1. Ինչ է իրենից ներկայացնում Գլիկոլիզը։
Գլիկոլիզը էներգիայի ստացման մի գործընթաց է, որի ժամանակ գլյուկոզը (քաղցրավենիքային շաքար) բաժանվում է փոքր մոլեկուլների, և այդ ընթացքում բջիջը ստանում է մի քիչ էներգիա (ATP): Սա տեղի է ունենում բջջի մեջ առանց թթվածնի:
2. Ներկայացնել Ավտոտրոֆ և Հոտոտրոֆ։
Ավտոտրոֆ — բույսեր և որոշ միկրոբներ, որոնք կարող են սեփական սնունդը պատրաստել լույսից (ֆոտոսինթեզ) կամ քիմիական նյութերից (քեմոսինթեզ):
Հոտոտրոֆ — կենդանիներ, մարդիկ և շատ միկրոբներ, որոնք սնվում են պատրաստի սննդով, այլ բջիջներից ստանում են էներգիա:
3. Ինչ են իրենցից ներկայացնում ֆոտոսինթեզը և քեմոսինթեզը։
Ֆոտոսինթեզ — բույսերը արևի լույսից օգտագործելով պատրաստում են շաքար և ազատում թթվածինը:
Քեմոսինթեզ — որոշ միկրոբներ պատրաստում են սնունդ էներգիան քիմիական նյութերից ստանալով, լույսի կարիք չունեն:
4. Ներկայացնել քրոմոսոնի կառուցվացքը և ֆունկցյան։
Քրոմոսոնը պատրաստված է DNA-ից և սպիտակուցներից: Այն պահում է գենետիկ ինֆորմացիան, որը ասում է բջիջին, թե ինչպես աշխատել և զարգանալ:
5. Ինչ է կարիոտիպը։
Կարիոտիպը մարդու կամ կենդանու քրոմոսոնների ամբողջ հավաքածուն է, ցույց է տալիս դրանց քանակն ու տեսակը:
6. Կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիռուսներ։
Վիռուսները փոքր մասնիկներ են, որոնք չեն կարող առանձին ապրել, նրանք բջջի ներսում են բազմապատկվում: Վիրուսները չունեն բջջային կառուցվածք, բայց կարող են հիվանդություններ առաջացնել:
7. Բջջի բաժանում՝ միտոզ։
Միտոզը բջջի բաժանման գործընթաց է, որի ընթացքում մեկ բջիջը բաժանվում է և առաջացնում երկու նոր բջիջ, որոնք նույնական են իրար հետ և ունեն նույն քանակի քրոմոսոններ, այսինքն՝ նույն գենետիկ ինֆորմացիան, ինչ նախկին բջիջը, այդպիսով նոր բջիջները կարող են ճիշտ աշխատել և շարունակել նույն գործառույթները, ինչ արել է հին բջիջը, միտոզը կարևոր է կենդանի օրգանիզմների աճի, հին և վնասված բջիջների փոխարինման և մարմնի վնասված հատվածների վերականգնման համար, այս գործընթացը թույլ է տալիս, որ մարմինը պահպանվի առողջ, զարգանա ճիշտ ձևով և բջիջների նորացումը շարունակվի բնականոն կերպով։
8. Ներկայացնել նոյեմբեր ամսվա բլոգային աշխատանքները։
Էներգետիկ փոխանակություն
Քրոմոսոմներ, գեներ, կարիոտիպ
Միտոզ