Անհատական նախագծի հաշվետվություն
Անհատական նախագծի վերնագիր՝ Թարգմանություն
Ժամանակահատված՝ Շուրջտարվա
Նպատակ՝ Թարգմանությունների միջոցով սովորել ավելի լավ հասկանալ օտար լեզուներ և զարգացնել թարգմանչական հմտությունները
Այս կիսամյանկի ընթացքում ես իրականացրեցի թարգմանական անհատական նախագիծ։ Իմ նպատակը պարզ էր՝ ուզում էի ավելի լավ սովորել թարգմանել ռուսերենից հայերեն։ Թեմա ընտրեցի այն, ինչը ինձ հետաքրքիր է՝ ստեղծագործություն։
Նախագծի ընթացքում թարգմանում էի ստեղծագործություններ։Ամեն անգամ թարգմանում էի մեկ կամ երկու ստեղծագործություն։ Այդ նյութերը հիմնականում վերցնում էի ինտերնետից ռուսերեն լեզվով։Երբ սկսեցի, պարզ չէի պատկերացնում, թե ինչքան բարդ կարող է լինել թարգմանելը։ Որոշ բառեր շատ դժվար էին, բայց ժամանակի ընթացքում սովորեցի ինչպես գտնել ճիշտ տարբերակներ և օգտագործել բառարաններ ու հուսալի աղբյուրներ։
Իմ կարծիքը և սովորածը
Այս նախագիծը շատ օգտակար էր։ Սովորեցի ինչպես աշխատել տեքստի հետ, ինչպես հասկանալ օտար լեզվով գրած նյութը և ճիշտ ու պարզ ձևով փոխանցել այն հայերեն։ Սկզբում մի քիչ դժվար էր, բայց հետո արդեն ավելի հեշտ ստացվում էր։ Միաժամանակ և՛ լեզվական, և՛ ընդհանուր գիտելիքներ ձեռք բերեցի։
Եզրակացություն
Թարգմանական նախագիծը շատ բան տվեց ինձ։ Այն օգնել է ինձ լեզվային գիտելիքներս բարելավելու մեջ, սովորել եմ նոր բառեր և հմտացել եմ գրավոր աշխատանքում։ Եթե նորից նման հնարավորություն ունենամ, կուզեմ շարունակել այս աշխատանքը՝ թարգմանելով նաև այլ թեմաներով։
Աշխատանքների հղումները
Անհատական նախագիծ թարգմանություն
Անհատական նախագիծ թարգմանություն
Անհատական նախագիծ
Անհատական նախագիծ թարգմանություն
Անհատական նախագիծ
Անհատական նախագիծ