10-16.11.2025
Դո՛ւրս գրիր բայեր և որոշիր, թե որ խոնարհման են։
Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:
ե խոնարհման- ցատկում էի, լսեցի, հիշեցի, տխրեցրեց, չմտահոգվեցի, ցատկելու
ա խոնարհման- ուշացել եմ, գիտեի, ունենալով
2. Տրված բայերը դարձրու պատճառական.
Սովորել- սովորեցնել
քնել- քնեցնել
պայծառանալ- պայծառացնել
զգալ- զգացնել
զբաղվել- զբաղեցնել
զնգալ- զնգացնել
դադարել- դադարեցնել
փայլել- փայլեցնել
նրբանալ- նրբացնել
ծաղկել- ծաղկեցնել
3. Կետադրե՛ք ։
Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով և դրանցից որն էլ պատահել է փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր տարիներ առաջ ճահճային թռչունների որսի ժամանակ մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը պատշգամբի մի անկյունում նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն բերելով խոտեր ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները բայց երբ համոզվում են որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք շաբաթներով կարող են ոչինչ չուտել բայց շատ հեշտ են դիմանում որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է ուստի չի շտապում:
Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ,
ճահճային թռչունների որսի ժամանակ մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝ պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով
խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում
գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք. շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է, ուստի չի շտապում: