Posted in Հանրահաշիվ 9

ՄՈԴՈՒԼԻ ՆՇԱՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՐԱՖԻԿՆԵՐԸ

1)Գտե՛ք ֆունկցիայի զրոները.
ա) y = |x|
|x|=0
x=0

բ) y = |x + 2| — 8
|x+2|-8=0
|x+2|=8
x+2=8 x=6
x+2 x=-10

գ) y = — 2|x| — 4
զրոներ չունի

դ) y = 3|x — 1| — 6
x = 3, x = −1

ե) y = 0.5|x + 2| — 3
x = 4, x = −8

զ) y = — 5|x| + 10
x = 2, x = −2

2)Գծե՛ք ֆունկցիայի գրաֆիկը.
ա) y = |x + 1|
Գագաթ՝ (−1, 0)
բ) y = |x — 5|
Գագաթ՝ (5, 0)
գ) y = |x + 6|
Գագաթ՝ (−6, 0)
դ) y = |x — 3|
Գագաթ՝ (3, 0)

3)Գծե՛ք ֆունկցիայի գրաֆիկը.
ա) y = |x| + 1
Գագաթ՝ (0, 1)
բ) y = |x| + 4
Գագաթ՝ (0, 4)
գ) y = |x| — 3
Գագաթ՝ (0, −3)
դ) y= |x| — 1
Գագաթ՝ (0, −1)

4)Գծե՛ք ֆունկցիայի գրաֆիկը.
ա) y = |x — 1| + 1
Գագաթ՝ (1, 1)
բ) y = |x + 4| — 2
Գագաթ՝ (−4, −2)
գ) y = |x — 3| — 3
Գագաթ՝ (3, −3)
դ) y = |x + 6| — 1
Գագաթ՝ (−6, −1)

Posted in Երկրաչափություն 9

Շրջանագծի երկարությունը, աղեղի երկարությունը

R շառավղով շրջանագծի երկարությունը՝ C = 2πR։

R շառավղով շրջանագծի ∝ աղեղի երկարությունը՝

Առաջադրանքներ․

1)Օգտագործելով R շառավիղով շրջանագծի C երկարության բանաձևը, լրացրեք աղյուսակի դատարկ վանդակները։ Օգտվեք π = 3, 14 արժեքից։

2)Ինչպե՞ս կփոխվի շրջանագծի երկարությունը, եթե շրջանագծի շառավիղը`
ա)մեծացվի երեք անգամ,
բ) փոքրացվի երկու անգամ,
գ) մեծացվի k անգամ,
դ) փոքրացվի k անգամ։
ա) կմեծանա 3 անգամ
բ) կփոքրանա 2 անգամ
գ) կմեծանա k անգամ
դ) կփոքրանա k անգամ

3)Ինչպե՞ս կփոխվի շրջանագծի շառավիղը, եթե շրջանագծի երկարությունը`
ա) մեծացվի k անգամ,
բ) փոքրացվի k անգամ։
ա) կմեծանա k անգամ
բ) կփոքրանա k անգամ

4)Որոշեք շրջանագծի շառավիղը, եթե շրջանագիծն իր տրամագծից 107 սմ–ով երկար է։
2R(π−1)=107
2R(2,14)=107
4,28R=107
R=25

5)Շոգեքարշն անցավ 1413 մ։ Գտեք շոգեքարշի անիվի տրամագիծը, եթե հայտնի է, որ այն կատարել է 300 պտույտ։
C=1413​/300=4,71 մ
C=πD
D=C/π​=4,71/3,14​=1,5 մ

6)4 սմ շառավիղ ունեցող շրջանային աղեղը, որի աստիճանային չափը 120° է, հավասար է մեկ այլ շրջանագծի երկարությանը։ Գտեք այդ շրջանագծի շառավիղը։
l=α​/360⋅2πR
l=120/360​⋅2π⋅4
l=1/3​⋅8π
l=8π/3​
2πR2​=8π​/3
2R2 =8/3
R2 =4/3

Posted in Հայոց լեզու 9

Գործնական քերականություն

02.03.2026

Աշխատանք դասարանում 

1. Լրացնել բաց թողնված տառերը։ 

Երդիկ, երդվյալ, անդադար, որթատունկ /դ-թ/, ատաղձագործ, անձկություն, խուրձ, մրցույթ /ձ-ց/ , խոչնդոտ, լուսնկա, հուժկու, դժխուհի։ 

2. Ճշտի’ր հատուկ անունների գրությունը։ 

Ցլիկ ամրամ, բյուզանդական կայսրություն, դավթակ քերթող, հակոբ մեղապարտ, արտեմիսի տաճար, լյուքսենբուրգի մեծ դքսություն, վազգեն կաթողիկոս, գարեգին նժդեհ։ 
Ցլիկ Ամրամ (պատմական անուն-մականուն, երկու բաղադրիչն էլ գրվում է մեծատառով)

Բյուզանդական կայսրություն (պետությունների անունների միայն առաջին բաղադրիչն է գրվում մեծատառով, եթե հաջորդող բառը հատուկ անուն չէ)

Դավթակ Քերթող (անունը և պատվանունը/մականունը գրվում են մեծատառով)

Հակոբ Մեղապարտ (անունը և մականունը գրվում են մեծատառով)

Արտեմիսի տաճար (կառույցների, հուշարձանների անունների միայն առաջին բաղադրիչն է գրվում մեծատառով)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն (պետության պաշտոնական բաղադրյալ անվան բոլոր բաղադրիչները, բացի կապերից, գրվում են մեծատառով)

Վազգեն կաթողիկոս (կաթողիկոս, թագավոր, նախագահ և նման տիտղոսները/պաշտոնները գրվում են փոքրատառով, եթե չեն հանդիսանում հատուկ անվան մաս)

Գարեգին Նժդեհ (անունը և ազգանունը/մականունը գրվում են մեծատառով)

3. Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր տառերի և հնչյունների քանակը։ 

Մկան-4 տառ, 5 հնչյուն, գեղեցկություն-11 տառ, 11հնչյուն, սաղավարտ-8 տառ, 8 հնչյուն , անարև-5 տառ, 6 հնչյուն, վերջնագիր- 9տառ, 9հնչյուն, խմբվել 6տառ, 7հնչյուն ։

4. Վերականգնե՛ք արմատները և նշե՛ք տեղի ունեցած հնչյունափոխությունը։ 

Պատմագետ-արմատն է պատումում-ը դարձել է ը (սղվել է),
հանրամատչելի-արմատն է մատույցույ երկհնչյունը դարձել է ը (սղվել է),
ճտքակոշիկ-արմատն է ճիտքի հնչյունը դարձել է ը ,
խորհրդատվություն-արմատներն են խորհուրդ և տալ։ Ուր երկհնչյունը դարձել է ը (սղվել է), իսկ ալ-ը դարձել է վ։,
ծաղկեփունջ-արմատն է ծաղիկի հնչյունը դարձել է ը,
տեսչական-արմատն է տեսուչու հնչյունը դարձել է ը,
առվեզր-արմատն է առուու հնչյունը դարձել է վ։

5. Ճշտի՛ր տրված թվականների գրությունը։

Հազարմեկ-Հազար մեկ , երորդ-Երրորդ, չորորդ-Չորրորդ, մեկերորդ-, ութանասուն-Ութսուն, վեցերրորդ-Վեցերորդ , քսանիննը-քսանինը, մեկ-երկրորդ-Մեկ երկրորդ։ 

6. Տրված նախադասություններում ընդգծի՛ր փոխաբերությունները։ 

Ձմռան շունչն ամենուր էր, և օդում թևածում էր սառնություն։ 

Ծառը տնքում էր հասած մրգերի ծանրությունից։ 

7. Տրված են դերանուններ, յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր, թե որ տեսակին են պատկանում։ 

