Posted in Գրականություն 9

Լրացուցիչ աշխատանք

Կարդացե՛ք Վ․ Սիրադեղյանի ,,Ափսոս էր երեխան,,  ստեղծագործությունը։ 

Առանձնացրե՛ք կարևոր միտք արտահայտող հատվածները և մեկնաբանե՛ք։ 

Վանո Սիրադեղյանի «Ափսոս էր երեխան» պատմությունը խոսում է մանկության և մեծանալու մասին։ Հեղինակը հիշում է այն ժամանակները, երբ բոլորը դեռ երեխաներ էին և ապրում էին առանց վախերի ու անհանգստությունների։ Նա ասում է, որ մենք իսկապես ապրում էինք այն ժամանակ, երբ չունեինք ապագայի հանդեպ անհանգստություն։ Երբ փոքր ես, չես մտածում ինչ կլինի հետո, ուղղակի ապրում ես այդ պահին և ուրախ ես։

Հեղինակը նաև գրում է, որ կյանքը այնտեղ էր, որտեղ չկար մահվան գիտակցում։ Դա նշանակում է, որ մանկությունը շատ պարզ ու մաքուր շրջան է, որովհետև այդ ժամանակ մարդը չգիտի կյանքի ծանր կողմերի մասին։

«Ափսոս էր երեխան» խոսքերով հեղինակը ցավով է ասում, որ այդ ժամանակները անցել են և այլևս չեն վերադառնա։

Ստեղծագործության վերաբերյալ գրե՛ք ձեր կարծիքը։ 

Ես կարծում եմ, այս պատմությունը մի քիչ տխուր է, բայց նաև շատ գեղեցիկ։ Այն հիշեցնում է, որ մանկությունը կյանքի ամենալավ շրջանն է։ Երբ մեծանում ենք, դառնում ենք լուրջ և մոռանում ենք, թե ինչպես էինք ուրախանում ամենափոքր բաներից։ Այս պատմությունը ստիպում է գնահատել մեր տարիքին համապատասխան կյանքը և չշտապել մեծանալ։

Posted in Գրականություն 9

Երկու արվեստագետ

06.11.2025

Աշխատանք դասարանում 

Ա․ Իսահակյան ,,Երկու արվեստագետ,,

1. Առանձնացրո՛ւ երկու արվեստագետների ստեղծագործությունների նկարագրությունը։
Առաջին քանդակագործի արձանը շատ գեղեցիկ էր, բոլորին դուր էր գալիս, որովհետև այն կատարյալ ու հարթ էր։
Երկրորդի արձանը ավելի կենդանի էր, բայց թվում էր տխուր ու լցված էր խոր զգացմունքներով։ Նրա արձանը կարծես ուներ հոգի։

2. Դո՛ւրս գրիր երկու արվեստագետների մտքերը իրենց ստեղծագործությունների վերաբերյալ։ Մեկնաբանի՛ր դրանք։ 
Առաջինը մտածում էր, որ իր արձանը կատարյալ է ու ուրախ էր, որ բոլորն են հիանում։
Երկրորդը ասում էր՝ «նա կատարյալը չէ, նա ես չեմ»։ Նա ուզում էր ասել, որ իր արձանը չի ցույց տալիս իր ներսի զգացմունքները, իր հոգին։

3.Ինչո՞ւ երկրորդ քանդակագործը, տեսնելով ամբոխի հիացմունքը, ցանկացավ փշրել իր ստեղծագործությունը։ Ի՞նչ ներքին պայքար էր տեղի ունենում նրա մեջ։
Նրա համար ցավալի էր, որ մարդիկ չեն հասկացել իր գործը։ Նա ուզում էր ասել մի բան իր արձանով, բայց մարդիկ դա չէին զգում։ Դրա համար էլ նա զայրացավ ու ցանկացավ կոտրել արձանը։

4. Արդյոք առաջին քանդակագործը իրականում ավելի մոտ էր գեղեցկությանը, թե երկրորդը, որ տառապում էր գիշեր ու ցերեկ։ Իսկ ո՞րն է ավելի մոտ քո պատկերացրած արվեստագետին։
Կարծում եմ՝ երկրորդն էր ավելի մոտ գեղեցկությանը, որովհետև նա ամբողջ հոգով էր աշխատում ու չէր բավարարվում։ Իմ պատկերացրած արվեստագետը հենց այդպիսին է՝ նա ստեղծում է ոչ թե մարդկանց գովելու համար, այլ որովհետև ուզում է ճիշտ արտահայտել իր ներսի աշխարհը։

5.Ամբոխը երկրպագում է երկու արձաններին նույն կերպ. արդյոք դա նշանակում է, որ հրապարակի մարդիկ իսկապես հասկանում են գեղեցկությունը, թե պարզապես արձագանքում են երևույթին։
Ես կարծում եմ՝ նրանք ուղղակի արձագանքում էին երևույթին։ Մարդիկ հաճախ հիանում են, բայց չեն հասկանում՝ ինչ է ասել ստեղծողը։ Նրանք միայն տեսնում են գեղեցիկը, բայց չեն մտածում դրա իմաստի մասին։

6.Երկրորդ քանդակագործի խոսքը՝ «նա կատարյալը չէ, նա ես չեմ» ինչպե՞ս ես մեկնաբանում։
Նա զգում էր, որ իր արձանը լիովին իրեն չի նման, իր հոգին ներսում ուրիշ բան էր զգում։ Նա կարծես ասաց, որ իր ստեղծածը չի կարող ցույց տալ իր իրական էությունը։

7.Քո կարծիքով, կարողանո՞ւմ էր առաջին քանդակագործը իսկապես մեկ առ մի արտահայտել իր փափագած գեղեցկությունը, թե՞ նա պարզապես ավելի բավարարված էր։
Կարծում եմ՝ նա ուղղակի բավարարված էր։ Իր արձանը գեղեցիկ էր, բայց նա չէր փնտրում խոր իմաստ։ Նրան բավական էր, որ մարդիկ գովում էին։

8. Արդյոք այս միտքը համապատասխանում է ստեղծագործությանը՝ Արվեստի ընկալումը միշտ չէ, որ համընկնում է ստեղծողի ներքին ճշմարտության հետ։
Այո՛, համապատասխանում է։ Երկրորդ քանդակագործը իր ներսում ուրիշ բան էր զգում, բայց մարդիկ դա չտեսան։ Այսինքն՝ նրանք տեսան միայն արտաքին գեղեցկությունը, ոչ թե նրա հոգու ճշմարտությունը։

Posted in Գրականություն 9

Ի՞նչն է ինձ երջանիկ դարձնում

Ի՞նչն է ինձ երջանիկ դարձնում

Ինձ համար երջանկությունը մեծ բան չէ։ Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ ընտանիքիս ու ընկերներիս հետ եմ, երբ բոլորը լավ են, և տանը խաղաղ է։ Երբեմն երջանկանում եմ, երբ ինչ-որ բան ինձ մոտ ստացվում է՝ օրինակ՝ լավ գնահատական եմ ստանում կամ ինչ-որ բան եմ սովորում։

Երջանկություն է նաև, երբ անում ես այն, ինչ սիրում ես։ Ես ուրախանում եմ, երբ կարողանում եմ հանգիստ լինել, լսել երաժշտություն կամ պարզապես զբոսնել։ Երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկին օգնել եմ, ու նա ժպտում է, դա էլ է ինձ երջանկացնում։

Իմ կարծիքով՝ երջանկությունը ոչ թե պետք է փնտրել, այլ զգալ ամեն օր՝ փոքր բաների մեջ։ Եթե կարողանում ես ուրախանալ կյանքով, ուրեմն արդեն երջանիկ ես։

Posted in Գրականություն 9

Երջանկության իմաստը

03.11.2025

Իսահակյան ,,Երջանկության իմաստը,,

Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր բառեը, կարող ես օգտվել էլ. բառարանից: 
Դերվիշ – աղքատ, ճամփորդ հոգևոր մարդ, որը թողել է նյութականը։

Բազմել – նստել, տեղավորվել։

Աներեր – անշարժ, չշարժվող։

Ցուպը – երկար փայտե ձող, հենակ։

Տատասկներ – փշոտ բույսեր։

Կիզել – ուժեղ այրել։

Գոցել – փակել։

Խանձարուր – նորածնի փաթեթ, մանկական վերմակ։

Բարձրաբարբառ – բարձր ձայնով։

Աքնապիշ – ուշադիր, անքուն նայելով։

Բարկ (հով) – ուժեղ, բուռն քամի։

Ըղձալ – շատ ուզել, հափշտակությամբ ցանկանալ։

Անքթիթ – անքուն, միշտ բաց, երբեք չփակվող (աչքերի մասին)։

2. Առանձնացրո՛ւ բառեր, արտահայտություններ, որոնք անհասկանալի են,  բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Շեղջում – կուտակում, շարվածք։

Խորհրդավոր – գաղտնի, չբացահայտված իմաստ ունեցող։

Անդորր – խոր խաղաղություն։

3. Նշված արտահայտությունները փոխարինիր համարժեք այլ արտահայտություններով:

Ճերմակ ալիքները բարկ հովի նտված՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր ամբողջ մարդկության հոգու խորքերից: 

Երբ ուժեղ քամին շարժեց անապատի սպիտակ ավազը, դերվիշը նորից խոսեց, և նրա խնդրող ձայնը կարծես հնչեց բոլոր մարդկանց սրտերից։

4. Բնութագրի՛ր և նկարագրի՛ր դերվիշին:
Դերվիշը խոհուն, համբերատար և հավատքով լցված ծեր մարդ է։ Նա երկար ճանապարհ է անցել՝ Սֆինքսից իմաստություն խնդրելու համար։ Նա որոնում է երջանկության գաղտնիքը, բայց չի վախենում դժվարություններից։ Դերվիշը խաղաղ, խոնարհ և հոգևոր մարդ է։

5. Նորից կարդա՛ Սֆինքսի պատասխանը և գրավոր բացատրի՛, թե ինչ էր ուզում ասել:
Սֆինքսը ասում է, որ մարդը չի կարող հասկանալ իսկական երջանկությունը, քանի դեռ զգում, մտածում և ցանկանում է։ Նրա կարծիքով երջանկությունը գալիս է միայն այն ժամանակ, երբ մարդը լիովին հանգիստ է, առանց ցանկությունների ու հույզերի՝ ինչպես քարը։

6. Ի՞նչ է երջանկությունը : Ներկայացրո՛ւ մտքերդ: 
Իմ կարծիքով՝ երջանկությունը այն է, երբ մարդը ապրում է խաղաղ, սիրում է, ունենում է հարազատներ և բարի սիրտ։ Երջանկությունը գալիս է ոչ թե նյութականից, այլ սիրուց ու բավարարվածությունից։

7. Տեքստից դուրս գրի՛ր հոգնակի թվով գործածված երեք բառ: 
Օրեր, Գիշերներ, Աչքերը

8. Տեքստից դուրս գրի՛ր քեզ դուր եկած նկարագրությունը: 
«Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր։»

Այս նկարագրությունը ինձ դուր է գալիս, որովհետև պատկերացնում եմ խաղաղ, խորհրդավոր անապատը և լուռ, հզոր Սֆինքսին։

Posted in Գրականություն 9

Մի հին չինական զրույց

Լրացուցիչ աշխատանք (տանը)
Մի հին չինական զրույց

1. Մեկնաբանի՛ր կայսեր զգացմունքները գլխարկների պատմությունից առաջ և հետո։

Կայսրը ուրախ էր, որ կկարողանա գոհացնել իր ժողովրդին, թույլ տալով նրանց չհագնել ծանր գլխարկները: Բայց հետևանքները իմանալուց հետո նա զայրացավ և փակվեց իր սենյակում խորհելու մարդկանց ճակատագրերի շուրջ:

2. Ստեղծված իրավիճակը շտկելու առաջարկներ գրի՛ր։

Կարծում եմ կարելի էր ,,օրենքը,, մի փոքր այլ կերպ ձևակերպել:Կայսրը կարող էր օրենքը հայտարարել միանգամից ժողովրդի առաջ, ինչից հետո լուրը կտարածվեր և ժողովուրդը չէր տուժի:

3. Գրի՛ր քո կարծիքը կայսեր որոշման վերաբերյալ։

Կայսրը ցանկանում էր օգնել իր ժողովրդին, բայց կարծում եմ կարելի էր ընտրությունը թողնել մարդկանց, ով ուզենար կարող էր սև գլխարկը  հագնել, ուրիշները՝սպիտակ գլխարկ, կամ թեկուզ լինեին առանց գլխարկի:

4. Ինչպե՞ս անել, որ լավ գործը վատի չվերածվի։

Կարծում եմ այստեղ իմաստը այն էր, որ երբ մարդը ,,բարձրունքից,, է ,,քար,, գցում՝ այս դեպքում որոշում կայացնում, ամենաներքևինին՝ այս դեպքում, ըստ պաշտոնի՝ խողովրդին, քարը ամենից ուժեղ կհարվածի: Իմ կարծիքով կայսրը ինքը պետք է միանգամից որոշումը հայտներ ժողովրդին:

