Posted in Հայոց լեզու 9

Ազատ լինել նշանակում է ոչ թե անգործության մատնվել, այլ

Ազատ լինել նշանակում է ոչ թե նստել ու ոչինչ չանել, այլ ինքնուրույն որոշել և գործել։ Երբ մարդը ազատ է, նա կարող է ընտրել՝ ինչ անել, ինչ ճանապարհով գնալ և ինչպիսի կյանք կառուցել։ Բայց դա չի նշանակում, որ ազատությունը թույլ է տալիս պարզապես ժամանակ վատնել։ Ընդհակառակը՝ ազատ մարդը պետք է ավելի ակտիվ լինի, որովհետև եթե ինքդ ես որոշումներ ընդունում, ապա պետք է նաև դրանց համար պատասխանատվություն կրես։

Ազատությունը մարդուն հնարավորություն է տալիս սովորելու, աշխատելու, փորձելու նոր բաներ և առաջ առաջ ընթանալու։ Ազատ մարդը հասկանում է, որ իր կյանքի մեծ մասը կախված է հենց իրենից, և դա ստիպում է ավելի շատ փորձել ու աշխատել, որպեսզի հասնի իր նպատակներին։

Այդ պատճառով էլ ազատ լինելը ոչ թե անգործություն է, այլ հնարավորություն ինչ-որ բան ստեղծելու, նպատակ ունենալու և դառնալու այն մարդը, ինչպիսին ուզում ես լինել։ Ազատությունը հնարավորություն է՝ ինքդ ղեկավարես քո կյանքը և քայլես այն ճանապարհով, որը ճիշտ ես համարում։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն