Posted in Uncategorized

Урок 34

4. К данным словам подберите антонимы из текста и составьте с ними предложения.

Наиболее удачные предложения запишите.

Худой, хуже, выздороветь, светлело, тепло, медленно, сжать.

Толстый щенок

Лучше прежнего

Заболел утром

Темнело ночью

Мне холодно

Еле-еле прочитал

Разжать зубы

5.Составьте и запишите предложения из данных слов.

1. У, собака, мои друзья, ротвейлер, родились, щенки.

Мои друзья у собаки ротвейлер родились щенки

2. На, полотенце, я, затаскивать, щенок, в, вода.

Щенок в воде затаскивал меня на полотенце

3. Мой, пёс, медленно, идти, и, машина, тащить.

мой пёс идёт и медленно тащит машину

4.  Могучий, ротвейлер, спасать, я. Получите

Получите могучий ротвейлер который спас меняю

7. Прочитайте предложения. Задайте вопросы к выделенным словам.

У щенка заболела нога.

у кого

Я поставил миску молока перед щенком.

чего

8. Составьте предложения по таблице, допишите окончания.

батон колбасы. (хлеба)

пачку чая (-ю). (масла)

бутылку молока. (лимонада)

Дайте мне, пожалуйста, банку джема. (варенья)

полкилограмма сыра (-у). (халвы)

сто граммов конфет. (колбасы)

две упаковки аспирина. (анальгина)

таблетки от простуды (гриппа)

9. Прочитайте предложения. Обратите внимание на падеж выделенных слов.

Когда начинается учебный год? – Учебный год начинается первого сентября.

Когда твой день рождения? – Двадцать первого марта.

Когда твой брат будет в Москве? – Он вылетает одиннадцатого декабря.

10. Ответьте на вопросы, используя слова, данные в скобках.

1. Когда встречают Новый год? (первое января) первого января

2. Когда отмечают Международный женский день? (восьмое марта) восьмого марта

3. Когда вы должны пойти на концерт? (двадцать пятое декабря) двадцать пятого декабря

4. Когда будет следующая игра нашей сборной по футболу? (тридцатое апреля) тридцатого апреля

5. Когда начнутся школьные соревнования по шахматам? (седьмое мая) седьмого мая

Posted in Մաթեմատիկա 6, Uncategorized

Տասնորդական կոտորակների կլորացումը

  1. Գրե՛ք երկու կանոնավոր և երեք անկանոն կոտորակներ, որոնցից
    յուրաքանչյուրի համարիչի և հայտարարի գումարը հավասար
    է 18‐ի։

է 18‐ի։ 8/10,9/11,7/12
10/8,11/9,12/7

8/9-2/9=6/9=2/3

1218․ AB հատվածի երկարությունը 14 սմ է։ Նրա վրա նշված է այնպիսի
M կետ, որ AM = 9 սմ, և այնպիսի K կետ, որ BK  = 3 սմ։ Գտե՛ք
MK հատվածի երկարությունը։
14-(9+3)=2(սմ)

1219․ Հետևյալ թվերը դասավորե՛ք աճման կարգով.
20-ի 7 %-ը, 15-ի 8 %-ը, 90-ի 3 %-ը, 100-ի 5 %-ը։

20×7:100=1,4
15×8:100=1,2
90×3:100=2,7
100×5:100=5

1,2, 1,4, 2,7, 5



1220․ Գծե՛ք մի քառանկյուն, որի անկյուններից երկուսը բութ լինեն։

1/7


Posted in Uncategorized

Համաշխարհային պատմություն։ Դաս և առաջադրանքներ

Դաս 1
Հին Հռոմ


• Ի՞նչ ցեղեր և ցեղախմբեր էին ապրում Իտալիայում։

Էտրուսկները,լատինները,հույները
• Ներկայացրեք վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը։

ցեղակիցները ունեն հավասար իրավունքներ բայց ավագանիներն էին կազմում ընտրությունը որ արքա ընտրեն:
• Ի՞նչ բարեփոխումներ անցկացրեց Սերվիոս Տուլիոսը։

Բարենորոգումներ, տարածքային, վարչական բաժանում և քաղաքացիներին բաժանեց ըստ դասերի:

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 105-109
Տեսաֆիլմ
https://youtu.be/VTd-8y4yXEU

Տեսաֆիլմ
https://youtu.be/k_El4CbAPxo

Posted in Մայրենի 6, Uncategorized

Երկուշաբթի

Երկուշաբթի

Կատարում ենք նախորդ շաբաթվա ամփոփում։ ( Ստեղծագործական նյութերը հրապարակում ենք և չմոռանաք ՝ իմ « աութլուքին» ուղարկել հղումները) ։

Նախկին առաջադրանքներից ընտրում ենք մեզ դուր եկած 10 առաջադրանք և նմանատիպ առաջադրանքներ կազմելով կատարում ենք այդ ( կազմած) առաջադդանքները։

Ջանի Ռոդարի

« Սև քթերի երկիրը»


Երկրագնդի շուրջ իմ ուղևորությունների ժամանակ, ես այցելեցի Ներոնիա կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչները ունենային սև քիթ: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլային մրցավարների համազգեստը:
Սկզբում պտտվելով Ներոնիայի ճանապարհներով, կարծեցի, թե դիմակահանդես էր. մարդիկ ունեին կանոնավոր դեմքեր` բնական գույներով, ոմանք սպիտակ մաշկով էին, ոմանք՝ մի քիչ արևից խանձված, ոմանք էլ՝ վարդագույն. բայց դեմքերի մեջտեղում բոլորը ունեին սև քթեր, որ ասես դուրս էին եկել կոշիկի վաքսի տուփից:

Մտա մի պանդոկ ու պանդոկապանին, ում քիթն իհարկե ավելի սև էր, քան իր շշերը, զվարթորեն հարցրի.

— Պատահաբար մի քիչ կանաչ ներկ չէի՞ք ունենա:

— Պարո՛ն, -ասաց նա, — եթե տեղացի չեք, ապա լավ կանեիք, եթե չկատակեիք, իսկ եթե օտարերկրացի եք, ընդունեք իմ խորհուրդը. անմիջապես ձեր քիթը սև ներկեք, կամ էլ, վերադարձեք այն ճանապարհով, որով եկել եք ու հեռացեք առանց շրջվելու:

— Ես օտարերկրացի եմ, — պատասխանեցի,- բայց չեմ հեռանա: Ավելին, սև քթերի այս դեպքն ինձ շատ է հետաքրքրում, ու եթե ինձ չբացատրեք, կկանգնեմ ձեր պանդոկի դռան մեջ՝ գրավելու համար ոստիկանների ուշադրությունը: լրագրեր էր վաճառում: — Ոստիկանի քիթն էլ է սպիտակ: Մենք բոլորս սպիտակ քթեր ունենք:

— Աստծո՛ւ սիրուն,- սկսեց աղաչել ոստիկանը,- ես ընտանիք ունեմ, հինգ երեխա եմ պահում: Հացս մի՛ կտրեք: Հետևեցե՛ք ինձ:

— Ավելի շուտ, ի՛նձ հետևեք , — գոռացի հավաքվածներին:

— Գնա՛նք թագավորի պալատ ու ցույց տանք մեր սպիտակ քթերը:

— Գնա՛նք, — գոռաց տղեկը, ու նրա հետ գոռաց ողջ բազմությունը:

— Արդեն զզվե՛լ ենք այս սև քթերից, — բղավեց ինչ-որ մեկը:

Ու այդպես սկսվեց հեղափոխությունը Ներոնիայում. Մի քանի ժամվա ընթացքում ճանապարհները լցվեցին սպիտակ քթավոր մարդկանցով. թագավորն ու իր նախարարները փախան, պանդոկապանը երդվեց, որ միշտ, երբ գնում էր նկուղ` գինին շշերի մեջ լցնելու, քթի սև ներկը հանում էր, իսկ ոստիկանները վարձակալում էին իրենց հարևանների երեխաներին, որպեսզի ցույց տային, թե շատ երեխաներ ունեն:

Ու հիմա ես կասկածում եմ, թե չլինի՞ անսպասելի անձրևի շնորհիվ եղավ այդ ամենը, կամ այն միակ քաղաքացու շնորհիվ, որն օտարերկրացի էր ու առաջինը քաջություն ունեցավ ցույց տալու իր սպիտակ քիթը շողացող արևի տակ:

Posted in Uncategorized

ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԳԱՀԱԿԱԼՆԵՐԸ

Դաս 1

Հարցեր
• Ներկայացրեք Մեծ Հայքի գահին իշխած Արտաշեսյան վերջին արքաներին։

Արտաշես II, Տիգրան III, Տիգրան IV, Արտավազդ III և կրկին Տիգրան IV և Էրատո:

Աղբյուրներ
Հայոց պատմության դասագիրք, էջ 109-110

Տեսաֆիլմ
https://youtu.be/Ss01GDxJCIU

Posted in Uncategorized

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՎԱԶԴ II-Ի ՕՐՈՔ

Բնութագրեք Արտավազդ ll-ին ։

Նա արդար էր հայրենասեր և այլն

• Ե՞րբ է տեղի ունեցել Կրասոսի արշավանքը և ինչպե՞ս է ավարտվել։

Ք.ա 53թ. Պարթևստանի արքան ուղարկել էր Կրասոսի դեմ իր զորավարին

• Ներկայացրեք Անտոնիոսի արշավանքի արդյունքները։

Անտոնիոսի արշավանքը վերջացավ նրանով որ նա 100-հազարանոց զորքից բերեց 44-հազարը և դրանում մեղադրեց Արտավազդին և Արտավազդին մահապատժի ենթարկեցին

Աղբյուրներ

Դասագիրք, էջ 105-107

Posted in Uncategorized

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՌՈՄԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

Դաս 1

Հայաստանը Հռոմի դեմ պատերազմի տարիներին

• Համեմատեք Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը։

Տիգրանակերտի ճակատամարտում Տիգրան Մեծի զորքը պարտվեց, իսկ Արածանիի ճակատամարտում մի լավ ջախջախեց։

• Ինչպե՞ս ավարտվեց Լուկուլոսի արշավանքը

Նա պարտվեց Արածանիի ճակատամարտում։

• Ինչու՞ Արտաշատի պայմանագրով Տիգրան Մեծը կատարեց մեծ զիջումներ։

Որպեսզի պաշտպանի իր հայրենիքը։

Աղբյուրներ

Դասագիրք, էջ 102-104

Այլ աղբյուրներ

Տեսաֆիլմ 1

տեսաֆիլմ 2

Posted in Uncategorized

ՍՆՆԴԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՐՍՈՂՈՒԹՅՈՒՆ.ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ

Կենդանի օրգանիզմների բնութագրական հատկանիշներից է սննդառությունը:

Սննդառությունը կենդանի օրգանիզմի կողմից տարբեր նյութերի կլանումն է սեփական գոյությունն ապահովելու նպատակով:
Արտաքին միջավայրից կլանված մարմինները և նյութերը, որոնք պահպանում են օրգանիզմի կենսագործունեությունը համարվում են սնունդ:

Սնունդ կարող է ծառայել և՛ անօրգանական նյութը (ջուրը, ածխաթթու գազը), և՛ օրգանականը (շաքարը, ճարպը և այլն) և ամբողջական կենդանի օրգանիզմը:

Բոլոր կենդանի օրգանիզմներում սնունդը ենթարկվում է միատեսակ փոփոխությունների.

