Ի՞նչն է ինձ երջանիկ դարձնում
Ինձ համար երջանկությունը մեծ բան չէ։ Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ ընտանիքիս ու ընկերներիս հետ եմ, երբ բոլորը լավ են, և տանը խաղաղ է։ Երբեմն երջանկանում եմ, երբ ինչ-որ բան ինձ մոտ ստացվում է՝ օրինակ՝ լավ գնահատական եմ ստանում կամ ինչ-որ բան եմ սովորում։
Երջանկություն է նաև, երբ անում ես այն, ինչ սիրում ես։ Ես ուրախանում եմ, երբ կարողանում եմ հանգիստ լինել, լսել երաժշտություն կամ պարզապես զբոսնել։ Երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկին օգնել եմ, ու նա ժպտում է, դա էլ է ինձ երջանկացնում։
Իմ կարծիքով՝ երջանկությունը ոչ թե պետք է փնտրել, այլ զգալ ամեն օր՝ փոքր բաների մեջ։ Եթե կարողանում ես ուրախանալ կյանքով, ուրեմն արդեն երջանիկ ես։