Posted in Աշխարհագրություն 9

Ջրագրությունը։ Լճերը։ Սևանա լիճ

1.Ի՞նչ ծագում ունեն ՀՀ տարածքի լճերը։Ինչո՞վ է դա պայմանավորված: 
Լճերի խագումները շատ բազմազան են, օրինակ՝ տեկոնահրաբխային, տեկտոական,հրաբխային և այլն:

2.Նշել Սևանա լճի ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը։
ՀՀ-ի ամենամեծ լիճն է, ջուրը քաղցրահամ է: Սնվում է 28 գետերից և նրանից սկիզբ է առնում մեկ գետ՝ Հրազդանը: Ամենամեծ խորությունը 98,9 մ է: Մակերեսը՝1416 կմ², իսկ հայելու բարձրությունը 1916 մ:

3.Նշել Սևանա լճի տնտեսաաշխարհագրական դիրքը։ Ի՞նչ խնդիրներ է այն լուծում։ Ոռոգելի հողերի ընդարձակման համար, էներգետիկ կայուն բազան:

4.Նշել լճեր, որոնք ունեն հրաբխային և սառցադաշտային ծագում։ Հրաբխային ծագում՝ Աժդահակ լիճը, Արմաղանի լիճը: Սառցադաշտային լճերը՝ Պարզ լիճ, Քարի լիճ, Սև լիճ և այլն:

Posted in Աշխարհագրություն 9

Ջրագրությունը: Գետերը

1.Գնահատել ՀՀ ջրային հաշվեկշիռը։

Մուտք գործող և հեռացող ջրային տարեկան հաշվեկշիռը մոտ 18.5 մլրդ մ³ է, բայց դրա կեսը գոլորշիանում է, իսկ մնացածը վերածվում գետերի, գետակների, կուտակվում է լճերում և այլն: Այսինքն վերականգնվող է մոտ 8.5 մլրդ մ³-ը:

2.Որո՞նք են ՀՀ գետերի հիմնական հաշվեկշիռը։

Դրանք հիմնականում սնվում են ձնհալներով, անձրևային և ստորերկյրա ջրերով:

3 Ի՞նչ տարբերություն կան Կուր և Արաքսի համակարգերին պատկանող գետերի սնման պայմանների ու դրանց հոսքի ռեժիմների միջև։

Կուր գետը հիմնականում սնվում է ձնհալներից, իսկ Արաքսը նաև սնվում է  անձրևներից:

Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ կլիմայի վերընթաց գոտիականությունը

ՀՀ կլիմայի վերընթաց գոտիականությունը

Դաս 13 հղումը

Պատասխանել հարցերին

1.Նշե’լ ՀՀ կլիմայագոյացնող գործոնները։
Հեռավորությունը ծովից (Հայաստանը ծովից հեռու է, դրա պատճառով կլիման մայրցամաքային է)
Լեռնաշխարհը (բարձրությունները փոխում են ջերմաստիճանն ու տեղումները)
Լեռնաշղթաների ուղղությունը և բարձրությունը (ազդում են քամիների և տեղումների վրա)
Հյուսիսային և հարավային օդային հոսանքները (տաք և ցուրտ հոսանքները)

2.Նշել մեր տարածքում ջերմության և խոնավության տեղաբաշխման հիմնական օրինաչափությունները։
Ջերմաստիճանը իջնում է լեռնաշղթերի բարձրանալուն պես (սառչում է բարձրադիր տարածքներում)
Տեղումները ավելի շատ են լեռնային շրջաններում, քան գոգավորություններում
Հարավային կողմում ջերմաստիճանը բարձր է, իսկ հյուսիսում՝ ցածր
Խոնավությունը բարձրանում է լեռների հարավային կողմերում և նվազում՝ ներքին գոգավորություններում

3.Ինչու՞ են ՀՀ ներքին գոգավորություններում ավելի քիչ տեղումներ ստանում, քան եզրանյին լեռնաշղթաները։
Լեռնաշղթաները կանգնեցնում են ամպերի անցումը, արդյունքում ամպերը խտանում են և տեղումներ են իջեցնում լեռնաշղթաների վրա։ Ներքին գոգավորություններում ամպերը արդեն չորանում են ու տեղումներ քիչ են լինում։

4.Քանի՞ վերընթաց գոտի գիտենք ՀՀ_ում։
ՀՀ-ում կա 3 վերընթաց գոտի՝ ցածրադիր (մինչև 800 մ), միջին (800-1800 մ), և բարձրադիր (1800 մ-ից վերև)։

Posted in Աշխարհագրություն 9

Երկրաբանական կառուցվածքը Օգտակար հանածոները

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ գործոնների ազդեցությամբ է ձևավորվել մեր հանրապետության ներկայիս մակերևույթը։

Ամենասկզբում այն եղել է ծովի հատակ որից հետո ծովի հատակը բարձրացել է վերածվել ցամաքի, որից հետո նորից ծածկվել է ծովով ապա դարձել ցամաք: Այդ գործողությունները ուղեկցվել են հրաբխով: Նաև այդ գործողությունների ընթացքում երկրակեղևի վրա առաջացել են լեռնային համակարգեր:

2. Ինչո՞վ է բացատրվում մեր տարածքի օգտակար հանածոների բազմազանությունը։

Երկրաբանական պայմանները և ռելիեֆը շատ բազմազան են, այդ պատճառով մենք ունենք տարբեր օգտակար հանածոներ:
3.Նշել մետաղային և ոչ մետաղային օգտակար հանքատեսակների օրինակներ։

Մետաղներից շատ են գունավոր մետաղները՝պղինձ,կապար, ալյումին, ցինկ և այլն: Ոչ մետաղներից շատ են տուֆը,բազալտը, մարմարը, տարբեր կավերը և այլն:

4.Նշել օգտակար հանածոների նշանավոր հանքավայրեր։

Պղնձի խոշոր հանքավայրերն են Ալավերդին և Կապանը, հայտնի են Ագարակի և Քաջարանի հանքավայրերը:  Երկաթի աղբյուր են Աբովյանի, Հրազդանի և Սվարանցի հանքերը: Տուֆինը Արագածի լանջերը, Շիրակը, Մերձերևանյան շրջանները:

Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ աշխարհագրական դիրքը: Վարչատարածքային կառուցվածքը և տարածքային կառուցվածքը

1.ՀՀ_ը տարածքի մեծությամբ և բնակչության թվով ինչպիսի՞ դիրք է գրավում աշխարհի պետությունների շարքում ։ Մոտ 130-րդ դիրքում է:

2.Թվարկե’լ և գնահատե’լ ՀՀ ՏԱԴ_ի և ՔԱԴ’ մեզ համր նպաստավոր կամ ոչ նպաստավոր հատկանիշները:

ՔԱԴ-ի առումով, մեր բախտը այդքան էլ չի բերել, քանիի որ չունենք շատ սահմանակից երկրներ, երկրների հետ կա պայքար, նաև չունենք ծով: Բայց կան նաև նպաստավոր հատկանիշներ, որանցից մեկն է՝ այն, որ հայաստանը գտնվում է միջազգային տրանսպորտային ուղիների խաչմերուկում: ՏԱԴ-մեզ համար նույնպես այդքան էլ նպաստավոր չէ, որովհետև մենք գտնվում ենք ոչ զարգացած երկրների շրժանում, չունենք ծով և այլ:

3 Ի՞նչ հանգամանքների դեպքում ՀՀ ՏԱԴ-ի ոչ նպաստավոր հատկանիշները կարող են դառնալ նպաստավոր։

Օրինակ՝ եթե պայքարները դադարեցվեն կարող են առաջանալ առևտրական կապեր:

Պատասխանել հարցերին

1.Ինչու՞ է պետական տարածքը բաժանում վարչատարածքային միավորների։

Պետական տարածքը բաժանվում է, որ հեշտ լինի կառավարել ու մարդկանց խնդիրները լուծել։
2. ՀՀ-ն վարչատարածքային բաժանումն ինչպիսի՞ փոփոխություններ է կրել։

Սովետական ժամանակներում Հայաստանը բաժանված էր շրջանների, 1995-ից բաժանվեցին 10 մարզերը և Երևանը, հետո սկսվեց գյուղերի ու քաղաքների խոշորացումը։

3.Տարածքի ի՞նչ հատկանիշներ են հաշվի առնում պետության վարչատարածքային բաժանում կատարելիս։

Դիրքը, տարածքի մեծությունը, տնտեսական և մշակությաին ներուժը,ներքին ճանապարհաըին ցանց: