Posted in Երկրաչափություն 9

Սինուսների և կոսինուսների թեորեմը

1)ABC եռանկյունում AC = √2 սմ, BC = 1 սմ, <ABC = 45օ ։ Գտե՛ք BAC անկյունը:

30

2)Եռանկյան կողմը 12 սմ է, իսկ դրա դիմացի անկյունը` 45°: Գտե՛ք այդ եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը:

6√2

3)Եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը 5 դմ է, անկյուններից մեկը՝ 60°: Գտեք այդ անկյան դիմացի կողմը:

5v3

4)Եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը հավասար է կողմերից մեկին: Գտե՛ք այդ կողմի դիմացի անկյունը:

60

5)Հավասարասրուն եռանկյան հիմքը 12√3 սմ է, հիմքին առընթեր անկյունը 60° է: Գտեք այդ եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը:

12սմ

6)Եռանկյան 6 սմ և 2√3 սմ երկարությամբ կողմերը կազմում են 30° անկյուն: Գտե՛ք երրորդ կողմը:

2v3

7)Եռանկյան 3 դմ և 8 դմ երկարությամբ կողմերը կազմում են 120° անկյուն: Գտե՛ք երրորդ կողմը:

V97

8)Գտե՛ք 5 սմ, 7 սմ, 9 սմ երկարությամբ կողմերով եռանկյան ամենամեծ անկյան կոսինուսը:

1/10

9)Եռանկյան կողմերը 6 դմ և 2√7 դմ են: Երկրորդ կողմի դիմացի անկյունը 60° է: Գտե՛ք եռանկյան երրորդ կողմը:

x=4 կամ 2

Posted in Գրականություն 9

Մուրացան ,,Առաքյալը,, 


26.01.2026 

Մուրացան ,,Առաքյալը,, 

Ստեղծագործությունը համառոտ։

Ստեղծագործությունը ամբողջական՝ էլեկտրոնային տարբերակով։ 

Վիքիպեդիայի հոդվածը։ 

1. Ի՞նչ է նշանակում ,,առաքյալ,, ։ 
Առաքյալը մարդ է, որ մի կարևոր գաղափար ունի և փորձում է այն հասցնել մարդկանց։

2. Ի՞նչ նպատակներ ուներ Պետրոս Կամսարյանը, ի՞նչն էր դրդում նրան գնալ գյուղ։ Բնութագրի՛ր նրան ստեղծագործության սկզբում և վերջում։ 
Նա ուզում էր օգնել գյուղացիներին, կրթել նրանց ու փոխել նրանց կյանքը։
Գյուղ էր գնում, որովհետև սիրում էր իր ժողովրդին և հավատում էր իր գաղափարներին։
Վերջում՝ հիասթափված, հոգնած, բայց հասկացած իրական դժվարությունները
Սկզբում՝ վստահ, ոգևորված, հույսով լի

3. Ինչպիսինն էր հայկական գյուղը։
Գյուղը աղքատ էր, մարդիկ՝ տգետ, ծանր կյանքով ապրող և նոր բաներին չվստահող։

4. Ստեղծագործության մեջ գյուղի ի՞նչ խնդիրներ է ներկայացնում Մուրացանը։ Ներկայացված խնդիրներն արդիակա՞ն են։ 
1.կրթության պակաս
2.աղքատություն
3.մարդկանց անտարբերություն
Այո, որոշ չափով այդ խնդիրները այսօր էլ կան։

5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ի՞նչ է ուզում ցույց տալ Մուրացանը։ 
Լավ գաղափար ունենալը հեշտ է, բայց այն իրականացնելը շատ դժվար է։

6. Կարևո՞ր է գաղափարը, թե՞ մարդը, որ այն կրում է։ Քննարկել։ 
Կարևոր են երկուսն էլ։ Գաղափարը պետք է, բայց առանց ուժեղ ու պատրաստ մարդու այն չի իրականանում։

Գրականության և պատմության հատվածները, հարցադրումը։ 

Posted in Աշխարհագրություն 9

Դաս 25.Բնակչության կազմը

Դասի հղումը

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ ցուցանիշներով է բնութագրվում բնակչության կազմը։
Բնակչության կազմը բնութագրվում է սեռով, տարիքով, ազգային կազմով, կրթական և սոցիալական ցուցանիշներով, ինչպես նաև բնակչության տարածքային բաշխվածությամբ։

2.Որո՞նք են ՀՀ_ում բնակվող ազգային փոքրամասնությունները, ի՞նչ իրավունքներից են օգտվում։
ՀՀ-ում բնակվում են ազգային փոքրամասնություններ, ինչպիսիք են ռուսները, եզդիները, ասորիները, ուկրաինացիները և այլք, որոնք օգտվում են ազգային, լեզվական և մշակութային ինքնության պահպանման իրավունքից, կարող են ստեղծել կրթական և կրոնական կազմակերպություններ և մասնակցել համայնքային ու պետական կառավարմանը։

3.Ինչպիսի՞ն է ՀՀ բնակչության սեռային կազմը, ինչպե՞ս է այն փոփոխվում ըստ տարիքի։
ՀՀ բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, որ երեխաների շրջանում տղամարդիկ և կանայք մոտավորապես հավասար են, միջին և բարձր տարիքում գերակշռում են կանայք, քանի որ տղամարդկանց կյանքի տևողությունը սովորաբար կարճ է։

4.Ինչպիսի՞ն է ՀՀ ուրբանիզացման մակարդակը։
Ուրբանիզացման մակարդակը ցույց է տալիս, որ բնակչության մեծ մասը ապրում է քաղաքներում, իսկ մնացածը՝ գյուղերում։

Posted in Հանրահաշիվ 9

Թեստ 4

1)2/3 ; 3/4; 4/5; 5/6 թվերից ո՞ րն է փոքր։
1) 2/3
2)3/4
3)4/5
4)5/6

2)Ո ՞ր թվով պետք է փոխարինել աստղանիշը, որպեսզի 35/* = 5/7
1)49

2)7
3)14
4)5

3)Գտիր ամենամեծ երկնիշ պարզ թիվը։
1)97

2)83
3)11
4)99

4)Ո՞րն է այն թիվը, որի 20% — ը հավասար է 16 — ի։
1)32
2)60
3)48
4)80

5)Գտնել 432 թվի թվանշանների միջին թվաբանականը։
1)2
2)4;5
3)3
4)4

6)Գտնել p(x)-ը g(x) -ի բաժանելիս ստացված մնացորդը, եթե 
p(x) = x2 — 6x + 7, g(x) = x — 3

1)2
2) -2
3)10
4)3

7)ac — 3xc + 4a -12x արտահայտությունը վերլուծել արտադրիչների։
1) (c + 4)(a — 3x)

2)(c+3)(a-2x)
3) (c + 1)(a — 3)
4 (c + 2)(c + a)

8)Գտնել x-ը, եթե {x ; 8} ∩ {2; 4; 7} = {4} :
1)2
2)4
3)8
4)7

9)a — ի ՞նչ արժեքի դեպքում է տվյալ քառակուսի հավասարման արմատների արտադրյալը հավասար 12 — ի։
x2 — 8x — 4a = 0
1)3
2)4
3) -3
4)1,5

10)Նշված ֆունկցիաներից որի՞ գրաֆիկն է զուգահեռ y = 3x — 4 ֆունկցիայի գրաֆիկին:
1) y = 2x — 4
2) y = 4x — 4
3) y = x — 4
4) y = 3x — 1

11)Գտնել y = |4x — 4| + 10 ֆունկցիայի արժեքների բազմությունը :
1) [10; ∞)
2) (-∞; 10]
3)(1; 10)
4)10

12)Խաղընկերը նետում է 2 զառ։ Ինչքա՞ն է հավանականությունը, որ զառերի բացված թվանշանների գումարը կլինի` 5:
1)1/9
2)1/3
3)5/36
4)1/4

