Գարունը տարվա ամենասիրուն ու բարի տարվա եղանակն է: Երբ ձմեռը հեռանում է, ամեն ինչ սկսում է փոխվել: Ձյունը հալվում է, և երկիրը կարծես արթնանում է երկար քնից:
Առաջինը զարթնում են ծաղիկները: Ձնծաղիկը բացում է իր գլուխը ու մեզ հուշում, որ արդեն տաք է լինելու: Ծառերը սկսում են բողբոջել, իսկ հետո ծաղկում են սպիտակ ու վարդագույն գույներով: Թռչունները վերադառնում են տաք երկրներից ու իրենց երգով ուրախացնում բոլորին: Օդը դառնում է թարմ ու մաքուր:
Գարնան հետ մարդկանց տրամադրությունն էլ է փոխվում: Մենք ավելի շատ ենք ժպտում ու սիրում ենք երկար զբոսնել դրսում: Գարունը մեզ հույս է տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու: Այն նման է մի նոր էջի, որը մենք սկսում ենք գրել ավելի ուրախ ու պայծառ գույներով:
Ինձ համար գարունը լույսի ու ջերմության տոն է: Այն սովորեցնում է, որ կյանքը միշտ շարունակվում է և ամեն ինչ կարող է նորից ծաղկել: