Posted in Գրականություն 9

Էսսե

Հայ ժողովրդի կյանքում կրթությունը միշտ մեծ նշանակություն է ունեցել։ Դա երևում է թե՛ պատմության մեջ, թե՛ գրականության մեջ։ Այդպիսի օրինակներ են Գևորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը և Մուրացանի «Առաքյալ» ստեղծագործության հերոս Կամսարյանը։ Նրանք երկուսն էլ ուզում էին, որ մարդիկ ավելի կրթված լինեն և կարողանան իրենց կյանքը լավացնել։

Գևորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը իր ամբողջ կյանքը նվիրել է կրթությանը։ Նրա շնորհիվ բացվել են շատ հայկական դպրոցներ, ավելի շատ երեխաներ սկսել են դպրոց գնալ։ Նա հոգ էր տանում, որ դպրոցները ճիշտ աշխատեն և երեխաները լավ կրթություն ստանան։ Նա նաև հիմնել է Գևորգյան ճեմարանը, որը մեծ դեր է ունեցել հայ ժողովրդի կրթության մեջ։

«Առաքյալ» ստեղծագործության մեջ Կամսարյանը գալիս է մի գյուղ, որտեղ բնությունը շատ գեղեցիկ է, բայց գյուղը անմաքուր է։ Միևնույն ժամանակ գյուղացիները շատ աշխատող մարդիկ են։ Նրանք հող են մշակում, ընտանիք են պահում և դժվար կյանք ունեն։ Բայց նրանք չունեն բավարար գիտելիք և չեն մտածում իրենց շրջապատը լավացնելու մասին։ Կամսարյանը հասկանում է, որ խնդիրը ոչ թե մարդկանց ծուլությունն է, այլ կրթության պակասը։

Կամսարյանը ուզում է փոխել այդ միջավայրը։ Նա ցանկանում է, որ մարդիկ սկսեն մտածել, սովորեն և խնամեն իրենց շրջապատը։ Նա հավատում է, որ կրթված մարդը կարող է ավելի լավ ապրել և ավելի լավ երկիր ստեղծել։

Կամսարյանի և Գևորգ Դ․ կաթողիկոսի միջև կան նմանություններ և տարբերություններ։ Նմանությունն այն է, որ երկուսն էլ հավատում էին կրթության ուժին և ուզում էին օգնել ժողովրդին։ Տարբերությունն այն է, որ Գևորգ Դ․ կաթողիկոսը իրական մարդ էր և դպրոցներ էր բացում, իսկ Կամսարյանը գրական հերոս է, որը փորձում է փոխել մարդկանց մտածելակերպը։

Եզրափակելով՝ կարելի է ասել, որ մարդիկ կարող են շատ աշխատել, բայց առանց կրթության կյանքը չի փոխվում։ Կրթությունն է, որ օգնում է մարդուն և ամբողջ հասարակությանը առաջ գնալ։

Posted in Կենսաբանություն 9

Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը, առավելությունները և թերությունները։

Ի՞նչ է կոչվում օրգանիզմների բազմացում։
ա) օրգանիզմի աճը
բ) նոր անհատների առաջացումը
գ) օրգանների զարգացումը
դ) նյութափոխանակությունը

Ո՞րն է անսեռ բազմացման բնորոշ առանձնահատկությունը։
ա) մասնակցում են երկու ծնողներ
բ) սերունդը գենետիկորեն տարբեր է
գ) մասնակցում է մեկ ծնող
դ) առաջանում են սերմեր

Ո՞ր եղանակը ապահովում է գենետիկ բազմազանություն։
ա) անսեռ բազմացումը
բ) բողբոջումը
գ) մասնատումը
դ) սեռական բազմացումը

Ո՞րն է անսեռ բազմացման առավելություններից մեկը։
ա) դանդաղ սերնդի առաջացում
բ) մեծ էներգիայի ծախս
գ) արագ և մեծաքանակ սերնդի առաջացում
դ) գենետիկ փոփոխականություն

Ո՞րն է սեռական բազմացման թերություններից մեկը։
ա) ապահովում է հարմարվողականություն
բ) սերունդը գենետիկորեն նույնն է
գ) պահանջում է ավելի շատ էներգիա և ժամանակ
դ) արագ է ընթանում