(13-15)Գտնել արտահայտության արժեքը։
13) (1/6 — 1/3) * 6

1)-2
2) -3
3)-1
4) 1

14) (√3 — √2)2 + 2√6
1) -5
2)2√6
3)-2√6
4)5

15)|x — 2| + x + 8 , x < 2 
1)10 
2) 2x — 6 
3)2x
4)6 

(16-18) Հավասարումներ և անհավասարումներ։ 
16)Գտնել 12x — (12x + 4) = — 4 հավասարման արմատները։

1)իմաստ չունի
2)4
3) -4
4) R

17)Լուծել (x + 4)(x — 3) < 0 անհավասարումը։
1) (- ∞; — 4 ] U [ 3 ; ∞)
2) (-4; 3)
3) (-∞; -3]U (4; ∞)
4) [-3; 4]

18)Լուծել տրված անհավասարումը։
√(2x+6) < 2
1) [-3; -1)
2) (-∞; -1)
3) R
4) (-3; -1]

(19-20) Պրոգրեսիա։
19)
Տրված է -3 ; 2; 7 …..թվաբանական պրոգրեսիան։ Գտնել պրոգրեսիայի
չորրորդ անդամը

12:
20)Գտնել x -ը, եթե x; 6; 72 թվերը կազմում են երկրաչափական պրոգրեսիա։ 

(21-22) 45 էջ մուտքագրելու համար աշխատակիցներից առաջինը ծախսում է 5 ժ, իսկ երկրորդը` 9 ժ:
21)Քանի՞ էջ կարող են նրանք միասին մուտքագրել 2 ժանում:
22)Համատեղ աշխատելով` նրանք քանի՞ ժամում կմուտքագրեն 560 էջ։

(23-25) Շեղանկյան փոքր անկյունագիծը 9 է, իսկ փոքր անկյունը` 60 :
23)Գտնել շեղանկյան մակերեսը։
24)Գտնել շեղանկյան պարագիծը։
25)Գտնել շեղանկյան բարձրությունը։

26)M և N կետերը գտնվում են AB = 30 երկարություն ունեցող հատվածի վրա։
AM = NB, MN = 5: Գտնել AM հատվածի երկարությունը։

27)O կենտրոնով և AB = 6 տրամագծով շրջանագծի A կետից տարված է AC լարը: O կետի հեռավորությունը AC լարից 1,5 է։ Գտնել < ABC — ն :

28)ABCD զուգահեռագծի անկյունագծերը հատվում են O կետում: Գտնել զուգահեռագծի մակերեսը, եթե AOK եռանկյան մակերեսը`4 է, որտեղ K-ն AD կողմի միջնակետն է։

(29-30) Տրված են A(2; -4) և B(5; 0) կետերը։
29)Գտնել AB վեկտորին հակադիր վեկտորի կոորդինատները։
30)Գտնել A և B կետերի հեռավորությունը։

(31-32)CH -ը C ուղիղ անկյունով ABC ուղղանկյուն եռանկյան բարձրությունն
է, AC : BC = 3 : 4, AB = 25:
31)Գտնել CH բարձրության երկարությունը։
32)Գտնել եռանկյանը արտագծած շրջանագծի շառավիղի երկարությունը։

(33-34) Սայլի առջևի անիվի շրջանագծի երկարությունը 2 մ է, իսկ հետևի անիվինը`3 մ :
33)Քանի՞ պտույտ կկատարի առջևի անիվը, եթե սայլն անցնի 100 մ ճանապարհ։
34)Քանի՞ մետր ճանապարհ կանցնի սայլը, եթե առջևի անիվը 10 պտույտ ավելի կատարի, քան հետևի անիվը։

Posted in Հայոց լեզու 9

Գործնական քերականություն

1. Կետադրի՛ր նախադասությունները։

    Հեռվում՝ կապույտ լռության մեջ, սուզվել էին բարձր լեռները՝ արծաթազօծ ձյունապսակներով։

    Բուրումնավետ օդում, անուրջների պես հմայելով, թռչկոտում էին դրախտային հավքերը, և նրանց երգի դայլայլները հմայում էին ունկնդրին։

    Այդ օրը՝ արևածագին, Զևսը հավաքեց աստվածներին ու ահասարսուռ ձայնով բարբառեց.

