Posted in Հայոց լեզու 9

Լրացուցիչ/տնային աշխատանք

06-10.10.2025

Ածական

  • Առանձնացրե՛ք ածականները։

Խոշոր, անձրև, անտառ, քնքուշ, խեղճ, բարձր, աստառ, բողոք, արգավանդ, երջանիկ, ավանդ, տխուր, գուղձ, հարազատ, գորգ, ամբոխ, անիվ, գանգուր։

  • Կապակցությունների իմաստն արտահայտեք մեկ ածական անվանբ։

Ճահիճներով պատված-ճահճապատ

մանրէներ ծնող-մանրէածին
մորը սիրող-մայրասեր

մարդկանց ատող-մարդատյաց

մաքուր գրած-մաքրագիր

միայնակ կյանք վարող-մենակյաց

մեգով պատված-միգապատ

միշտ փթթած-մշտափթիթ

թախծոտ դեմքով-թախծադեմ

միրգ տվող-մրգատու

նոր տնկած-նորատունկ

նվեր տվող-նվիրատու

նուրբ հնչող-նրբահունչ

շահույթ բերող-շահաբեր

շեկ վարսերով-շիկահեր

շատ շնորհներ ունեցող-շնորհաշատ

ինչքից զուրկ-ինչքազուրկ

ոսկուց ձուլված-ոսկեձուլ

ուշքը կորցրած-ուշակորույս

ջուր տանող-ջրատար

  • Առանձնացրե՛ք որակական ածականները։

Խոր, ուժեղ, երկար, դառը, թույլ, հաստ, երկաթե, մայրենի, սուր, կեռ, խաղաղ, քարակոփ, բազմաշերտ, մագաղաթյա։

  • Առանձնացրե՛ք հարաբերական ածականները։

Առաջնակարգ, պղնփակոփ,  խելացի, պողպատակուռ, թթվաշ, թավշե, դժգոհ, բարձր, գեղեցիկ, պարզ, կավաշեն։

  • Առանձնացրե՛ք գերադրական աստիճանի ածականները։

Խստագույն, շագանակագույն, վատթարագույն, վիթխարագույն, միագույն, մանուշակագույն, հիմարագույն,դժվարագույն,ամենազգաց,ամենակոշտ,ամենաքիչ,ամենանուրբ, ցորնագույն։

  • Ընդգծե՛ք փոխանուն ածականները։

Նոր տարվա գիշերը  մեծերը մնացել էին տանը, իսկ ջահելներս շրջում էինք տնից տուն։ Հեռախոսիս միջի համարները պարբերաբար վերանայում եմ․ հները ջնջում եմ, նորերն եմ ավելացնում։

Պապս քաղում էր հասուն խնձորները․ հասունները դարսում էր փայտե արկղում, մանրերից տատս չիր էր անում։

  • Կազմի՛ր տրված ածականների բաղդատական եղանակը։

խորը, խելացի, գեղեցիկ, քաղցր

  • Գտե՛ք սխալները և ուղղե՛ք ։

Սա իմ ամենագեղեցիկ զգեստն է։

Դա մեծագույն նվաճումն էր, որը մենք ունեցել ենք։

Սերոբը ամենաազնիվ մարդն է, որին հանդիպել եմ։

Մեդալը լավագույն պարգևն էր, որ ստացա այս տարի։

  • Նկարագրե՛ք աշուն՝ օգտագործելով որքան հնարավոր է շատ ածականներ։

Աշունը տարվա ամենագունեղ ամիսն է: Այն շատ գույնզգույն է, լինում է՝ կարմրավուն, դեղնավուն, նարնջագույն: Աշնանը շատ են լինում հորդառատ անձրևներ: Աշնան ժամանակ քայլելը հաճելի է, եղանակը զով է, օդը թարմ:

  • Լրացրե՛ք բաց թողնված բառերը։

Ըստ իմաստի՝ ածականները բաժանվում են երկու խմբի՝ որակական և հարաբերական։

Որակական ածականների մեծ մասն ունի համեմատության աստիճաններ։

Ածականն ունի համեմատության դրական աստիճան բաղդատական աստիճան, գերադրական աստիճան,

Posted in Русский 9

Сергей Есенин — «Чёрный человек»

Содержание
Стихотворение рассказывает о человеке, который сидит ночью один.
К нему приходит чёрный человек — загадочный и страшный образ.
Он начинает говорить с поэтом, обвиняя его, вспоминая его ошибки, страдания, разбитую жизнь.
Поэт спорит с ним, не хочет слушать, но чёрный человек не замолкает.
Кажется, что это не настоящий человек, а внутренний голос самого поэта — его совесть, его боль и тьма души.

