- Գտիր գոյականները, որոշիր հոլովն ու հոլովումը։
- Գտիր ածականները։
- Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր՝ որքան կարող ես։
- Գտիր դերանունները, որոշիր տեսակները։
- Գտիր 3 բարդ բառ, որի բաղադրիչները հոդակապով են միացած։
- Տեքստում գտիր առանձին, սպիտակ, տարազ, խիզախ, թուր բառերի հոմանիշները
Կանաչազարդ փոքրիկ գյուղը փռված է մեր գավառական քաղաքի հանդիպակաց բարձունքի փեշերին։ Ֆրանսիայի գեղատեսիլ այդ անկյունը հեռու է կենտրոնական ճանապարհներից ապրում է մեկուսի խաղաղ կյանքով փռված է ճերմակաթույր մարգարտածաղիկներով ծակված մարգագետինների վրա: Հրաշեկ կեսօր է: Հուռթի արոտավայրում երևում են ցանուցիր ոչխարները իսկ քիչ այն կողմ կանաչ խոտերի վրա նստած է տասնհինգամյա մի աղջնակ արևառ դեմքով սևորակ աչքերով: Դա հովուհին է որ ամեն օր արածեցնելու է բերում հոտը։ Թեև բարձրահասակ չէ և հագուստն էլ հնամաշ է բայց դշխոյական վեհություն կա շարժումներում: Անհանգստության նշույլ չկա դեռափթիթ օրիորդի աչքերում նա գիտի ոչ ոք չի համարձակվի մոտենալ մակաղած հոտին: Բոլորն են ճանաչում խիզախ պարմանուհուն գիտեն բազկի թափը եւ մտածում են ավելի լավ է գործ չունենալ հետը։ Ուժեղ է ու համարձակ հրաշալի հեծյալ է և կարողանում է սուր գործածել։
գյուղը- ուղղական
քաղաքի- սեռական
բարձրունքի-սեռական
Ֆրանսիայի- սեռական
անկյուն- ուղղական
ճանապարհներից-բացառական
կյանքով- գործիական
մարգարտածաղիկներով- գործիական
մարգագետիների- սեռական
կեսօր-ուղղական
արոտավայրում-ներգոյական
ոչխարները- ուղղական
խոտերի- սեռական
աղջնակ- ուղղական
հովվուհի- ուղղական
անհանգստության-սեռական
աչքերում- ներգոյական
նշույլ-ուղղական
օրիորդ- սեռական
հոտին- տրական
պարմանուհուն- հայցական
բազկի-սեռական
թափը-հայցական
կանաչազարդ, փոքրիկ, փռված, գեղատեսիլ, մեկուսի, խաղաղ, ճերմակաթույր, ծակված, հրաշեկ, ցանուցիր, կանաչ, տասնհինգամյա, դեռափթիթ, արևառ, սևորակ, մակաղել, բարձրահասակ, հնամաշ, խիզախ, հրաշալի, ուժեղ, համարձակ, հուռթի: