Posted in Գրականություն 9

Սերը չի չափվում ժամանակով

Սերը շատ մարդիկ փորձում են չափել՝ ո՞րքան է տևել, ինչքա՞ն երկար են մարդիկ սպասել իրար, կամ ինչքա՞ն է անցել նրանից, երբ զգացումը ծնվել է։ Բայց իրականում սերը ժամանակով չի չափվում։ Դա ավելի խոր բան է։ Երբ մարդը սիրում է, այդ զգացումը ապրում է իր մեջ՝ անկախ նրանից, թե քանի օր կամ քանի տարի է անցել։

Իսահակյանի «Հավերժական սեր» ստեղծագործությունում հերոսը տարիներ անց էլ հիշում է աղջկան, նրա աչքերը, ժպիտը, նրա հետ կապված ամեն ինչ։ Աշխարհը փոխվում է, մարդիկ անցնում են, բայց նրա սերը նույնն է մնում։ Սա ցույց է տալիս, որ իրական զգացմունքը չի մարում, որովհետև այն կապում է մարդկանց։

Կարելի է ասել, որ երբ մարդը ճշմարիտ սեր է զգում, նա չի հարցնում՝ «ինչքա՞ն երկար կպահպանեմ», որովհետև դա ինքն իրեն է պահպանվում։ Ժամանակը կարող է փոխել մարդու կյանքը, բայց չի կարող ջնջել այն, ինչ իսկապես թանկ է եղել նրա համար։

Այստեղ ես հավատում եմ այն մտքին, որ սերը չի չափվում ժամանակով, որովհետև այն ապրում է հիշողության, հոգու և սրտի մեջ՝ անկախ տարիներից ու փոփոխություններից։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն