Posted in Երկրաչափություն 9

Եռանկյան մակերեսի բանաձևեր

1)Գտեք 5 սմ, 7 սմ, 10 սմ կողմերով եռանկյան մակերեսը:

5+7+10/2=11

(11(11-5)(11-7)(11-10)=24

11*24=√264

2)Գտեք 13 դմ, 9 դմ, 6 դմ կողմերով եռանկյան մակերեսը:

13+9+6/2=14

(14(14-13)(14-9)(14-6)=√560

3)Հավասարասրուն եռանկյան պարագիծը 32 դմ է, իսկ հիմքը և սրունքը հարաբերում են, ինչպես 6:5: Գտե՛ք եռանկյան մակերեսը:

16x=32 x=2

48


4)Եռանկյան կողմերը հարաբերում են, ինչպես 21:10:17, իսկ մակերեսը 84 սմ է: Գտեք եռանկյան կողմերը:

10 21 17

5)Եռանկյան կողմերը 10 դմ, 17 դմ, 21 դմ են: Գտե՛ք այդ եռանկյան մեծ կողմին տարած բարձրությունը:

8

6)Գտե՛ք 9 սմ, 12 սմ, 15 սմ կողմերով եռանկյան մակերեսը և արտագծած շրջանագծի շառավիղը:

9+12+15/2=18

(18(18-9)(18-12)(18-15)=54

9*12*15/4*54=7.5

7)Գտե՛ք եռանկյան մակերեսը, եթե դրա կողմերի երկարությունները հարաբերում են, ինչպես 7:15:20, իսկ ներգծած շրջանագծի շառավիղը 10 սմ է։

7x+15x+20x/2=21x

21x*10=210x

42×2=210x

210/42=5

210*5=1050

Posted in Հայոց լեզու 9

Բառարանագրության ֆլեշմոբ

Բառարանագրություն․ լեզվի պահպանումն ու զարգացումը

Լեզուն ժողովրդի ամենամեծ արժեքներից է։ Եթե մենք չենք պահպանում մեր լեզուն, ժամանակի ընթացքում այն աղքատանում է։ Այդ պատճառով մեծ դեր ունի բառարանագրությունը՝ բառարաններ կազմելու և զարգացնելու աշխատանքը։ Հայ ժողովրդի պատմության մեջ այս գործում մեծ ներդրում է ունեցել Մխիթար Սեբաստացին։

Մխիթար Սեբաստացու հիմնական նպատակը հայերենը պահպանելն ու զարգացնելն էր։ Նրա ստեղծած բառարանները օգնեցին, որպեսզի հին բառերը չկորչեն, լեզուն դառնա ավելի կանոնավոր և հասկանալի, իսկ տարբեր ձևերով գրված բառերը միասնական ձև ստանան։ Նրա աշխատանքը շատ դժվար էր, քանի որ այն ժամանակ չկային համակարգիչներ, ինտերնետ կամ տպագրական արագ միջոցներ։ Ամեն բան արվում էր մեծ ջանքով և ժամանակատար աշխատանքով։

Եթե պատկերացնենք, որ Մխիթար Սեբաստացին ապրում է մեր օրերում, նա հաստատ կստեղծեր նաև թվային բառարաններ։ Օրինակ՝ «Թվային աշխարհի հայերեն բառարան», որտեղ կընդգրկվեին համացանցի, սոցցանցերի և տեխնոլոգիաների բառերը։ Նա նաև կարող էր ստեղծել «Մեր սերնդի բառարանը», որտեղ կլինեին երիտասարդների կողմից օգտագործվող նոր բառեր և արտահայտություններ։ Այդ բառարանները կլինեին առցանց, բջջային հավելվածի տեսքով և անընդհատ կթարմացվեին։

Այսօր մեր լեզվում շատ են օգտագործվում նոր բառեր՝ լայքել, սթորիզ, բլոգեր, օնլայն, չելենջ, վիրալ և այլն։ Եթե ես լինեի Մխիթար Սեբաստացու օգնականը, կփորձեի այս բառերին տալ ճիշտ հայերեն ձև կամ բացատրություն, որպեսզի մարդիկ ոչ միայն օգտագործեն, այլև հասկանան դրանց իմաստը։

Բառարան կազմելը հեշտ աշխատանք չէ։ Նախ հավաքվում են բառերը, հետո դասավորվում այբբենական կարգով։ Յուրաքանչյուր բառի համար գրվում է բացատրություն, նշվում է խոսքի մասը, երբեմն նաև օրինակ նախադասություն։ Կան տարբեր տեսակի բառարաններ՝ բացատրական, թարգմանական, ուղղագրական, տերմինաբանական, հոմանիշների և հականիշների բառարաններ։ Յուրաքանչյուրը ունի իր նշանակությունը։

Ես նույնպես փորձեցի ստեղծել փոքրիկ բառարան՝ «Մեր սերնդի բառարանը»։

Լայքել — հավանել սոցիալական ցանցում
Սքրոլ անել — էջը շարժել վեր կամ վար
Օնլայն — համացանցի միջոցով
Չելենջ — առաջադրանք կամ մարտահրավեր
Վիրալ — արագ տարածվող

Այս աշխատանքը ինձ ցույց տվեց, որ լեզուն միշտ զարգանում է։ Կարևոր է ոչ միայն օգտագործել նոր բառեր, այլև հասկանալ դրանց իմաստը և հնարավորության դեպքում պահպանել հայերենը։

Խաղ նոր բառեր սովորելու համար
«Գտիր զույգդ»

Յուրաքանչյուր մասնակցի տրվում է քարտ։ Մեկ քարտի վրա գրված է բառը, մյուսի վրա՝ դրա բացատրությունը։ Բոլորը շարժվում են դասարանում և փորձում գտնել իրենց «զույգին»։ Երբ բառը և բացատրությունը հանդիպում են, նրանք միասին բարձրաձայն կարդում են այն։

Այս խաղը հետաքրքիր և ակտիվ ձևով օգնում է սովորել նոր բառեր և լավ հիշել դրանց իմաստը։

Posted in Русский 9

Домашнее задание

Домашнее задание: Написать 5 предложений на тему «Нужно ли всегда извиняться?»

Я считаю, что извиняться нужно тогда, когда ты действительно виноват.

Искренние извинения показывают уважение к другому человеку.

Но не стоит извиняться за всё подряд, если ты ничего плохого не сделал.

Иногда достаточно спокойно объяснить свою точку зрения.

Главное — быть честным и уметь признавать свои ошибки.

Posted in Ընտրությամբ քերականություն

Առաջադրանքներ

Առաջադրանք

1.Արտագրիր տեքստը, լրացրու բաց թողած տառերը և կետադրիր՝ ինչքան կարող ես։
Խաչատուրը լուռ մոտեցավ պատուհանի կիսաբաց փեղկին։ Մութ էր։ Դրսից լսվում էր միայն հորդացող անձրևի աղմուկը։ Ջրհորից թափվում էր պոտոր անձրևաջուրը…

Երևի այն երկրում էլ տոպոտ գիշեր է և անձրև է գալիս, կամ էլ պարնկա գիշեր է՝ գարնան փայլփլուն աստղերով։ Տեսնես հիմա ինչ է անում Նանին։

Երևի քուրսի վրա ոսպ է փռել և հոգնած աչքերով ջոկում է քարերը։ Հանկարծ՝ դռան հետևից ինքը կամաց կանչեց. «Ես եմ, Նանի՝ դուռը բաց»։

Տիկինն զգաց, որ նա մտքերով հեռու էր։ Խաչատուրը դողդոջն ձեռքերը կրքին ակնդետ նայում էր ականակի խավարին։ Եթե Խաչատուրը այդ րոպեին գլուխը շուռ տար և նայեր տիկնոջը, կտեսներ այնպիսի հայա—այնպիսի աչքեր, որ կմոռանար ցնորը։

Բայց նա լուռ, անշարժ նայում էր խավարչտին գիշերին։ Թվաց՝ լսեց շան խուլ կականջը և ասաց․
«Ինչքան միանման են հաչում շները…»

2.Գտիր շաղկապները, որոշիր տեսակները։
նրա համար՝ «-» — կարծես ընդհատում, վերծանում խոսքը, կարող է փոխարինվել «որ».
և — դասական համաշար շաղկապ, միավորում է բառեր, նախադասություններ կամ մասեր։
կամ — ընտրություն նշանակող շաղկապ, մատնանշում է երկու հնարավոր տարբերակ։
որ — մեջտեղի կապան, վերաբերող շաղկապ, սկսում է ենթադասական նախադասություն։
Եթե — պայմանական շաղկապ, նշում է ենթադասական նախադասության պայմանը։

3.Գտիր կապերը. ոտեղ հնարավոր է, բառը փոխիր կապական կառույցով (օր.՝ երկրում-երկրի մեջ)
«տան մեջ» — «տան ներսում»
«դուռը բաց» — «դուռը բացված»
«լսվում էր» — «լսվում էր՝ որ…» (կապով ենթադասական նախադասություն ստեղծելու համար)

4.Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։
Ընդգծված բառերի ձևաբանական վերլուծություն
անշարժ — շարժում չունեցող, կայուն, կարող է լինել որպես ածական կամ հատուկելություն, նկարագրում է հայացքը։
լուռ — ինչ-որ բան չասող, որակող բառ, օգտագործվում է որպես հատկանիշային հատուկում (առարկան նկարագրող ածական)։
կիսաբաց — բացվածքի չափը ցույց տվող հատկանիշային հատուկում, ածական։
հորդացող — դրսից եկող աղմուկին բնորոշող, ներկա մասնակց, նկարագրում է գործողությունը (արդիական մասնիկ)։
հոգնած — հոգնած վիճակը ցույց տվող, անցյալ մասնակց, նկարագրում է աչքերը։
ակնդետ — կերպը, ինչպես կատարվում է գործողությունը, հատուկելություն կամ adverb, ցույց է տալիս ուղղակի և անշեղ նայելու ձևը։



Տեքստ

Խաչատուրը լուռ մոտեցավ պատուհանի կիսաբաց փե-կին։ Մութ էր։ Դրսից լսվում էր միայն հոր-ացած անձրևի աղմուկը։ Ջրհոր-անից թափվում էր պ-տոր անձրևաջուրը…
Երևի այն երկրում էլ թ-պոտ գիշեր է և անձրև է գալիս կամ էլ պար-կա գիշեր է գարնան փայլփլուն աստղերով։ Տեսնես հիմա ինչ է անում նանին։ Երևի քուրսու վրա ոսպ է փռել և հոգնած աչքերով ջոկում է քարերը։ Հանկար— դռան հետևից ինքը կամաց կանչեր Ես եմ նանի դուռը բաց։ Տիկինն զգաց որ նա մտքերով հեռու էր։ Խաչատուրը դողդոջ-ն ձեռքերը կր-քին ակնդետ նայում էր ականակի- խավարին։ Եթե Խաչատուրը այդ րոպեին գլուխը շրջեր և նայեր տիկնոջը կտեսներ այնպիսի հայա- այնպիսի աչքեր որ կմոռանար ցնոր-ը։ Բայց նա լուռ անշարժ նայում էր խավարչտին գիշերին։ Թվաց լսեց շան խուլ կա-կանձ և ասաց
Ինչքան միանման են հաչում շները

Posted in Քիմիա 9

Առաջադրանքներ

Ի՞նչ նպատակով է քլորը օգտագործվում խմելու ջրի մեջ։

Այն օգտագործվում է ախտահանման նպատակով

Որտե՞ղ են կիրառվում ֆտորի միացությունները։

Ատամնաբուժության մեջ՝ատամի մածուկներում

Ինչո՞ւ է սննդի մեջ ավելացվում յոդ (յոդացված աղ)։

Քանի որ այն անհրաժեշտ է վահանաձև գեղձի համար:

Ո՞ր հալոգենի միացություններն են օգտագործվում լուսանկարչության մեջ։

Արծաթի բրոմիդ և արծաթի քլորիդ:

Ինչ նյութի արտադրության մեջ է օգտագործվում քլորը (նշել մեկ օրինակ)։

Օրինակ՝ պլասմասսայի

Ինչո՞ւ քլորը, լինելով թունավոր գազ, լայնորեն կիրառվում է կենցաղում։

Եթե այն վերահսկվում է կարելի է օգտագործել որպես ախտահանիչ:

Ինչո՞ւ չի կարելի օգտագործել ֆտոր պարունակող նյութեր մեծ քանակով։

Քանի որ ֆտորը թունավոր տարր է և այն չափից շատ օգտագործելով կարելի է վնասել ատամները կամ ոսկորները::

Ինչո՞ւ է հալոգենների կիրառությունը կարևոր ինչպես արդյունաբերության, այնպես էլ բժշկության մեջ։

Դրանք օգտագործվում են որպես ջրի ախտահաինչ, դեղամիջոցների արտադրության մեջ, լուսանկարչության մեջ և այլն:

Posted in Աշխարհագրություն 9

Դաս 26 Աշխատանքային ռեսուրսներ

Դասի հղումը

Պատասխանել հարցերին’

1.Բացատրել <<աշխատանքային ռեսուրսներ>> և <<տնտեսապես ակտիվ բնակչություն>> հասկացությունը:
Աշխատանքային ռեսուրսներ նշանակում են երկրի բոլոր այն բնակչությունն, որը կարող է աշխատել և մասնակցել արտադրության գործընթացին, ներառյալ ակտիվ ու պասիվ աշխատունակ մարդիկ: Տնտեսապես ակտիվ բնակչություն են համարվում նրանք, ովքեր աշխատում են կամ պաշտոնապես փնտրում են աշխատանք։

2.Նշե’լ ՀՀ աշխատանքային ռեսուրսների քանակական և որակական բնութագիրը:
ՀՀ աշխատանքային ռեսուրսները բնութագրվում են քանակական և որակական հատկանիշներով. Քանակապես ընդգրկում են շուրջ մեկ միլիոն և ավելի աշխատունակ բնակչություն, որակապես՝ տարբեր կրթական մակարդակ ունեցող, տարբեր մասնագիտական հմտություններով և առողջական վիճակով մարդիկ։

3.Ի՞նչ փոփոխություն է կրել ՀՀ բնակչության զբաղվածության կառուցվածքը:
ՀՀ բնակչության զբաղվածության կառուցվածքը փոփոխություն է կրել. անցել է գյուղատնտեսությունից արդյունաբերության և ծառայությունների ոլորտների կողմ, ավելացել է մասնագիտական աշխատողների թիվը, նվազել է գյուղական զբաղվածությունը, աճել է քաղաքային բնակչության զբաղվածությունը։

Posted in Հանրահաշիվ 9

Երկքառակուսային հավասարում

1)

V2, +-1

+-1, +-3

+-2, +-1

+-5, +-1

+-4, +-2

Լուծում չունի

2)

+-V2

+-4

+-4

+-5

≈V2.4

≈V4/3

≈V3,5

≈V1.5

3)Գտեք 7 հայտարարով այն ամենափոքր կոտորակը, որ մեծ է 1/3-ից, բայց փոքր է 2/3-ից։

3\7

4)Գտեք 100 — 1/9 թվից 9 անգամ մեծ թիվը։

899

5)[1;2] միջակայքում 9 հայտարարով քանի՞ անկրճատելի կոտորակ կա։

9\9, 18\9,

10\9, 11\9, 13\9, 14\9, 16\9, 17\9

Posted in Հայոց լեզու 9

Անհատական նախագիծ

Անհատական նախագծի վերնագիր՝ Կարդում ենք ժամանակակից գրականություն

Ժամանակահատված՝ Շուրջտարվա

Նպատակ՝ Ժամանակակից գրականության ընթերցման միջոցով զարգացնել ընթերցողական հմտությունները, ընդլայնել բառապաշարը, ծանոթանալ տարբեր հեղինակների ստեղծագործություններին և ձևավորել վերլուծական մտածողություն։

Քամու հետապնդողը — Խալեդ Հոսեյնի

Բովանդակություն

Գիրքը պատմում է Ամիրի և Հասանի մանկության ընկերության մասին։ Նրանք մեծանում են միասին, սակայն հասարակական տարբեր դիրքերում են։ Մի օր տեղի ունեցած դեպքը փոխում է նրանց հարաբերությունները և դառնում է Ամիրի կյանքի մեծագույն ցավը։ Տարիներ անց նա հնարավորություն է ստանում քավելու իր մեղքը։

Թեմաներ

Ստեղծագործության գլխավոր թեման մեղքի զգացումն է և դրա հաղթահարումը։ Գիրքը ցույց է տալիս, որ անցյալը հնարավոր չէ փոխել, բայց հնարավոր է փոխել ապագան։ Ներկայացվում են նաև ընկերության, դավաճանության, ներման և պատասխանատվության գաղափարները։

Կերպարներ

Ամիրը ներկայացվում է որպես թույլ, բայց ներքուստ պայքարող մարդ։ Հասանը հավատարմության և բարության խորհրդանիշ է։ Նրանց հակադրությունը օգնում է հասկանալ բարոյական ընտրության կարևորությունը։

Գաղափար

Հեղինակը փոխանցում է մի կարևոր միտք՝ մարդը կարող է սխալվել, բայց եթե ունի խիզախություն ընդունելու իր մեղքը, կարող է փոխվել և դառնալ ավելի լավը։

Posted in Գրականություն 9

Լրացուցիչ աշխատանք (տանը)


Կարդում ենք Տերյան

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
     
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
     
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
     
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

1.  Ի՞նչ տրամադրություն է գերիշխում՝ հույս, ցավ, հավատ, վախ, այլ։ 
Գերիշխում է ցավն ու տագնապը, բայց դրանց մեջ կա նաև հավատ և կարոտ։ Բանաստեղծը մտահոգ է իր հայրենիքի ճակատագրով, սակայն շարունակում է սիրել և կանչել նրան։

2.  Ո՞ր նախադասությունը կարող ես համարել հռետորական հարց։ 
«Մի՞թե վերջին պոետն եմ ես, վերջին երգիչն իմ երկրի» — սա հռետորական հարց է, որովհետև պատասխան չի պահանջում, այլ արտահայտում է ներքին ցավ։

3.  Բանաստեղծն իրեն վերջին պոետն է համարում․ դա հուսահատությո՞ւն է, թե՞ պատասխանատվություն։ 
Սա ավելի շատ պատասխանատվություն է, քան հուսահատություն։ Նա զգում է, որ իր վրա է դրված հայրենիքի ձայնը պահելու պարտքը։

4. Գրի՛ր Նաիրի երկրի պատասխանը պոետին։ 
«Ո՛չ, դու վերջինը չես։ Քանի դեռ իմ լեզուն հնչում է, քանի դեռ իմ լեռներն ու գետերը կան, պոետները չեն լռի։ Դու իմ ցավն ես երգում, բայց նաև իմ հույսը»։

5. Ինչպիսի՞ն է Նաիրին՝ ըստ այս բանաստեղծության։ 
Նաիրին պայծառ է, արքայական լեզու ունեցող, վառ, բայց նաև ցավով պատված հայրենիք։

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1. Ո՞ր բառերն ու արտահայտություններն են ցույց տալիս գարնան գալուստը։
Ծաղկանց հրեղեն խաղ, ժպտում են անտառ ու ձորակ, նոր կյանք ես վառել, ծաղկել ես, ողջույն քեզ գարուն

2.Ներկայացրո՛ւ բանաստեղծության քնարական հերոսի զգացումները, նաև առանձնացրո՛ւ այդ զգացումները նկարագրող տողերը։
Ուրախություն, վերածնունդ, ազատություն, սեր
«Դուրս ելա տխուր մենության բանտից»
«Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր»
«Ես չեմ կարող իմ ճիչը պահել»

3. Բացատրի՛ր ,,մենության բանտ,, արտահայտությունը։ 
Դա հոգեկան փակված վիճակ է, տխրություն և միայնություն, որից գարունը ազատում է նրան։

4. Դո՛ւրս գրիր մակդիրներ։
քնքշաբույր, հրեղեն, խոսուն-սառնորակ, զվարթ, ոսկեղեն, տխուր

5. Ինչո՞ւ է գարունը հաճախ ներկայացվում  նոր կյանքի և հույսի խորհրդանիշ։
Գարնանը բնությունը վերածնվում է, ծաղիկները բացվում են, կյանքը սկսվում է նորից։ Այդ պատճառով այն խորհրդանշում է նոր սկիզբ և հույս։

6.Քո կարծիքով՝ բանաստեղծությունը ավելի շատ բնությա՞ն, թե՞ մարդու ներաշխարհի մասին է։ Հիմնավորի՛ր։
Ավելի շատ մարդու ներաշխարհի մասին է, որովհետև բնության նկարագրությունը արտացոլում է հերոսի հոգեվիճակը։

7. Կարո՞ղ է բնությունն ազդել մարդու հոգեվիճակի վրա։ 
Այո, բնությունը կարող է փոխել մարդու տրամադրությունը, ներշնչել ուրախություն կամ հանգստություն։

8. Բացատրի՛ր ահասկանալի բառերը։ 
հրեղեն — կրակի նման վառ
զվարթ — ուրախ
սառնորակ — սառը և մաքուր
ոսկեղեն — ոսկու նման փայլուն

9. Բանաստեղծության  վերջին տողը փոխի՛ր՝ ոճը պահելով։ 
Ողջո՛ւյն քեզ, լույս արև, ողջո՛ւյն քեզ, նոր գարուն։

Իմ խաղաղ երեկոն է հիմա

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տըխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պա՛տկերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

1. Բացատրի՛ր բառերը՝ մեղմալույս, անուրջ, անեղծ, փարոս։
մեղմալույս — թույլ, փափուկ լույս
անուրջ — երազ
անեղծ — մաքուր, չխաթարված
փարոս — լույս տվող նշան, որը ցույց է տալիս ճանապարհը

2. Ի՞նչ հոգեվիճակ է արտահայտում ,,իմ խաղաղ երեկոն է,, արտահայտությունը։
Արտահայտում է հանգիստ, թեթև տխուր, մտածող հոգեվիճակ։

3. Ըստ քեզ ՝ ո՞ւմ է դիմում հեղինակը։
Սիրած անձին կամ մաքուր սիրո հիշատակին։

4. Մեկնաբանի՛ր այս քառատողը՝ 

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

Բանաստեղծը գիտի, որ կյանքում լինելու են դժվարություններ, տանջանք և ցավ։ Սակայն սիրելիի անունը նրա համար կլինի լույս և ուժ, որը կօգնի հաղթահարել կյանքի դժվարությունները։

5. 4-5 նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության բովանդակությունը, ասելիքը։ 

Բանաստեղծությունը սիրո և հիշողության մասին է։ Հեղինակը հիշում է իր առաջին մաքուր սերը և խոստանում է այն պահել իր սրտում։ Թեև կյանքում կլինեն դժվարություններ, այդ հիշողությունը կդառնա նրա ուժն ու փարոսը։

Ընթերցել 

Տխրություն

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…