Posted in Երկրաչափություն 8

Երկու շրջանագծերի փոխադարձ դասավորությունը

Հարթության մեջ երկու շրջանագծերի փոխադարձ դասավորությունը կախված է՝

  • նրանց կենտրոնների դասավորությունից, 
  • նրանց շառավիղների երկարություններից: 

Հնարավոր է երեք դեպք:

1) Երկու շրջանագծերը հատվում են՝ ունեն երկու ընդհանուր կետ:

2) Երկու շրջանագծերը շոշափում են՝ ունեն մեկ ընդհանուր կետ:

3) Երկու շրջանագծերը ընդհանուր կետեր չունեն:

Դիտարկենք հնարավոր դեպքերը:

1) Երկու շրջանագծերը հատվում են. ունեն երկու ընդհանուր կետ:

Այս դեպքում կենտրոնների հեռավորությունը փոքր է շառավիղների գումարից:

1.png

2) Երկու շրջանագծերը շոշափում են. ունեն մեկ ընդհանուր կետ:

Այս դեպքում հնարավոր են հետևյալ դեպքերը՝

  • արտաքին շոշափում,
  • ներքին շոշափում:

Արտաքին շոշափման ժամանակ կենտրոնների հեռավորությունը հավասար է շառավիղների գումարին:

2.png

Ներքին շոշափման ժամանակ կենտրոնների հեռավորությունը հավասար է շառավիղների տարբերությանը:

3.png

3) Երկու շրջանագծերը ընդհանուր կետեր չունեն:

Այս դեպքում ևս հնարավոր է երկու դեպք:

  • Երկու շրջանագծերով սահմանափակված շրջանները չեն հատվում:
  • Փոքր շառավղով շրջանը ընկած է մեծ շառավղով շրջանի մեջ:
4.png

Առաջին տարբերակում կենտրոնների հեռավորությունը մեծ է շառավիղների գումարից:

5.png

Երկրորդ տարբերակում կենտրոնների հեռավորությունը փոքր է շառավիղների տարբերությունից:

Առաջադրանքներ․

1)Տրված են երկու շրջանագծեր, որոնք ունեն մեկ ընդհանուր կետ:

2.png

r1-ը և r2-ը համապատասխանաբար մեծ և փոքր շրջանագծերի շառավիղներն են:

Ընտրիր ճիշտ պնդումը:

  • OB>r1+r2
  • r1+r2=OB
  • r1+r2>OB

2)Տրված են հետևյալ երկու շրջանագծերը, որոնք ընդհանուր կետեր չունեն:

5.png

r1-ը և r2-ը համապատասխանաբար մեծ և փոքր շրջանագծերի շառավիղներն են:

Ընտրիր ճիշտ պնդումը:

  • r1−r2=AC
  • AC<r1−r2
  • AC=r1+r2

3)Գտիր ED-ն, եթե AC= 4 սմ, իսկ շրջանագծերի կենտրոնների միջև հեռավորությունը 5 սմ է: 

5-4=1

4)Գծիր տրված O և B կենտրոններով մեկ ընդհանուր կետ ունեցող շրջանագծեր, որոնց շառավիղները հավասար են՝ r1=28 սմ և r2=10 սմ:

Հաշվիր OB հեռավորությունը:

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն