06.11.2025
Աշխատանք դասարանում
Ա․ Իսահակյան ,,Երկու արվեստագետ,,
1. Առանձնացրո՛ւ երկու արվեստագետների ստեղծագործությունների նկարագրությունը։
Առաջին քանդակագործի արձանը շատ գեղեցիկ էր, բոլորին դուր էր գալիս, որովհետև այն կատարյալ ու հարթ էր։
Երկրորդի արձանը ավելի կենդանի էր, բայց թվում էր տխուր ու լցված էր խոր զգացմունքներով։ Նրա արձանը կարծես ուներ հոգի։
2. Դո՛ւրս գրիր երկու արվեստագետների մտքերը իրենց ստեղծագործությունների վերաբերյալ։ Մեկնաբանի՛ր դրանք։
Առաջինը մտածում էր, որ իր արձանը կատարյալ է ու ուրախ էր, որ բոլորն են հիանում։
Երկրորդը ասում էր՝ «նա կատարյալը չէ, նա ես չեմ»։ Նա ուզում էր ասել, որ իր արձանը չի ցույց տալիս իր ներսի զգացմունքները, իր հոգին։
3.Ինչո՞ւ երկրորդ քանդակագործը, տեսնելով ամբոխի հիացմունքը, ցանկացավ փշրել իր ստեղծագործությունը։ Ի՞նչ ներքին պայքար էր տեղի ունենում նրա մեջ։
Նրա համար ցավալի էր, որ մարդիկ չեն հասկացել իր գործը։ Նա ուզում էր ասել մի բան իր արձանով, բայց մարդիկ դա չէին զգում։ Դրա համար էլ նա զայրացավ ու ցանկացավ կոտրել արձանը։
4. Արդյոք առաջին քանդակագործը իրականում ավելի մոտ էր գեղեցկությանը, թե երկրորդը, որ տառապում էր գիշեր ու ցերեկ։ Իսկ ո՞րն է ավելի մոտ քո պատկերացրած արվեստագետին։
Կարծում եմ՝ երկրորդն էր ավելի մոտ գեղեցկությանը, որովհետև նա ամբողջ հոգով էր աշխատում ու չէր բավարարվում։ Իմ պատկերացրած արվեստագետը հենց այդպիսին է՝ նա ստեղծում է ոչ թե մարդկանց գովելու համար, այլ որովհետև ուզում է ճիշտ արտահայտել իր ներսի աշխարհը։
5.Ամբոխը երկրպագում է երկու արձաններին նույն կերպ. արդյոք դա նշանակում է, որ հրապարակի մարդիկ իսկապես հասկանում են գեղեցկությունը, թե պարզապես արձագանքում են երևույթին։
Ես կարծում եմ՝ նրանք ուղղակի արձագանքում էին երևույթին։ Մարդիկ հաճախ հիանում են, բայց չեն հասկանում՝ ինչ է ասել ստեղծողը։ Նրանք միայն տեսնում են գեղեցիկը, բայց չեն մտածում դրա իմաստի մասին։
6.Երկրորդ քանդակագործի խոսքը՝ «նա կատարյալը չէ, նա ես չեմ» ինչպե՞ս ես մեկնաբանում։
Նա զգում էր, որ իր արձանը լիովին իրեն չի նման, իր հոգին ներսում ուրիշ բան էր զգում։ Նա կարծես ասաց, որ իր ստեղծածը չի կարող ցույց տալ իր իրական էությունը։
7.Քո կարծիքով, կարողանո՞ւմ էր առաջին քանդակագործը իսկապես մեկ առ մի արտահայտել իր փափագած գեղեցկությունը, թե՞ նա պարզապես ավելի բավարարված էր։
Կարծում եմ՝ նա ուղղակի բավարարված էր։ Իր արձանը գեղեցիկ էր, բայց նա չէր փնտրում խոր իմաստ։ Նրան բավական էր, որ մարդիկ գովում էին։
8. Արդյոք այս միտքը համապատասխանում է ստեղծագործությանը՝ Արվեստի ընկալումը միշտ չէ, որ համընկնում է ստեղծողի ներքին ճշմարտության հետ։
Այո՛, համապատասխանում է։ Երկրորդ քանդակագործը իր ներսում ուրիշ բան էր զգում, բայց մարդիկ դա չտեսան։ Այսինքն՝ նրանք տեսան միայն արտաքին գեղեցկությունը, ոչ թե նրա հոգու ճշմարտությունը։