Posted in Պատմություն 8

Պատմություն

Առաջադրանք 1

Հայոց պատմություն/էջ 30-33 պատմել,/ էջ 34 գրավոր(հիմնական գաղափար)

ա. Թորոս II-ի մահվանից հետո գահին տիրացավ նրա եղբայր Մլեհը (1170-1175)։ Նա իշխանության գլուխ անցավ Հալեպի մահմեդական տիրակալ Նուր ադ-­Դինի օգնությամբ։ Ե՛վ Մլեհը, և՛ Նուր ադ-Դինը հույս ունեին
միմյանց օգտագործել իրենց նպատակների համար։ Մլեհն էր, սակայն, որ կարողացավ մեծ օգուտ քաղել այդ դաշինքից։ Այս համագործակցությունը ամրացրեց Կիլիկիան արտաքին ճնշումերի դեմ, ինչպես նաև ճանապարհ հարթեց քաղաքական ու տարածքային աճի համար։ Կիլիկիայի հայկական թագավորության հռչակումը: Իր կառավարման տարիներին Մլեհը մեծ ջանքեր գործադրեց՝ վերացնելու Կիլիկիայի կախվածությունը Բյուզանդական կայսրությունից։ Դեռևս 1173 թ. Մլեհը կարողացել էր բյուզանդացիներից գրավել Դաշտային Կիլիկիայի զգալի մասը։ Այդպիսով՝ նրա հսկողության տակ անցան առևտրական կարևոր ճանապարհներ։ Մահմեդական դաշնակցի աջակցությամբ Մլեհը կասեցրեց խաչակիրների ներխուժումերը՝ հաջողությամբ կռվելով Անտիոքի և Երուսաղեմի խաչակիրների դեմ։ Ներքին քաղաքականության բնագավառում Մլեհի կարևորագույն ձեռնարկումերից էր Սիս քաղաքն իշխանապետության կենտրոնի վերածելը (1173 թ.)։ Որոշումը պայմանավորված էր քաղաքի բարենպաստ աշխարհագրական դիրքով. այն գրեթե երկրի կենտրոնում էր և ռազմավարական ու պաշտպանական առավելություններ ուներ։

բ. 1187 թ. Երուսաղեմի գրավումը Եգիպտոսի և Սիրիայի սուլթան Սալահ ադ-­Դինի կողմից հանգեցրեց Երրորդ խաչակրաց արշավանքին (1189-1192):

գ. 1187 թ. Երուսաղեմի գրավումը Եգիպտոսի և Սիրիայի սուլթան Սալահ ադ-­Դինի կողմից հանգեցրեց Երրորդ խաչակրաց արշավանքին (1189-1192): Այս իրադարձությունը բարձրացրեց Կիլիկիայի ռազմավարական նշանակությունը: Լևոն II-ը դրանում տեսավ բացառիկ հնարավորություն՝ իր իշխանությունն ընդլայնելու և թագավորական թագ ձեռք բերելու համար։ Նա կապեր հաստատեց Սրբազան Հռոմեական կայսրության (Գերմանիայի) կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ, որը խաչակիրների առաջնորդներից մեկն էր։ Լևոնը խոստացավ օգնել խաչակիրներին, իսկ Շիկամորուսն իր հերթին խոստացավ նրան թագ պարգևել և ճանաչել Կիլիկիայի հայոց թագավոր։

Առաջադրանք 2

Հայոց պատմություն/էջ 35-37 պատմել/, էջ 38 գրավոր(հիմնական գաղափար)

Լրացուցիչ աշխատանք՝ «Պատմանակ թևավոր խոսքեր»

Համացանից դուրս գրի՛ր «Դամոկլյան սուր» թևավոր խոսքը և բացատրի՛ր արտահայտության իմաստը։

  1. Ըստ հին հունական ավանդության՝ սրածայր սուր, որը ձիու մազից կախել էին Դամոկլեսի զլխավերեում Դիոնիսոս բռնակալի հրամանով: Դիոնիսոսը նրան նստեցրել էր իր տեղը ճոխ ընթրիքի ժամանակ: Երբ Դամոկլեսը սուրը տեսավ, լիքը բաժակը ձեռքից վայր ընկավ: 
    2. փխբ. Վտանգ, որ ամեն վայրկյան սպառնում է մարդուն:
Posted in Պատմություն 8

Սեպտեմբերի 23-27

ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ մեթոդներով էր Չինգիզ Խանը
պայքարում հակառակորդների դեմ:

Նա օկտագործում է դաժան մարտավարություն: Նրա զորքերը, կոտորում էին մարդկանց, այրում քաղաքները և այլն իսկ այն դեպքում երբ հակառակորդները չէին հանձնվում նրանք ամայեցնում էին շրջապատը: Այդ ամենի նպատակն էր սրսափի մթնոլորտ ստեղծելը: Նաև նա կանշում էր ապագա հնարավոր ապստամբությունները  և այլն:

բ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ նշանակություն ունեցավ մոնղոլական և
թյուրքական բազմաթիվ ցեղերի բնակեցումը նվաճված
տարածքներում մոնղոլների հիմնական արշավանքից հետո։

Քանի որ նրանք բնակվել էին այդ տեղերում նրանց համար լավ հնարավորություն ընձեռնվեց, նրանք օգտվեցին խառնաշփոթ իրավիճակից և էլ ավելի թուլացրեցին Հայաստանի կարգավիճակը, որը առանց այն էլ թույլ էր:

գ. Գնահատի՛ր։ Որքանո՞վ կարող էր նպատակահարմար
լինել մոնղոլական տիրապետությանը ենթարկվելու՝ հայ
իշխանների և ազնվականների ընդունած որոշումը (1244 թ.)։
Թվարկի՛ր հնարավոր նպատակներից մի քանիսը

Որ չսկսվեր անիմաստ ճակատամարտ: Իշխանները գիտակցում էին, որ մոնղոլական տիրապետությունը շատ ուժեղ է, ռիսկի չդիմեցին և ենթարկվեցին:

Posted in Պատմություն 8

Հայաստանի դիվանագիտություն

Հայաստանի դիվանագիտությունը բազմաշերտ և հետաքրքիր թեմա է, որն ընդգրկում է ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից ասպեկտներ։

Պատմություն
Հայաստանի դիվանագիտությունն սկսվում է դեռևս միջնադարում, երբ հայկական պետությունները մշակել են իրենց արտաքին քաղաքականությունը հարևանների հետ։ 20-րդ դարում, հատկապես՝ 1918-1920 թվականներին, Հայաստանի անկախ պետականությունը պահանջում էր ակտիվ դիվանագիտական գործունեություն:

Անկախությունից հետո
1991 թվականին Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո, դիվանագիտությունը դարձավ կարևոր գործիք՝ միջազգային ճանաչման, անվտանգության և զարգացման համար։ Հայաստանը փորձում է զարգացնել հարաբերություններ տարբեր երկրների հետ, հատկապես՝ հարևանների, եվրոպական և ամերիկյան պետությունների:

Կենտրոնական խնդիրներ

  1. Ադրբեջանի հետ հարաբերություններ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր հարցերից մեկն է։ Դիվանագիտությունը կենտրոնացած է տարածաշրջանային կայունության ապահովման և իր տարածքային ամբողջականության պաշտպանության վրա։
  2. Թուրքիայի հետ հարաբերություններ: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բարդ են պատմական դիվանագիտական խնդիրներով, որոնք ներառում են ցեղասպանության ճանաչումը և սահմանների հարցը։
  3. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն այս հարաբերությունները մշտապես ենթարկվում են վերանայման և ձգվածությունների։
  4. Եվրոպական ինտեգրացիա: Հայաստանը ակտիվորեն համագործակցում է ԵՄ հետ, ինչը արտացոլվում է գործընկերության և համագործակցության պայմանագրերում։

Մասնագիտական կազմակերպություններ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, միջազգային կազմակերպությունները (օրինակ՝ ԵԱՀԿ, ՀԱՊԿ) և այլ դիվանագիտական ներկայացուցչություններ կարևոր դեր են խաղում արտաքին քաղաքականության ձևավորման գործընթացում։

Posted in Պատմություն 8

Իրադրությունը տարածաշրջանում՝ Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո

1045 թ. Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո դեռ գոյություն ունեին Վանանդի (Կարսի), Տաշիր-Ձորագետի (Լոռու) և Սյունիքի հայկական թագավորությունները։
Բացի հայկական հիշյալ թագավորություններից՝ Հայաստանի
հյուսիս-արևելյան և հարավային լեռնային վայրերում իրենց ինքնավարությունը պահպանում էին մի շարք հայկական իշխանություններ (Արցախի Խաչենի իշխանությունը, Սասունի,
Մոկաց լեռնային իշխանությունները և այլն): Այդուամենայնիվ, վերոհիշյալ հայկական թագավորություններն ու իշխանությունները չկարողացան լուրջ դեր ստանձնել երկրի միավորման գործում և զերծ պահել երկիրն արտաքին ներխուժում­ներից։

Բյուզանդիայի քաղաքականությունը Հայաստանում։

Հայաստանի մեծագույն մասի բռնակցումից հետո Բյուզանդիայի նպատակն էր հայերին իրեն ենթարկել թե՛ քաղաքական, թե՛ կրոնական և թե՛ մշակութային առում­ներով։
Առաջնահերթ խնդիրներից էին Հայաստանի ռազմական ուժերի թուլացումն ու ոչնչացումը։ Հաջորդ նպատակն էր Հայոց եկեղեցու վերահսկողությունն իր ձեռքն առնելը։ Իր նպատակներին հասնելու համար Բյուզանդիան նվաճված հայկական տարածքների կառավարիչներ էր նշանակում հիմնականում ծագումով հույներին։ Հայ պաշտոնյաները կա՛մ հեռացվում էին պաշտոններից կա՛մ էլ վարում երկրորդական և ստորադաս պաշտոններ։ Հայաստանի
ռազմական ուժերը թուլացնելու նպատակով կիրառվեց նախ և առաջ հայերին Հայաստանից գաղթեցնելու (տեղահանելու) քաղաքականությունը։ Բյուզանդիան հայ իշխաններին կայսրության՝ Հայաստանից արևմուտք ընկած տարածքներում շնորհում էր բարձր պատվաստիճաններ և ընդարձակ կալվածքներ։ Ազնվականների և նրանց ռազմական ուժերի հետ միասին հայրենիքից գաղթում էին նաև արհեստավորներն ու գյուղացիները։ Ամենաաղետայինը, սակայն, եղավ այն, որ որոշ ժամանակ անց լուծարվեց տեղական հայկական զորքերի մեծ մասը, և դրանց փոխարեն բերվեցին բյուզանդական վարձկան զինվորներ։ Լեռնաշխարհի ընդարձակ տարածքներում գերիշխող նախարարական համակարգը, ըստ էության, փլուզվեց։ Այն պահպանվեց միայն անմատչելի լեռնային շրջաններում։ Հայոց եկեղեցու նկատմամբ վերահսկողություն
հաստատելու նպատակով բյուզանդացիների նախաձեռնությամբ նվաճված հայկական հողերում
հիմ­նադրում էին քաղկեդոնական եկեղեցիներ և համայնքներ։ Նպատակն էր հեշտացնել հայերին
դավանափոխ անելու գործը, ինչպես նաև ամուր հենարան ստեղծել նվաճված տարածքներում։
Ավելին՝ կաթողիկոսությունն Անիից տեղափոխվեց արևմուտք՝ Կոստանդնուպոլիս, իսկ հետո՝
Սեբաստիա։ Որոշ ժամանակ անց կաթողիկոս Պետրոս Գետադարձը կանչվեց Կոստանդնուպոլիս (1049 թ.) և մի քանի տարի այնտեղ պահվեց «պատվավոր աքսորում»։ «Կոստանդնուպոլիսյան
գերության» արժանացավ նաև հաջորդ կաթողիկոսը։ Այսպիսով՝ Բյուզանդիայի վարած վարչական և կրոնական քաղաքականության պատճառով հայ ժողովրդի ռազմական և դիմադրական ուժն աստիճանաբար պակասում էր։ Կայսրության արևելյան սահմանները թուլացան, և տարածաշրջանը շուտով անպաշտպան մնաց սելջուկների առջև:

ԲԱՌԱՐԱՆ
կայազոր — քաղաքում կամ բերդում տեղավորված զորք (մշտական կամ ժամանակավոր)

Առաջադրանք

  1. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Բյուզանդիան Հայաստանի մեծագույն մասի բռնակցումից հետո:

Բյուզանդիան ուզում էր հայերին ենթարկել իրենց քաղաքականությանը, կրոնին և մշակույթին։ Հայերի ռազմական ուժերը թուլացնելու համար նրանք հեռացնում էին հայ պաշտոնյաներին կամ ավելի ցածր և քիչ նշանակալից պաշտոնի դնում։

Սելջուկները Հայաստանում։

Սելջուկների նախնիները Միջին Ասիայի թյուրքալեզու քոչվոր ցեղերից էին։ Կոչվել են իրենց առաջնորդի՝ Սելջուկի անունով։ Մոտ X դ. վերջերին Սելջուկն ու իր ժողովուրդն իսլամ ընդունեցին։ Ծառայության անցնելով Աբբասյան խալիֆայության զորքերում՝ սելջուկներն իրենց ռազմական հմտությունների շնորհիվ աստիճանաբար ընդլայնեցին իրենց քաղաքական և ռազմական հնարավորությունները: Աբբասյանների թուլացմանը զուգընթաց ավելի ուժեղացող սելջուկներն աստիճանաբար շարժվեցին դեպի Պարսկաստան, իսկ հետո՝ Հայաստան։ Այդ ժամանակ Հայաստանն արդեն մնացել էր բյուզանդական կայազորի պաշտպանության հույսին։ Բյուզանդական կայազորը, ինչպես գիտենք, կազմված էր հիմ­նականում օտարերկրյա վարձկաններից։ Դրանք այնքան էլ շահագրգռված չէին հեռավոր երկրի ու օտար ժողովրդի պաշտպանությամբ։ Հայաստանում տեղական ուժերը բավարար չէին, որ կարողանային երկիրն ու ժողովրդին պաշտպանել օտարներից և թույլ չտալ, որ նրանք մշտական բնակություն հաստատեն այստեղ։

Հայաստանի նվաճումն ու հայերի զանգվածային արտագաղթը։ Անիի
Բագրատունյաց թագավորության անկումից երկու տարի անց՝ 1047 թ., սելջուկները ներխուժեցին
Հայաստան։ Օգտվելով բյուզանդական բանակի անգործությունից՝ նրանք գրավեցին և հիմ­նահատակ ոչնչացրին արհեստագործության ու առևտրի խոշորագույն կենտրոն Արծն քաղաքը (1049 թ.)։ Դեպի Հայաստան սելջուկյան պարբերաբար կրկնվող արշավանքներից մեկը՝ 1054 թ. արշավանքը, գլխավորում էր անձամբ սելջուկյան պետության ղեկավար Տուղրիլ բեկը։ Այս անգամ նրանք տեղտեղ՝ հատկապես Կարինում, Կարսում և Մանազկերտում, հանդիպեցին լուրջ դիմադրության։ Այդուամենայնիվ, սելջուկները կողոպտեցին, հրկիզեցին և ոչնչացրին երկրի հարուստ քաղաքներից շատերը, բազմաթիվ ավաններ ու գյուղեր։ Այս փուլում սելջուկների արշավանքները նաև նվաճված տարածքներում թյուրքական ցեղախմբերի բնակեցման նպատակ էին հետապնդում։ Տուղրիլ բեկի արշավանքների հետևանքով մեծապես թուլացան Հայաստանի և Բյուզանդիայի արևել­յան պաշտպանական գծերը, և հեշտացավ Հայաստանի ու Փոքր Ասիայի նվաճումը։ Իրավիճակը չշտկվեց, երբ բյուզանդացիները, հասկանալով իրենց վարած քաղաքականության սխալը, սկսեցին հայ բնակչության հարկերը թեթևացնելու և սիրաշահելու քաղաքականություն վարել։ 1064 թ. Անիի գրավումից հետո սելջուկների և բյուզանդացիների վճռական բախումը տեղի ունեցավ 1071 թ. Մանազկերտի մոտ։ Այս ճակատամարտում Ալփ Արսլանի գլխավորությամբ սելջուկները ջախջախեցին բյուզանդացիներին, իսկ նրանց կայսրը գերի ընկավ։ Այդուհետ Բյուզանդիայի կայսրերը ստիպված եղան հրաժարվել իրենց արևելյան տարածքների վերջին մնացորդներից: Սելջուկներն աստիճանաբար վերահսկողություն հաստատեցին Փոքր Ասիայի կենտրոնի նկատմամբ։ Հայաստանն ամբողջությամբ ներառվեց սելջուկների հսկայածավալ կայսրության մեջ։ Սելջուկների կրկնվող արշավանքների հետևանքով աստիճանաբար մեծ ծավալ ստացավ հայության՝ Բյուզանդիայի կայսրերի քաղաքականությամբ սկսված գաղթը դեպի հարավարևմուտք (Կիլիկիա) և հյուսիս (Վրաստան)։

Առաջադրանք

  • Բացատրի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված 1071 թ.
    Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի
    պարտությունը։

Վարձական ուժերը և պեչենեգները դավաճանեցին և անցան թուրքական կողմ և դժվար կացության մեջ գցելով բյուզանդացիներին նաև բյուզանդական բանակը անգործության մեջ էր:

  • Վերլուծի՛ր։ Ի՞նչ հետևանքներ ունեցան
    Բյուզանդիայի քաղաքականությունն ու
    սելջուկների արշավանքները հայության համար։

Բյուզանդիայի քաղաքականությունը հայերին թուլացրեց և՛ ռազմական, և՛ մշակութային առումներով։ Սելջուկների արշավանքների հետևանքով հայերը գաղթեցին՝ հիմնականումդեպի Կիլիկիա և Վրաստան։

Posted in Պատմություն 8

Սեպտեմբերի 9-13

1. Ո՞վ էր Բագրատունիների հիմնադիր թագավորը (նշիր թագավորության հիմնադրման թվականը կամ դարաշրջանը):

Աշոտ Ա Բագրատունին 885 թվականին

2․Բագրատունյաց Հայաստանի ժամանակաշրջանում կառուցվել են միջնադարյան հայկական ճարտարապետության բազմաթիվ գլուխգործոցներ նշիր մի քանիսը։

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, Անիի մայր տաճար, Ամբերդ, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի

3.Ե՞րբ անկում ապրեց Բագրատունյաց թագավորությունը։

1045 թվականին