Posted in Ամփոփում

Դեպի Արատես ամփոփում

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 395289095_6781060841982368_2855603213424590748_n.jpg

Մենք հոկտեմբերի 23-25-ը ուղևորվեցինք դեպի Արատես՝ Արարատի ավագ դպրոցի «Հետիոտն տուրիզմ» խմբակի մասնակիցների հետ։ Ես մտածում էի, որ մենք հիանալի օրեր կանցկացնենք միասին, և իմ սպասելիքները արդարացան։ Հիմա կպատմեմ, թե ինչ ենք արել այդ երեք հիանալի օրերին։ Սկսենք առաջին օրվանից, որը ինձ համար շատ լավ անցավ, մեր ուղևորությունը սկսեցինք դեպի Ցաղաց քար քայլարշավով, որը շատ բարդ էր բարձրանալը, բայց մենք հաղթահարեցինք։ Ցաղաց քարի մոտ տեսանք մի ձիավորի, որը մեզ թույլ տվեց նստել իր ձիու վրա, իսկ արշավախմբի մասնակիցներից մեկը նաև ձին հեծնեց, որովհետև նա փորձ ուներ։ Այնտեղ ընկեր Արմենուհին և ընկեր Գարեգինը ներկայացրեցին Ցաղաց քարի պատմությունը, եկեղեցու ներսում երգեցինք հոգևոր երգեր, շրջեցինք տարածքով, որից հետո շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Սմբատաբերդ։
Այս ճանապարն էլ էր բարդ, բայց մենք և արշավախմբը իրար հետ ծանոթանալով հավեսով բարձրացանք մինչև վերջ։ Այնտեղ ընկեր Արմենուհին ծանոթացրեց մեզ Սմբատաբերդի պատմությանը, շրջեցինք տարածքով, պարեցինք «Մշո խըռ», երգեցինք, իրականացրեցինք քայլարշավ դեպի Եղեգիս։ Արատես հասանք, երբ արդեն մութ էր, տեղավորեցինք մեր իրերը, ընթրեցինք, թեյեցինք․, մածուն մերեցինք, հավաքվեցինք ակումբում վառարանի շուրջ, ամրացրեցինք մեր նոր ստեղծված ընկերությունը և ամփոփեցինք մեր հիանալի օրը։

Երկրորդ օրը, երբ մենք ժպիտով արթնացանք սկսեցինք նախավարժանքով, նախաճաշելուց հետո իրականացրեցինք շրջայց Արատեսում։


Եկեղեցու բակում ընկեր Գարեգինը անցկացրեց սեմինար պարապմունք։ Եկեղեցու հարակից տարածքում սովորողները իրականացրեցին բարեկարգման աշխատանք։ Նախապատրաստվեցին հարիսայի ծեսին։ Իրականացրեցինք հարիսայի ծես խարույկի շուրջ՝ երգով պարով։ Համտեսեցինք հարիսան։ Օրը եզրափակեցինք կիթառի նվագակցությամբ երգելով։

Երրորդ օրը սկսեցինք նախավարժանքով, հավաքեցինք մեր իրերը, զբաղվեցինք բերքահավաքով, տարածքի մաքրությամբ։ Օրվա երկրորդ կեսին հրաժեշտ տվեցինք Արարատի արշավախմբին՝ կրկին հանդիպելու մտադրությամբ։ Ետ վերադարձին այցելեցինք Եղեգիս համայնքի Զորաց եկեղեցի։ Հատկանշական պահ ունեցանք առաջին անգամ կարողացանք մտնել Եղեգիսի Ս․ Աստվածածին եկեղեցի՝ այն բաց էր ի զարմանս մեզ։ Եղանք Օռբելյանների դամբարանում։ Մեր վերջին կանգառը Արենիի Ս․ Աստվածածին եկեղեցում էր որտեղ էլ եզրափակեցինք մեր ճամփորդությունը։

Իսկ իմ կարծիքով ես իմ կյանքի երեք օրը անցկացրեցի անմոռանալի և հասկացա, որ ճամփորդելով դու շատացնում ես քո հշողությունները։

Posted in Ամփոփում, Uncategorized

Ամփոփուի հաշվետվություն

ԵՐԿՈՒՇԱՓԹԻ ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ
ԵՐԵՔՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ
ՉՈՐԵՔՇԱԲԴԻ ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ
ՀԻՆԳՇԱԲԴԻ ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ
ՈՒՐԲԱԹ ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ
ԵՐԵՔՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ
ՈՒՐԲԱԹ ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ


Posted in Ամփոփում

Ուրբաթ օրվա ամփոփում

Այսօր մեր առաջին դասը ընտրովին էր։ Ընտրովին վերջացրեցինք ու խաղացինք հետո նկարեցինք ու պատրաստեցինք բացիկ որովհետև շուտով մեր դասարանի Եվայի ծնունդն է։ Հետո ելի խաղացինք ու գնացինք հաց ուտեու հաց կերանք ու գնացինք դասարան երկարօրյաինել արեցի ամփոփումը։

Posted in Ամփոփում

Չորեքշաբթի օրվա ամփոփում

Այսօր մեր առաջին դասը բնագիտությունն էր։ Բնագիության ժամին աեցինք բնագիտական փորձ։ Հետո արեցինք անգլերենը ու նկարեցինք ու գնացինք հաց ուտելու հետո ես գնցի ռուսերենի պարապունքի իսկ երկարօրյաին րեցի ամոփումը։

Posted in Ամփոփում

Երեքշաբթի օրվա ամփոփում

Այսօր մեր առաջն դասը ընտրովին էր։ Ընտրովիի կեսից գնացինք աբարան այնտեղ սահնակներով սահեցին շատ լավ խաղացինք ձնագնդիկ և գնացինք թեյ խմեցինք և հաց ու կարտոֆիլ կերանք։ Հետո եկանք դպրոց։ Երկարօրյաին արեցի ամփոփումս։

Posted in Ամփոփում

Երկուշաբթի օրվա ամփոփում

Այսոր մեր առաջին դասը անգլերենն էր անգլերենը արեցինք ու շախմատ խացացինք։ Հետո երգ արեցինք ու իջանք ներքեվ ընկեր Արեգի հետ պար սովորեցինք ու գնացինք դուրս մի քիչ խաղացինք ։ Դրանից հետո որոշեցինք խաղալ պախկվոցի։ Շատ լավ խաղացինք։ Հետո երկարօրյաին գնացի ռուսերենի պարապունքի։ Եկա ռուսերենի պարապունքիք ու արեցի ամփոփումը

Posted in Ամփոփում

ՈՒրբաթ օրվա ամփոփուն

Այսօր մեր առաջին դասը ընտրովին էր ընտրովին արեցինք ու արեցինք երգը։ Հետո գնացինք մեդիյա ուրբաթ եկանք հաց կերանք։ Հետո երկարօրյաին գնացի ռուսերենի պարապունքի։ Եկա պարապունքից ու արեցի ամփոփումը։

Posted in Ամփոփում

Հինգշաբթի օրվա ամփոփոում

Այսօր մեր առաջին դասը տեխնոլոգյան էր։ Տեխնոլոգյան արերեցինք հետո արեցինք երգ ու գնացինք դուրս խաղալու շատ լավ խաղացինք գնացինք հաց ուտելու։ Հենց հացը կերանք ելի գնացինք դուրսը խաղալու։ Հետո գնացինք թատերական ։ Թատերականը արեցինք ու գնացինք երկարօրյա։Երկարօրյաին արեցի ամփոփումը։

Posted in Ամփոփում

Չորեքշաբթի օրվա ամփոփում

Այսօր շատ լավ ձյուն եկավ։ Մեր առաջին դասը անգլերենն էր։ Անգլերենը արեցին և գնացինք դուրսը շատ լավ խաղացինք։ Հետո եկանք դպրոց այնտեղ տաքացանք և գնացինք հաց ուտելու։ Կերանք հաց և կարտոֆիլ։ Հետո եկանք դասարան և խաղացինք։ Երկարօրյաին արեցի ամփոփումը և արեցինք շատ լավ բնագիտական փորձ։

Posted in Ամփոփում

ՈՒրբաթ օրվա ամփոփում

Այսօր մենք մեր դասարանով գնացինք ագարակ։ Ըներ Վիկտորյաի և ընկեր Լենայի հետ։ Այնտեղ մենք ձիավարություն արեցինք և ձիերին կերակրեցինք։ Հետո եկանք դպրոց ։ Երկարօրյաին արեցի ամփոփումը