1. Սննդի ստեղծում կամ ընդունում և կլանում:

2. Սննդի քայքայում պարզագույն գործառնական միավորների:

3. Այնուհետև՝

ա) ստացված պարզագույն գործառնական միավորների քայքայում և էներգիայի ստացում:

Սննդից անջատված էներգիայի հաշվին օրգանիզմը պահպանում է իր կյանքը և ակտիվությունը: Օրգանիզմի ակտիվությունը կյանքին բնորոշ բոլոր հատկանիշների պահպանումը, դրսևորումը և անխափան գործարկումն է:
Այսինքն, երբ օրգանիզմը շարժվում է, գրգռվում է, աճում է, բազմանում է և այլն, միշտ օգտագործում է սննդային էներգիան:
բ) ստացված պարզագույն գործառնական միավորներից սեփական օրգանիզմին բնորոշ նյութերի կառուցում:
Այդ նյութերը ծառայում են որպես շինանյութ: Այդպիսով առաջանում են նոր բջիջներ, հյուսվածքներ և օրգանիզմն աճում է ու զարգանում:

4. Օրգանիզմը շարունակում է գոյատևել:

Ըստ սննդառության եղանակի կենդանի օրգանիզմները բաժանվում են երեք խմբի.

  • ավտոտրոֆներ— էներգիա են ստանում արևից:
  • հետերոտրոֆներ — էներգիա են ստանում օրգանական նյութերի քայքայումից:
  • միքսոտրոֆներ — էներգիա կարող են ստանալ և արևից և օրգանական նյութերից:

Ավտոտրոֆ սննդառության հիմնական ձևը ֆոտոսինթեզն է:
Բույսը արմատներով հողից կլանում է ջուր, իսկ տերևներով` օդից ածխաթթու գազ: Այդ անօրգանական նյութերից լույսի ազդեցությամբ, կանաչ քլորոֆիլի մասնակցությամբ բույսը պատրաստում է օրգանական նյութ` շաքար: Ֆոտոսինթեզի մնացորդ է թթվածինը, որը տերևներով հարստացնում է օդը:
Ավտոտրոֆ օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ջրից և ածխաթթու գազից սինթեզում է շաքար և անջատում թթվածին:

Ֆոտոսինթեզը բնորոշ է կանաչ օրգանիզմներին` բույսերին, կապտականաչ ջրիմուռներին և որոշ բակտերիաներին:
Հետերոտրոֆ սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է:
Հետերոտրոֆները օգտվում են ֆոտոսինթեզի պատրաստի արդյունքներից` թթվածնից և շաքարից ու դրա վերափոխումներից: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները:
Միաբջիջ կենդանիներում կան որոշ բացառություններ: Երկարամտրակ էվգլենան ունի քլորոֆիլ և կարող է ինչպես ֆոտոսինթեզել, այնպես էլ սնվել հետերոտրոֆ կերպով:

Ըստ նախընտրած սննդի տեսակի՝ հետերոտրոֆները լինում են.

Բուսակեր — սնվում են բուսական ծագում ունեցող օրգանիզմներով կամ նրանց մասերով:

Օրինակ` թիթեռները, բադերը, նապաստակները, եղջերուները և այլն:

Կենդանակեր — սնվում են կենդանական ծագում ունեցող օրգանիզմներով: Նրանք որսորդներ են, իսկ սնունդ ծառայող զոհը` որս:

Օրինակ` առյուծը, գայլը, արծիվը, սարդը և այլն:

Ամենակեր — սնվում են և՛ բույսերով, և՛ կենդանիներով:

Օրինակ` մարդը, արջը, կետը:

Ըստ սննդի հայթհայթման ձևի՝ հետերոտրոֆները լինում են.

Սապրոֆիտներ — սնվում են մահացած կենդանի օրգանիզմների մնացորդներով, բույսերի պտուղներով, այլ պատրաստի օրգանական նյութերով:

Օրինակ` աղիքային ցուպիկը, պենիցիլինը, ճանճը, բորենին:

Գիշատիչներ — բոլոր այն կենդանի օրգանիզմներն են, որոնք որս են անում: Այսինքն բռնում են իրենց զոհին, սատկացնում, ապա սնվում դրանցով:

Օրինակ` սարդը, կոկորդիլոսը, վագրը, գայլը:

Որոշ բույսեր հանդիսանում են գիշատիչներ: Նրանք ունեն հատուկ «թակարդներ», որոնցով որսում են միջատների և սնվում նրանց օրգանական նյութերով: Դրանք միջատակեր բույսերն են:

Օրինակ` ռաֆլեզիան, վեներայի ճանճորսը, ցողիկը, ցնցղենին:

Մակաբույծներ — ապրում են որևէ կենդանի օրգանիզմի մեջ կամ օրգանիզմի վրա: Սնվում են նրա օրգանական նյութերով: Այդ օրգանիզմը մակաբույծի տերն է: Մակաբույծները թունավորում են տիրոջ օրգանիզմը:

Օրինակ՝ լյարդի ծծանը, էխինոկոկը, եզան երիզորդը, տիզը:

Շնչառություն

Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է նյութափոխանակությունը: Կենդանի օրգանիզմների նյութափոխանակության կարևոր դրսևորում է գազափոխանակությունը:
Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:
Կենդանի օրգանիզմների կայսրության զգալի մասը հարմարված է միայն գոյատևել թթվածնով հարուստ միջավայրում:
Թթվածինը մասնակցում է սննդի քայքայման և նրանից կենսական էներգիայի անջատման գործընթացին:
Գոյություն ունի շնչառության երկու բաղադրիչ` արտաքին և ներքին:
Ներքին շնչառությունը կոչվում է նաև բջջային:

Օրգանիզմի փոխադրական համակարգերի շնորհիվ յուրաքանչյուր բջիջ` մեկ առ մեկ ստանում է սննդանյութ և թթվածին: Բջիջը դրանցից ստանում է էներգիա և կենսագործում:
Բջջային շնչառության ձևերը, գրեթե անփոփոխ, բնորոշ են բոլոր տիպի կենդանի օրգանիզմներին:
Արտաքին շնչառությունը գազափոխությունն է օրգանիզմի և օդի միջև:
Արտաքին շնչառությամբ միմյանցից տարբերվում են՝ պարզագույն օրգանիզմները, բույսերը, կենդանիները:
Պարզագույն օրգանիզմները հիմնականում միաբջիջ օրգանիզմներն են կամ բազմաբջիջ ստորակարգ կենդանիները: Նրանք շնչում են օրգանիզմի ամբողջ մակերեսով:
Բույսերը շնչառության հատուկ մասնագիտացված օրգան համակարգ չունեն: Թթվածինը բջիջներին բաշխվում է միջբջջային տարածություններով: Բույսը տերևի ստորին մակերեսին ունի հատուկ բջիջներ, որոնք կոչվում են հերձանցքներ: Դրանք առաջանում են երկու կիսալուսնաձև բջջից, որոնք բացվում և փակվում են: Բացված վիճակում կատարվում է գազափոխանակություն բույսի և օդի միջև: Հերձանցքներով գոլորշանում է նաև ջուրը:
Բարձր կազմավորված կենդանիներն ունեն շնչառության մասնագիտացված օրգան համակարգ:
Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները:
Ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը:
Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները:
Կենդանիների շնչառության օրգան կարող է լինել նաև մաշկը: Գորտի գազափոխանակության գրեթե կեսն ապահովում է մաշկը:

Պատասխանել հարցերին

  • Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:

հետերոտորֆեր միքսոտորֆեր և ավտոտորֆներ

  • Ինչպե՞ս են սնվում բույսերը:

անօրգանական նյութերով

  • Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ի՞նչու:

Վեներաի ճանճորսը, ցողիկը, ցնցղենին, ռաֆլեզիան

Դրանք միջատակեր բույսերնն են որոնք և գիշատիչ են և նրանց բնորոշ է ֆոտոսինթեզը

  • Ի՞նչ է հետերոտրոֆ օրգանիզմներ գիտեք:Բերե՛ք օրինակներ:

Բուսակեր ամենակեր գիշատիչ

  • Ի՞նչ է շնչառությունը:

երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և արտաշնչում է ածխաթթու գազը

  • Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք:

Մաշկ թոքեր խռռիկներ և տրախեաներ