Ի՞նչ է սեռական բազմացման կենսաբանական նշանակությունը։
ա) բնակչության արագ աճ
բ) օրգանիզմների ոչնչացում
գ) տեսակների հարմարվողականության բարձրացում
դ) օրգանիզմների պարզեցում

Ո՞ր օրգանիզմների մոտ է առավել հաճախ հանդիպում անսեռ բազմացումը։
ա) միայն կենդանիների
բ) բույսերի, սնկերի և միաբջիջների
գ) միայն մարդկանց
դ) միայն բարձրակարգ կենդանիների

Posted in Ֆիզիկա 9

Թեմա 6.(Էլեկտրական երևույթներ) 15.12-21.12

$16. ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՄԻԱՑՈՒՄԸ

$17. ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԻ ԶՈՒԳԱՀԵՌ ՄԻԱՑՈՒՄԸ

Հարցեր և առաջադրանքներ

1. Էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական շղթաներում:
Էլեկտրական-ջերմային էներգիա
Էլեկտրական-լուսային էներգիա
Էլեկտրական-մեխանիկական էներգիա
Էլեկտրական-քիմիական էներգիա
Քիմիական-էլեկտրական էներգիա

2. Ի՞նչ է նշանակում «հաշվարկել էլեկտրական շղթան»:
«հաշվարկել էլեկտրական շղթան»նշանակում է՝ բանաձևերի օգնությամբ գտնել շղթայում հոսանքի ուժը, լարումը, դիմադրությունը կամ հզորությունը և հասկանալ, թե ինչպես է շղթան աշխատում։


3. Ինչպե՞ս են հաշվում լարումը հաջորդաբար միացված սպառիչներից կազմված տեղամասում:
Հաջորդաբար միացված սպառիչներից կազմված տեղամասում ընդհանուր լարումը հավասար է բոլոր սպառիչների լարումների գումարին։

4. Ինչպե՞ս են որոշում հաջորդաբար միացված սպառիչների տեղամասի դիմադրությունը։
Հաջորդաբար միացված սպառիչների տեղամասի ընդհանուր դիմադրությունը հավասար է բոլոր սպառիչների դիմադրությունների գումարին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Բերեք էլեկտրական շղթայի օրինակ, որտեղ երևում է սպառիչների զուգահեռ միացման առավելությունը հաջորդականի նկատմամբ:
Օրինակ՝ տան էլեկտրական ցանցը։ Լամպերը զուգահեռ են միացված, որովհետև եթե մեկը անջատվի կամ փչանա, մյուսները շարունակում են աշխատել։ Սա առավելություն է հաջորդական միացման նկատմամբ, որտեղ մեկ սպառիչի խափանումը կկտրի ամբողջ շղթան։

2. Ի՞նչ առնչությամբ են կապված հոսանքի ուժերը զուգահեռ միացված սպառիչ-ներում և շղթայի չճյուղավորված մասում:
Զուգահեռ միացման դեպքում շղթայի չճյուղավորված մասում հոսանքի ուժը հավասար է բոլոր ճյուղերով անցնող հոսանքների գումարին․

3. Ո՞ր էլեկտրական մեծությունն է նույնը իրար զուգահեռ միացված բոլոր սպա-ռիչների համար:
Զուգահեռ միացված բոլոր սպառիչների համար լարումը նույնն է։

4. Ինչպե՞ս են որոշում իրար զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր տեղամասի դիմադրությունը:
Զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր դիմադրությունը որոշում են հետևյալ բանաձևով․

5. Ապացուցե՛ք, որ զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր տեղամասի դիմադրությունը փոքր է յուրաքանչյուր սպառիչի դիմադրությունից:
Քանի որ ընդհանուր դիմադրության հաշվման ժամանակ գումարվում են դիմադրությունների հակադարձ մեծությունները, ապա այդ գումարը մեծ է յուրաքանչյուր առանձին հակադարձից։ Դրա հետևանքով ընդհանուր դիմադրության հակադարձը փոքր է, այսինքն՝
R < R₁, R < R₂, …
ուրեմն զուգահեռ միացված սպառիչների ընդհանուր դիմադրությունը փոքր է յուրաքանչյուր սպառիչի դիմադրությունից

Posted in Русский 9

Гранатовый браслет

https://skazki.rustih.ru/aleksandr-kuprin-granatovyj-braslet/
https://obrazovaka.ru/books/kuprin/granatovyy-braslet

1. Образ Веры Николаевны Шеиной

  • Первое впечатление: Какой мы видим княгиню Веру в начале рассказа? Почему автор сравнивает её с розой, которая уже отцвела («холодная гордость», «спокойствие»)?
  • Отношения с мужем: Как можно описать отношения Веры и князя Василия? Можно ли назвать их брак счастливым, несмотря на отсутствие страсти?
  • Предчувствие: Почему Вера испытала тревогу, когда увидела подарок Желткова? О чем её предупреждала интуиция?

    В начале рассказа Вера Николаевна показана спокойной, сдержанной и тихой женщиной. Она красивая, воспитанная, умная, но в её жизни нет ярких чувств. Автор сравнивает её с розой, которая уже отцвела, потому что её молодость и сильная любовь остались в прошлом. Вера живёт спокойно, но без настоящего счастья.

    Вера привыкла контролировать свои эмоции. Она редко показывает радость или грусть. В её характере есть холодность, но это не жестокость, а привычка жить разумом, а не сердцем.

    Отношения Веры с мужем, князем Василием Шеиным, ровные и спокойные. Между ними нет ссор и обид. Они уважают друг друга, могут разговаривать как друзья. Их брак нельзя назвать несчастным, но в нём нет любви и страсти. Это союз, основанный на привычке и уважении.

    Когда Вера получает подарок от Желткова — гранатовый браслет, она чувствует тревогу. Ей становится не по себе, потому что она понимает: этот подарок сделан с огромным чувством. Интуиция подсказывает Вере, что эта история закончится трагично.

2. Желтков и его любовь

  • Кто такой Желтков? Почему автор выбрал на роль «рыцаря великой любви» маленького чиновника, а не знатного дворянина?
  • Болезнь или дар? Любовь Желткова — это сумасшествие, преследование или редчайший дар? Как сам герой относится к своему чувству?
  • Смирение: Почему Желтков решает уйти из жизни? Был ли у него другой выход после разговора с братом и мужем Веры?

    Желтков — простой человек, мелкий чиновник. Он беден и незаметен для общества. Автор специально делает его таким, чтобы показать: настоящая любовь не зависит от денег, положения или знатности. Великая любовь может жить в сердце самого обычного человека.

    Любовь Желткова — это не болезнь и не безумие. Он не требует от Веры взаимности, не мешает её жизни, не пытается приблизиться к ней. Он просто любит и принимает своё чувство как смысл жизни. Для него любовь — это счастье, даже если она без ответа.

    Желтков очень скромный и смиренный человек. После разговора с мужем и братом Веры он понимает, что больше не имеет права даже писать ей. Без любви жизнь для него теряет смысл, поэтому он решает уйти из жизни. Для него это не побег, а жертва ради спокойствия любимой женщины.

3. Символика и детали

  • Гранатовый браслет: Почему камни в браслете сравниваются с каплями крови? Почему Желтков дарит именно семейную реликвию?
  • Цветовая гамма: Обратите внимание на контраст между зеленым гранатом в центре браслета и красными камнями вокруг. Что это может означать?
  • Музыка: Какую роль играет вторая соната Бетховена в финале? Почему Вера «услышала» прощение Желткова именно через музыку?

Гранатовый браслет — главный символ рассказа. Камни похожи на капли крови, потому что любовь Желткова связана с болью и жертвой. Он дарит Вере семейную реликвию, самое дорогое, что у него есть, показывая, что отдаёт ей всё своё сердце.

Красные гранаты означают сильную любовь и страдание. Зелёный камень в центре символизирует надежду и чистоту чувства. Это говорит о том, что любовь Желткова светлая и искренняя.

Музыка Бетховена в конце рассказа помогает Вере понять глубину этой любви. Через музыку она чувствует прощение и доброту Желткова. В этот момент Вера осознаёт, что в её жизни была настоящая любовь, но она поняла это слишком поздно.

Posted in Գրականություն 9

Գրականություն

29.01.2026

Հարցադրում Ինչպե՞ս և ի՞նչ ազդեցություն ունեցավ Գևորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը հայ հասարակության կրթության զարգացման գործում: Ինչպիսի՞ միջավայրում հայտնվեց Կամսարյանը, ինչպե՞ս էր նա ցանկանում փոխել այդ միջավայրը: Ի՞նչ նմանություններ և տարբերություններ  ես տեսնում Կամսարյանի և Գևորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի գործունեությունների միջև:

Գևորգ Դ․ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը մեծ ազդեցություն ունեցավ հայ հասարակության կրթության զարգացման գործում քանի որ իր ամբողջ կյանքը նվիրեց դպրոցների բացմանը կրթության բարելավմանը և ուսումնական համակարգի կազմակերպմանը նրա ջանքերով շատ երեխաներ հնարավորություն ստացան սովորելու դպրոցները դարձան ավելի կարգավորված և կրթությունը ավելի բարձր մակարդակի հասավ իսկ Գևորգյան ճեմարանի հիմնադրումը դարձավ նրա գործունեության կարևոր արդյունք Կամսարյանը հայտնվեց մի միջավայրում որտեղ բնությունը գեղեցիկ էր բայց մարդիկ անխնամ տգետ և անտարբեր էին նա տեսնում որ մարդկանց տգիտությունը փչացնում է այն ինչ բնությունը տվել է և ուզում էր այդ միջավայրը փոխել մարդկանց կրթելով նրանց մտածողությունը լուսավորելով սակայն նա հիմնականում ուներ գաղափարներ և ցանկություններ բայց դժվարություններին հանդիպելով շուտ հիասթափվեց Կամսարյանի և Գևորգ Դ․ կաթողիկոսի գործունեությունների նմանությունն այն է որ երկուսն էլ ուզում էին պայքարել տգիտության դեմ և օգնել ժողովրդին իսկ տարբերությունն այն է որ Գևորգ Դ․ կաթողիկոսը իր գաղափարները իրականում իրականացրեց մեծ համբերությամբ և գործով իսկ Կամսարյանը մնաց ավելի շատ գաղափարի և մտքի մակարդակում

Posted in Հանրահաշիվ 9

ՎԵՐԱԾՎՈՂ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ

1)Լուծե՛ք վերածվող հավասարումը.

ա) (x + 5)(x — 7) = 0

x∈{-5;7}

բ) 4x2 = 0

x∈{0}

գ) 2(x — 5)2 = 0

x∈{5}

դ) (3x + 12)(4 — x) = 0

x∈{-4;4}

ե) — 2x2(x + 1) = 0

x∈{-1;0}

զ) (5 — x)(x — 9) = 0

x∈{5;9}

2)Լուծեք հավասարումը․

ա)(x2 + 5x + 6)(x + 2) = 0

x∈{-3;-2}

բ)(x2 — 9x + 14)(x — 7) = 0

x∈{2;7}

գ)(x2 + 7x + 10)(x2 — 25) = 0

x∈{-2;-5}

դ)(x2 — 7x + 12)(x2 — 6x + 10) = 0

x∈{3;4}

ե)(x2 — 15x — 16)(x2 + 8x + 7) = 0

x∈{-7;-1;16}

զ)(x2 — 4x + 3)(x2 + 4x + 3) = 0

x∈{-3;-1;1;3;}

Posted in Հանրահաշիվ 9

ՎԵՐԱԾՎՈՂ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ

1)Լուծե՛ք վերածվող հավասարումը.

ա) (x + 5)(x — 7) = 0

x=-5, x=7

բ) 4x2 = 0

x=5

գ) 2(x — 5)2 = 0

x=5

դ) (3x + 12)(4 — x) = 0

x=4, x=-4

ե) — 2x2(x + 1) = 0

x=0, x=-1

զ) (5 — x)(x — 9) = 0

x=5, x=9

2)Լուծեք հավասարումը․

ա)(x2 + 5x + 6)(x + 2) = 0

x=-3 x=-2

բ)(x2 — 9x + 14)(x — 7) = 0

x=7, x=2

գ)(x2 + 7x + 10)(x2 — 25) = 0

x=-5, x=-2

դ)(x2 — 7x + 12)(x2 — 6x + 10) = 0

x=4, x=3

ե)(x2 — 15x — 16)(x2 + 8x + 7) = 0

x=-1, x=16, x=-7

զ)(x2 — 4x + 3)(x2 + 4x + 3) = 0

x=1, x=3

Posted in Հայոց լեզու 9

Գործնական քերականություն

30.01. 2026

1.  Լրացրո՛ւ  բաց թողնված տառերը։ 

ատամնաբույժ, նարդ, ստորոգյալ, միայն, միմյանց, համբույր, եղյամ, մեղմահնչյուն,  առայալ, օվկինոս, Մարիամ, քամելեոն, միլիոն, քիմիա։ 

2. Ճշտի՛ր գրությունը։

Կողք կողքի, երեք հարյուր ամյա, մուգ կարմիր, գյուղե գյուղ, ինչ որ բան, հրամ կազմ,  վեց անկյունի, ուս ուսի մարդ մուրդ։ 

Կողք կողքի, երեքհարյուրամյա, մուգ կարմիր, գյուղեգյուղ, ինչ-որ բան, հրամկազմ, հինգ-վեց, վեցանկյունի, ուս ուսի, մարդ-մուրդ։

3. Բառերը վանկատեք՝ ճիշտ տեղադրելով գաղտնավանկի ը-ն։ 

հայտնվել, ընկճվել, հրճվել, փրկվել։

հայտնվել-հայտն-վել
ընկճվել-ըն-կճ-վել
հրճվել-հր-ճկ-վել
փրկվել-փր-կ-վել

4. Վերականգնե՛ք արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։ 

Թունոտ, քնքշանք, ձնհալ, ցուցարար, կուտակում, հունարեն։
թույն ույ-ու, քնքուշ ու-սղվել է, ձյուն յու-ը, ցույց ույ-ու, կուտակում կույտ ու-ույ, հույն ույ-ու։

5. Տրված համանուններով կազմե՛ք նախադասություններ։

Կեր
Թռչունները ծառի ճյուղին կեր էին փնտրում։(սնունդ)
Նա ձիուն լավ կեր տվեց։ (կերակուր)

մարտ
Մարտ ամիսը տարվա ամենագեղեցիկ ամիսներից է։ (ամիս)
Զինվորները քաջաբար մտան մարտ։ (կռիվ)

արի
Նա շատ արի մարդ է և երբեք չի վախենում։ (քաջ)
Արի, միասին լուծենք այս խնդիրը։ (հրավեր, կոչ)

6. Եղ ածանցն ավելացնելով կազմի՛ր նոր բառեր։ 

Նորագույն, զորավար, թիկունք, փափկամարմին, հյութալի, նմանահունչ, շնչահատ, մեծաշուք։
Նորագույն — նորեղ
Զորավար — զորեղ
Թիկունք — թիկնքեղ
Փափկամարմին — մարմնեղ
Հյութալի — հյութեղ
Նմանահունչ — հնչեղ
Շնչահատ — շնչեղ
Մեծաշուք — շուքեղ

7. Առանձնացրո՛ւ գերադրական աստիճանով դրված ածականները։

Ամենակարժր, բարձրաբերձ, ցրտաշունչ, հնագույն, ամենազոր, մեծամեծ, ամենաբարձր, ամենից երկար։

8. Կետադրի՛ր նախադասությունները։ Ո՞ր նախադասությունն  է մասնական բացահայտչով։ 

Քույրս Անին չորրորդ դասարան է:

Մեր դասընկերոջ Վահանի խոսքը տպավորիչ էր:

Արփինեն քույրս է այդ գեղեցիկ աղջիկը:

Մուշեղը որպես հմուտ սպարապետ, կարողանում էր ճիշտ ուղղորդել զորքին:


Քույրս՝ Անին, չորրորդ դասարան է։

Մեր դասընկերոջ՝ Վահանի խոսքը տպավորիչ էր։

Արփինեն՝ քույրս է այդ գեղեցիկ աղջիկը։

Մուշեղը՝ որպես հմուտ սպարապետ, կարողանում էր ճիշտ ուղղորդել զորքին։
սա մասնական բացահայտիչ է, որովհետև բացահայտում է անձի մի հատկությունը, ոչ թե ամբողջությամբ նույնացնում նրան։

9. Տրված նախադասություններում ընդգծի՛ր տեղի պարագաները /որտե՞ղ, ո՞ւր, որտեղի՞ց, որտեղո՞վ/։

Գնում եմ զբոսայգի։

Կանգնած եմ ժայռի կատարին։

Արմանն այդ ժամին կլինի դպրոցում։ 

Ճանապարհն անցնում է դաշտով և մտնում ձորը։

Սյան վրա խաչքար է տեղադրված։

Սեղանի տակից վերցրո՛ւ թափված թղթերը։ 

Որտե՞ղ փնտրեմ ընկերներիդ։ 

Ոչ մի տեղ  ոչինչ չգտա։ 

10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։ 

Նայելով նրա՝ խնամքով մեխելուն՝ կարելի էր կարծել,․․․․

ա․ թե խելքը գլխին մի բան էր պատրաստում։

բ․ ինչից կարելի է կահույք պատրտաստել։

գ․ որ օրը նոր է բացվել, դեռ անելիքներ ունի։

11.  Տրված հատվածներում ընդգծի՛ր անձնավորումները։ 

Օրոր էր ասում աշունն անտառին,

Բայց դեռ անտառի քունը չէր տանում:

Իրիկվա հովը պարուրել էր զբոսայգին նուրբ թարմությամբ:

Առվակը ծիծաղում էր:

Սիրտս երգում էր: 

12. Կետադրե՛ք նախադասությունները։ Ուշադրություն դարձրեք, թե որ դեպքերում է միջակետ դրվում։

Վերջապես ես հասկացա գլխավորը. նրան չեմ ուզում հանդիպել այն պատճառով, որ պարզապես չեմ կարող նրա հարցերին ազնիվ պատասխաններ տալ. խիստ ցավոտ է իրականությունը։

Ամենքի առջևից գնացողներից չէր և ոչ էլ մյուսների թիկունքում թաքնվողներից. դա իր համար չէր։

Հունական հրաշքն անհրաժեշտ էր. ողջ հին աշխարհը նախապատրաստել էր նրա գալուստը։

Նրա՝ բազում մարտերում թրծված զորաբանակը հեծյալների սև թանձրությամբ ասես շարժվող մի անտառ լիներ. կարծես մի աշխարհ տեղափոխվում էր մի ուրիշ աշխարհ՝ սարսափ ու մահվան տենդ սփռելով չորսբոլորը։

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։

Ա․ Այդ գրքերը նրան ծանոթացնում են Ղուկաս Վանանդեցու, Սիմեոն կաթողիկոսի, Մխիթար Սեբաստացու և այլ նշանավոր անձանց կյանքին, արթնացնում են սեր դեպի հայրենիքը։

Բ․ Գրել-կարդալ սովորելով՝ Աբովյանը տասնհինգ տարեկանում սկսում է հայրենասիրական գրքեր կարդալ։ 

Գ․ Սակայն ո՛չ վանական միջավայրը, ո՛չ կարդացած գրքերը չէին կարող նրան ցույց տալ ազգին օգտակար լինելու այն ուղին, որը նա որոնում էր։

Դ,,Փափագում էի ամբողջ կարողությամբս պիտանի լինել իմ սիրելի ազգին,, ,-գրում է նա հայրենասիրական գրքերի ազդեցությամբ։ 

Բ Ա Դ Գ

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը։ 

Ավանդույթի համաձայն՝ հսկայական կետի մեջքի վրա է եղել մեր մոլորակը։ 

Ավանդույթի-ավանդության

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը և ուղղի՛ր։ 

Բանը նրանում էր, որ ես պետք է որոշեի մեր հետագա անելիքները։

Բանն այն է, որ ես պետք է որոշեի մեր հետագա անելիքները:

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։

Երեք օր էր, ինչ մարդիկ, վախենալով գազանանալուց , փակված էին իրենց տներում, դեպքը կատարվեց, երբ կեսօրին մոտ էր։ 

իրենք, կեսօր, գազանանալ, ինչ

Եռօրյա ուխտը ավարտված էր, և Աստծո առաջ իրենց պարտքը կատարած ուխտավորները, ուղտերին նստած, վերադառնում էին տուն։

ուղտ, ուխտ, կատարել, Աստված։ 

Posted in Քերականություն (ընտրություն), Ընտրությամբ քերականություն

Առնետների հիերարխիան

Առաջադրանք

1.Կարդա տեքստը, պատասխանիր հարցերին.
-Քանի՞ առնետ էր փորձարկման ենթարկվում։
Տեքստում նշված է՝ վանդակներում վեց առնետ է եղել (երկու ստրուկ, երկու շահագործող, մեկ անկախ լողորդ և մեկ քավության նոխազ):
Պատասխան՝ 6 առնետ։

-Ո՞ր առնետներն էին ամենաուժեղը։
Անկախ լողորդը «բավականին ուժեղ էր և չէր ենթարկվում շահագործողներին»։
Պատասխան՝ անկախ լողորդը։


-Ո՞ր առնետներն էին ավելի շահ ստանում։
Ստրուկները ստանում էին կերը, բայց միայն տերերին կերակրելուց հետո։
Պատասխան՝ ստրուկները՝ որովհետև ստանում էին կեր, իսկ շահագործողները կերով չէին զբաղվում։


-Ո՞ր առնետներն էին ավելի արդյունավետ ապրում։ Ինչո՞ւ։
Պատասխան՝ անկախ լողորդը և ստրուկները, որովհետև ստանում էին կեր և որոշակի անվտանգություն՝ իրենց դերերի շրջանակում։

-Ի՞նչ է նշանակում «քավության նոխազ»՝ գտիր համացանցից։
Քավության նոխազ (scapegoat) — այն է, ով կրում է խումբի կամ կազմակերպության խնդիրները կամ մեղքը, բայց ոչ ինքն է նախաձեռնողը։ Ըստ տեքստի՝ «նրա գործը կռվի ժամանակ թափված փշուրներն էր հավաքելը»՝ նա չի մասնակցում կեր ուտելուն կամ լողի պայքարին, պարզապես կրում է խնդիրները։

2.Տեքստից գտիր
—մակբայները, որոշիր տեսակները։
«տեղավորել է» — կատարվող գործողություն (կատարողական, անցյալ ժամանակ)
«ապրելու» — նպատակային (անհանգստություն չի ստեղծում գործողության ընթացքի վրա)
«հասնելու» — նպատակային (առարկայական)
«վերլուծելով» — գործողություն է, անորոշ բայաձևի մասնակցային ձև

— անկանոն բայերը, որոշիր եղանակն ու ժամանակը (ժամանակային ձևը)
«գնացին» — անցյալ, հանունական եղանակ (մեկ գործողության ավարտը)
«կարողանում» — ներկայիս ժամանակ, հնարավորական եղանակ

—սոսկացանցավոր բայերը, նշիր ածանցը։
Սոսակցական բայերը տեքստում սովորաբար բաղկացած են՝ «է», «լինում է», «կարող է»։
«է» — միակիսության ներկայիս (copula)
«կարող է» — հնարավորական ներկա

—երկու բարդ, երկու ածանցավոր, երկու պարզ և մեկ բարդածանցավոր բառ։

ՏիպԲառեր տեքստից
Երկու բարդ«վարքային-բնագիտության», «ընդունակությունը-լողալու»
Երկու ածանցավոր«վերլուծելով», «տեղավորել»
Երկու պարզ«լողալ», «կեր»
Բարդածանցավոր (բազմաբայանոց)«կերակրելուց»

3.Համեմատիր առնետների հասարակությունը մարդկանց հասարակության հետ։

    Առնետների հասարակությունը նման է մարդկանց հասարակությանը․ այնտեղ կա հիերարխիա, որոշները աշխատում և ենթարկվում են (ստրուկներ — աշխատողներ), որոշները շահագործում են ուրիշներին (շահագործողներ — ազդեցիկ մարդիկ), կան անկախներ, որոնք չեն ենթարկվում (անկախ լողորդ — ազատ անհատներ), և կա մեկը, ով կրում է ուրիշների սխալները (քավության նոխազ — մեղավորակրող մարդիկ):