Կարդացե՛ք Վ․ Սիրադեղյանի ,,Ափսոս էր երեխան,, ստեղծագործությունը։
Առանձնացրե՛ք կարևոր միտք արտահայտող հատվածները և մեկնաբանե՛ք։
Վանո Սիրադեղյանի «Ափսոս էր երեխան» պատմությունը խոսում է մանկության և մեծանալու մասին։ Հեղինակը հիշում է այն ժամանակները, երբ բոլորը դեռ երեխաներ էին և ապրում էին առանց վախերի ու անհանգստությունների։ Նա ասում է, որ մենք իսկապես ապրում էինք այն ժամանակ, երբ չունեինք ապագայի հանդեպ անհանգստություն։ Երբ փոքր ես, չես մտածում ինչ կլինի հետո, ուղղակի ապրում ես այդ պահին և ուրախ ես։
Հեղինակը նաև գրում է, որ կյանքը այնտեղ էր, որտեղ չկար մահվան գիտակցում։ Դա նշանակում է, որ մանկությունը շատ պարզ ու մաքուր շրջան է, որովհետև այդ ժամանակ մարդը չգիտի կյանքի ծանր կողմերի մասին։
«Ափսոս էր երեխան» խոսքերով հեղինակը ցավով է ասում, որ այդ ժամանակները անցել են և այլևս չեն վերադառնա։
Ստեղծագործության վերաբերյալ գրե՛ք ձեր կարծիքը։
Ես կարծում եմ, այս պատմությունը մի քիչ տխուր է, բայց նաև շատ գեղեցիկ։ Այն հիշեցնում է, որ մանկությունը կյանքի ամենալավ շրջանն է։ Երբ մեծանում ենք, դառնում ենք լուրջ և մոռանում ենք, թե ինչպես էինք ուրախանում ամենափոքր բաներից։ Այս պատմությունը ստիպում է գնահատել մեր տարիքին համապատասխան կյանքը և չշտապել մեծանալ։