    –Լա՛վ լսեցեք, ո՛վ արդարամիտ աստվածներ։

    Եթե երբևէ մեկը թափանցել է այդ աշխարհը՝ հետաքրքիր, անսպառելի, ունկնդրել նրա ձայները նրբին, դիտել բյուր ծառերը հազարաբույր , ապա կհամոզվի, որ դա մի ուրույն աշխարհ է։

    2. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝

    ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ, հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել, եղերերգ, ափեափ, լուսէջք, լայնէկրան, դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ

    3. Ընտրելով մեկական արմատ՝ կազմել բարդ բառեր։

    Տուն    ձև

    Սուրբ   մորթ

    Մեջ  տեսնել

    Ձու    ցուցակ

    Չու     պատկեր

    Թուխ   դեպք

    Ուղիղ    ճեմ

    Դափնի        սեր

    Այգի   օծել

    Սեգ   ձիգ

    Որդի   գործ

    Ոսկի   վարդ

    սրբապատկեր, թխամորթ, ձվաձև, այգեգործ, ուղղաձիգ, տնտես, սիգաճեմ, դափնեվարդ, ոսկեզօծ, միջադեպ, չվացուցակ, որդեսեր:

    4.      Ընտրելով մեկական նախածանց և արմատ՝ կազմել 6 նախածանցավոր բառ։

    Նախ    ուժասպառ

    Ներ  հնչերանգ

    Թեր   օտարալեզու

    Համ   գործադրել

    Ենթ    ուսումնատենչ

    Հակ   սպայակազմ

    ենթասպա, համահունչ, թերուս, նախալեզու, հակադրել, ներուժ

    5.      Լրացրե՛ք նախադասությունները։

    Գահ բարձրանալով՝ նորընծա արքան իր մի քանի հարյուրյակ  կտրիճներով մաքրեց երկիրը սև թուխպից և պղտոր հեղեղից։

    Թուխպ, հեղեղ,  կտրիճ, բարձրանալ

    Թշնամուն վանելով իր երկրի հարավային սահման՝ նա հասավ ընդհուպ մինչև  Նինվե, ապա ազատեց հյուսիսը՝ Ջավախքից մինչև Աղվանք։

    Հասնել, վանել, Ջավախք, սահման

    Անչափ սիրելով նրան՝ ժողովուրդը նրա անունով կոչեց Ծաղկունյաց լեռան հարավային եզրին գտնվող գագաթը։

    Լեռ, անուն, սիրել, գտնվել 

    Posted in Ձմեռային ճամբար

    Բացահայտիր Սյունիքը

    2.1. Ըստ հատուկ հետաքրքրության

    Այս փաթեթը նախատեսված է բնությունը, պատմությունը և ակտիվ հանգիստը սիրող մարդկանց համար։ Ծրագիրը ներառում է արշավներ, տեսարժան վայրերի այցելություն և հանգիստ բնության գրկում։

    2.2. Ըստ հատուկ նշանակման վայրերի

    Փաթեթի ընթացքում այցելվում են Սյունիքի հայտնի վայրերը՝

    Տաթևի վանք, Տաթևի ճոպանուղի, Խնձորեսկի ճոճվող կամուրջ, Շաքիի ջրվեժ, Գորիս քաղաք։

    Օր 1 — այցելում ենք Տաթևի վանք և Տաթևի ճոպանուղի, ուսումնասիրում պատմությունը, լուսանկարում գեղեցիկ տեսարանները։

    Օր 2 — այցելում ենք Խնձորեսկի ճոճվող կամուրջ, Շաքիի ջրվեժ և Գորիս քաղաք, ծանոթանում տեղական մշակույթին և համտեսում տեղական կերակուրներ։

    2.3. Ըստ հաճախորդների հատուկ սեգմենտի

    Փաթեթը հարմար է դպրոցականների, ուսանողների, ընտանիքների և ընկերական խմբերի համար։ Կարելի է հարմարեցնել նաև օտարերկրյա զբոսաշրջիկների համար։

    2.4. Ըստ տեղավորման

    Համընթաց այս ծրագիրը առաջարկում է հյուրերին տեղավորում Hotel Yeghevnut հյուրանոցում (Գորիս, Սյունիք)։

    Տեղավորումը նախատեսված է 2 գիշերվա համար՝ նախաճաշով ներառված։ 

    2.5. Ըստ օգտագործվող փոխադրամիջոցի տեսակի

    Տուրը կազմակերպվում է հարմարավետ ավտոբուսով կամ միկրոավտոբուսով՝ Երևան-Սյունիք-Երևան երթուղով։

    Posted in Ձմեռային ճամբար

    Հիշարժան օր սահադաշտում

    Այսօր առավոտյան մեր ջոկատով այցելեցինք սահադաշտ։ Օրը անցավ շատ հետաքրքիր ու հաճելի մթնոլորտում։ Սկզբում ես սահել չէի կարողանում, սակայն ընկերներս օգնեցին ինձ, սովորեցրեցին ճիշտ պահել հավասարակշռությունը, և ես կամաց-կամաց սկսեցի վստահ սահել սահադաշտում։ Թեև երկու անգամ ընկել եմ, դա չխանգարեց, որ շարունակեմ սահել և լիարժեք վայելել օրը։

    Մենք նաև աջակցում էինք մեր այն ընկերներին, ովքեր դժվարանում էին սահել․ Օգնում և փորձում միասին հաղթահարել դժվարությունները, որպեսզի նրանք նույնպես կարողանան սովորել սահել ու հաճույք ստանալ գործընթացից։

    Ընդհանուր առմամբ օրը շատ ուրախ, ջերմ և հիշարժան էր։

    Posted in Ձմեռային ճամբար

    Չմուշկների պատմությունը

    Չմուշկների պատմությունը

    Չմուշկները մարդու կողմից ստեղծված ամենահին սպորտային պարագաներից են։ Դրանք առաջացել են մոտ 4000–5000 տարի առաջ։ Առաջին չմուշկները պատրաստված էին կենդանիների ոսկորներից և օգտագործվում էին հիմնականում հյուսիսային երկրներում՝ սառցապատ տարածքներում արագ տեղաշարժվելու համար։

    Հին ժամանակներում մարդիկ ոսկորե չմուշկները կապում էին իրենց կոշիկներին և սառույցի վրա սահում՝ փայտե ձողերի օգնությամբ։ Սա նրանց օգնում էր ավելի հեշտ որս անել և ճանապարհ անցնել ձմռանը։

    Միջնադարում, հատկապես Եվրոպայում, չմուշկները սկսեցին պատրաստել մետաղից։ Սա սահքը դարձրեց ավելի արագ և հարմար։ Այդ ժամանակ չմուշկներով սահելը սկսեց օգտագործվել ոչ միայն որպես անհրաժեշտություն, այլ նաև որպես ժամանց։

    19-րդ դարում չմուշկները զարգացան և դարձան ավելի անվտանգ ու հարմարավետ։ Ստեղծվեցին տարբեր տեսակներ՝ գեղասահքի, հոկեյի և արագասահքի համար։ Այդ ժամանակից չմուշկներով սահելը դարձավ սպորտ։

    Այսօր չմուշկները լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում։ Դրանք օգտագործվում են ինչպես սպորտում, այնպես էլ զվարճանքի համար։ Չմուշկներով սահելը համարվում է գեղեցիկ, հետաքրքիր և օգտակար մարզաձև։