Основная идея
Главная тема стихотворения — внутренний конфликт человека с самим собой.
Есенин показывает борьбу света и тьмы внутри человека, борьбу разума и отчаяния.
Чёрный человек символизирует мрак, страх, сомнение и душевную боль, которые разрушают поэта изнутри.

Образы и символы

Чёрный человек — это не реальный персонаж, а символ мрачных мыслей, вины и отчаяния.
Ночь — символ одиночества и безысходности.
Разговор с самим собой — выражение душевной борьбы, когда человек теряет покой и веру.

Чувство поэта
Есенин показывает себя как человека очень чувствительного и ранимого.
Он страдает от одиночества, непонимания, усталости от жизни.
Стихотворение звучит как исповедь — откровенный разговор поэта со своей душой.

«Чёрный человек» — пересказ

Стихотворение рассказывает о человеке, который сидит один ночью. К нему приходит чёрный человек — таинственный и пугающий образ. Он начинает говорить с поэтом, вспоминая его ошибки и переживания. Поэт пытается спорить с ним и отогнать его, но чёрный человек продолжает говорить, словно напоминая о том, что нельзя скрыться от своих мыслей и чувств. Всё стихотворение создаёт атмосферу одиночества, тревоги и внутренней борьбы человека.

Posted in Հանրահաշիվ 9

Առաջադրանքներ կրկնության համար

1)Նկարում պատկերված է f(x) + 3 ֆունկցիայի գրաֆիկը: Պատկերե՛ք f(x) — 3 ֆունկցիայի գրաֆիկը:

ա)

բ)

2)Գտնել 16-ի 3/4 մասը։
16 • 3/4=12

3)Գտնել 20-ի 4/5 մասը։
20•4/5=16

4)Գտի՛ր թիվը, եթե նրա 2/5 մասը 24 է։
24:2/5=24•5/2=60

5)Գտի՛ր թիվը, եթե նրա 4/5 մասը 32 է։
32:4/5=32•5/4=40

6)0, 1, 2, 3 թվերից ո՞րը պետք է աջից կցագրենք 422 թվին, որպեսզի ստացված քառանիշ թիվը բաժանվի 3-ի։
4+2+2=8
8+1=9
9:3=3

7)0, 1, 5, 6 թվերից ո՞րը պետք է աջից կցագրենք 329 թվին, որպեսզի ստացված քառանիշ թիվը բաժանվի 3-ի։
3+2+9=14
14+1=15
15:3=5

8)1, 2, 5, 8 թվերից ո՞րը պետք է աջից կցագրենք 203 թվին, որպեսզի ստացված քառանիշ թիվը բաժանվի 3-ի։
2+0+3=5
5+1=6
6:3=2

9)Երեք հաջորդական բնական թվերի գումարը 42 է։ Ո՞րն է այդ թվերից փոքրը։
x+x+1+x+2=42
3x=39
x=13

10)Երեք հաջորդական բնական թվերի գումարը 21 է։ Ո՞րն է այդ թվերից փոքրը։
x+x+1+x+2=21
3x=18
x=6

11)Երեք հաջորդական բնական թվերի գումարը 96 է։ Ո՞րն է այդ թվերից փոքրը։
x+x+1+x+2=96
3x=93
x=31

12)Գտնել 432 թվի թվանշանների միջին թվաբանականը։
4+3+2=9
9:3=3

13)Գտնել 675 թվի թվանշանների միջին թվաբանականը։
6+7+5=18
18:3=6

14)Գտնել 150 թվի թվանշանների միջին թվաբանականը։
1+5+0=6
6:3=2

Posted in Ընտրությամբ քերականություն

Գոյականի հոգնակիի կազմությունը։

16․10․25
Գոյականի հոգնակիի կազմությունը։
Գոյականի հոգնակի թվի կազմությունըանհոգնական եւ անեզական գոյականներ

Կազմիր տրված բառերի հոգնակիները, բացատրիր, թե որ կանոնի համաձայն են կազմված.
տեսաշար-տեսաշարներ, ծաղկանախշ-ծաղկանախշեր, շարասյուն-շարասյուներ, ձկնկուլ-ձկնկուլներ, օրինագիծ-օրինագծեր, ժանր-ժանրեր, թագակիր-թագակիրներ, խաչքար-խաչքարեր, վագր-վագրեր, համերգաշար-համերգաշարեր, թռչնաբույն-թռչնաբներ, մեծատուն-մեծատուններ, մեծատառ-մեծատառեր, անասնակեր-անասնակերներ, լրագիր-լրագրեր, որսաշուն-արսաշներ, հավատարմագիր-հավատարմագրեր, մարզատոն-մարզատոներ, ուղեցույց-ուղեցույցներ, հիվանդայց-հիվանդայցեր, մենապար-մենապարեր, մեկնակետ-մեկնակետեր, գիսաստղ-գիսաստղեր, ճամեզր-ճամեզրեր, հաղորդալար-հաղորդալարեր, զորացույց-զորացույցեր, նավթամուղ-նավթամուղներ, ծիսակարգ-ծիսակարգեր, հետնախորշ-հետնախորշեր, կամարասյուն-կամարասյուներ, մաքսանենգ-մաքսանենգներ, ջրէջք-ջրէջքեր։

Առանձնացրու անհոգնական գոյականները.
Ֆիլիպիններ, գաղտնիքմաթեմատիկաքննությունկաթգինիբարկօղիհանրահաշիվ, բեռ, հոգևորականությունաշակերտությունքիմիա, մթությունդարվինիզմ, բնապաշտպանություն, մարմար։

Առանձնացրու եզակի և հոգնակի թվով դրված գոյականները.
Տանուտեր
պատկերհավաքմիտք, աղանդեր, գեղձեր, կաթնակեր, տերտեր, թթվասեր, գիրք, ջղեր, դիրք, պահվեր, համայնք, պատվեր, համայնք, քուշաններ, փառք, րոպեներ, սուսեր, նոթեր, կրոններ, օրեր, անցք, բանալիներ, սրտեր, նվերներ, հոդեր, հրավերք, ազգեր, գիշերներ, պատճեններ, բեռներ, վաչկատուններ։

Posted in Հանրահաշիվ 9

ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԳՐԱՖԻԿԻ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ

Առաջադրանքներ․

1)Դիցուք, f(x) ֆունկցիայի գրաֆիկը տեղաշարժեցին 5 միավորով վերև, այնուհետև՝ 7 միավորով ներքև։ Ո՞ր ֆունկցիայի գրաֆիկը ստացվեց։
y=f(x)-2

2)Դիցուք, f(x) ֆունկցիայի գրաֆիկը տեղաշարժեցին − 2 միավորով ա) վերև, բ) ներքև։ Ո՞ր ֆունկցիայի գրաֆիկը ստացվեց։
ա)y=f(x)-2
բ)y=f(x)+2

3)Հայտնի է, որ f(x) ֆունկցիայի արժեքների տիրույթը [0, ∞) միջակայքն է: Գտե՛ք g(x) = f(x) + 3 ֆունկցիայի արժեքների տիրույթը:
[3;+∞)

4)Դիցուք f(x) ֆունկցիայի արժեքների տիրույթը [−4, −1] միջակայքն է։ Գտե՛ք.
ա) g(x) = f(x) − 2.5,
[−6.5; −3.5]
բ) g(x) = f(x) + 2 ֆունկցիայի արժեքների տիրույթը
[−2; 1]`

5)Նկարում պատկերված է ֆունկցիայի գրաֆիկը։ Պատկերե՛ք f(x) + 1 և f(x) — 3 ֆունկցիաների գրաֆիկները:

ա)

բ)

գ)

դ)

6)Նկարում պատկերված է f(x) ֆունկցիայի գրաֆիկը: Պատկերե՛ք f(x) + 2 և f(x) — 4 ֆունկցիաների գրաֆիկները:

ա)

բ)

գ)

դ)

7)Գտնել 48-ի 20%-ը։
48•20/100=48/5

8)Գտնել 36-ի 25%-ը։
36•25/100=9

9)Գտնել այն թիվը, որի 20%-ը հավասար է 12-ի։
12•100/20=60

10)Գտնել այն թիվը, որի 25%-ը հավասար է 15-ի։
15•100/25=60

Posted in Երկրաչափություն 9

Վեկտորի բազմապատկումը թվով

1)Տրված են a և b վեկտորները: Կառուցե՛ք հետևյալ վեկտորները.

ա) 2a

բ) — 2a

գ) 1/3a

դ) 3b

ե)-1/2b

զ) -4b

2)Պարզեցրեք արտահայտությունները.
ա) 3(a + b) — 2(a — b )

3a+3b-+2a-3b=a+5b
բ) 4a + 5b — 2(a + 2b )

4a+5b-2a-2b=2a-3b
գ) 1/3(a + b) + 2/3(a — b)

1/3a+1/3b+2/3a-2/3b=a-1/3b

3)Համուղղված են, թե՞ հակուղղված a և b ոչ զրոյական վեկտորները, եթե.
ա) b = 2a

համուղղված
բ) b = -3a

հակուղղված
գ) a = 1/3b

համուղղված
դ)a = -1/2b

հակուղղված

4)Գտե՛ք b վեկտորի մոդուլը, եթե |a| = 6 սմ.
ա) b = 4a

24
բ) b = -3a

18
գ)b = 1/3a

2

Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ կլիմայի վերընթաց գոտիականությունը

ՀՀ կլիմայի վերընթաց գոտիականությունը

Դաս 13 հղումը

Պատասխանել հարցերին

1.Նշե’լ ՀՀ կլիմայագոյացնող գործոնները։
Հեռավորությունը ծովից (Հայաստանը ծովից հեռու է, դրա պատճառով կլիման մայրցամաքային է)
Լեռնաշխարհը (բարձրությունները փոխում են ջերմաստիճանն ու տեղումները)
Լեռնաշղթաների ուղղությունը և բարձրությունը (ազդում են քամիների և տեղումների վրա)
Հյուսիսային և հարավային օդային հոսանքները (տաք և ցուրտ հոսանքները)

2.Նշել մեր տարածքում ջերմության և խոնավության տեղաբաշխման հիմնական օրինաչափությունները։
Ջերմաստիճանը իջնում է լեռնաշղթերի բարձրանալուն պես (սառչում է բարձրադիր տարածքներում)
Տեղումները ավելի շատ են լեռնային շրջաններում, քան գոգավորություններում
Հարավային կողմում ջերմաստիճանը բարձր է, իսկ հյուսիսում՝ ցածր
Խոնավությունը բարձրանում է լեռների հարավային կողմերում և նվազում՝ ներքին գոգավորություններում

3.Ինչու՞ են ՀՀ ներքին գոգավորություններում ավելի քիչ տեղումներ ստանում, քան եզրանյին լեռնաշղթաները։
Լեռնաշղթաները կանգնեցնում են ամպերի անցումը, արդյունքում ամպերը խտանում են և տեղումներ են իջեցնում լեռնաշղթաների վրա։ Ներքին գոգավորություններում ամպերը արդեն չորանում են ու տեղումներ քիչ են լինում։

4.Քանի՞ վերընթաց գոտի գիտենք ՀՀ_ում։
ՀՀ-ում կա 3 վերընթաց գոտի՝ ցածրադիր (մինչև 800 մ), միջին (800-1800 մ), և բարձրադիր (1800 մ-ից վերև)։

Posted in Ֆիզիկա 9

Պաշտպանված՝ Ինքնաստուգում 13․10 2025

1․ Ի՞նչ մասնիկներ են անցնում մի մարմնի մակերևույթից մյուսին շփման միջոցով էլեկտրականացման ժամանակ: (0,5 միավոր)
1) էլեկտրոններ
2) պրոտոններ
3) ատոմներ
4) իոններ

2. Ո՞րն է լիցքի միավորը: (0,5 միավոր)
1) նյուտոն
2) կուլոն
3) կիլոգրամ
4) պասկալ

3. Ի՞նչ կառուցվածք ունի ատոմը։ (0,5 միավոր)
1) կազմված է միջուկից, որի մեջ առկա են էլեկտրոններ
2) կազմված է միջուկից, որի շուրջը պտտվում են էլեկտրոններ
3) կազմված է էլեկտրոններից և բացասական լիցքավորված միջուկից
4) կազմված է միայն դրական լիցքավորված մասնիկներից

4. Ի՞նչ նշանի լիցք ունի ատոմի միջուկը։ (0,5 միավոր)
1) դրական
2) բացասական
3) դրական կամ բացասական
4) ատոմի միջուկը լիցք չունի

5. Ի՞նչ մասնիկներից է կազմված ատոմի միջուկը։ (0,5 միավոր)
1) Էլեկտրոններից և նեյտրոններից
2) Էլեկտրոններից և պրոտոններից
3) պրոտոններից և նեյտրոններից
4) էլեկտրոններից, պրոտոններից և նեյտրոններից

6. Ի՞նչ նշանի լիցք ունեն էլեկտրոնը և պրոտոնը։ (0,5 միավոր)
1) էլեկտրոնը դրական, պրոտոնը բացասական
2) էլեկտրոնը բացասական, պրոտոնը դրական
3) երկուսն էլ դրական
4) երկուսն էլ բացասական

7. Ատոմը կազմող մասնիկներից որի՞ զանգվածն է ամենափոքրը: (0,5 միավոր)
1) պրոտոնի
2) էլեկտրոնի
3) նեյտրոնի
4) միջուկի

8. Ի՞նչ է իոնը: (0,5 միավոր)
1) ատոմ, որը կորցրել կամ որին միացել է մեկ կամ մի քանի էլեկտրոն
2) ատոմ, որը կորցրել է մեկ կամ մի քանի նեյտրոն
3) ատոմ, որը կորցրել է մեկ կամ մի քանի պրոտոն
4) ատոմ, որի միջուկում պրոտոնների թիվը մեծ է նեյտրոնների թվից

9. Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքի ճիշտ ձևակերպումը։ (0,5 միավոր)
1) Մարմնի էլեկտրական լիցքը պահպանվում է:
2) Մարմինների դրական լիցքը հավասար է բացասական լիցքին:
3) Փակ համակարգում տեղի ունեցող բոլոր պրոցեսներում համակարգի գումարային լիցքը պահպանվում է:
4) Բոլոր պատասխանները ճիշտ են:

10. Հայտնի է, որ չեզոք ատոմը կազմված է 16 մասնիկներից, որոնցից 5-ը պրոտոններ են: Քանի՞ էլեկտրոն և քանի նեյտրոն է պարունակում այդ ատոմը: (1 միավոր)
1) 5 էլեկտրոն, 6 նեյտրոն
2) 6 էլեկտրոն, 5 նեյտրոն
3) 11 էլեկտրոն, 5 նեյտրոն
4) 5 էլեկտրոն, 11 նեյտրոն

11. + 4q և –2q լիցքերով միատեսակ մետաղե գնդերը հպեցին
իրար և հետո հեռացրին իրարից: Ի՞նչ լիցք կունենա գնդերից յուրաքանչյուրը: (1 միավոր)
Յուրաքանչյուր գունդ կունենա +1q լիցք

12. Ո՞րն է նախադասության ճիշտ շարունակությունը։ (0,5 միավոր)
Էլեկտրական դաշտն ազդում է …
1) միայն դրական լիցքի վրա:
2) միայն բացասական լիցքի վրա:
3) միայն շարժվող լիցքի վրա:
4) կամայական լիցքի վրա:

13. Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտի առկայությունը։ (0,5 միավոր)
1) մեր զգայարաններով
2) լիցքավորված մարմնի վրա նրա ազդեցությամբ
3) ցանկացած մարմնի վրա նրա ազդեցությամբ
4) երկու մարմինների փոխազդեցությամբ

