Posted in Ֆիզիկա 9

Դաս 1. (08․09- 15․09)Էլեկտրական երևույթներ.§1. Մարմինների էլեկտրականացումը: Էլեկտրական լիցք: § 2. Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը

§1Հարցեր.
1.Ինչպիսի՞ ուժեր են ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից:
Ճնշող ուժ, շփման ուժ, գրավիտացիոն ուժ, էլաստիկ ուժ։
2. Ինչո՞ւ ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ:
Որովհետև զանգվածները փոքր են, ու ձգողական ուժը շատ թույլ է։
3. Ինչպե՞ս են փոխազդում շփված պլաստմասսայե գրիչը և թերթի շերտը:
Գրիչը շփումից լիցքավորվում է և գրավում է թուղթը։
4. Ինչպես են փոխազդում նույն ձողով շփված թղթի 2 շերտերը:
Նրանք վանում են իրար, որովհետև ունեն նույն լիցքը։
5. Ինչպես են կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը:
Էլեկտրական ուժեր։
6. Ինչպես է առաջացել էլեկտրականություն անվանումը:
Էլեկտրոն բառից։
7. Էլեկտրական լիցքերի ի՞նչ տեսակներ կան:
Դրական և բացասական լիցք։
8. Ձևակերպել Կուլոնի օրենքը:
Լիցքերի փոխազդման ուժը ուղիղ համեմատական է լիցքերի արտադրյալին և հակադարձ՝ հեռավորության քառակուսուն։
9.Ո՞րն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում:
Կուլոն (կ)։

§2 Հարցեր
1. Ո՞ր երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը:
Լիցքավորված մարմինների փոխազդեցության վրա։
2. Նկարագրեք դպրոցական էլեկտրացույցի կառուցվածքը:
Մետաղական ձող, թղթե թերթիկներ, ապակե սրվակ։
3. Ի՞նչ է էլեկտրաչափը:
Սարք է, որը չափում է լիցքը։
4. Ըստ էլեկտրացույցի թերթիկների բացման անկյան կամ էլեկտրաչափի սլաքի շեղման՝ ինչպե՞ս են դատում նրանց լիցքի մասին:
Որքան թերթիկները ավելի բացվեն, այնքան լիցքը մեծ է։
5. Ինչպե՞ս ցույց տալ փորձով, որ էլեկտրական լիցքը բաժանվում է մասերի:
Երբ լիցքավորված մարմինը դիպչում է ուրիշին, լիցքը մասամբ անցնում է նրան։
6. Կարելի՞ է արդյոք էլեկտրական լիցքն անվերջ բաժանել:
Ոչ, լիցքը բաժանվում է մինչև տարրական լիցք։
7. Որքա՞ն է տարրական լիցքը:
1.6 × 10⁻¹⁹ կ

Սովորել` Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք
Հեղինակներ՝ Գագիկ Մելիքյան, Սոս Մաիլյան
«Էդիթ Պրինտ» հրատարակչություն, Երևան 2025  էջ 5-10

Posted in Քիմիա 9

Քիմիա

Հիշի՛ր

Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե տվյալ նյութի մոլեկուլի զանգվածը քանի անգամ է մեծ Զանգվածի ատոմային միավորից (ԶԱՄ)։ Այն նշանակում են Mr-ով։

Հաշվիր յուրաքանչյուր նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը։

  • HCl – աղաթթու

36

  • H₂SO₄ – ծծմբաթթու

98

  • HNO₃ – ազոտաթթու

63

  • H₂CO₃ – ածխաթթու

62

  • NaOH – նատրիումի հիդրօքսիդ

40

  • KOH – կալիումի հիդրօքսիդ

56

  • Ca(OH)₂ – կալցիումի հիդրօքսիդ

74

  • Al(OH)₃ – ալյումինի հիդրօքսիդ (ամֆոտեր)

78

  • NaCl – նատրիումի քլորիդ

58

  • KNO₃ – կալիումի նիտրատ

101

  • CaCO₃ – կալցիումի կարբոնատ

100

  • CuSO₄ – պղնձի սուլֆատ

159,5

  • Al₂(SO₄)₃ – ալյումինի սուլֆատ

317

  •       CO₂- ածխածնի օքսիդ

44

  •       SO₂ — ծծմբի օքսիդ

64

  •       CaO- կալցիումի օքսիդ

56

  •         P₂O₅- ֆոսֆորի օքսիդ

142

  1. Ի՞նչ է զանգվածային բաժինը

Զանգվածային բաժինը ցույց է տալիս՝ նյութի բաղադրիչներից յուրաքանչյուրն ի՞նչ զանգվածով է ներկայացված ամբողջ խառնուրդի կամ միացության մեջ։
Շատ հաճախ այն արտահայտվում է տոկոսով (%):

w(%)=Ar×n / Mr x 100%

Հաշվի՛ր  նյութում տարրեր զանգվածային բաժինները:

  •       CO₂- ածխածնի օքսիդ

C=12*1/44*100=27.27

O=72.72

  •       SO₂ — ծծմբի օքսիդ

S=32*1/64*100=50

O=16*2/64*100=50

  •       CaO- կալցիումի օքսիդ

Ca=40*1/56*100=71.42

O=16*1/56*100=28.57

  •         P₂O₅- ֆոսֆորի օքսիդ

P=31*2/142*100=43.66

O=16*5/142*100=56.33

———————-Երկրորդ մակարդակ

1.Որքա՞ն սիլիցիումի և ջրածնի ատոմ է պարունակում նշված քիմիական բանաձևով՝

SiH4 արտահայտվող նյութի երկու մոլեկուլը:

  • 1և4
  • 2և8
  • 4և8
  • 8և4
  1. Հետևյալ շարքի

NaOH,KOH,LIOH,CsOH

քիմիական բանաձևերով արտահայտվող նյութերից որի՞ հարաբերական մոլեկուլային զանգվածն է 56:

KOH

  1. Միացությունը կազմված էմեկ ատոմ սիլիցիումից և երկու ատոմ մագնեզիումից: Նշված միացությունը ստանալու նպատակով ի՞նչ զանգվածային հարաբերությամբ պետք է վերցնել համապատասխան պարզ նյութերը, որպեսզի առանց մնացորդի փոխազդեն:
  2. 12:7

Միացությունը բաղկացած է մեկ ատոմ ածխածնից և երկու ատոմ թթվածնից:

Նշված միացությունը ստանալու նպատակով ի՞նչ զանգվածային հարաբերությամբ պետք է վերցնել համապատասխան պարզ նյութերը, որպեսզի նրանք ամբողջությամբ փոխազդեն՝ առանց մնացորդի։

3:8

5.Որոշել ազոտ տարրի օքսիդացման աստիճանները հետևյալ օքսիդներում. N2O, NO, N2O3, NO2, N2O5

+1

+2

+3

+4

+5

  1. 0,2 մոլ նատրիումի հիդրօքսիդի զանգվածը հավասար է:

M=40*0.2=8

  1. Նշված քիմիական բանաձևերով (

NiSO4,NiCl2,Ni(NO3),NiO2) արտահայտվող միացություններից որի՞ մոլեկուլի  բաղադրությունում է մետաղ տարրի զանգվածային բաժինը 45,38%:

Posted in Քիմիա 9

Քիմիա

1.   Ո՞ր  շարքում   են  գրված  միայն  ֆիզիկական մարմիններ.

1 )  քանոն, ապակի, գիրք, մեխ, ալյումին, ազոտ

    2)  սեղան, համակարգիչ, տետր, վարդ, մատանի

3)  երկաթ, ֆոսֆոր, բաժակ,  գրիչ, թթվածին

4)  պղինձ, ջուր,  սոդա,  արծաթ, ոսկի, ջրածին

2.Ո՞ր  շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ մարդու  օրգանիզմում  դրանց
զանգվածային   բաժնի  նվազման.

զանգվածային   բաժնի  նվազման .

1)     ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր

2)      սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր

3)      սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր

4)      ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր

3. Ո՞ր  շարքում  են  չվերականգնվող  բնական պաշարների  անվանումները.

1)   բնական  գազ, անտառային  ծածկույթ, օդ, ջուր

2)  մաքուր  ջուր, բերրի  հող, նավթ, ածուխ

3)  բույսեր, կենդանիներ, մետաղներ, օդ

      4)  մետաղներ, բնական  գազ, ածուխ, նավթ

4. Քանի՞  նյութ  է  ներկայացված  հետևյալ բառակապակցություններում.

ջրի  կաթիլ,  պղնձե  թաս,  ալյումինե կաթսա, ռետինե գնդակ, պղնձե  կուժ, սառցե  դղյակ.
1)  3                                         2)  6                                           3)  4                                        4)  5

5. Նշվածներից  ո՞ր  շարքում   են   գրված  միայն   օրգանական   նյութեր.

1)  ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ, ճարպ, քլոր

2)  կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ, մեթան

           3)  սախարոզ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ, օսլա

4) սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ, ացետոն, օզոն

6. Ո՞ր  շարքում  են  գրված  միայն  պարզ  նյութեր.

1)  ջուր, ալմաստ, ամոնիակ, օքսիդ, աղ

2)  ծծումբ, ֆոսֆոր, սոդա, ազոտ, թթու, հիմք

         3)  թթվածին, ալմաստ,  օզոն, ֆուլերեն, ֆոսֆոր

4)  երկաթ,  ավազ,  դոլոմիտ, գրաֆիտ, մարմար

7. Քանի՞   քիմիական  տարր  է  առաջացնում հետևյալ  պարզ  նյութերը`   թթվածին,  կարբին, սև ֆոսֆոր, օզոն, ալմաստ, կարմիր  ֆոսֆոր, ֆուլերեն, գրաֆիտ, սպիտակ   ֆոսֆոր.
1)  6                                   2)  3                                 3)  4                                      4)  5

8. Քանի՞  բարդ  նյութ  է  գրված`  ջրածին,  թթու,  գլյուկոզ, ազոտ,  կաուչուկ,  հիմք, սախարոզ,  ալմաստ,  օսլա,  օքսիդ, երկաթ, ածխաթթու գազ,  աղ,  բութան, օզոն.

1) 5                                  2)   7                                 3)   9                                  4)   10

9. Ո՞ր շարքում  են  գրված  միայն  բարդ  նյութերի բանաձևեր.

1)   Al, HCl,  Cu, Na2SO4

2)   AgBr, H2, CaCO3, P4

3)  H2O, N2, MgO,  Ni,

4)  NaOH, CO2, NH3, CuSO4

  1. Հաշվի՛ր վերջին շարքի բոլոր բարդ նյութերի Mr-ները:

Mr(NaOH)=Ar(Na)+Ar(O)+Ar(H)=23+16+1=40

Mr(CO2)=Ar(C)+2Ar(O)=12+32=44

Mr(NH3)=Ar(N)+3Ar(H)=14+3=17

Mr(CuSO4)=Ar(Cu)+Ar(S)+4Ar(O)=63,5+32+64=159,5

Posted in Պատմություն 9

Ինքնապաշտպանան մարտեր

Առաջադրանք
1․
 Վերհանե՛ք 1915թ․ ինքնապաշտպանական մարտերի արդյունքներն ու նշանակությունը։
Հայերը պաշտպանվում էին ցեղասպանությունից։
Ամենահայտնի պայքարներն էին՝ Վան, Մուսա Լեռ, Ուրֆա։
Շատ մարդիկ փրկվեցին։
Աշխարհը տեսավ, որ հայերը չեն հանձնվում ու պայքարում են։

2․ Ներկայացրե՛ք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը միտված առաջին քայլերը։
1915 թ․ Ֆրանսիան, Անգլիան ու Ռուսաստանը հայտարարեցին, որ Թուրքիան մարդասպանություն է անում։
Սփյուռքի հայերը սկսեցին պատմել աշխարհին տեղի ունեցածի մասին։
Սկսվեց պայքարը՝ ցեղասպանությունը ճանաչելու համար

Posted in Պատմություն 9

Հայոց ցեղասպանությունը

Առաջադրանք
1․
 Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։
1948 թ․, դեկտեմբերի 9-ին
ՄԱԿ-ի կոնվենցիայով՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին»։

Ցեղասպանություն է, երբ՝
Սպանում են ժողովրդի մի խմբի
Վնասում առողջությանը
Ստեղծում պայմաններ, որ նրանք մահանան
Կանխում երեխաների ծնունդը
Երեխաներին տալիս ուրիշ խմբերի

2․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն։
Եբրայներ (Հոլոքոստ) – Գերմանիա
Ռուանդայի թութսիներ – Աֆրիկա
Ցիգաններ – Երկրորդ համաշխարհային պատերազմ
Բոսնիացիներ – Բոսնիա
Քրդեր – Իրաք

3․ Ձեր ընտանիքներում, զրուցելով ծնողների, տատիկ-պապիկների հետ, իրականացրե՛ք հետևյալ նախագծային աշխատանքները՝
ա/ Իմ պապերը՝ Առաջին աշխարհամարտի մասնակից
Իմ մեծ պապիկը մասնակցել է պատերազմին Կովկասում՝ ռուսական բանակում։

բ/ Իմ նախնիները՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկվածներ
Իմ նախնիները փրկվել են ցեղասպանությունից և ապաստանել Արևելյան Հայաստանում։

Posted in Պատմություն 9

Առաջին համաշխարհային պատերազմը

Առաջադրանք
1․ Համառոտ նկարագրե՛ք Առաջին Աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը։
Պատերազմը սկսվեց 1914-ին, ավարտվեց 1918-ին։
Գլխավոր ճակատները՝
Արևմտյան ճակատ՝ Ֆրանսիա ու Գերմանիա
Արևելյան ճակատ՝ Ռուսաստան ու Գերմանիա
Կովկասյան ճակատ՝ Ռուսաստան և հայերը ու Օսմանյան Թուրքիա

2․ Ներկայացրե՛ք Առաջին Աշխարհամարտի հետևանքները։
Զոհվեցին միլիոնավոր մարդիկ
Կործանվեցին կայսրություններ
Հայերի դեմ եղավ ցեղասպանություն (1915)
Ստեղծվեցին նոր պետություններ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը (1918)

3․ Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը։
1-ին ջոկատ – Անդրանիկ Օզանյան
2-րդ ջոկատ – Դրո (Դրաստամատ Կանայան)
3-րդ ջոկատ – Համազասպ Սրվանձտյան
4-րդ ջոկատ – Քեռի (Արշակ Գավաֆյան)
5-րդ ջոկատ – Վարդան Բաստամյան
Այս ջոկատները կռվում էին թուրքերի դեմ՝ Հայաստանի ազատության համար։

Posted in Երկրաչափություն 9

Շրջանագծի հավասարումը

1)Oxy հարթության վրա շրջանագիծը տրված է հետևյալ հավասարումով.

ա) x2 +y2 =36,

բ) (x — 3)2 + (y — 5)2 = 25

Ինչի՞ են հավասար շրջանագծի կենտրոնի կոորդինատները և շառավիղը:

(0;0)

R=6

(3;5)

R=5

2)Շրջանագիծը տրված է (x + 4)2 + (y — 3)2 = 2, 56 հավասարումով: Նշե՛ք, թե (-4, 4), (-2, 1), (-2, 3), (-5, 4) կետերից որոնք են ընկած`

ա) շրջանագծի վրա,

բ) տրված շրջանագծով եզերված շրջանի ներսում,

(-4;4)

(-5;4)

գ) տրված շրջանագծով եզերված շրջանից դուրս:

(-2; 1)

(-2; 3)

3)Գրե՛ք r շառավիղով և O կենտրոնով շրջանագծի հավասարումը, եթե`

ա) r = 1 Օ(0, -7),

x²+(y+7)²=1

բ) r = 5 O(1, -2)

(x-1)²+(y+2)²=25

գ) r = 0,5 Օ(-3, -7)

(x+3)²+(y+7)²=0.25

4)Գրե՛ք այն շրջանագծի հավասարումը, որի կենտրոնը կոորդինատների սկզբնակետն է, և որն անցնում է՝

ա) (1, 2)

1+4=5

x²+y²=5

բ) (-3, 5),

9+25=34

x²+y²=34

գ) (4, -3) կետով

16+9=25

x²+y²=25

5)Գրե՛ք M կենտրոնով և N կետով անցնող շրջանագծի հավասարումը, եթե՝

ա) M(−1, 2), N(0, 5),

(0+1)²+9=r²

r²=10

(x+1)+(y-2)²=10

բ) M(0, 3), N(-2, 6):