    Posted in Ձմեռային ճամբար

    Ամփոփում

    Ձմեռային ճամբարի մեկ շաբաթվա ամփոփում

    Ձմեռային ճամբարի այս շաբաթը անցավ շատ հետաքրքիր, ակտիվ և ուսուցողական։ Ամեն օր մեր առավոտը սկսվում էր միասնական թեյախմությամբ։ Թեյի ընթացքում մենք զրուցում էինք, կիսվում մեր մտքերով և պատրաստվում օրվա ծրագրերին։ Այդ պահերը նպաստում էին ընկերական միջավայրի ձևավորմանը և օրը սկսում էինք դրական տրամադրությամբ։

    Շաբաթվա ընթացքում գնացինք քոլեջ մասնակցեցինք լուսանկարչության դասընթացի, որտեղ սովորեցինք ճիշտ նկարելու հիմնական կանոնները։ Դասընթացից հետո դուրս եկանք բակ և նկարեցինք մեր շրջապատը։ Վերադառնալուց հետո միասին դիտեցինք լուսանկարները, քննարկեցինք սխալներն ու փորձեցինք հասկանալ, թե ինչպես կարելի է դրանք բարելավել։

    Մեկ այլ օր խաղացինք «Ալյաս» խաղը, որը շատ հետաքրքիր էր և ուրախ։ Խաղի ընթացքում զարգացրինք մեր արագ մտածելու, խոսքի և թիմային աշխատանքի հմտությունները։

    Շաբաթվա ընթացքում նաև գնացինք ավագ դպրոց, որտեղ բաժանվեցինք թիմերի և մասնակցեցինք վիկտորինա խաղի։ Այն մեզ օգնեց ստուգել մեր գիտելիքները և սովորել համագործակցել թիմով։

    Մի քանի օր անց մեզ հյուր եկավ երեխաների իրավունքների պաշտպանը։ Նա մեզ պատմեց երեխաների իրավունքների մասին, իսկ մենք հնարավորություն ունեցանք տալ մեզ հետաքրքրող հարցերը և ստանալ հստակ պատասխաններ։ Այդ հանդիպումը մեզ համար շատ կարևոր և ուսուցողական էր։

    Բացի այդ, շաբաթվա ընթացքում աշխատեցինք տարբեր նախագծերի վրա և գրեցինք էսսեներ։ Դրանք մեզ օգնեցին ավելի լավ արտահայտել մեր մտքերը, զարգացնել մտածողությունը և ինքնուրույն կարծիք ձևավորել։

    Ընդհանուր առմամբ, ձմեռային ճամբարի այս շաբաթը մեզ համար դարձավ նոր գիտելիքներ ստանալու, փորձ ձեռք բերելու և հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն։ Մենք շաբաթը ավարտեցինք լավ տրամադրությամբ և դրական հիշողություններով։

    Posted in 2024-2025, Ձմեռային ճամբար

    Հայկական խաղեր նախագիծ

    Հայկական խաղեր

    1. Քարկտիկ (քար նետել թիրախի վրա)
    Խաղացողները քար են նետում՝ փորձելով խփել նշված թիրախին։ Զարգացնում է աչքաչափն ու ճշգրտությունը։

    2. Թաքնվոցի
    Մեկը հաշվում է, մյուսները թաքնվում են։ Պետք է գտնել բոլորին։

    3.Լախտի
    Փայտիկներ են նետում ու բռնում տարբեր ձևերով։ Զարգացնում է ճարպկությունն ու ուշադրությունը։

    4. Դրոշակ վերցնել
    Կենտրոնում դրված է դրոշ կամ կտոր, թիմերը փորձում են արագ վերցնել ու հասցնել իրենց կողմը։

    5. Պատի գնդակ
    Գնդակը նետում են պատին, հետո պետք է բռնել տարբեր ձևերով (մեկ ձեռք, երկու ձեռք, թռիչքով)։ Եթե չբռնեցիր՝ դուրս ես մնում։

    5. Աղջիկ փախցնոցի – ավանդական հայկական խաղ, որտեղ տղաները փորձում են «փախցնել» աղջիկներին, իսկ մյուսները պաշտպանում կամ փրկում են։ Խաղը զարգացնում է արագությունը, ճարպկությունը և հետապնդման հմտությունները։