Աշխատանք դասարանում
Կարդա՛ ,,Թումանյան և Աղայան,, հոդվածը։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Աղայանի ,,Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները,, հեքիաթի երկրորդ մասը:
1.Գրավոր մեկնաբանեք հատվածները.
Ա. Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։
Գյուլնազ տատը ուզում էր ասել, որ առաջ մութ աշխարհի մարդիկ էլ էին, բոլորին օգնել։ Հիմա բոլորը հեռացել են իրարից։
Բ. «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:
Այս հատվածում խոսվում է այն մասին, որ շատ վաղուց մարդիկ հավատացել են, որ եղել է Վերևի և Ներքևի աշխարհներ: Եւ վերևի և ներքևի կապը եղել է սանդուղքի միջոցով: Մարդիկ շատ մեղքեր գործելով խզվել է վերևի և ներքևի կապը։
2. Գրե՛ք ձեր կարծիքը հեքիաթի վերաբերյալ:
Չնայած այն հանգամանքին, որ սա հեքիաթ է համարվում, ինձ համար այն իրական պատմություն է: Այո , հիմա մարդիկ շատ են չարացել ու հեռացել բարությունից, շատ են չարախոսում ու չար արարաքներ անում, մարդուց դուրս եկած չարիքները բարձրանում են Վերևի աշխարհ և նույն կերպ էլ վերադառնում մարդկանց՝ բումերանգի սկզբունքով: Դրա համար ասում են. Ինչպես կկամենաս, որ քեզ հետ վարվեն, այնպես էլ դու վարվիր դիմացինիդ հետ: