Posted in 2024-2025

Ապրիլի 6-10

Ածխածնի ենթախումբ

Ոչ մետաղներ՝ ածխածնի ենթախումբ

  1. Ածխածնի ենթախմբի ընդհանուր բնութագիրը: Ածխածին
  2. Ածխածնի օքսիդները: Ածխաթթու և կարբոնատներ
  3. Սիլիցիումը և նրա միացությունները
  1. Ո՞ր տարրերն են մտնում ածխածնի ենթախմբի մեջ։
    Ածխածին (C), սիլիցիում (Si), գերմանիում (Ge), անագ (Sn), կապար (Pb)
  2. Ո՞ր խմբին են պատկանում այս տարրերը պարբերական համակարգում։
    Պատկանում են IVA խմբին (7-րդ խումբ)
  3. Ո՞ր տարրերն են ոչ մետաղներ, մետաղներ և կիսամետաղներ այս ենթախմբում։
    Ոչ մետաղներ՝ C, Si
    Կիսամետաղ՝ Ge
    Մետաղներ՝ Sn, Pb
  4. Քանի՞ էլեկտրոն կա այս տարրերի արտաքին էներգիական մակարդակում։
    4 էլեկտրոն
  5. Ի՞նչ ընդհանուր օքսիդացման աստիճաններ ունեն IVA խմբի տարրերը։
    +2 և +4 (երբեմն՝ -4)
  6. Ո՞րն է այդ տարրերի բարձրագույն օքսիդների ընդհանուր բանաձևը։
    RO₂
  7. Ի՞նչ բանաձև ունեն համապատասխան թթուները։
    H₂RO₃
  8. Ինչու՞ ածխածինը և սիլիցիումը համարվում են ոչ մետաղներ, իսկ անագն ու կապարը՝ մետաղներ։
    Քանի որ խմբում ներքև իջնելիս՝
    աճում է ատոմի շառավիղը
    նվազում է էլեկտրաբացասականությունը
    մեծանում է մետաղական հատկությունը
    Ուստի C և Si-ն ոչ մետաղներ են, իսկ Sn և Pb՝ մետաղներ։
  9. Գրիր ածխածնի բոլոր օքսիդների բանաձևերը։
    CO (ածխածնի (II) օքսիդ)
    CO₂ (ածխածնի (IV) օքսիդ)
  10. Գրիր սիլիցիումի համապատասխան թթվի բանաձևը։
    H₄SiO₄ (կամ նաև՝ H₂SiO₃)
  11. Որոշիր օքսիդացման աստիճանը՝ SiO₂ միացությունում։
    Si = +4
  12. Որ տարրն է ունենալու ավելի կայուն ջրածնային միացություն՝ CH₄ թե՞ SnH₄։
    Ավելի կայուն է՝ CH₄, քանի որ վերևում գտնվող տարրերի ջրածնային միացությունները ավելի կայուն են։
  13. Տրված նյութերից ո՞րն է երկդիմի՝ Sn(OH)₄ թե՞ H₂CO₃։
    Երկդիմի է՝ Sn(OH)₄ (կարող է հանդես գալ և՛ որպես թթու, և՛ որպես հիմք)
  14. Քանի՞ գրամ է 2 մոլ O₂։
    M(O₂) = 32 գ/մոլ
    2 մոլ = 2 × 32 = 64 գ
  15. Քանի՞ մոլ է 160 գ SO₂։/
    M(SO₂) = 64 գ/մոլ
    160 ÷ 64 = 2.5 մոլ
  16. Ինչպե՞ս է փոխվում տարրերի մետաղական հատկությունը խմբում ներքև իջնելիս։
    Աճում է
  17. Ինչու՞ RH₄ տիպի ջրածնային միացությունների կայունությունը նվազում է կարգաթվի աճման հետ։
    Քանի որ մեծանում է ատոմի շառավիղը, կապերը թուլանում են, և H կապը դառնում է անկայուն։
  18. Ինչու՞ կապարը չի առաջացնում ջրածնային միացություն։
    Քանի որ Pb–H կապը շատ անկայուն է և էներգետիկորեն անբարենպաստ։
  19. Ինչպե՞ս է փոխվում թթվային հատկությունը H₂RO₃ թթուների համար խմբում ներքև իջնելիս։
    Թթվային հատկությունը նվազում է

Posted in 2024-2025

Խնդիրներ թեստերից

1)Երկու զուգահեռ ուղիղներ հատողով հատելիս խաչադիր անկյունների գումարը 160° է։ Գտնել այդ անկյունների կից անկյունների աստիճանային չափը:
100

2)Հավասարասրուն սեղանի մեծ հիմքը 8 մ է, սրունքը՝ 4 մ, իսկ դրանց կազմած անկյունը՝ 60°։ Գտնել սեղանի փոքր հիմքի երկարությունը։
4

3)AB կիսաշրջանագծի վրա վերցված են CD կետերն այնպես, որ UAC = 57oUBD = 63o։ Շրջանագծի շառավիղը 12 սմ է:
ա)Գտնել CD լարի երկարությունը։
12

բ)Գտնել COD եռանկյան մակերեսը, որտեղ O-ն շրջանագծի կենտրոնն է։
36√3

4)Ուռուցիկ քառանկյան անկյունագծերը 10 սմ և 14 սմ։ Գտնել այն քառանկյան պարագիծը, որի գագաթները տրված քառանկյան կողմերի միջնակետերն են։
24

5)Շրջանագծին ներգծված է BC հիմքով ABC հավասարասրուն եռանկյուն: Գտնել եռանկյան անկյունները, եթե UBC = 112o:
57, 57, 66

6)Խորանարդի մակերևույթի մակերեսը 96 սմ2 է։ Գտնել խորանարդի կողի երկարությունը։
4