Posted in Գրականություն 9

ԹԱԳԱԴՐՈՒՄ, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԳ

Շիրազ

ԹԱԳԱԴՐՈՒՄ
Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…

Առաջադրանքներ

1․ Ի՞նչն է արթնացնում բանաստեղծական հերոսի հոգին։
Հերոսի հոգին արթնացնում է գարնան բույրը, հարավի զեփյուռը, արևի ջերմությունը և բնության զարթոնքը։

2.Ի՞նչ է նշանակում «գարնան թագավոր ինձ թագադրեմ» տողը։
Սա նշանակում է, որ հերոսը ցանկանում է դառնալ գարնան տերը, իշխել բնությանը, լինել կյանքի, գեղեցկության ու վերածննդի խորհրդանիշ։

3.Ինչպիսի՞ տրամադրություն է ստեղծվում բնության նկարագրությամբ։
Ստեղծվում է ուրախ, թեթև, հույսով լի և կենդանի տրամադրություն։

4.Ի՞նչ է ցանկանում փոխել հերոսը աշխարհում։
Նա ցանկանում է, որ
մահը չիշխի աշխարհի վրա
գարունը միշտ մնա
բնությունը միշտ ծաղկի
մարդիկ լինեն երջանիկ

5.Ինչպիսի՞ աշխարհ է նա պատկերացնում։
Նա պատկերացնում է հավերժ գարնան, գեղեցկության, խաղաղության և անմահության աշխարհ։

6.Պատկերացրու, որ դու ևս հրովարտակ ես արձակում։ Ի՞նչ կփոխեիր աշխարհում։
Ես կասեի, որ
բնությունը միշտ պահպանվի և լինի մաքուր
մարդիկ երբեք չկռվեն
բոլորը ապրեն խաղաղությամբ
ոչ ոք չլինի միայնակ կամ տխուր

7.Նկարագրի՛ր գարունը՝ օգտագործելով բանաստեղծության պատկերները։
Գարունը գալիս է մեղմ զեփյուռով, արևի ջերմ համբույրով հալեցնում է ձյունը, ծաղկեցնում է դաշտերը, ձնծաղիկները բացում են իրենց աչքերը, թռչունները վերադառնում են, և աշխարհը լցվում է կյանքով ու ուրախությամբ։

Հովհաննես Շիրազ
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԳ
Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես բախտիս սաերն ի վեր,
Ելնում են ես քարերն ի վեր,
Ելնում են ես սարերն ի վեր,
Քարեր, սարեր, դարերն ի վեր:
Բախտս աստղերն են վեր պահել,
Ջահել եմ ես ու ձիս ջահել,
Չեմ նկատում քարեր ճամփիս,
Չեմ նկատում սարեր ճամփիս,
Քարեր, սարեր, դարեր ճամփիս:
Շանթն է բեկվում ճակտիս վրա,
Մահ՝ չգիտեմ՝ կա՞, թե՞ չկա,
Ելնում եմ ես ահերն ի վեր,
Ելնում եմ ես մահերն ի վեր,
Ահեր, մահեր, ջահերն ի վեր:
Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես դեպի աստղերն անմեռ՝
Ինձ ելնելու քարեր կան դեռ,
Ինձ ելնելու սարեր կան դեռ,
Քարեր, սարեր, դարեր կան դեռ…

Առաջադրանքներ

1.Ի՞նչ ճանապարհի մասին է խոսվում ստեղծագործության մեջ։
Խոսվում է կյանքի դժվար ճանապարհի մասին՝ լի խոչընդոտներով, պայքարով և հաղթանակով։

2.Ի՞նչ է նշանակում «աչքերիս մեջ գարնան օրեր» արտահայտությունը։
Սա նշանակում է հույս, հավատ, երիտասարդություն և պայծառ ապագայի սպասում։

3.Ի՞նչ գաղափար է արտահայտում բանաստեղծությունը։ 
Բանաստեղծությունը արտահայտում է պայքարի, ուժի, առաջ գնալու և երբեք չհանձնվելու գաղափարը։

4. Արդյո՞ք այս բանաստեղծությունը միայն անցյալի մասին է, թե՞ նաև ներկայի և ապագայի։
Այն վերաբերում է ոչ միայն անցյալին, այլ նաև ներկային և ապագային, որովհետև ժողովրդի պայքարը և առաջ գնալու ձգտումը միշտ շարունակվում է։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն