Հոկտեմբերի 28-նոյեմբերի 1
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 7. Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը և Հայկական հարցը
ա/ Հարաբերությունները հարևան երկրների հետ
բ/ Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում։ Սևրի պայմանագիրը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 26-33/
Լրացուցիչ նյութեր՝
- ՀՀ հարաբերությունները հարևան պետությունների հետ /1918-20 թթ․/
- Հայկական հարցը Փարիզի խաղաղության վեհաժողովում
- Սևր․Հայկական չիրականացված երազանքը․տեքստ
- Սևր․Հայկական չիրականացված երազանքը․տեսանյութ
- Սևրի պայմանագիրը շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ. ՀՀ վարչապետ
- Ինչու ՞ Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա․Լ․ Շիրինյան
Առաջադրանք.
Նկարագրե՛ք ՀՀ հարաբերությունները 1918-1920 թթ․ և այսօր՝
ա/ Հայ-վրացական հարաբերությունները 1918-1920թթ․ և այսօր։
Հյաստանի և Վրաստանի միջև առաջացան սահմանային վեճեր՝ Լոռու և Ջավախքի շուրջ։ Կարճատև պատերազմից հետո ստեղծվեց չեզոք գոտի բրիտանացիների միջնորդությամբ։
Այսօր՝ հարաբերությունները բարիդրացիական են․ կան տնտեսական և մշակութային կապեր։ Որոշ սահմանային հարցեր դեռ լուծման փուլում են։
բ/ Հայ-ադրբեջանական տարածքային խնդիրները 1918-1920թթ․ և այսօր։
1918-1920 թթ․ – Թեժ վեճեր էին Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի շուրջ։ Կային զինված բախումներ։
Այսօր՝ հարաբերությունները բացակայում են։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և սահմանային խնդիրները դեռ հիմնական հարցերից են։ Հայաստանը ձգտում է խաղաղ կարգավորման։
գ/ Հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները 1918-1920թթ․ և այսօր։
1918-1920 թթ․ – Օսմանյան Թուրքիայի հետ հարաբերությունները թշնամական էին։ 1920 թ․ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ծանր հարված եղավ Հայաստանի համար։
Այսօր՝ հարաբերությունները դիվանագիտական մակարդակով բացակայում են, սահմանը փակ է։ Խնդիրներն են՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը և Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին։
դ/ Հայ-իրանական հարաբերությունները 1918-1920 թթ․ և այսօր /բլոգային աշխատանք/․
1918-1920 թթ․ – Իրանը պահպանեց բարիդրացիական և չեզոք դիրք։ Կային առևտրային կապեր։
Այսօր՝ հարաբերությունները բարեկամական են։ Կա բաց սահման, համագործակցություն էներգետիկայի, տրանսպորտի և առևտրի ոլորտներում։ Իրանը Հայաստանի կարևոր գործընկերներից է։