05․11․25
Անդրադարձ թվականների շուրջ առաջադրանքին։
Դերանուն․ տեսակները։
Դերանունի նշանակությունը
Դերանվան տեսակները՝
-անձնական
-ցուցական
-հարցական
-հարաբերական
-որոշյալ
-անորոշ
-ժխտական
-փոխադարձ
Անձնական դերանվան հոլովումը, դերանվանական հոլովում․
ուղղական-ես, դու, նա, ինքը մենք, դուք, նրանք, իրենք
սեռական-իմ, քո, նրա, իր մեր, ձեր, նրանց, իրենց
տրական-ինձ, քեզ, նրան, իրեն մեզ, ձեզ, նրանց, իրենց
հայցական-ինձ, քեզ, նրան, իրեն մեզ, ձեզ, նրանց, իրենց
բացառական-ինձնից, քեզնից, նրանից, իրենից մեզնից, ձեզնից, նրանցից, իրենցից
գործիական-ինձնով, քեզնով, նրանով, իրենով մեզնով, ձեզնով, նրանցով, իրենցով
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ․
Տեքստից գտիր
1.դերանունները, որոշիր տեսակները․
ձեզ -անձնական
մենք — անձնական
մեր — անձնական
մեկին — անորոշ
ով — հարաբերական
դու — անձնական
քեզ — անձնական
2.անձնական դերանունները, որոշիր դրանց հոլովները.
ձեզ — տրական/հայցական
մենք — ուղղական
մեր — սեռական
դու — ուղղական
քեզ — տրական/հայցական
3.թվականները, որոշիր տեսակները․
երկու, երեք, հինգ, յոթ, չորս — քանակական
մի — անորոշ քանակական
մեկական — բաշխական
4.ու հոլովման ենթարկվող երկու բառ.
սրճարան
պատվեր
5.երեք բառ, որի հոգնակին կազմվի -ներ վերջավորությամբ.
սրճարաններ
փաստաբաններ
մարդիկ / մարդներ
6.երեք բառ, որոնց հնչյունների ու տառերի քանակը հավասար չեն.
մտա
միտք
քմահաճ
7.ու ձայնավորի հնչյունափոխություն ունեցող երեք բառ
սրճարան – սրճարանի
մուրացկան – մուրացկանի
սուրճ – սուրճը
8․գրեք ածանցավոր բառ։
ցնցոտիավոր
սրճարան
գեղեցիկ
9.«Կախովի սուրճ» երևույթը բնութագրիր։ Պատկերացրու՝ Հայաստանում կա այդպիսի սրճարան. որքանո՞վ կգործեր այդ մոտեցումը
Դա այն է, երբ մարդը վճարում է սուրճ նաև անծանոթ կարիքավորի համար։
Կարիքավորը գալիս է, հարցնում է՝ «կախովի սուրճ կա՞», ու անվճար ստանում է։
Այո, շատ։ Մարդիկ այստեղ սիրում են բարեգործական նախաձեռնություններ, և նման բան արագ կընդունվեր։
Տեքստ
Տոնինո Գուերա (հեղինակն է)
Այս պատմությունը ձեզ ավելի կջերմացնի, քան մի սուրճը՝ ձմռան ցրտին։
Ընկերոջս հետ մտա մի փոքրիկ սրճարան ու պատվեր տվի։ Մինչ մոտենում էինք մեր սեղանին, երկու հոգի մտան ու մոտեցան բարին։
-Հինգ սուրճ, խնդրում եմ։ Երկուսը մեզ համար, երեքը՝ կախովի։
Նրանք վճարեցին իրենց պատվերի համար, երկուսը վերցրին ու գնացին։ Ընկերոջս հարցրի.
— Ի՞նչ ասել է՝ «կախովի» սուրճ։
-Մի քիչ սպասիր, կտեսնես։
Էլի մարդիկ եկան։ Երկու աղջիկ մեկական սուրճ վերցրին, վճարեցին ու գնացին։ Հաջորդ պատվերը յոթ սուրճ էր՝ տրված երեք փաստաբանի կողմից. երեքն իրենց համար, չորսը՝ «կախովի»։ Մինչ զարմանում էի՝ ինչ բաժին է «կախովի» սուրճերը, վայելում էի արևոտ եղանակն ու հրապարակի կողմում՝ սրճարանի դիմացի գեղեցիկ տեսարանը։ Հանկարծ ցնցոտիավոր մի մարդ, որ մուրացկանի տեսք ուներ, դռնից ներս մտավ ու մեղմորեն հարցրեց.
-«Կախովի» սուրճ չունե՞ք։
Շատ պարզ է. մարդիկ կանխավ վճարում են՝ ի նկատի ունենալով մեկին, ով հնարավորություն չունի տաք ըմպելիքի։ Կախովի սուրճի ավանդույթը սկիզբ է առել Նեապոլից, բայց տարածվել է աշխարհով մեկ։ Իսկ որոշ տեղերում դու կարող ես պատվիրել ոչ միայն «կախովի» սուրճ, այլև սենդվիչ կամ մի ամբողջ նախաճաշ։