Կարդա՛ Դ․ Դեմիրճյանի ,,Ավելորդը,, պատմվածքը։
1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր։
աղա — հարուստ, ազդեցիկ մարդ, տան տեր
հաճի — մարդ, ով եղել է Մեքքայում ուխտի (կրոնական պատվավոր կոչում)
պանդուխտ — օտար երկրում ապրող կամ աշխատող մարդ
գթություն — կարեկցանք, խղճահարություն
2. Բնութագրի՛ր Հաճի աղային։
Հաճի աղան ներկայացվում է որպես հարուստ բայց կոպիտ և անսիրտ մարդ նա իրեն բարձր է դասում մյուսներից չի հարգում աղքատ մարդկանց մտածում է միայն իր շահի մասին և չունի կարեկցանք նա հեշտությամբ վիրավորում է մարդկանց և իրեն պահում է մեծամիտ ձևով այս կերպարը ցույց է տալիս որ մարդը կարող է ունենալ հարստություն բայց լինել հոգեպես աղքատ
3. Ներկայացրո՛ւ քո վերաբերմունքը Հաճի աղայի արարքի վերաբերյալ։
Իմ վերաբերմունքը Հաճի աղայի արարքի նկատմամբ բացասական է որովհետև նա մարդուն համարում է ավելորդ և նրան վերաբերվում է անարդար և անմարդկային ձևով այդպիսի վերաբերմունքը վիրավորական է քանի որ յուրաքանչյուր մարդ արժեք ունի և ոչ ոք իրավունք չունի ուրիշին համարել ավելորդ
4. Մեկնաբանի՛ր ստեղծագործության ավարտը։
Պատմվածքի ավարտը մեզ հուշում է որ Հաճի աղան չի հասկանում իր սխալը և շարունակում է մնալ նույնը բայց ընթերցողը սկսում է մտածել թե իրականում ով է ավելորդը այն մարդը որ աղքատ է թե այն մարդը որը չունի սիրտ և բարություն ավարտը ունի խոր իմաստ և մեզ ստիպում է վերաիմաստավորել արժեքները
5. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում ,,Ավելորդը,, ։
Ստեղծագործությունը կոչվում է «Ավելորդը» որովհետև այնտեղ բարձրացվում է այն հարցը թե ով է իրականում ավելորդ մարդը առաջին հայացքից թվում է թե ավելորդ են համարվում աղքատները կամ անպետք մարդիկ բայց իրականում հեղինակը ցույց է տալիս որ ավելորդ են նրանք ովքեր կորցրել են մարդկային արժեքները և դարձել են անսիրտ
6. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ի՞նչ է ուզում ասել հեղինակը։
Ստեղծագործության հիմնական գաղափարն այն է որ ոչ մի մարդ ավելորդ չէ և պետք է հարգել բոլորին անկախ նրանց սոցիալական վիճակից հեղինակը ուզում է ցույց տալ որ մարդուն պետք է գնահատել ոչ թե նրա հարստությամբ այլ նրա բարությամբ սրտով և մարդկային վերաբերմունքով