Ես, իրար, ամենայն, ողջ, այստեղ, սա,բոլորը, ոչ ոք, ինչքան, համայն, որևէ ։ 
Ես — անձնական
իրար — փոխադարձ
ամենայն — որոշյալ
ողջ — որոշյալ
այստեղ — ցուցական
սա — ցուցական
բոլորը — որոշյալ
ոչ ոք — ժխտական
ինչքան — հարցական (կամ հարաբերական՝ կախված համատեքստից)
համայն — որոշյալ
որևէ — անորոշ

8. Տրված բառերը բառակազմորեն վերլուծի՛ր, ո՞ր արմատները կարող են գործածվել առանձին։ 

Գրատախտակ-գիրտախտակ
մտամոլոր-միտքմոլոր,
անընդունակ-ընդունակ,
հազարավոր-հազար,
երգչախումբ-երգխումբ,
մարդամոտ-մարդմոտ։ 

9. Տրված են նախադասություններ, յուրաքանչյուրի դիմաց գրի կազմությունը /պարզ, բարդ համադասական, բարդ ստորադասական/։ 

Ավարտելով աշխատանքը՝ Արմանը օգնականներին խնդրեց իրեն մենակ թողնել։Պարզ

Ընդարձակ սրահի կորնթարդ կամարների տակ հանկարծ շողարձակեցին Զևսի աչքերը, և մարմարյա հատակն ու պատերը երերացին ցնցումից։Բարդ համադասական

Սրահում փռված էին մի քանի նախագծեր, որ նա արել էր մի քանի օր առաջ։Բարդ ստորադասական

Մենք երախտապարտ ենք բժշկին, որովհետև նրա ջանքերը փրկեցին աղջկան։ Բարդ ստորադասական

10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Կռվում էր ամենքի հետ, բոլորին ծույլ էր անվանում,․․․․

ա․ և իր մասին մեծ կարծիք ուներ։

բ․ բայց ինքն ամբողջ կյանքում բացարձակապես ոչինչ չէր կատարել։ 

գ․ համոզված էր, որ աշխարհում միայն ծույլեր կան։

դ․ ցույց տալով չարվածը։ 

11. Նախադասությունից դո՛ւրս գրիր մակդիրները։ 

Պարսից շահը իր գոռոզ ոտքի տակ խոնարհում էր Հռոմը։ 
Մակդիր՝ գոռոզ (բնորոշում է ոտքը՝ ընդգծելով շահի հպարտությունն ու ուժը)։

Իշխանը իր ոխերիմ աչքերով նայում էր դեպի սևազգեստ գերիները։ 
Մակդիրներ՝ ոխերիմսևազգեստ (բնորոշում են աչքերի վիճակը և գերիների արտաքին տեսքը)։

12. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Ու թվացել է ձյունն է մեղավոր որ մորմոքդ ծանրացել է փակվել են դեպի անուրջներ տանող ճանապարհները։

Ճարտարապետի մտքի թռիչքը աշխարհականներին ապշեցնում էր իր ճշգրտությամբ տաճարի արտաքինը իր շքեղությամբ։ 

Ինչու է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում։ 

Ու թվացել է՝ ձյունն է մեղավոր, որ մորմոքդ ծանրացել է, փակվել են դեպի անուրջներ տանող ճանապարհները:

Ճարտարապետի մտքի թռիչքը աշխարհականներին ապշեցնում էր իր ճշգրտությամբ, տաճարի արտաքինը՝ իր շքեղությամբ։

Ինչո՞ւ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում, որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում:

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

1. Դժբախտաբար ,,մարաթոնը,, ուժասպառ արեց նրան։

2. Մի հույն զինվոր Մարաթոնից վազելով գնաց Աթենք՝ բարի լուրը քաղաքացիներին հայտնելու։

3. Ք․ ա․ 490 թվին հույները հաղթեցին Մարաթոնում տեղի ունեցած ճակատամարտում, որն Աթենքից մոտ 42 կմ հեռու էր գտնվում։

