1. Կարդա՛ Միքայել Նալբանդյանի ,,Ազատություն,, բանաստեղծությունը։ 2. Բացատրի՛ր բառերը՝ հաճեցավ-ցանկանալ հողանյութ — հողե, հողեղեն պարգևել — շնորհել նորանից — նրանից, բազուկ- ձեռք, թև բերկրեցան- շատ ուրախանալ դավ — գաղտնի մտածված չար արարք։
3. Ներկայացրո՛ւ և բնութագրի՛ր բանաստեղծության քնարական հերոսին։ Բանաստեղծության քնարական հերոսը ազատություն սիրող մարդ է։ Նա հոգով ուժեղ է, պատրաստ է պայքարելու, որովհետև ազատությունը համարում է ամենակարևոր ու բարձր արժեքը։ Նա ցանկանում է, որ իր ժողովուրդը լինի ազատ, երջանիկ և անկախ։
4. Ազատության գաղափարը 21-րդ դարում։ Արտահայտի՛ր մտքերդ։ Այսօր ազատությունը նշանակում է ազատ մտածել, խոսել, ընտրել ու լինել ինքնուրույն։ 21-րդ դարում կարևոր է նաև ինտերնետում ազատ ու պաշտպանված լինելը։ Ազատությունը հնարավորություն է, բայց նաև պատասխանատվություն՝ չվնասելու ուրիշին։
1. Կարդա՛ ,,Հայկ և Բել,, առասպելը։ 2. Բնութագրի՛ր Հայկին։ Հայկը՝ ազատասեր և անկախ մտածող, խիզախ ու կամային, նվիրված իր ժողովրդին, արդար և իմաստուն ղեկավար, պատրաստ է պայքարելու բռնության դեմ, չի վախենում մեծ ուժերից, քանի որ վստահ է իր իրավացիության մեջ։ Նա մարմնավորում է ազատ ապրելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու և ազգային միասնությունը պահպանելու գաղափարը։
3. Համեմատի՛ր Հայկի և Բելի կերպարները՝ որպես ,,ազատության,, և ,,տիրապետության,, խորհրդանիշներ։ Հայկը ազատության խորհրդանիշ է, որովհետև նա չի ցանկանում ենթարկվել Բելի իշխանությանը, պաշտպանում է իր ընտանիքն ու ժողովրդին և ուզում է ապրել անկախ ու խաղաղ։ Հայկի ուժը գալիս է արդարությունից և ազատ ապրելու ցանկությունից։
Բելը տիրապետության խորհրդանիշ է, որովհետև նա ուզում է իշխել բոլորի վրա, պարտադրել իր կամքը և չի ընդունում ուրիշների ազատությունը։ Նրա իշխանությունը հիմնված է վախի և ճնշման վրա։
Այսպես, Հայկը ներկայացնում է ազատություն, իսկ Բելը՝ բռնակալություն։
4. Ներկայացրո՛ւ այս առասպելի նշանակությունը՝ հայ իքնության ձևավորման գործընթացում՝ քո մեկնաբանություններով։ «Հայկ և Բել» առասպելը պատմում է մեր նախահայր Հայկի մասին, ով չի ցանկանում ապրել բռնակալ Բելի իշխանության տակ և դուրս է գալիս նրա երկրից։ Բելը հետապնդում է նրան, բայց Հայկը ճակատամարտում հաղթում է։ Այս պատմությունը դարձել է ազատության կարևոր խորհրդանիշ։
Հայկը ներկայացնում է ազատություն, անկախություն և արժանապատվություն։ Բելը՝ տիրապետություն, բռնություն և պարտադրանք։
Այս առասպելը կարևոր է հայ ինքնության համար, քանի որ ցույց է տալիս՝ մեր ժողովուրդը միշտ պայքարել է ազատ ապրելու համար և չի հանդուրժել ճնշումը։
5. Պատկերացրո՛ւ առասպելում նշված ճակատամարտի մասնակից ես, գրի՛ր նամակ ճակատամարտից առաջ կամ հետո՝ ներկայացնելով քո մտորումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ «Սիրելի ընտանիք, Վաղը ճակատամարտ է։ Մենք կռվում ենք, որ ազատ ապրենք մեր հողում։ Թեպետ վախ ունեմ, բայց հավատում եմ Հայկին և մեր հաղթանակին։ Կցանկանամ շուտով վերադառնալ խաղաղ հայրենիք։ Սիրով՝ ձեր որդի»
Հատված պատմության դասագրքից՝ այստեղ։ Գրե՛ք էսսե։ Վերնագիր՝ Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում
Համադրելով գրականության և պատմության տեքստերը՝ մեկնաբանի՛ր ազատության գաղափարը` որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում։
«Հայկ և Բել» ավանդազրույցը կարևոր նշանակություն ունի մեր ժողովրդի ինքնության ձևավորման մեջ։ Այս պատմության մեջ Հայկը ներկայացվում է որպես ուժեղ, գեղեցիկ և քաջ առաջնորդ, որը չի ցանկանում ապրել Բելի բռնապետության տակ։ Նա հեռանում է Բաբելոնից, որովհետև ազատ կյանքն իրեն ավելի թանկ է, քան մեծ, բայց օտար իշխանության տակ ապրելը։ Երբ Բելը փորձում է նրան վերադարձնել և պարտադրել իր իշխանությունը, Հայկը հրաժարվում է և պատրաստվում է պայքարի։ Վանա լճի ափին նրա հաղթանակը դառնում է ազատության հաղթանակի խորհրդանիշ։
Պատմության ընթացքում հայ ժողովուրդը բազմիցս ապրել է նման իրավիճակներ։ Տարբեր դարերում օտար տերությունները փորձել են իշխել մեր երկրի և մեր մշակույթի վրա, սակայն հայերը պաշտպանել են իրենց հողը, լեզուն ու հավատքը։ Այս պայքարի հիմքում միշտ կանգնած է եղել ազատության գաղափարը, որովհետև առանց ազատության անհնար է պահպանել ազգային ինքնությունը։ Ինչպես Հայկը չընդունեց Բելի իշխանությունը, այդպես էլ մեր ժողովուրդը դարերի ընթացքում չի հրաժարվել իր ինքնությունից։
«Հայկ և Բել» գրական պատմությունը ցույց է տալիս, որ հայ ժողովրդի ձևավորումը կապված է ազատության համար պայքարի հետ։ Պատմական փաստերն էլ հաստատում են, որ մեր գոյատևման հիմնական ուժը եղել է ազատ լինելու կամքը։
Այսպիսով՝ թե՛ պատմական իրադարձությունները, թե՛ այս հին ավանդազրույցը ապացուցում են, որ ազատությունը միշտ եղել է մեր ազգային ինքնության պահպանման գլխավոր ուղենիշը։ Ազատությունը պահելով՝ մենք պահել ենք մեր տունը, մեր լեզուն և մեր ապագան։