Posted in Պատմություն

Հայ մշակույթի ոսկեդարը՝

Ագաթանգեղոսի պատկերը Մոսկվայի ՀԱԵ առաջնորդարանի Սուրբ Պայծառակերպության եկեղեցու պատին

1793 թ. Վենետիկում տպագրված Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» շապիկը

Ինչու էր անհրաժեշտ ստեղծել հայկական գրերը: Ինչ նշանակություն ունեցավ հայոց գրերի ստեղծումը մշակույթի հետագա զարգացման համար:
Արշակունյաց թագավորության 387 թվականին բաժանումը Հռոմեական և Սասանյան կայսրությունների միջև խախտեց ազգի միասնությունը հայ ժողովուրդը կանգնած էր ոչ միայն պետականության կորստի, այլև ֆիզիկական ձուլման սպառնալիքի առաջ։ Դրան կարող էր նպաստել նաև այն, որ եկեղեցիներում ու դպրոցներում տիրում էին հունարենն ու ասորերենը։ Արդյունքում քրիսատոնեական ուսմունքը մնում էր անհասկանալի կամ դժվարըմբռնելի։ Անհրաժեշտ էին հայերեն գրեր։ Հայերեն գրեր ստեղծելու գործը հանձն առավ Մեսրոպ Մաշտոցը։

Ինչու Սասանյան կայսրությունն ու Բյուզանդիան համաձայնեցին թե Արևելյան թե Արևմտյան Հայաստաններում հայկական դպրոցներ բացելուն:
 Սասանյանները կողմ էին հայոց դպրոցներին, որովհետև դրանում տեսնում էին հայերի տարանջատումը քրիստոնյա Բյուզանդիայից։ Բյուզանդիան նույնպես կողմ էր հայկական դպրոցներ բացելուն, որովհետև մերժելու դեպքում կարող էր կորցնել Արևելյան Հայաստանի նկատմամբ իր հավակնությունները։

Ինչու միայն քրիստոնեության ընդունմամբ հնարավոր չէր պահպանել մշակութային առանձնահատկությունները ու միասնականությունը:
Միայն քրիստոնեության ընդունումը բավական չէր պահպանելու համար մշակութային առանձնահատկությունները ու միասնականությունը։ Հայոց եկեղեցիներում ու դպրոցներում օգտագործում էին հունարեն և ասորերեն։ Անհրաժեշտ էր ստեղծել հայոց գրերը։

Ինչու էր կարևոր թարգմանական գրականությունը: Ինչ նշանակություն այն ունեցավ: 
Կարևոր էր, որ եկեղեցական գրքերից բացի թարգմանվու էին նաև այդ ժամանակվա հայտնի հեղինակների գրքերը, որոնք զարգացնում էին գիտելիքի բոլոր ոլորտները՝ներառյալ աստվածաբանությունը, փիլիսոփայությունը, պատմությունը, աշխարհագրությունը և աստղագիտությունը։

Ինչով էր կարևոր պատմագրական միասնական ավանդույթի ձևավորումը: Հայոց գրերի և գրականության ստեղծումից հետո զարգանում է պատմագրությունը։ Նկատվում է պատմագրական միասնական ավանդույթ և միասնական ժամանակագրություն ստեղծելու միտում։ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդն ու Ղազար Փարպեցին մկիմիանց լրացնելով, շարադրել են III-IV դարերի հայոց պատմությունը։

Ինչ գործնական նշանակություն ունեին Եզնիկ Կողբացու և Դավիթ Անհաղթի ստեղծագործությունները: Եզնիկ Կողբացին հեղինակել է փիլիսոփայական-աստվածաբանական մի երկ՝ Աղանդների հերքում վերնագրով։ Աշխատության մեջ Եզնիկ Կողբացին բանավիճում է Հայոց եկեղեցուն խորթ կամ հակադիր ուսմունքների ներակայացուցիչների հետ։ Դավիթ Անհաղթի<< Իմաստության սահմանները >> փիլիսոփայական աշխատության մեջ կարողացել է համադրել փիլիսոփայական գաղափարներն ու քրիստոնեական վարդապետությունը։

Posted in Պատմություն

Հայաստանը և Պարսկա-Բյուզանդական մրցակցությունը 6-րդ դարում

  • Ներկայացնել Դվինի երկու եկեղեցական ժողովները

Դվինի երկրորդ եկեղեցական ժողովը հայտնի էր նաև նրանով, որ մերժում էր նեստորականությունը: Այդպես Հայաստանը մերժեց և նեստորականությանը և քաղկեդոնականությունը:

  • Քաղկեդոնի չորրորդ տիեզերաժողով

Քաղկեդոնի չորրորդ տիեզերաժողովին վեճեր բռնկվեցին միաբնակների և երկբնակների միջև: Նրանցից առաջինները պնդում էին, որ Քրիստոսն ունի միայն աստվածային բնություն, իրենց հակառակ՝ երկբնակները Քրիստոսի մեջ ճանաչում էին երկու բնություն՝ աստվածային և մարդկային: Հայաստանը թեպետ այս ժովովներին չմասնակցեց հետո պարզվեց, որ համակրանքը հակաքաղկեդոկանների կողմն էր: Հայ առաքելական եկեղեցին հավատարիմ մնաց առաջին 3 տիեզերական ժողովների վճիռներին:

  • Ինչ հետևանքներ ունեցան Հուստինիանոսի վերափոխությունները Հայաստանի համար:

Վնասվում էր նախարարական համակարգը: Մեծ կալվածքները, որոնք հայ ազնվական ընտանիքների հզոր հիմքն էին և պետք է ժառանգեր ավագ որդին արագ բաժանվեցին:

  • Ովքեր էին նեստորականները,ինչ է նեստորականությունը

Նեստորականությունը դա քրիստոնեական ուսմունք էր որը ճանաչում էր Քրիստոսի մեջ երկու դեմք, երկու բնություն:

  • Երբ է տեղի ունեցել պարսկա-բյուզանդական պատերազմը

Այն տեղի է ունեցել 572-591 թթ.:

Posted in Պատմություն

Պայքար ինքնավարության համար

  • Ինչ է աշխարհագիրը

Դա հողերի և բնակչության հաշվառումն էր:

  • Ով է Հազկերտ 2-րդը,ինչ քայլերի դիմեց Արևելյան Հայաստանի ներքին ինքնուրույնությունը ոչնչացնելու ուղղությամբ:

Նա պարսից արքա էր որը կառավարում էր 439-457թթ: Նա տերությունը նվաճելու համար փորձում էր գործի դնել իրենց կրոնը՝զրադաշտականությունը: Նաև անցկացվեց արխարհագիր երկիրը կայունությունից զրկելու համար:

  • Որքանով էին արդարացված Վասակ Սյունու և Վարդան Մամիկոնյանի խմբավորումների մոտեցումները:

Վասակ Սյունին ուզում էր Սասանյանների հետ բանակցություններով հասնել փոխզիջման՝ պահպանելով հայերի ինքնիշանությունը և դավանքի ազատությունը։ Վասակ Սյունու կարծիքով այդպես հնարավոր կլիներ խուսափել պատերազմական գործողություններից։Վարդան Մամիկոնյանը՝ հակառակը, մտածում էր, որ պետք է գնալ վճռական ռազմական գործողությունների և ամեն գնով հաղթել։

  • Ինչ նշանակություն ունեցան Վարդանանց և Վահանանց պատերազմները,արդյոք նրանք հասան իրենց նպատակին,ինչպես:

Երկու պատերազմներից հետո միևնույն է Հայաստանը իր կրոնը և մշակույթը չփոխեց և չհանձնվե, այսինքն այն շատ լավ էլ ինքնուրույն պետություն էր ով որ կռվում էր մինչև վերջ, մինչև հաղթանակ:

  • Ըստ քեզ՝ ինչ ընթացք կարող էին ունենալ հայ-պարսկական հարաբերությունները,եթե Վարդան Մամիկոնյանն ու իր կողմնակիցները վստահեին Վասակ Սյունուն և դադարեցնեին ռազմական գործողությունները:Կամ հակառակը՝ եթե Վասակ Սյունին միանար Վարդան Մամիկոնյանին:

Իմ կարծիքով եթե Վարդան Մամիկոնյանը միանար Վասակ Սյունուն ապա Սասանյանները առիթից կօգտվեին և նորից ու նորից կսկսեին սիրաշահել հայերին կրոնափոխ լինել մինչև հայերը կրոնափոխ չլինենին կամ չսկսեին մի նոր ճակատամարտ: Իսկ եթե Վասակը միանար Արդանին ապա նրանց զորքը ավելի ուժեղ և մտածված կլիներ և միգուցե կկարողանար հաղթանակ տանել Վարդանանց պատերազմում:

Posted in Պատմություն

Արշակունյաց Հայաստանի բաժանումն ու անկումը

  • Ինչ է նշանակում ավատ,ավատառու,ազատ,անազատ հասկացությունները

Ավատ-հողատարածք, ավատառու-մարդ որը թագավորից հող է ստացել ծառայության և հավատարմության համար, ազատ-դրանք միջին և մեծ հողի հողատերերն էին, անազատ-անազատներ էին գյուղացիները:

  • Երբ է տեղի ունեցել Աշտիշատի ժողովը և որ թագավորի օրոք

354թ. Արշակ II-ի օրոք:

  • Երբ է տեղի ունեցել Ձիրավի ճակատամարտը

371թ. Ձիրարավի դաշտում:

  • Համեմատիր այս շրջանի թագավորների քաղաքական գործունեությունը Խոսրով Կոտակ,Տիրան,Արշակ Երկրորդ,Պապ թագավոր
  • Ինչ հետևանքներ ունեցավ և կարող էր ունենալ այն,որ արքան,նախարարներն ու եկեղեցին բաժանվեցին Հռոմիՙսասանյանների և կենտրոնաձիգ իշխանության կողմնակիցների:
  • Մեծ Հայքը բաժանվեց երկու մասի ,երկու անգամ,որ թվականներին դա տեղի ունեցավ

387 և 591

Posted in Պատմություն

Մխիթարյանների հանրահայտ ըմպելիքը՝ մխիթարին

«Միթարինը հայտնի է բուժիչ հատկություններով, այն պատրաստվում է էկզոտիկ մրգերից և 42 խոտաբույսերից, արմատներից և համեմունքներից` առանց քիմիական հավելումների։ Երկար ժամանակ Մխիթարինը վաճառվել է և վաճառատներում, և որպես դեղ` դեղատներում: Բայց 1980-ականներին Մխիթարյանները ստիպված եղան ընտրել երկուսից մեկը, քանի որ հարկերի հետ կապված խնդիրներ էին առաջանում։ Այսօր էլ Ավստրիայում դեռ կան շատ բժիշկներ, ովքեր իրենց հիվանդներին խորհուրդ են տալիս խմել «Մխիթարին»:

Posted in Պատմություն

Սևանի Աստվածամայրը

Սրբանկարն այժմ ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Սևանի Աստվածամայրը Հայ եկեղեցու հնագույն սրբապատկերներից է (հավանաբար՝ 16-րդ դարի վերջ)։ Սրբապատկերի առանձնահատկությունն այն է, որ մանուկ Հիսուսը պատկերված է խաչը գրկած։

«Սևանի Աստվածամայրը» ըստ մի եղելության, առնչվում է հայ մշակույթի մեծ երախավորներից մեկի՝ Մխիթար Սեբաստացու անվան հետ: 1692 թ. կարճ ժամանակով Սևանի վանքում է հաստատվել Մխիթար Սեբաստացին: Նա թույլ տեսողութուն ունենալով՝ օրեր շարունակ աղոթել է այս պատկերի առաջ և շուտով վերագտել տեսողությունը։

1692 թ., Մխիթարը Կ. Պոլսից գալիս է Էջմիածին՝ միաբանելու։ Սակայն հիասթափված, շուտով գնում է Սևան (ուր տառապում Է աչքացավով) և շուրջ 10 օր այնտեղ մնալուց հետո վերադառնում Է Բասեն:

Մխիթար Սեբաստացու սևանյան այդ օրերի մասին Ղևոնդ Ալիշանը գրել է. «Սեբաստացի սարկաւագն Մխիթար, յայնժամ 18 ամաց, եկեալ այսր յուխտ, յամի 1692, արժանաւորեցաւ խոստման Տիրամօրն, օգնական յինելոյ աստուածասէր րղձանացն, մինչ աղերս արկանէր աոաջի պատկերի նորին, որ և ցարդ պահի անդ, թէ և հնացեալ և խանգարեա, որոյ է օրինակս. և քաջալերեալ՝ յաջողեցալ նորին Տիրամօր շնորհօք հաստատել զկրօնս իւր, շինելով վանըս նախ ի Մեթոն Մոռէայ, և ապա ի Վենետիկ…»։

Բանասեր Ս. Շտիկյանր ևս վկայակոչում է այդ պատմության՝ ավանդության վերածված տարբերակը. «Հայաստանից մեկընդմիշտ հեռանալուց առաջ Մխիթար Սեբաստացին Սևանա կղզում աղոթել է այդ պատկերի աոաջ և նրանից խնդրել, որ իրեն ուժ ու զորություն տա։ Ըստ ավանդության, այդ ժամանակ շարժվել են Տիրամոր շուրթերը և Մխիթար լսել է իր խնդրանքի պատասխանը՝ Եղիցի»:

Մխիթար Սեբաստացին, հավանաբար, այս սրբապատկերի անմիջական ազդեցությամբ է գողտրիկ տողեր նվիրել Աստվածամորը: Նրա «Անճառին խորան» տաղը երգում են Սուրբ Աստվածածնին նվիրված տոներին՝ Սուրբ Պատարագի ընթացքում:

Անճառին խորան,

Բանին բնակարան,

Գովեալ Մարիամ սրբուհի,

Դու վարդ անթառամ:

Ես իսկ չեմ արժան

Զքեզ առնուլ բերան,

Է քեզ երանի, տիրածին,

Ընտիր Մարիամ:

Թագուհի վերին,

Ժառանգ երկնային,

Ի քեզ պաղատիմ, Տալիթայ,

Լոյս տուր իմ ակին:

Նախապատրաստվելով Մխիթարյան միաբանության երկուհարյուրամյա հոբելյանին, Ալիշանը փորձում է հավաքել այն բոլոր մասունքները, որոնք առնչվել են Աբբահոր կյանքին։ Այդ նպատակով 1890-1900֊-ական թթ. նա մի շարք նամակներ է հղում Էջմիածնի միաբանության անգամներին՝ խնդրելով Սևանա կղզում գտնվող Աստվածամոր պատկերը, որի առջև աղոթել է իրենց ուխտի հիմնադիրը, նմանատիպ գունանկարի կամ թե լուսանկարի ձևով ուղարկել իրեն:  Ընդ որում, Ղ. Ալիշանը հույս է ունեցել, որ ընդօրինակությունը կկատարի նկարիչ Վարդգես  Սուրենյանցը: Սակայն ինչ-ինչ պատճառներով, հավանաբար կապված 1891 թ- էջմիածնից հեռանալու հանգամանքների հետ, մեծանուն նկարիչը չի կարողացել կատարել Ղ. Ալիշանի ցանկությունը: Այնուհետև, 1896—1901 թթ . միջոցին Ալիշանը դարձյալ մի քանի նամակներ է հղում էջմիածին՝ նորոգելով Սևանի Աստվածամայրը կտավի գունանկարը ստանալու խնդրանքը: Ալիշանին ուղղված պատասխան նամակից իմանում ենք, որ այդ կտավը Հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ, որպես հին արվեստի լավագույն նմուշ, արդեն Սևանից տեղափոխւել է էջմիածին և միայն հնարավոր են համարել լուսանկարը ուղարկել Վենետիկ։ Բոլոր դեպքերում շուրջ 15 տարի տևած բանակցությունները և Ալիշանի հիմնական փափագը՝ իրենց մոտ ունենալ այդ կտավը, դրական լուծում չեն ստանում:

Այնուհետև, 1902-1903 թթ. ընթացքում, Խրիմյան Հայրիկր «Սևանի Աստվածամայրը» կտավը Վենետիկ ուղարկելու անհաջող փորձից հետո, Մխիթարյանների բաղձանքը ինչ֊-որ չափով կատարած լինելու համար, գեղանկարիչ Ե. Նազարյանցին հանձնարարում է ընդօրինակել հիշյալ կտավը և այն որպես նվեր ուղարկում է Վենետիկ:

«Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին պատմում է նաև  Թորոսյանը «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ» գրքում. «Այդ պատկերը 300 տարուան հնութիւն ունի, ըստ վկայութեան Վաղարշապատ բնակվող պատկերահան Առաքել Սագինեանցի, ինչպէս կը գրէ Մեսրովբ արքեպիսկոպոս Սմբատեանց»:

Posted in Պատմություն

Հայաստանի հզորացումը

  • Ինչ քայլեր ձեռնարկեց Տրդատ 3-րդը երկրի հզորացման ուղղությամբ

Տրդատը սկսեց վարել երկրի հզորության քաղաքակնություն

  • Թվարկեք այդ ժամանակի հայտնի քաղաքները

Արտաշատ,Տիգրանակերտ,Վան, Վաղարշապատ և այլն:

  • Ներկայացրեք Տրդատ Մեծ արքայի պատմական կերպարը:

Նա հզոր էր, խելացի և այլն:

  • Երբ և որտեղ է տեղի ունեցել քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովը:Հայաստանից ով է մասնակցել ժողովին:

Այն տեղի է ունեցել 325թ.-ին Նիկեայում : Ժողովին մասնակցել է Սուրբ Գրիգորի որդին:

  • Ով էր Գրիգորիսը և ինրչ գործունեություն էր իրականացնում:

Նա Սուրբ Գրիգորի թոռն էր՝ Փայտակարանի հոգևոր առաջնորդը:

  • Երբ է թագավորել Խոսորով 3-րդ Կոտակը: Ուր տեղափոխեց նա արքունիքը:

Նա թագադրվել է 330թ.-ին: Նա տեղափոխեց արքունիքը Դվին:

  • Որ երկրների դեմ պատերազմեց Հայաստանը Խոսրով Կոտակի օորոք: Ինչով ավարտվեցին դրանք:

Սասանյանների դեմ

Տրդատ Մեծի գահակալումը և քրիստոնեության ընդունումը

  • Ա1. Հասկացություններ և անուններ
  • Ա2. Հիմնական գաղափարներ
  • Ա3. Քննադատական մտածողություն
  • Ա4. Պատմական հեռանկար
Posted in Պատմություն

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

  • Ինչպիսին էր քաղաքական կացությունը Առաջավոր Ասիայում 3-րդ դարի վերջին և 4-րդ դարի սկզբին:

3-րդ դարի վերջին և 4-րդ դարի սկզբին քրիստոնեությունը աշխարհում առաջինը Հայաստանում ընդունվեց պետական կրոն

  • Ինչու էր Տրդատ 3-րդը բանտարկել Գրիգոր Պարթևին

Տրդատ 3-րդը հեթանոս էր, իսկ Գրիգոր Պարթևը քարոզում էր քրիստոնեությունը դրա համար Տրդատը նրան բանտարկեց

  • Ինչ գործունեություն ծավալեց Գրիգորը Խոր Վիրապից դուրս գալուց հետո

Նա շարունակեց քրիստոնեության քարոզումը

  • Ինչու Գրիգորը մեկնեց Մաժակ-Կեսարիա:Ինչ գիտեք Ս. Էջմիածնի կառուցման ր անվանակոչության մասին:

Այնտեղի եպիսկոպոսները ձեռնադրեցին նրան եպիսկոպոս

  • Նկարագրեք քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու իրադարձությունները:

Նպատ լեռան ստորոտին, Տրդատ III-ը, Աշխեն թագուհին և հայոց զորքը մեծ պատվով դիմավորում են Գրիգոր Լուսավորչին։ Լուսաբացին նա արքունիքին, զորքին և ժողովրդին մկրտում է։

  • Քրիստոնեության ընդունումը պատմական ինչ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում:

Հայաստանում քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն շատ մեծ նշանակություն ունեցավ

  • Ազգային-քրիստոնեական ինչ տոներ գիտեք:Ինչ առաքելություն ստանձնեց Հայոց եկեղեցին:

Տրնդեզ, Խաղողօրհնեք, Զատիկ, Սուրբ ծնունդ, Վառդավար, Բարեկենդան և այլն

Posted in Պատմություն

Պետական կառավարման համակարգը

  • Կառավարման տեսանկյունից ինչ երկիր էր Հայաստանը

Միապետական երկիր

  • Ինչ իրավունքներ ուներ թագավորը

Նա կառավարում էր երկիրը գործակալությունների միջոցով

  • Ինչու էին անհրաժեշտ գործակալությունները

Նրանք ունեին կարևոր դեր երկրի պաշտպանության և կարավարման գործում

  • Թվարկեք գործակալությունները և դրանք տնօրինող նախարարական տոհմերը:

Հազարապետ-ղեկավարում էր տնտեսական-հայրական գործը, Սպարապետ-զինվածների գլխավոր հրամանատար, մեծ դատավոր, մարդապետ-հսկում էր գանձարանը և արքունի կալվածնքերը:

  • Որքան էր հայոց բանակի թվաքանակը:Ինչպես էր կազմվում հայոց այրուձին:

100-120

Այն ուներ հեծելազորներ և հետևակներ

  • Ովքեր էին իրականացնում թագավորական ոստանի պաշտպանությունը:

Ոստանիկ Արյուձին

  • Ինչ էին բովանդակում (Գահնամակ) և (Զորանամակ) փաստաթղթերը:Ըստ իրենց զորքի քանակի՝ ինչ էին համարվում նախարարները:

Դրանց մեջ գրանցվում էին նախարարների պաշտոնական դիրքերը և զորքի թվաքանակը

Posted in Պատմություն

Ավատատիրական հասարակության ձեվավորումը

  • Ինչ է ավատը:Ինչու էր միջնադարյան հասրակությունը կոչվում ավատատիրական:

Մասնավոր հողային կալվածքը կոչվում էր ավատ, դրա պատճառով միջնադարյան հասարակությունը հայտնի է ավատատիրական  անունով:

  • Թվարկեք վաղ միջնադարի Հայաստանում հողատիրության հիմնական ձևերը:

Համայնական հողատիրություններ

Հայրենական կամ հայրենիք

Պարգևանք

  • Ով էր Հայաստանի ամենախոշոր հողատերը:

Թագավորը

  • Ինչպես էին կոչվում ժառանգաբար փոխանցվող հողային տիրույթները:

Հայրենական կամ հայրենիք

  • Ինչ է աստիճանակարգությունը

Ենթակայության համակարգ

  • Հայաստանում ավատատիրական ենթակայության ինչ է սկզբունք էր գործում:
  • Ինչ դասերից էր կազմված ավատատրական հասարակությունը Հայաստանում:

Ազատ և անազատ