Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

  1. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժողք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:

Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամյան անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:

  1.  Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտալի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին,աստվածաբաներ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

  1. Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:

Օրինակ՝

– Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:

– Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:

Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:

Արքայի դեմքը տեսնելու համար էր այդքան երկար ճանապարհ անցել:

Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:

Մանուկներն իրենց համար պարում էին, հետո շրջվում, իրենք իրենց ծափ տալիս և զվարճանում, աշխարհով մեկ լինում:

Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:

Լուսանում է. Լեռան ետևից դուրս է ելնում արևը:

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:

Մի գարնան երեկո դռանը նստած խոսում էինք:

– Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:

-Եթե ցանկանում եք, որ չմահանամ- ասում է արքան,- գնացե՛ք և անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ և վեր կենամ տեղիցս:

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Վիլյամ Սարոյան ,,Քո կյանքի ժամերը

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականություննու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն
անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի՛ր նրան:
Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին: Ոչ մեկին մի՛ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Արհամարի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինել…
Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:

1. Էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը: 

Ապականություն-կեղտոտություն

Անկաշկանդ-ազատ,ինքնագլուխ

Առաքինություն-ազնվություն

Ահ-վախ

Մազապուրծ-ազատված

2. Բացատրի՛ր հետևյալ տողը. Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

Եղիր միշտ բարի, և թող բոլորը տեսնեն քո բարությունը, նաև տարածիր այն շուրջբոլորը։ Բարությունն այս աշխարհն ավելի պայծառ դարձնելու միջոց է։

3. Ինչո՞ւ է հեղինակը կարծում, որ արտաքին տեսքը կարող է խաբուսիկ լինել:Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ…

Հեղինակը կարծում է, որ արտաքին տեսքը կարող է խաբուսիկ լինել,որովհետև մարդ կարող է լինել տեսքով գեղեցիկ, սակայն հոգով լինի չար կամ էլ՝ հակառակը։ Չնայած հիմա արդեն կարծիքը շատերի մոտ փոխված է։ Իմ կարծիքով շփվելը մարդու մասին ավելին կասի քան՝ տեսքը ։

4. Ի՞նչ ես հասկանում ,,կյանքի ժամեր,, ասելով:
Գիտեք, որ ձեր կյանքի ժամերը հենց ձեր կյանքի մի փոքրիկ մասն են կազմում։ Ամենահայտնի ասացվածքներից մեկում ասվում է, որ ամեն ինչ սկսվում է մանրուքներից և այստեղ էլ քո կյանքի ժամերը կարող են մեծ բաներ փոխել քո ապագա կյանքի ընթացքում։

5. Հատվածից դուրս գրի՛ր ամենահետաքրքիր և քեզ դուր եկած միտքը, մեկնաբանի՛ր: 

Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին:

Այս հատվածը իմ դուրը եկավ, քանի որ մարդ պետք է գեղեցիկ լինելուց բացի նաև լինի խելամիտ։

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Իմ ամառը

Ես իմ ամառվա ընթացքում շատ բաներ եմ հասցրել անել, գնացել եմ տատիկիս տուն, այնտեղ լիքը կատուներ կային մենք նրանց հետ խաղացինք նաև ծանոթացա իմ տարիքի երեխաների հետ և նրանց հետ շատ լավ օրեր անցկացրեցինք։ Նաև ճամփորդեցի իմ ընկերների հետ Արդանիշ իսկ ծնողներիս հետ Սեվան շատ լավ ժամանակ անցկացրեցինք։Եւ դիտել եմ շատ ֆիլմեր, կարող եմ պատմել իմ ամենահավանած ֆիլմի մասին։ Ջումանջի․ Ջոնսթոնի նկարահանած ֆանտաստիկ կատակերգական ֆիլմ, գլխավոր դերում հանդես է գալիս Ռոբին Ուիլյամսը։ Նկարահանված է Քրիս Վան Օլլսբուգի համանուն գրվածքի հիման վրա։ Ինձ շատ է դուր եկել այս ֆիլմը որովհետև սիրում եմ ֆանտաստիկ ֆիլմեր։