Երկու նման եռանկյունների պարագծերի հարաբերությունը հավասար է նմանության գործակցին՝

Երկու նման եռանկյունների նմանակ կողմերին տարված միջնագծերի հարաբերությունը հավասար է նմանության գործակցին՝


Երկու նման եռանկյունների հավասար անկյունների կիսորդների հարաբերությունը հավասար է նմանության գործակցին։


Երկու նման եռանկյունների նմանակ կողմերին տարված բարձրությունների հարաբերությունը հավասար է նմանության գործակցին։

Նման եռանկյունների մակերեսների հարաբերությունը հավասար է նմանության գործակցի քառակուսուն:

Առաջադրանքներ․
1)ABC և A1B1C1 եռանկյունները նման են, ընդ որում՝ k = 4 : Գտեք ABC եռանկյան պարագիծը, եթե A1B1C1 եռանկյան պարագիծը 26 դմ է:
26*4=104
2)Նման եռանկյուններից մեկի պարագիծը 28 սմ է, մյուսինը՝ 7 սմ: Գտե՛ք այդ եռանկյունների նմանության գործակիցը:
28:7=4
3)Նման եռանկյուններից մեկի կողմը 32 սմ է, մյուս եռանկյան դրան նմանակ կողմը 8 սմ է: Գտե՛ք երկրորդ եռանկյան պարագիծը, եթե առաջինի պարագիծը 120 սմ է։
k=32:8=4
P2=120:4=30
4)Նման եռանկյուններից մեկի կողմերը 6 անգամ փոքր են մյուսի կողմերից: Գտե՛ք դրանց պարագծերի հարաբերությունը:
k=6
5)ABC և A1B1C1 եռանկյունները նման են, ընդ որում՝ ∠A = ∠A1, ∠B = ∠B1: BM-ը և B1M1-ը այդ եռանկյունների միջնագծերն են: Գտե՛ք B1M1-ը, եթե AB = 12 սմ, A1B1 = 4 սմ, BM = 9 սմ։
12:4=3
9:3=3
6)ABC և A1B1C1 եռանկյունները նման են, ընդ որում՝ ∠A = ∠A1, ∠B = ∠B1: AK-ն և A1K1-ը այդ եռանկյունների կիսորդներն են: Գտե՛ք BC-ն, եթե AK = 9 սմ, A1K1 = 3 սմ, B1C1 = 7 սմ:
9:3=3
7*3=21
7)ABC և A1B1C1 եռանկյունները նման են, ընդ որում՝ ∠A = ∠A1, ∠B = ∠B1: BH-ը և B1H1-ը այդ եռանկյունների բարձրություններն են: Գտե՛ք AC-ն, եթե BH =15 սմ, B1H1 = 6 սմ, A1C1 = 8 սմ։
15:6=2,5
2,5*8=20