Posted in English 9

Listening

Lover artistic wonder create figures cultures visiting perfer exhibit laugh

I look at beautiful paintings and

Paint to save my life

Can create amazing pictures

Even draw good matchstick figures

interesting to see how different cultures

Art galleries when you go to another

I don’t really understand a lot

Posted in English 9

Translation to English

Նա սովորաբար գնում է դպրոց ոտքով։

He usually goes to school on foot.

Մենք դեռ չենք ավարտել մեր աշխատանքը։

We haven’t finished our work yet.

Երբ դու զանգեցիր, ես դաս էի անում։

When you called I was doing lessons.

Նա կգնա խորհրդակցության, եթե ժամանակ ունենա։

He will go to consultation if he has time.

Ես կուզենայի ավելի լավ խոսել անգլերեն։

I would like to speak English better.

Դու չպետք է ուշանաս դասից։

You mustn’t be late for a class.

Նրանք կարող էին օգնել մեզ նախորդ շաբաթ։

They could have helped us last week.

Ես լսեցի, որ նա նոր աշխատանք է գտել։

I heard that he has found a new job.

Երբ նա հասավ, մենք արդեն ավարտել էինք ընթրիք։

When he arrived, we had already finished dinner.

Ես կարծում եմ, որ նա ճիշտ է։

I think that he is right.

Նա հարցրեց, թե երբ ենք մենք գնալու

He asked when we would go.

Եթե ես լինեի քո տեղը, ես կվերանայեի այդ որոշումը։

If I were you I would reconsider that decision.

Դու կարող ես օգտագործել իմ գրքերը:

You can use my books.

Մեր տունը կառուցվել է 1990 թվականին

Our house was built in 1990.

Նրանք չեն պատրաստվում մասնակցել մրցույթին։

They’re not going to take a part in the competition.

Ես միշտ կարդում եմ նախաճաշից առաջ։

I always read before breakfast.

Երբ ես զարթնում եմ, արևը արդեն բարձրացել է։

When I wake up the sun has already risen.

Նա ասում էր, որ չի կարող գալ այսօր։

He said that he couldn’t come today.

Մեր ուսուցիչը խորհուրդ տվեց ավելի շատ վարժություններ անել։

Our teacher advised us to do more exercises.

Posted in Հանրահաշիվ 9

ՌԱՑԻՈՆԱԼ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐ

1)Լուծեք անհավասարումները․

(-;1)U(2;+)

(2;4)

(-3;5)

(-;-8)U(7;+)

2)Լուծեք անհավասարումները․

(2;6)

(-;4)U(9;+)

(0.5;2)

(-;-2)U(1/3;+)

3)Լուծեք անհավասարումները․

(-2;1)U(3;+)

(-;-3)U(-1;2)

(-8;-1)U(5;7)U(7;+)

(-1;1)U(4;6)

4)Լուծեք անհավասարումները․

(-1;0)U (1/4;+)

(0;2)U(3;+)

(4;6,5)

(-;0)U(0;3)U(4;+)

5)Լուծեք անհավասարումները․

(-;-3)U(-1;2)U(3;+)

(-;-4)U(-1;4)U(6;+)

(-;-2)U(2;6)

(-1/5;1/5)U(1/5;5)

Posted in Հանրահաշիվ 9

Ռացիոնալ անհավասարումներ

1)Լուծեք անհավասարումները․

(-;1)U(2;+)

(2;4)

(-3;5)

(-;-8)U(7;+)

2)Լուծեք անհավասարումները․

(2;6)

(-;4)U(9;+)

(0.5;2)

(-;-2)U(1/3;+)

3)Լուծեք անհավասարումները․

(-2;1)U(3;+)

(-;-3)U(-1;2)

(-8;-1)U(5;7)U(7;+)

(-1;1)U(4;6)

4)Լուծեք անհավասարումները․

(-1;0)U (1/4;+)

(0;2)U(3;+)

(4;6,5)

(-;0)U(0;3)U(4;+)

5)Լուծեք անհավասարումները․

(-;-3)U(-1;2)U(3;+)

(-;-4)U(-1;4)U(6;+)

(-;-2)U(2;6)

(-1/5;1/5)U(1/5;5)

Posted in Գրականություն 9

Ազատություն, Հայկ և Բել

27.11.2025

Աշխատանք դասարանում

1. Կարդա՛ Միքայել Նալբանդյանի ,,Ազատություն,, բանաստեղծությունը։ 
2. Բացատրի՛ր բառերը՝ հաճեցավ-ցանկանալ
հողանյութ — հողե, հողեղեն
պարգևել — շնորհել
նորանից — նրանից,
բազուկ- ձեռք, թև
բերկրեցան- շատ ուրախանալ
դավ — գաղտնի մտածված չար արարք։

3. Ներկայացրո՛ւ և բնութագրի՛ր բանաստեղծության քնարական հերոսին։ 
Բանաստեղծության քնարական հերոսը ազատություն սիրող մարդ է։ Նա հոգով ուժեղ է, պատրաստ է պայքարելու, որովհետև ազատությունը համարում է ամենակարևոր ու բարձր արժեքը։ Նա ցանկանում է, որ իր ժողովուրդը լինի ազատ, երջանիկ և անկախ։

4. Ազատության գաղափարը 21-րդ դարում։ Արտահայտի՛ր մտքերդ։ 
Այսօր ազատությունը նշանակում է ազատ մտածել, խոսել, ընտրել ու լինել ինքնուրույն։ 21-րդ դարում կարևոր է նաև ինտերնետում ազատ ու պաշտպանված լինելը։ Ազատությունը հնարավորություն է, բայց նաև պատասխանատվություն՝ չվնասելու ուրիշին։

1. Կարդա՛ ,,Հայկ և Բել,, առասպելը։ 
2. Բնութագրի՛ր Հայկին։
Հայկը՝ ազատասեր և անկախ մտածող, խիզախ ու կամային, նվիրված իր ժողովրդին, արդար և իմաստուն ղեկավար,
պատրաստ է պայքարելու բռնության դեմ, չի վախենում մեծ ուժերից, քանի որ վստահ է իր իրավացիության մեջ։
Նա մարմնավորում է ազատ ապրելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու և ազգային միասնությունը պահպանելու գաղափարը։

3. Համեմատի՛ր Հայկի և Բելի կերպարները՝ որպես ,,ազատության,, և ,,տիրապետության,, խորհրդանիշներ։ 
Հայկը ազատության խորհրդանիշ է, որովհետև նա չի ցանկանում ենթարկվել Բելի իշխանությանը, պաշտպանում է իր ընտանիքն ու ժողովրդին և ուզում է ապրել անկախ ու խաղաղ։ Հայկի ուժը գալիս է արդարությունից և ազատ ապրելու ցանկությունից։

Բելը տիրապետության խորհրդանիշ է, որովհետև նա ուզում է իշխել բոլորի վրա, պարտադրել իր կամքը և չի ընդունում ուրիշների ազատությունը։ Նրա իշխանությունը հիմնված է վախի և ճնշման վրա։

Այսպես, Հայկը ներկայացնում է ազատություն, իսկ Բելը՝ բռնակալություն։

4. Ներկայացրո՛ւ այս առասպելի նշանակությունը՝ հայ իքնության ձևավորման գործընթացում՝ քո մեկնաբանություններով։ 
«Հայկ և Բել» առասպելը պատմում է մեր նախահայր Հայկի մասին, ով չի ցանկանում ապրել բռնակալ Բելի իշխանության տակ և դուրս է գալիս նրա երկրից։ Բելը հետապնդում է նրան, բայց Հայկը ճակատամարտում հաղթում է։ Այս պատմությունը դարձել է ազատության կարևոր խորհրդանիշ։

Հայկը ներկայացնում է ազատություն, անկախություն և արժանապատվություն։
Բելը՝ տիրապետություն, բռնություն և պարտադրանք։

Այս առասպելը կարևոր է հայ ինքնության համար, քանի որ ցույց է տալիս՝ մեր ժողովուրդը միշտ պայքարել է ազատ ապրելու համար և չի հանդուրժել ճնշումը։

5. Պատկերացրո՛ւ առասպելում նշված ճակատամարտի մասնակից ես, գրի՛ր նամակ ճակատամարտից առաջ կամ հետո՝ ներկայացնելով քո մտորումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ 
«Սիրելի ընտանիք,
Վաղը ճակատամարտ է։ Մենք կռվում ենք, որ ազատ ապրենք մեր հողում։ Թեպետ վախ ունեմ, բայց հավատում եմ Հայկին և մեր հաղթանակին։ Կցանկանամ շուտով վերադառնալ խաղաղ հայրենիք։
Սիրով՝ ձեր որդի»

Հատված պատմության դասագրքից՝ այստեղ։ 
Գրե՛ք էսսե։ Վերնագիր՝ Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում

Համադրելով գրականության և պատմության տեքստերը՝ մեկնաբանի՛ր ազատության գաղափարը` որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում։ 

Posted in Գրականություն 9

Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում

«Հայկ և Բել» ավանդազրույցը կարևոր նշանակություն ունի մեր ժողովրդի ինքնության ձևավորման մեջ։ Այս պատմության մեջ Հայկը ներկայացվում է որպես ուժեղ, գեղեցիկ և քաջ առաջնորդ, որը չի ցանկանում ապրել Բելի բռնապետության տակ։ Նա հեռանում է Բաբելոնից, որովհետև ազատ կյանքն իրեն ավելի թանկ է, քան մեծ, բայց օտար իշխանության տակ ապրելը։ Երբ Բելը փորձում է նրան վերադարձնել և պարտադրել իր իշխանությունը, Հայկը հրաժարվում է և պատրաստվում է պայքարի։ Վանա լճի ափին նրա հաղթանակը դառնում է ազատության հաղթանակի խորհրդանիշ։

Պատմության ընթացքում հայ ժողովուրդը բազմիցս ապրել է նման իրավիճակներ։ Տարբեր դարերում օտար տերությունները փորձել են իշխել մեր երկրի և մեր մշակույթի վրա, սակայն հայերը պաշտպանել են իրենց հողը, լեզուն ու հավատքը։ Այս պայքարի հիմքում միշտ կանգնած է եղել ազատության գաղափարը, որովհետև առանց ազատության անհնար է պահպանել ազգային ինքնությունը։ Ինչպես Հայկը չընդունեց Բելի իշխանությունը, այդպես էլ մեր ժողովուրդը դարերի ընթացքում չի հրաժարվել իր ինքնությունից։

«Հայկ և Բել» գրական պատմությունը ցույց է տալիս, որ հայ ժողովրդի ձևավորումը կապված է ազատության համար պայքարի հետ։ Պատմական փաստերն էլ հաստատում են, որ մեր գոյատևման հիմնական ուժը եղել է ազատ լինելու կամքը։

Այսպիսով՝ թե՛ պատմական իրադարձությունները, թե՛ այս հին ավանդազրույցը ապացուցում են, որ ազատությունը միշտ եղել է մեր ազգային ինքնության պահպանման գլխավոր ուղենիշը։ Ազատությունը պահելով՝ մենք պահել ենք մեր տունը, մեր լեզուն և մեր ապագան։

Posted in Երկրաչափություն 9

Համեմատական հատվածներն ուղղանկյուն եռանկյան մեջ

1)O-ն ABC եռանկյան միջնագծերի հատման կետն է: Գտե՛ք AO հատվածի երկարությունը, եթե AK միջնագիծը 18 դմ է:

2+1=3

18/3=6

18-6=12

2)O-ն ABC եռանկյան միջնագծերի հատման կետն է: Գտե՛ք AK միջնագծի երկարությունը, եթե OK-ն 5 սմ է:

1+2=3

5*2=10

10+5=15

3)Տարված է C ուղիղ անկյունով ABC եռանկյան CH բարձրությունը: Գտե՛ք AB ներքնաձիգը, եթե AC = 6 սմ, AH = 3 սմ:

36/3=12

4)Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին տարված բարձրությունը այն բաժանում է 4 սմ և 5 սմ երկարությամբ հատվածների: Գտե՛ք եռանկյան էջերը:

AB=4*9=36

AC=5*9=45

5)Տարված է C ուղիղ անկյունով ABC եռանկյան CH բարձրությունը:
Գտեք AB ներքնաձիգը, եթե AH:HB=4:5, AC = 6 դմ:

36=4x*9x=36x

x=1

AB=9

6)Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին տարված բարձրությունն այն բաժանում է 9 սմ և 16 սմ երկարությամբ հատվածների: Գտե՛ք այդ եռանկյան պարագիծը:

Posted in English 9

English

1. luggage
2. souvenir
3. platform
4. journey
5. harbour
6. destination
7. vehicle
8. flight
9. crash
10. accommodation
11. abroad
12. break

1. traffic
2. crowded
3. cruise
4. foreign
5. passport
6. resort

1. cancelled
2. reach
3. pack
4. book
5. delayed
6. catch

Posted in Ընտրությամբ քերականություն

Քերականական աշխատանք

25․11․25

Բայի սեռը

Բայերը լինում են կա՜մ ներգործական սեռի, կա՜մ կրավորական, կա՜մ չեզոք։

Ներգործական սեռի բայերը անպայման պահանջում են հայցական հոլովով դրված գոյական (ո՞ւմ; ի՞նչը)։ Օրինակ՝ պատմել հեքիաթը, գրկել քույրիկին, սիրել երկիրը։ Այդ առարկաները նշված գործողությունների կատարման համար անհրաժեշտ են։ Չշփոթել տրական կամ ուղղական հոլովով դրված բառերի հետ։ Օրինակ՝ ասել քույրիկին՝ քույրիկը չի դառնում ասված, բայց գրկել քույրիկին՝ քույրիկը դառնում է գրկված։

Չեզոք սեռի բայերը «պահանջներ» չունեն․ օրինակ՝ աճել, մեծանալ, գնալ, գալ, բարձրանալ եւ այլն։

Կրավորական սեռի բայերը ցույց են տալիս գործողություն, որ կատարել է ուրիշ գոյական, բայց իր վրա է կրում ենթական։ Օրինակ՝ Պակերը շարվեցին շինարարների կողմից։ Շարել են շինարարները, բայց ենթական «պատերն» է։ Կրավորական սեռի բայերը, ըստ էության, ներգործականի հակառակն են։ Դրանք կազմվում են հենց ներգործական սեռի բայերից վ կրավորական ածանցով։

ՉՇՓՈԹԵԼ

  1. Կան բայեր, որոնք ունեն վ կրավորական ածանց, բայց կրավորական սեռի չեն, որովհետեւ ուրիշի կատարած գործոզություն չեն ցույց տալիս։ Օրինակ՝ լվացվել, հագնվել, զարդարվել եւ այլն։
  2. Կան բայեր էլ, որոնք առանց վ ածանցի գոյություն չունեն․ օրինակ՝ գժվել, հիասթաովել, սիրահարվել եւ այլն։

Առաջադրանքներ

1.Լրացրո՛ւ բաց թողած տառերը։
ամանորը, ականջողեր, փայլփլում, հնչյուն, երբևիցե, որևէ, ընդունելու, աղքատ։

2.Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայն է, որ խոնարհման է, որ սեռի է և կազմությամբ ինչպիսին է՝ պարզ թե՞ ածանցավոր։
Դերբայ — անունցական (ընդունելու)
Խոնարհում — ե խոնարհում (ընդունել)
Սեռ — ներգործական
Կազմություն — ածանցավոր (ընդ–ուն–ել)

3.Մուգ գրված գոյականների հոլովն ու հոլովումը նշիր։
Փարիզում – բուն ներգոյական
ընկերներից – բուն ձերբազատական
հասարակությամբ – գործիական
կանայք – ենթակա հոլով
ականջօղերի – սեռական
մատանիների – սեռական
ջահերով – գործիական
զույգերը – ենթակա
հնչուն (գոյ. իմաստով՝ «ձայն») – ստոր. հոլով
տարին – ստորոգյալ/ուղղական
մանուկներին – հայցական
դռան – սեռական
աշխարհը – ուղղական
աղքատ – ստոր. հոլով

4.Գտիր ածականները, որոշիր տեսակները։
շքեղ – որակական
ընդարձակ – որակական
մանրիկ – որակական
ակնախտիղ – հարաբերական
վերևից (վերևի լույս) – հարաբերական
հնչուն – որակական
զվարթ – որակական
պայծառ – որակական
տխուր – որակական
սովածուկ – որակական
զարհուրելի – որակական
աղքատ – որակական

5.Գտիր դերանունները, որոշիր տեսակները։
նրանց – անձնական
ոստեական․ որևէ – անորոշ
բոլորի – որոշյալ/ընդհանուր
այս – ցուցական
նույն – որոշյալ
մի քանի – քանակական անորոշ
որևէ – անորոշ
որը (որ ներս էին…) – հարաբերական
այդ – ցուցական
քանին (քանի դեռ) – քանակական

Երբ Փարիզում էի, մի քանի ընկերներից աման-րը շքեղ ռեստորաններից մեկում միասին դիմավորելու հրավեր ստացա։Ռեստորանի ընդարձակ դահլիճը փոքր առ փոքր լցվեց հասարակությամբ։ Պ-նասեր կանայք՝ հագնված ամենավերջին նորաձևությամբ, պ-րանքով սեթևեթում էին ու մանրիկ ծիծաղում։ Նրանց ականջ-ղերի և մանյակների, ապարանջանների ու մատանիների սուտակներն ու ադամանդները բյուրավոր աստղերի պես փայ-փլում էին ակնախտիղ լույսով։Դահլիճը լուսավորված էր ի-ը-տասը հսկա ջահերով, որոնք աստղաբույլերի նման շողշողում էին վեր-ից։Որոտ-նդոստ երաժշտությունը թնդաց, և տեղ-տեղ սկսեցին պարել զույ-երը։ Յուրաքանչյուր սեղանից ճառագայթում էին հնչ-ն ծիծաղ, քրքիջ ու զվարթ ձայներ։Ակնդետ նայում էի շուրջս՝ մոտիկն ու հեռուն. բոլորի աչքերի մեջ պայծառ ժպիտ կար ու գոհունակություն։ Կարծես այս մարդիկ երբևից- վիշտ չէին տեսել, որև- տխուր ժամ չէին ունեցել և հիմա հավաքվել էին այստեղ՝ նույն հավատով ըն-ունելու եկող տարին։Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովա-ուկ մանուկներին որ ներս էին խ-կվել և կ-կել դռան մոտ։ Զարհուրելի բան է աշխարհը ասաց ընկերներիցս մեկը քանի դեռ ա-քատ կա շուրջդ, երջանիկ լինել չես կարող։