14. Ո՞րն է նախադասության ճիշտ շարունակությունը։ (0,5 միավոր)
Էլեկտրական հոսանքը …
1) լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն է:
2) լիցքավորված մասնիկների քաոսային շարժումն է:
3) ատոմների և մոլեկուլների ուղղորդված շարժումն է:
4) ատոմների և մոլեկուլների քաոսային շարժումն է:

15. Ո՞ր դեպքում միջավայրում կառաջանա էլեկտրական հոսանք։ (0,5 միավոր)
1) Եթե միջավայրում առկա են ազատ լիցքակիրներ:
2) Եթե միջավայրում առկա են էլեկտրոններ:
3) Եթե միջավայրում առկա են ազատ լիցքակիրներ և էլեկտրական դաշտ:
4) Եթե միջավայրում առկա է էլեկտրական դաշտ:

16. Ինչպե՞ս են մետաղում շարժվում էլեկտրոնները էլեկտրական դաշտի առկայությամբ։ (0,5 միավոր)
1) Կատարում են անկանոն, քաոսային շարժում:
2) Կատարում են ուղղորդված, կարգավորված շարժում:
3) Անկանոն շարժման հետ մեկտեղ կատարում են ուղղորդված շարժում:
4) Բոլոր պատասխանները ճիշտ են:

Posted in Հանրահաշիվ 9

ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ՄՈՆՈՏՈՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՇԱՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՋԱԿԱՅՔԵՐԸ, ՄԵԾԱԳՈՒՅՆ ԵՎ ՓՈՔՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

1)Կառուցե՛ք f(x) ֆունկցիայի գրաֆիկ այնպես, որ.
ա)
1) f(0) = 4 f(6) = 6
2) [-5, -1]-ում նվազող է
3) [-1, 3]-ում աճող է
4) [3, 6]-ում չնվազող է։


բ)
1) որոշման տիրույթը [−4, 7] միջակայքն է,
2) նշանապահպանման միջակայքերն են
[-4, 2) և (2, 7],
3) [−2, 3] միջակայքում ֆունկցիան աճող է:


գ)
1) որոշման տիրույթը [−5, 5] միջակայքն է,
2) չնվազող է,
3) f(1) = f(3) = (√5)


դ)
1) որոշման տիրույթը լինի [0, 6] միջակայքը,
2) f(0) = f(6) = — 2
3) [0, 4] միջակայքում ֆունկցիան լինի աճող,
4) ֆունկցիայի զրոները լինեն 2 և 5 կետերը:

2)15-ը 20-ից քանի՞ տոկոսով է փոքր։

25%

3)20-ը 25-ից քանի՞ տոկոսով է փոքր։

20%

4)25-ը 20-ից քանի՞ տոկոսով է մեծ։

25%

5)28-ը 20-ից քանի՞ տոկոսով է մեծ։

40%

Posted in Գրականություն 9

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Խելացիները ոչ այնքան մենակություն են փնտրում, որքան խուսափում են հիմարների ստեղծած ունայնությունից։
Արթուր Շոպենհաուեր

Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ դադարեցնում ես ունայնությունը և էլ չես հետևում ուրիշ մարդկանց կյանքին։
Ամեն մարդ իր կյանքի ուղին ունի։ Մի պահ պատկերացրեք, թե հայտնվել եք բոքսի չեմպիոնի հետ նույն ռինգում։ Եվ նա ուրախ նախավարժանք է անում, որ ձեր դեմքը արյունաշաղախ անի։ Հաճելի՞ զգացողություն է։ Բայց չէ՞ որ շատ մարդ կա, որ երազում է նման հանդիպման մասին։
Այն, ինչ մեկի համար սարսափելի է ու մղձավանջ, ուրիշի համար ողջ կյանքի երազանքն է։ Դրա համար հարկ չկա ուրիշներին աչք տալու. ձեր ճանապարհը փնտրեք, ձեր ուղին։ Ի՞նչ շահ կա ուրիշի կյանքը քննարկելուց։ Որքա՛ն ավելի հաճելի է սեփականն ապրելը։ Հիշեք ձեր երազանքներն ու ցանկությունները, ձգտեք դրանց։ Ձեզ թույլ տվեք մի լավ երազել առանց սահմանափակումների։ Չէ՞ որ ձեր բանականության համար սահման չկա։ Այն, ինչ կարող եք մանրամասն պատկերացնել, կարող եք և ստանալ։ Բայց նորից դեպի դատարկ երազանքները փախչելու և կյանքից փախչելու վտանգ կա, դրա համար էլ վերադարձեք կյանքի այն պահը, որտեղ հիմա եք։
Որպես սկիզբ՝ ընկղմվեք մարմնի զգացողության մեջ։ Մարմինը միշտ ապրում է ներկայով և երբեք չի ստում։ Ինչ ձեզ հետ կատարվում է, նստվածք է տալիս ձեր մարմնում։ Մարմնում են վիրավորանքները, վախերը, չիրականացած ցանկությունները, ուրիշների և սեփական արգելքները ձեր նկատմամբ։ Ձեր մարմինը ծալծլված է, և մի հույս ունի. որ տերը կդադարի ուրիշներին հետևելուց ու կվերադառնա սեփական մարմնի մեջ։
Այդ ժամանակ, հնարավոր է, երջանիկ լինի։ Մարմինը ձեզ կնվիրի պահի հրաշալիության բոլոր նույն զգացողությունները, որ դուք ապարդյուն փորձում էիք գտնել ուրիշի կյանքում։
Ամեն նոր զգացողության մեջ սուզվեք, ինչպես շոգին կսուզվեիք ալիքի մեջ։ Թող ձեզ գլխովին ծածկեն զգացողությունները։ Փախչելու տեղ չկա, շտապելու տեղ չկա։ Երբեք չի կարող ԱՅՆՏԵՂ ավելի լավ լինել, քան ԱՅՍՏԵՂ է։
Այն, ինչ ձեր շրջապատում է, հենց ձեր կյանքն է։ Մի՛ փորձեք ձևացնել, թե ձեզ դա էնքան էլ պետք չի։ Հենց ունեցած ամեն ինչ կորցնելու վտանգ է լինում, միանգամից հիշում եք կյանքի արժեքի մասին։ Բայց ի՞նչն է խանգարում ամեն ակնթարթ զգալու պահի արժեքը։
Երջանկություն եք ուզում՝ ավելի խորը ընկղմվեք կյանքի մեջ։

Առաջադրանքներ

Ա) Լրացրե´ք նախադասությունները՝ հիմնվելով տեքստում արտահայտված մտքերի վրա:
Հնարավոր է երջանիկ լինել, եթե…..
Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ…..
Ավելի հաճելի է սեփական կյանքը, քան ….
Եթե ձեր մարմինը դադարի ուրիշներին հետևելուց ու վերադառնա սեփական մարմնի մեջ, այն ժամանակ ….

Հնարավոր է երջանիկ լինել, եթե մարդ դադարի ուրիշներին հետևելուց և վերադառնա իր մարմնի ու կյանքի մեջ։

Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ մարդ դադարեցնում է ունայնությունը և չի հետևում ուրիշների կյանքին։

Ավելի հաճելի է սեփական կյանքը, քան ուրիշների կյանքը քննարկելը։

Եթե ձեր մարմինը դադարի ուրիշներին հետևելուց ու վերադառնա սեփական մարմնի մեջ, այն ժամանակ այն կարող է երջանիկ լինել և զգալ կյանքի գեղեցկությունը։

Բ)Ի՞նչ կապ ունեն հեղինակի մտքերը բնաբանի՝ Արթուր Շոպենհաուերի ձևակերպման հետ:

Շոպենհաուերի մտքերը կապ ունեն տեքստի հետ, որովհետև երկուսն էլ ասում են, որ պետք է խուսափել դատարկ, անիմաստ զբաղմունքներից ու ուրիշների կյանքով ապրելուց։ Ավելի լավ է մարդ ապրի իր ճանապարհով, լսի իր ներսի ձայնին և զգա ներկա պահը։