Posted in Երկրաչափություն 9

Շրջանագծի հավասարումը

1)Գրե՛ք 7 շառավղով շրջանագծի հավասարումը, եթե դրա կենտրոնը կոորդինատների սկզբնակետն է:
x²+y²=7²=49

2)Գրեք A(-2; 3) կենտրոնով շրջանագծի հավասարումը, որն անցնում է B(1; 2) կետով:

(X-x0)²+(y-y0)²=R²

3)Գտե՛ք O(3;1) կենտրոնով և A (6; -3) կետով անցնող շրջանագծի շառավիղը:

(6-3)2+(-3-1)2=25

R=5

4)Ինչի՞ է հավասար (x — 11)2 + (y + 24)2 = 36 հավասարմամբ որոշվող շրջանագծի տրամագիծը:

12

5)Գրե՛ք A(2; — 1) կենտրոնով և R = 4 շառավղով շրջանագծի հավասարումը:

(x-2)2+(y+1)2=16

6)A(2; 3), B(3; 4)C(5; 0), D(-4; 5), E(-3; 4) կետերից որոնք են գտնվում x2+ y2 = 25 հավասարմամբ որոշվող շրջանագծի վրա:

3²+4²=9+16=25

5²+0²=25+0=25

-3²+4²=9+16=25

7)Գրե՛ք AB տրամագծով շրջանագծի հավասարումը, եթե A(3; 5), B(7; 3):

(7-5)2+(3-4)2=4+1=5

Posted in Հայոց լեզու 9

Անհատական նախագիծ

Սերգեյ Եսենին
Նամակ մի կնոջ

Դուք հիշում եք,
Դուք, իհարկե, ամեն բան հիշում եք,
Ինչպես էի կանգնած՝
Մոտենալով պատին,
Ինչպես էինք դուք նյարդայնացած շրջում սենյակում
Եվ ինչ-որ կոշտ բաներ
Նետում իմ դեմքին։

Դուք ասում էիք՝
Ժամանակն է բաժանվելու,
Որ ձեզ հոգնեցրել է
Իմ խենթ կյանքը,
Որ ժամանակն է լուրջ գործով զբաղվելու,
Իսկ իմ ճակատագիրն է՝
Ավելի ու ավելի ցած սահելը։

Սիրելի՛ս,
Դուք ինձ չէիք սիրել։
Դուք չգիտեիք, որ այս մարդկային բազմության մեջ
Ես նման էի մի քրտնած ձիու,
Որին սանձել էր համարձակ հեծյալը։
Դուք չգիտեիք,
Որ մշտական ծխում,
Փոթորիկներից շփոթված կենցաղում
Ես տանջվում էի միայն այն բանից, որ չգիտեի՝
Ո՞ւր է տանում մեզ իրադարձությունների ճակատագիրը։

Դեմքով դեմքի
Դեմքը չես տեսնում։
Մեծը երևում է հեռվից։
Երբ ծովի մակերևույթը բորբոքվում է՝
Նավը հայտնվում է տագնապալի վիճակում։
Երկիրը՝ նավ է։
Բայց մեկը հանկարծ,
Նոր կյանքի, նոր փառքի համար
Ուղղեց նրան մեծ վեհությամբ
Փոթորիկների ու բուքերի մեջ։

Եվ մեզնից ո՞վ՝ այդ մեծ տախտակամածի վրա,
Չի ընկել, չի փսխել ու չի հայհոյել։
Քչերն են, ոգով փորձառու,
Ովքեր մնացել են ամուր խեղձուկում։
Եվ ես էլ այդժամ,
Այդ վայրենի աղմուկի մեջ,
Բայց գործին գիտակցաբար մոտեցող,
Իջա նավի ծածուկ փոսը,
Որպեսզի չտեսնեմ մարդկային փսխանքը։

Այդ փոսը՝
Ռուսական պանդոկն էր։
Եվ ես կռացա բաժակի վրա,
Որպեսզի ոչ մեկի համար չտանջվեմ,
Ինձ կործանեմ
Հարբեցողության մրրիկում։

Սիրելի՛ս,
Ես ձեզ տանջեցի։
Ձեր հոգնած աչքերում կար
Տխրություն՝
Որ ես ձեզ առաջադրանք էի դարձրել՝
Ինձ մաշելով սկանդալներով։

Բայց դուք չգիտեիք,
Որ մշտական ծխում,
Փոթորիկներից շփոթված կենցաղում
Ես տանջվում էի միայն այն բանից,
Որ չգիտեի՝
Ո՞ւր է տանում մեզ իրադարձությունների ճակատագիրը…

Այժմ տարիներ են անցել։
Ես այլ տարիքում եմ։
Ու արդեն այլ կերպ եմ զգում ու մտածում։
Եվ ասում եմ տոնական գինու կողքին՝
Փառք ու պատիվ ղեկավարին։

Այսօր ես
Նուրբ զգացմունքների ազդեցության տակ եմ։
Հիշեցի ձեր տխուր հոգնածությունը։
Եվ ահա հիմա
Ես շտապում եմ ձեզ հայտնել՝
Թե ով էի ես
Եվ ինչ դարձա։

Սիրելի՛ս,
Հաճելի է ինձ ասել՝
Ես խուսափել եմ անդունդից գլորվելուց։
Այժմ Սովետական երկրում
Ես ամենաեռանդուն ուղեկիցն եմ։
Ես դարձա ոչ այն մարդը,
Որն էի առաջ։
Ես ձեզ չէի տանջի
Ինչպես նախկինում։

Ազատության դրոշի
Եվ լուսավոր աշխատանքի համար
Պատրաստ եմ գնալ մինչև Լա Մանշ։

Ներեցե՛ք ինձ…
Ես գիտեմ՝ դուք արդեն այն չեք։
Դուք ապրում եք
Լուրջ, խելացի ամուսնու հետ։
Որ ձեզ պետք չեն մեր տառապանքները,
Եվ ես էլ ձեզ
Ոչ մի կաթիլ պետք չեմ։

Ապրեք այնպես,
Ինչպես ձեզ առաջնորդում է աստղը,
Նորացվող կյանքի ստվերների տակ։

Ողջույններով՝
Ձեզ միշտ հիշող
Ձեր ծանոթը՝
Սերգեյ Եսենին

Տեկստի աղբյուրը։

Posted in Հայոց լեզու 9

Բառագիտություն

Լրացուցիչ/տնային աշխատանք

22-26. 09.2025

Բառագիտություն, բառակազմություն

  1. Տրված բառերից ընտրիր արմատներ, ավելացրո՛ւ ական վերջածանցը և ստացի՛ր նոր բառեր։

Վայրկյան, տուն, ընտանիք, պատանի, ընկերություն, կողմնակից։ 

Վայրկենական, տնական, ընտանեկան, պատանեկան, ընկերական, կողմնական

  1.  Տրված բառերից ընտրիր արմատներ ավելացրո՛ւ անք վերջածանցը և ստացի՛ր նոր բառեր։

Այլադավան, գուրգուրել, սիգապանծ, փրկագին, արհամարհել, երազել, փակուղի, պերճուհի, հերյուրել, անպաճույճ, պճնամոլ, առատահոս, տառապել։ 

Դավանանք, գուրգուրանք, պանծանք, փրկանք, արհամարանք, երազանք,փականք, պերճանք, հեյրուրանք, պաճուճանք, պնճանք,հոսանք, տառապանք

  1. Տրված բառերի առաջին արմատով կազմի՛ր նոր բառեր՝ որպես երկրորդ բաղադրիչ։

Առատաձեռն-բերքառատ

Վիճակագրություն-անվիճակ

Վազանց-արագավազ

Հաշվենկատ-անհաշիվ

Խուսանավել

Մահագույժ

անմահ

  1. Բառակապակցությունների իմաստն արտահայտի՛ր մեկ բառով։

Սիրտը փակելը-նեղանալ

 աստծո գառ-անմեղ

ականջ տանել-ձանձրացնել

քամուն տալ-ծախսել,կոցնել,վատնել

զարմանքը շարժել-ապշեցնել

արյունը պղտորել-բարկանալ

թևաթափ լինել-հուսահատվել

շարքից դուրս գալ-չաշխատել,մահանալ

աշխարհով մեկ լինել-երջանկանալ

աչքը լիանալ-բավարարվել

կյանքի կոչել-կենդանացնել,իրականացնել

առյուծ կտրել-քաջանալ

  1.     Բառակապակցությունները դարձրո՛ւ  բարդ բառեր։

Գեղեցիկ կազմվածք ունեցող

գեղեցկակազմ

Վրեժ առնող

վրիժառու

Աչքի թարթելը

ակնթարթ

Միտքը բերել

մտաբերել

Սովից լլկված

սովամահ

Հոգնելուց տանջված 

հոգատանջ

  1.     Կազմի՛ր նոր բառեր՝ տրվածների արմատներին ավելացնելով -գին վերջածանցը։

Թախանձանք,կարոտաբաղձ, լալ, հիվանդանոց, ցավակից, սիրտ։ 

Թախանձագին, կարոտագին, լալագին, հիվանդագին, ցավագին, սրտագին

  1. Գտի՛ր հոմանիշները և գրի՛ր կողք կողքի։

Լայնախոհ սատար

Դողէրոցք տենդ

Պատշաճ շրջահայաց

Նեցուկ  այգաբաց

Կայսր տենդ

Արշալույս արքա 

Կայսր-արքա, արշալույս-այգաբաց, պատճաշ-հարմար, լայնախոհ-շրջահայաց, նեցուկ-սատար, դողէրոցք-տենդ

  1.    Կազմել վեց բարդ բառ սյունակներից ընտրելով մեկական արմատ։

Այբ   դիտել

Շուք գիր

Ակն փեղկ

Անդորր   գրգիռ

Երկու             բեն

Ջիղ   մուտք 

այբուբեն, ակնդետ, շքամուտք, ջղագրգիռ, երկփեղկ, անդորրագիր

  1.      Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական նախածանց և արմատ՝ կազմել վեց նախածանցավոր բառ։

Չ                   պատկերասարահ

Արտ                        արևելագետ

Տ                 բեմահարթակ

Ան          խնդրառություն

Գեր               ուսումնատենչ

Թեր                    երկնահաս 

Տգետ, արտապատկեր, գերխնդիր,երկնահաս, անհարդ, թերուս, չհաս

  1.  Հետևյալ բառակապակցությունները դարձրե՛ք բարդ բառեր։

Կյանք սիրող-կենսասեր

Կենսագրություն գրող-կենսագիր

Հայերին հալածող-հայահալած

Տանջանքից լլկված- տանջալլուկ

Ջրում սուզված-ջրասույզ

Տաղ ասող-տաղասաց

Մենակ կատարող-մենակատար

Հոգին զմայլեցնող-հոգեզմայլ

Մանկան միտք ունեցող-մանկամիտ

Հրեղեն աչքեր ունեցող-հրաչյա

Երկինք սլացող-երկնասլաց

Սիրով սնված-սիրասուն

  1.   Տրված բառերի արմատներից մեկին ավելացրո՛ւ ույթ վերջածանցը և ստացիր նոր բառեր։

Մրցակցություն, հակասություն, անմշակ, ծածկագրություն, շահադիտական, դատավարություն, անվերջանալի, արժետոմս, հասնել, երևալ, ցերեկային, արտասովոր, տիրապետություն, տարրալուծել, ավանդական, խելքահան, անբնական, դրվածք, զորահավաք, անտառահատ, բարդություն, ձանձրալի, նորարար, եզրագիծ, աշխատավարձ։ 

մրցույթ, մշակույթ, ծածկույթ, շահույթ, վերջույթ, արժույթ, հասույթ, երևույթ, ցերեկույթ, սովորույթ, տիրույթ, լուծյթ, ավանդույթ, հանույթ, բնույթ, դրույթ, հավաքույթ, հատույթ, բարդույթ, ձանձրույթ, նորույթ, եզրույթ, վարձույթ

  1. Սյունակներից առանձնացնել և կողք կողքի գրել հոմանիշ բառերը։

Որոնել կարկամել

Պապանձվել  նվիրել

Կշտամբել       դիտել

Նայել              փնտրել

Ընծայել             հանդիմանել

Մտածել                խորհել

որոնել-փնտրել, նայել-դիտել, մտածել-խորհել, ընծայել-նվիրել, պապանձվել-կարկամել, կշտամբել-հանդիմանել,