4. Խեղճ մարդը հաղթանակի լուրը հայտնելուց հետո գետնին տապալվեց ու մեռավ։ 

3. Ք․ ա․ 490 թվին հույները հաղթեցին Մարաթոնում տեղի ունեցած ճակատամարտում, որն Աթենքից մոտ 42 կմ հեռու էր գտնվում։

2. Մի հույն զինվոր Մարաթոնից վազելով գնաց Աթենք՝ բարի լուրը քաղաքացիներին հայտնելու։

4. Խեղճ մարդը հաղթանակի լուրը հայտնելուց հետո գետնին տապալվեց ու մեռավ։

1. Դժբախտաբար «մարաթոնը» ուժասպառ արեց նրան։

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառակազմության սխալը։ 

Իմ հաջողությունների համար ես պարտավոր եմ իմ ծնողներին։ 
պարտավոր եմպարտական եմ

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը։ 

Երիտասարդը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարների վրա։ 
նկարների վրանկարներին

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Անծանոթ մարդկանց ներս գալը ․․․․ անչափ ․․․․․․․․ ․ չիմացավ՝ արդյոք սունկը ․․․․․ կրակի վրա և վազի մոր ․․․․․, թե սունկն էլ հետը տանի։ 

թողնել, տղա, հետև, զարմանալ

Անծանոթ մարդկանց ներս գալը տղային անչափ զարմացրեց. չիմացավ՝ արդյոք սունկը թողնի կրակի վրա և վազի մոր հետևից, թե սունկն էլ հետը տանի։

Posted in Русский 9

Эссе

Как время меняет человека

Время неизменно влияет на каждого человека. В молодости мы полны надежд, сил, мечтаний и веры в свои возможности. Всё кажется простым и доступным, а ошибки воспринимаются как опыт, а не как потери.

Старость приносит другое понимание жизни. Человек оценивает свои поступки, вспоминает радости и сожаления, учится видеть ценность каждого прожитого дня. Приходит мудрость, спокойствие и осознание того, что каждый момент жизни важен.

Время меняет человека не только внешне, но и внутренне. Оно учит ценить жизнь, принимать ошибки и радоваться настоящему. Бунин в своих произведениях показывает, что молодость нужно использовать активно, а старость уважать как период понимания и осмысления.

Таким образом, время делает человека мудрее и глубже, помогает увидеть смысл жизни и научиться ценить каждый её этап.

Posted in Հանրահաշիվ 9

ՄՈԴՈՒԼԻ ՆՇԱՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՐԱՖԻԿՆԵՐԸ

Ընտրենք y = f(x) ֆունկցիայի այն մասը, որը գտնվում է x-երի առանցքից ներքև և փոխարինենք x-երի առանցքի նկատմամբ իր համաչափով: Կստացվի y = |f(x)| ֆունկցիայի գրաֆիկը:

Այս պարզ կանոնի կիրառմամբ կարող ենք հեշտությամբ կառուցել y = |x| ֆունկցիայի գրաֆիկը:

Գրաֆիկն ունի գագաթ՝ (0,0) կետը, ինչպես նաև երկու ճյուղ՝ կոորդինատային հարթության առաջին և երկրորդ քառորդների կիսորդները: Այդ գրաֆիկն անվանում ենք մոդուլի գրաֆիկ։
Օգտագործելով ֆունկցիայի գրաֆիկի տեղաշարժման կանոնները՝ կարող ենք կառուցել մոդուլի նշան պարունակող տարբեր ֆունկցիաների գրաֆիկներ։
Եթե f(x) = |x|, ուրեմն՝ f(x — 4) = |x — 4| և f(x) + 1 = |x| + 1: y = f(x — 4) ֆունկցիայի գրաֆիկը y = f(x) -ի գրաֆիկն է՝ 4 միավորով տեղաշարժված աջ, իսկ y= f(x) + 1 -ի գրաֆիկը՝ մեկ միավորով վերև: y = |x — 4| ֆունկցիայի գրաֆիկը y-ների առանցքի երկայնքով 2 անգամ ձգելով՝ կստանանք y = 2|x — 4| ֆունկցիայի գրաֆիկը: Այն իր հերթին 3 միավորով վերև բարձրացնելով՝ կստանանք y = 2|x — 4| + 3-ի գրաֆիկը։

y = a|x — x0| + y0 ֆունկցիայի գրաֆիկը (x0, y0) գագաթով և y-ների առանցքի երկայնքով a անգամ ձգած մոդուլի գրաֆիկն է։ a > 0 դեպքում գրաֆիկի ճյուղերն ուղղված են վերև, իսկ a < 0 դեպքում՝ ներքև։

Առաջադրանքներ․

1)Տրված է f(x) = |x — 1| ֆունկցիան: Գտե՛ք ֆունկցիայի արժեքը ա) 2, բ) 0, գ) –2 կետում:
ա) x = 2
f(2) = |2 – 1| = |1| = 1

բ) x = 0
f(0) = |0 – 1| = |-1| = 1

գ) x = –2
f(-2) = |-2 – 1| = |-3| = 3

2)Տրված է f(x) = 2|x + 3| ֆունկցիան: Գտե՛ք ֆունկցիայի արժեքը ա) – 5, բ) 1, գ) –3 կետում:
ա) x = –5
f(-5) = 2|-5 + 3| = 2|-2| = 2·2 = 4

բ) x = 1
f(1) = 2|1 + 3| = 2|4| = 2·4 = 8

գ) x = –3
f(-3) = 2|-3 + 3| = 2|0| = 0

3)Տրված է f(x) = |x — 4| ֆունկցիան: Ո՞ր կետերում է ֆունկցիան ընդունում ա) 2, բ) 0, գ) -4, դ) 7 արժեքը:
ա) |x – 4| = 2
x – 4 = 2 կամ x – 4 = -2
x = 6 կամ x = 2

բ) |x – 4| = 0
x – 4 = 0
x = 4

գ) |x – 4| = -4
լուծում չունի

դ) |x – 4| = 7
x – 4 = 7 կամ x – 4 = -7
x = 11 կամ x = -3

4)Տրված է f(x) = |x + 9| ֆունկցիան: Ո՞ր կետերում է ֆունկցիան ընդունում ա) 1, բ) 8, գ) -1, դ) 5 արժեքը:
ա) |x + 9| = 1
x + 9 = 1 կամ x + 9 = -1
x = -8 կամ x = -10

բ) |x + 9| = 8
x + 9 = 8 կամ x + 9 = -8
x = -1 կամ x = -17

գ) |x + 9| = -1
լուծում չունի

դ) |x + 9| = 5
x + 9 = 5 կամ x + 9 = -5
x = -4 կամ x = -14**

5)Նկարում պատկերված է y = f(x) ֆունկցիայի գրաֆիկը: Գծե՛ք y = |f(x)| ֆունկցիայի գրաֆիկը.

ա)


բ)

գ)


դ)


ե)


զ)

Posted in Կենսաբանություն 9

Կենսաբանության թեստ

Միահիբրիդային խաչասերումը ուսումնասիրում է՝
ա) երկու հատկանիշի ժառանգում
բ) մեկ հատկանիշի ժառանգում
գ) երեք հատկանիշի ժառանգում
դ) միջավայրի ազդեցությունը

Դոմինանտ է կոչվում այն ալելը, որը՝
ա) չի արտահայտվում
բ) արտահայտվում է միայն հոմոզիգոտ վիճակում
գ) արտահայտվում է նաև հետերոզիգոտ վիճակում
դ) միշտ թույլ է

Հետերոզիգոտ օրգանիզմը ունի՝
ա) երկու միանման ալել
բ) մեկ ալել
գ) տարբեր ալելներ
դ) երեք ալել

Գենոտիպը նշանակում է՝
ա) օրգանիզմի արտաքին տեսքը
բ) գեների ամբողջությունը
գ) օրգանիզմի չափերը
դ) միջավայրի ազդեցությունը

Միահիբրիդային խաչասերման երկրորդ սերնդում ֆենոտիպային հարաբերակցությունը սովորաբար լինում է՝
ա) 1:1
բ) 3:1
գ) 1:2:1
դ) 9:3:3:1

Ոչ լրիվ դոմինանտության դեպքում հետերոզիգոտի ֆենոտիպը՝
ա) դոմինանտ է
բ) ռեցեսիվ է
գ) միջանկյալ է
դ) չի արտահայտվում

Ոչ լրիվ դոմինանտության դեպքում երկրորդ սերնդում ֆենոտիպային հարաբերակցությունը լինում է՝
ա) 3:1
բ) 1:1
գ) 1:2:1
դ) 9:3:3:1

Հոմոզիգոտ է կոչվում այն օրգանիզմը, որը ունի՝
ա) տարբեր ալելներ
բ) մեկ գեն
գ) երկու միանման ալել
դ) երեք ալել

Ռեցեսիվ հատկանիշը արտահայտվում է՝
ա) միայն հոմոզիգոտ վիճակում
բ) միշտ
գ) միայն հետերոզիգոտ վիճակում
դ) երբեք

Երկու հետերոզիգոտ օրգանիզմների խաչասերման դեպքում գենոտիպային հարաբերակցությունը կլինի՝
ա) 3:1
բ) 1:2:1
գ) 1:1
դ) 9:3:3:1

Posted in Հանրահաշիվ 9

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐ

Գոյություն ունեն թվային վիճակագրական տվյալները նկարագրելու մի քանի պարամետր.

ա) Տվյալներից ամենամեծի և ամենափոքրի տարբերությունն անվանում են
լայնք:

բ)Ամենաշատ հանդիպող տվյալն անվանում են մոդ:

գ) Բոլոր տվյալների գումարի և քանակի հարաբերությունն անվանում են միջին թվաբանական:

Այժմ ծանոթանանք ևս մեկ վիճակագրական պարամետրի: Տվյալները դասավորենք աճման կարգով և դիտարկենք մեջտեղում գրված թիվը: Հնարավոր է երկու դեպք.
ԴԵՊՔ 1. Տվյալների քանակը կենտ է: Այդ դեպքում մեջտեղի դիրք կա: Մեջտեղում գրված թիվը կոչվում է այդ տվյալների մեդիան (միջնարժեք): 1, 1, 2, 5, 9, 9, 12 տվյալների մեդիանը 5-ն է:
ԴԵՊՔ 2. Տվյալների քանակը զույգ է։ Այդ դեպքում մեջտեղի դիրք չկա: Դիտարկենք մեջտեղին ամենամոտ երկու թվերը: Այդ թվերի միջին թվաբանականն այդ տվյալների մեդիանն է (միջնարժեքը)։ -4, 8, 14, 15, 15, 19 տվյալների մեդիանը (14 + 15)/2 = 14.5 :

Առաջադրանքներ․

1)Գտե՛ք թվային տվյալների լայնքը, մոդն (եթե ունի) ու մեդիանը.
ա) 2, 2, 2, 5, 5, 8, 10
լայնք=10-2=8
մոդը=2
մեդիա=5
բ) -5, 4, 2, 6, 6, 8, 8, 8
լայնք=8+5=13
մոդը=8
մեդիա=6
գ)-105, 12, 12, 250, 233, 205, 12
-05,12,12,12,205,233,250
լայնք=250+105=355
մոդը=12
մեդիա=12
դ) -20, -120, 0, 15, 7, 7, 120, 500
-120,-20,0,7,7,15,120,500
լայնք=500+120=620
մոդը=7
մեդիա=7

2)Հաշվե՛ք թվային տվյալների միջին թվաբանականն ու մեդիանը.
ա) 1, 3, 3, 5, 7
միջին թվաբանական = 3,8
մեդիա=3
բ) 5, 2, 1, -2, 7, -4
-4,-2,1,2,5,7
միջին թվաբանական = 9
մեդիա = 3/6
գ) 4,5,7,5,-8, 45
-8,4,5,5,7,45
միջին թվաբանական = 58
մեդիա = 5
դ) 2, 2, 8, 8, 8, 250, -120
-120,2, 2, 8, 8, 8, 250
միջին թվաբանական = 158/7
մեդիա =8
ե) 1, 1, 1, 1, 5, 5, -6, -10
-10,-6,1, 1, 1, 1, 5, 5
միջին թվաբանական = -2/8
մեդիա =1

3)Գտե՛ք թվային տվյալների միջինը, մոդը, մեդիանը և լայնքը.
ա) 0, 0, 5, 5, 10, 10, 10, 10, 10
Միջին = (0+0+5+5+10+10+10+10+10)/9 = 60/9 ≈ 6.67
Մոդ = 10 (հաճախ հանդիպող թիվը)
Մեդիան = 10 (կենտրոնական թիվը)
Լայնություն = 10 − 0 = 10
բ) 1, 1, 2, 2, 2, 19, 20, 21
Միջին = (1+1+2+2+2+19+20+21)/8 = 68/8 = 8.5
Մոդ = 2
Մեդիան = (2+2)/2 = 2
Լայնություն = 21 − 1 = 20
գ)-6, 6, 0, -3, 3
-6,-3,0,3,6
Միջին = (−6−3+0+3+6)/5 = 0
Մոդ = չկա (բոլոր թվերը մեկ անգամ են հանդիպում)
Մեդիան = 0 (կենտրոնական թիվը)
Լայնություն = 6 − (−6) = 12
դ) –10, 0, 0, 12, 13, 12, 12
–10, 0, 0, 12, 12, 12, 13
Միջին = (−10+0+0+12+12+12+13)/7 = 39/7 ≈ 5.57
Մոդ = 12
Մեդիան = 12
Լայնություն = 13 − (−10) = 23

4)Գտե՛ք a-ի թվային արժեքը, եթե հայտնի է, որ a, 1, 1, 2, 2, 4 բնական թվերի՝
ա) մոդը 2 է
2
բ) մեդիանը 1.5 է
0
գ) լայնքը 4 է
5
դ) միջինը 3
8
ե) մեդիանը մեծ է մոդից
3

Posted in Հայոց լեզու 9

Անհատական նախագիծ

Հրաշք — Ռ. Ջ. Պալասիո

Գիրքը պատմում է Օգի Փուլմանի մասին, որը ծնվել է արտասովոր դեմքի հատկություններով։ Մինչ դպրոց հաճախելը նա սովորել է տանը՝ ծնողների և քրոջ աջակցությամբ։ Երբ նա սկսում է սովորել դպրոցում, պարզվում է, որ երեխաների մեծ մասը վախենում է կամ խուսափում նրանից, քանի որ նրանց համար Օգին «այլատիպ» է։

Սկզբում Օգին զգում է միայնություն, վախ և անորոշություն, բայց աստիճանաբար նրա անկեղծությունն ու բարությունը ստիպում են մյուսներին ճանաչել նրան և ընդունել։ Նա ձեռք է բերում նոր ընկերներ, իսկ իր ընտանիքի աջակցությունն օգնում է դիմագրավել դժվարություններին։

Գիրքը ցույց է տալիս ոչ միայն Օգիի պայքարը ու հաջողությունները, այլ նաև նրա ընտանիքի, ընկերների և դպրոցի համայնքի զգացումները։ Կարդալիս երևում է, թե ինչպես մարդիկ սովորում են հասկացողություն և կարեկցանք։

Գլխավոր գաղափարն այն է, որ չպետք է դատել մարդկանց արտաքինով կամ տարբերություններով։ Պետք է լինել բարի, հարգալից և ընկերասեր։ Գիրքը սովորեցնում է, որ ընկերությունը, համբերությունը և կարեկցանքը կարող են հաղթահարել վախը և դժվարությունները։