Posted in Երկրաչափություն 8

Եռանկյանը ներգծյալ և արտագծյալ շրջանագծեր

1)Շրջանագծին ներգծված է ABC եռանկյունն այնպես, որ AB-ն տրամագիծ է։ Գտեք եռանկյան անկյունները, եթե՝

ա) U BC=1340

<A=134:2=67
<C=180:2=90
<B=90-67=23

բ)U AC=700 

<B=70:2=35
<C=180:2=90
<A=90-35=55

2)Շրջանագծին ներգծված է BC հիմքով ABC հավասարասրուն եռանկյունը։ Գտեք եռանկյան անկյունները, եթե U BC=1020։

<A=102:2=51
<B=<C=(180-51):2=64,5

3)Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգը 13 սմ է, իսկ էջերի գումարը՝ 17 սմ։ Գտեք եռանկյան ներգծյալ շրջանագծի շառավիղը։

r=(a+b-c):2
(17-13):2=2

4)Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգը 15 սմ է, իսկ պարագիծը՝ 36 սմ։ Գտեք այդ եռանկյան ներգծյալ շրջանագծի շառավիղը։

P=a+b+c
r=(a+b-c):2
a+b+15=36
a+b=21
r=(21-15):2=3

5)ABC եռանկյանը արտագծված է շրջանագիծ։ Գտեք այդ շրջանագծի շառավիղը, եթե AC=24սմ, <A=600, <B=300 ։

<B=30o, => AB=2AC=48
R=AB/2=24

Posted in Երկրաչափություն 8

Եռանկյանը ներգծյալ և արտագծյալ շրջանագծեր

1.Նշիր եռանկյունները, որոնց արտագծված է շրջանագիծ:

1ok.png11ok.png
3ok.png6ok.png
4ok.png2ok.png

2.Նշիր եռանկյունները, որոնց ներգծված է շրջանագիծ:

4ok.png 10ok.png
11ok.png1ok.png
3ok.png7ok.png

3. Եռանկյանը ներգծված է շրջանագիծ: Հաշվիր <COA, <AOB, <COB եթե ∢OMN=32° և ∢ONL=37°

12ok.png

L=42

AOB=106

AOC=116

COL=BOC=180-21-90=69

COB=69+69=138

Posted in Հանրահաշիվ 8

Թվային անհավասարությունների հատկությունները

Առաջադրանքներ․

1)Նշեք նշված թվերից մեկից մեծ և մյուսից փոքր թիվ։ Պատասխանը գրեք կրկնակի անհավասարության տեսքով`
ա) 3<4<5;
բ)-25>-27>-29;
գ) 2,4 <2,402<2,404;
դ) 2,5<2,51 <2,6;
ե)-3,71 >3,715> -3,72;
զ) -0,501 <0< 0,6:

2)Տրված ճշմարիտ անհավասարությունից ստացեք նոր ճշմարիտ անհավասարություն՝ գումարելով նրա երկու մասերին միևնույն թիվը՝
ա) 15 < 20

17<22
բ) 1,1 < 1,2

2,1<2,2
գ) 5 > 4

8>7
դ) 1,3 ≥ 1,2

2,3<2,2
ե) 2,5 < 3 ;

4,5<5
զ) 5 ≤ 6

7<8

3)Երկու ճշմարիտ անհավասարությունների հիման վրա կատարեք եզրակացություն։
Օրինակ 3 < 15 և 15 < 20, նշանակում է 3 < 20 :
ա)-5 < 0 և 0 < 2 ;

-5<2
բ) 2 > 1 և 1 > 0

2>0
գ) -3,7 > -4 և — 4 > — 7

-3,7>-7
դ)-2 < 0 և 0 < 2

-2<2
ե) 2,(1) > 2 և 2 > 1,(6)

2,1>1,6
զ) 0,(5) < 0,(6) և 0,(6) < 0,(67)

0.5<0.67

4)Բազմապատկեք ճշմարիտ թվային անհավասարությունները`
ա) 14 > 10 և 2 > 1

28>10
բ) 5 > 3 և 6 > 5

30>15
գ) 6 < 7 և 2 < 3

12<21
դ) 8 < 9 և 1 < 2

8<18

5)Գումարեք ճշմարիտ թվային անհավասարությունները՝

ա)14 > 11 և 10 > 9

24>20

բ)-2 > -3 և 3 > 2

1>-1

գ)-6 < -5 և 2 < 3

-4<-2

դ)-8 < 0 և 8 < 9

-64<0

6)Տրված ճշմարիտ անհավասարությունից ստացեք ճշմարիտ անհավասարություն, որում յուրաքանչյուր թիվ փոխարինված է իր հակադիրով։

Օրինակ, քանի որ 19 > 13, ապա -19 < -13։

ա)3 > 0

-3<0

բ)5 > -1

-5<1

գ)-9 < -1

9>1

դ)-5 < -1

5>1

ե)9 > -2

-9<2

զ)0 < 3

0>-3

Posted in 2024-2025

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները:  Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով փայլում էր հեռվում: Տղան կանգնել էր բլրի վրա, լուռ ու մենակ, և նայում էր այն կողմը, ուր տեսնում էր միայն տատանվող լույսերը: Գիշերը խաղաղ էր, օդը թարմ և մաքուր, բայց տղան դեռ զգում էր, որ ինչ-որ բան անհանգստացնում է նրան: Լուսինը փայլում էր բարձրից, կարծես ուզում էր գայթակղել, բայց նրա հայացքը սառել էր: Քամին այնքան մեղմ էր, որ նրա վրա տպավորվում էին նույնիսկ ամենափոքրիկ շարժումները: Նրան թվում էր, որ ամեն ինչ շատ երկար է տևում, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ այնքան արագ է անցնում:

Նրա հոգին մի քիչ թեթևացել էր, բայց մի պահ մտածեց՝ եթե այստեղ կանգնած է ու նայում միայն այս լույսերին, ինչի՞ համար է սա: Բոլոր այդ լույսերը քաղաքի մեջ, մարդիկ, որոնք ապրում են իրենց առօրյայով, ինչի՞ համար են նրանք այնչափ վազում ու մոռանում գիշերվա այդ խաղաղությունը: Տղան մի փոքր գոհ էր, որ այս պահին միայնակ էր: Քամին նորից շոյեց նրա դեմքը, ու նա մի պահ փակեց աչքերը: Կարծես մի ամբողջ աշխարհը զարդարված էր նրա շուրջ, բայց նա միայն մեկ բան գիտեր՝ այս պահը երկար մնալու է նրա հիշողության մեջ։

Posted in Հանրահաշիվ 8

Կրկնություն

1)Գումարեք կոտորակները․

ա)

8y/8xy

1/x

բ)

3-2x+y

——— x

գ)

2x+y/ ax

դ)

a-b-c/ac

2)Կատարե՛ք հանում․

ա)

3y-3y2-11x + 3x2 /8xy

բ)

-42x +2y +1 / 11a

գ)

-27a + 31b -5c/2a

դ)

39x-10x2-x2y -49 y -490/7x

3)Կատարե՛ք գործողությունը․

ա)

3x/2y

բ)

4\3

գ)

3/4x2

դ)

121b2/30 a2

ե)

a-b/a

զ)

a2+a/5b

4)Լուծե՛ք խնդիրը․

ա)Ճանապարհի 1/8 մասը անցնելուց հետո ուղևորին մնացել էր անցնելու 455կմ։ Որքա՞ն էր ամբողջ ճանապարհի երկարությունը։

455:8·1=56կմ
455+56=511կմ
Պատասխան՝ 511կմ

բ)Ձեռնարկատերը հաշվեց, որ եթե կրկնապատկի աշխատատեղերի թիվը և այնուհետև ավելացնի ևս 16-ը, ապա աշխատողների թիվը կդառնա 200։ Քանի՞ աշխատատեղ կար ձեռնարկությունում։

92

Posted in Հասարակագիտություն 8

Արդարություն

Արդարությունը նշանակում է այն, որ բոլոր մարդիկ պետք է վերաբերվեն հավասար, պետք չէ խտրականություն անել՝ հիմնված նրանց սոցիալական կարգավիճակի կամ այլ տարբերությունների վրա։ Այն երաշխավորում է, որ յուրաքանչյուր մարդ ստանա այն, ինչին նա իրավասու է՝ ինչպես օրենքի, այնպես էլ բարոյականության մեջ։

Իրավական արդարություն

Իրավական արդարությունը նշանակում է, որ բոլորն ունեն նույն իրավունքները ու պարտականությունները օրենքի առջև։ Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը խախտում է օրենքը, նա պետք է պատասխանատվություն կրի՝ անկախ իր կարգավիճակից։ Բոլորը պետք է վարվեն օրենքին համապատասխան։

Բարոյական արդարություն

Բարոյական արդարությունը կապված է մարդկանց միջև հարաբերությունների հետ։ Այն ենթադրում է, որ մենք պետք է գործենք ազնիվ, հարգանքով ու մյուսներին մերժում ենք անարդարությունը։ Օրինակ՝ մի ընկեր, որը օգնում է իր ընկերոջը դժվար իրավիճակում, դա է բարոյական արդարություն։

Այսպիսով, արդարությունը կարևոր է, որովհետև ապահովում է մարդու իրավունքները, սոցիալական խաղաղությունն ու փոխըմբռնումը։

Posted in 2024-2025

Գործնական քերականություն

05.02.2025

 Աշխատանք դասարանում

1.   Առանձնացրո’ւ գոյականները, ածականները, բայերը և գրի՛ր դրանց առանձնահատկությունները։ Մյուս խոսքի մասերն ուղղակի նշել։ 

Ձին լայն մարմնով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները:

Գոյականներ (բառեր, որոնք նշում են անուններ, առարկաներ կամ երևույթներ):

  • ձին
  • մարմին
  • օդ
  • ալիք

Ածականներ (բառեր, որոնք նկարագրում են գոյականները, տալիս են դրանց հատկությունները):

  • լայն
  • լեռնային
  • սառն

Բայեր (բառեր, որոնք նկարագրում են գործողություններ կամ վիճակներ):

  • ճեղքում էր

Մյուս խոսքի մասեր (հոգնակի գոյականներ, ենթակապներ, վերանիշանակող և այլ մասեր):

  • ներ (հոգնակի մաս)
  • էր (բայը, անցյալ ժամանակ)
  • ու (հոդաբառ)

Արձանագրություներ

Հոդաբառը «ու» է, որը միացնում է երկու անդամներ՝ «լեռնային» և «սառն»։
Գոյականները «ձին», «մարմին», «օդ», «ալիք» են, քանի որ դրանք անվանում են առարկաներ կամ երևույթներ։
Ածականները «լայն», «լեռնային», «սառն» են, որովհետև դրանք նկարագրում են գոյականները։
Բայը «ճեղքում էր» է, որովհետև այն ցույց է տալիս գործողություն՝ կատարված անցյալում։

2. Բայերն ըստ կազմության լինում են պարզ և ածանցավոր: Տրված են բայեր, բաժանի՛ր խմբերի: Թարմացնել, խմել, կռվել, վախեցնել, ներկոտել, խաղացնել, երգել, փախչել:

Պարզ- Խմել
Երգեր
Փաղչել

Ածանցավոր — թարմացնել (թարմ + նացնել)
կռվել (կռ + վել)
վախեցնել (վախ + եթել)
ներկոտել (ներկ + ոտել)
խաղացնել (խաղ +ացնալ)

Posted in Գրականություն 8

Կարդում ենք Տերյան

03.02.2025

Աշխատանք դասարանում 

Կարդում ենք Տերյան

Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։

Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։

Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։

Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…

1.Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք գույն են հաղորդում: Բավառ, Ոսկի, Գինի, Գոհար, փերուզ, հուր, պայծառ, արյուն, արև:

2.Ի՞նչն է գերիշխում բանաստեղծության մեջ՝ խո՞հը, թե՞ տրամադրությունը: 
Ես կարծում եմ գերիշխում է խոհը, քանի որ հեղնակը բանաստեղծության մեջ փորձում է իր տրամադրությունը, հոգեվիճակը ցույց տալ:

3. Ո՞ր տողերն են բնութագրում բանաստեղծության հերոսին:
Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…

4.  Ի՞նչն է ստեղծում բանաստեղծության ռիթմը՝ բառե՞րը, հնագավորո՞ւմը, տողերի չա՞փը, թե՞ մի այլ բան: Ես կարծում եմ, որ բառերն են ստեղծում ռիթմը, քանի որ երբ դրանք մեզ ծանոթ են, մենք դրանք ավելի արագ ենք կարդում

Տխրություն

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,

Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Ուրու – շիկացած կամ մթնած առարկա, ինչը կապվում է մութի կամ տխրության հետ։
Արձակ – բաց, ազատ, կամ բաց, անարգել դաշտ։

2. Դուրս գրի՛ր համեմատությունները:
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով

3. Ո՞ր բառն է ավելի հարազատ բանաստեղծության ոգուն՝ ստվե՞րը, ուրո՞ւն, թե՞ աղջիկը: 
«Ուրու» բառը ավելի հարազատ է բանաստեղծության ոգուն, որովհետև այն կապված է մթության, տխրության ու անորոշության հետ, ինչը համապատասխանում է խոսքի տրամադրությանը։

4. Բանաստեղծական ո՞ր պատկերն է իր մեջ խտացնում ընդհանուր տրամադրությունը:
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը

5. Ցույց տուր բանաստեղծության կապը վերնագրի՛ հետ:
«Տխրություն» վերնագիրը կապված է ամբողջ բանաստեղծության հետ, քանի որ այն արտահայտում է մի անորոշ մթություն ու քնքշություն, որը լցնում է բնությունը, մարդկանց ու սրտերը։ Տխրությունը զգացվում է ոչ միայն բնության մեջ, այլև այն է, ինչ ապրում է լույսի ու մթության մեջ։

6. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը: 
Մութի և սիրո միջև

Fatum
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

1. Բացատրի՛ր բառերը՝ աներևույթ, առկայծել, կարոտագին, կարոտավառ: 
Աներևույթ — չերևացող, տեսանելի չէ, աննկատելի։
Առկայծել — պայթել կամ ճառագայել շատ վառ լույսով, պայծառանալ։
Կարոտագին — լի կարոտով, խորը ցանկությամբ։
Կարոտավառ — իր մեջ կրող կարոտի ուժեղ զգացում։

2. Բանաստեղծությունից գտի՛ր համեմատություններ: 
Աստղերը, որպես մոմեր սրբազան
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն


3. Գրավոր վերլուծել բանաստեղծությունը, ի՞նչ է ներկայացված: 
Բանաստեղծությունը խոսում է սիրո և բաժանման մասին։ Մենք միաժամանակ մոտ ենք, բայց միևնույն ժամանակ հեռու՝ ինչպես աստղերը։ Շատ տխուր է, երբ սիրում ես, բայց հեռու ես։

4. Ի՞նչ է նշանակում fatum, նայեք բառարաններում, համացանցում: 
Fatum նշանակում է ճակատագիր։ Դա այն է, ինչ գրում է մեզ ճակատագիրը, այն է, ինչը հնարավոր չէ փոխել։

5. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով ՝ ,,Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան, հեռու,, ,  ,,Իջնում է հուշիկ,, : 
,,Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան, հեռու,,
Կարևոր է, երբ սիրում ես, բայց միևնույն ժամանակ հասկանում ես, որ միշտ մոտ լինել չես կարող։ Մարդիկ միմյանց հետ լինում են, բայց ամեն անգամ մի պահ գալիս է, երբ պետք է հեռանան։ Շատ անգամ կյանքում պատահում է, որ դու ու քեզ սիրող մարդը ուզում եք լինել միասին, բայց միևնույն ժամանակ հայտնվում եք հեռու։ Տարբեր պատճառներով՝ կարող է լինել ժամանակի կամ տարածության տարբերությունը, կամ նույնիսկ կյանքի պայմանները կարող են լինել բաժանումի պատճառ։ Եվ թվում է, որ երբ եք մոտ, բայց իսկապես շատ հեռու եք։
Սա մի մեծ հակասություն է՝ միևնույն ժամանակ սիրելը, բայց չկարողանալ լիարժեք լինել մոտ։ Երբ սիրում ես, ամեն րոպե ուզում ես լինել կողքիդ, բայց երբեմն շատ բաներ խանգարում են։ Միշտ իրար հետ լինել, բայց երբեք լիովին մոտ չլինել՝ սա կարծես մի աներևույթ կապ է, որը խորը մնացածը միշտ քեզ հետ է։

Լրացուցիչ աշխատանք (տանը)

,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուից կարդալ բանաստեղծությունները, մեկն ընտրությամբ սովորել անգիր։ Ընթերցածները ներկայացնել բլոգում՝ մեկնաբանությամբ։ 

Կարդացածս բանաստեղծություններս
ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

ՄԹՆՇԱՂ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

Անգիր արածս բանաստեղծությունը
ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…


Արդեն առաջին տողերից հասկանում եմ, որ բանաստեղծությունն ունի լույսի և մութի համադրում՝ «Աստղերն են ժպտում լուսեղեն նազով», որտեղ աստղերը ներկայացվում են որպես գեղեցիկ, խնամված մարմնավորում, որոնք «ժպտում են», սիրով լուսավորում են տարածությունը։
«Խաղաղ դաշտերը մութն է համբուրում» տողը ցույց է տալիս բնության և սիրո հաշտությունը, որտեղ խաղաղությունն ու մթությունը միահյուսվում են իրար, արտահայտելով սիրո համադրվածություն՝ տխրության և երջանկության մեջ։