություն է ծնում»
Ես հավատում եմ, որ բարությունը բարություն է ծնում։ Ես մի մուլտ եմ տեսել, երբ մի քանի ընկերներ մի խնձոր ունեին, ու իրար էին հյուրասիրում, այսինքն նրանցից ոչ մեկ չէր ուզում խնձորը ուտել ու ընկերջը բաժին չտալ։ Երբ մարդը տեսնում է, որ իր դասընկերը, ընկերը, բարեկամը, կամ քույրը ու եղբայրը բարի ու լավ բան են անում իր համար, ինքն էլ ուզում է նույնը անել այդ մարդու ու ուրիշ մարդկանց համար։
Մենք պետք է բոլորս բարին ու լավը ցանկանանք մյուսներին, դա կօգնի, որ աշխարհում ավելի շատ բարություն ծնվի ու դրականը ավելանա։
«Իմ պատուհանից»
Իմ պատուհանից մի զորամաս է երևում։ Ես առավոտյան տեսնում եմ, թե ինչպես են զինվորները պարապում։ Նրանք քայլում են գեղեցիկ, հավասար ու խրոխտ, երգում են հայրենիքի ու հայրենինք ծառայելու մասին։ Ես շատ եմ սիրում հետևել նրանց իմ պատուհանից։
Իմ պատուհանից՝ զորամասից այն կողմ անծայրածիր երկինքն է՝ գեղեցիկ կապույտ, ներդաշնակ ու ազատություն հուշող։ Ես սիրում եմ նաև երկար նայել երկնքին։
Ինձ շատ հաճելի է, որ իմ պատուհանից ես մեր զինվորներին ու ազատ երկինքն եմ տեսնում ամեն օր։
«Կոշիկները»
Մի օր, երբ ես արթնացա, հասկացա, որ ինձ հետ ինչ-որ բան է կատարվում, օրինակ՝ սիրտս արագ էր բաղբախում։ Հիշեցի, որ այսօր իմ տարեդարձն է, ես շուտվանից գուշակել էի, որ իմ ծնողները գումար էին հավաքում ինձ նվեր գնելու համար, մենք աղքատ ենք, բայց իմ ծնողները ուզում էին ինձ ուրախացնել, և իմ թվում էր, որ նրանք գնելու էին իմ փոքր ժամանակվանից երազած կոշիկները։ Ես գնացի հյուրասենյակ և տեսա, որ ծնողներս գնել են իմ հավանած կապույտ կետիկներով մանուշակագույն գծիկներով կոշիկները, և ես ուրախությամբ գնացի և գրկեցի ծնողներիս։ Սկսեցի փորձել կոշիկները, և նրակք հիանալի են իմ ոտքերի վրա։ Ինձ շատ դուր եկավ կոշիկի վրայի վառ գույները և ես գնացի դուրս, որ ընկերներս ինձ շնորհավորեն, տեսնեն նոր կոշիկներս ու խաղանք իրար հետ։ Ես դուրս եկա բակ և ընկերներս հավաքվեցին իմ շուրջ ջերմ-ջերմ շնորհավորանքներով ու նրանց շատ դուր եկան իմ նոր կոշիկները։ Մենք սկսեցինք խաղալ աշխարի բոլոր խաղերը, քանի որ բարձր տրամադրություն ունեինք և մոռացանք կոշիկներիս մասին, հետո սկսվեց անձրև և մենք ցատկոտեցինք ցեխաջրերի մեջ։ Մթնեց, և տուն գնալու ժամանակն էլ ես մոռացել էի իմ տարեդարձի մասին ու որ պետք էր շուտ տուն գնալ, որ տորթիս վրայի մոմերը փչեի։ Երբ ես հասա տուն, մայրիկս նայեց իմ կեղտոտ շորերին, և ես հասկացա, որ իմ կոշիկները ոչ միայն կեղտոտվել էին, այլ նաև նրանց վառ գույները, որոնք ինձ շատ էին դուր եկել, էլ այնքան վառ չէին։ Ես մի քիչ տխրեցի, բայց նաև հասկացա, որ պետք է հոգ տանել քո սիրելի մարդկանց ու իրերի մասին, այլ ոչ թե մոռանալ ու անուշադրության մատնել։