5. Գրե՛ք էսսե՝ հիմք ունենալով այս ստեղծագործությունը։

Posted in Գրականություն 9

Իշխանությունը և մարդը

Իշխանությունը և մարդը

Իշխանությունը միշտ եղել է մարդու կյանքի կարևոր մասը։ Մարդիկ միշտ ունեցել են ղեկավարներ՝ թագավորներ, նախարարներ, նախագահներ, ովքեր որոշումներ են ընդունել հասարակության համար։ Բայց միևնույն ժամանակ, իշխանությունը նաև փորձություն է մարդու համար, որովհետև այն կարող է և լավ բաների բերել, և փչացնել նրան։

Իշխանությունն իր բնույթով ուժ է՝ ղեկավարելու, կարգավորելու և որոշումներ կայացնելու հնարավորություն։ Երբ մարդն ունի իշխանություն, նա պատասխանատու է ոչ միայն իր, այլև ուրիշների կյանքի համար։ Լավ ղեկավարն այն մարդն է, ով իշխանությունը օգտագործում է ուրիշներին օգնելու համար։ Օրինակ՝ նա լսում է մարդկանց խնդիրները, մտածում է երկրի բարօրության մասին և իր ուժը ծառայում է արդարության ու խաղաղությանը։

Բայց ոչ բոլոր մարդիկ են դիմանում իշխանությանը։ Շատերը, իշխանություն ստանալով, փոխվում են։ Նրանք սկսում են մտածել միայն իրենց մասին, դառնում են գոռոզ, և մոռանում են, որ իրենց ուժը մարդկանցից է գալիս։ Այսպես է ծնվում անարդարությունը, երբ ղեկավարն իշխում է, այլ ոչ թե ծառայում։ Այդպիսի դեպքեր կարելի է տեսնել թե՛ պատմության մեջ, թե՛ մեր օրերում։

Իշխանությունը կարող է բացահայտել մարդու էությունը։ Եթե մարդը բարի է և ազնիվ, իշխանությունը կօգնի նրան անել լավ գործեր։ Իսկ եթե մարդը եսասեր է, իշխանությունը միայն կուժեղացնի այդ վատ կողմերը։ Դրա համար էլ ասում են՝ իշխանությունը փորձություն է մարդու հոգու համար։

Շատ գրողներ ու մտածողներ են խոսել այս թեմայի մասին։ Օրինակ՝ մեր գրականության մեջ հաճախ է երևում, թե ինչպես է իշխանությունը փոխում մարդկանց։ Թումանյանի «Աղբյուրի մոտ» պատմությունը ցույց է տալիս, որ ուժը և իշխանությունը պետք է ծառայեն արդարությանը, ոչ թե ինքնահաստատմանը։

Ի վերջո, մարդը պետ է հասկանալ՝ իրական ուժը ոչ թե իշխելու, այլ ծառայելու մեջ է։ Իշխանություն ունեցողը պետք է առաջնորդվի խղճով, ոչ թե շահով։ Միայն այդ դեպքում իշխանությունը կդառնա բարի ուժ, ոչ թե վտանգավոր զենք։

Ամփոփելով կարելի է ասել, որ իշխանությունն ինքնին չար կամ բարի բան չէ։ Այն կախված է նրանից, թե ով է այն օգտագործում։ Երբ մարդն ունի սեր դեպի արդարություն ու մարդիկ, իշխանությունը դառնում է նրա ձեռքին ստեղծարար ուժ։ Բայց երբ մարդը մտածում է միայն իր մասին, այդ նույն իշխանությունը կարող է կործանել նրան և ուրիշներին։

Posted in Գրականություն 9

Լրացուցիչ աշխատանք (տանը)

28.10.2025

Կարդացե՛ք Օ․ Հենրիի ,,Վերջին տերևը,, ստեղծագործությունը և գրավոր ներկայացրե՛ք ձեր տպավորությունները, մտորումները ստեղծագործության վերաբերյալ։ 

Օ․ Հենրիի «Վերջին տերևը» պատմվածքը շատ հուզիչ և խոր իմաստ ունեցող ստեղծագործություն է։ Այն պատմում է բարեկամության, հավատքի և ինքնազոհության մասին։

Պատմության մեջ երկու աղջիկներ՝ Սյու և Ջոնսի, ապրում են միասին։ Ջոնսին հիվանդ է և կորցնում է ապրելու հույսը։ Նա մտածում է, որ երբ ծառի վերջին տերևը թափվի, ինքը էլ չի ուզենա ապրի։ Բայց նրանց հարևանը՝ ծեր նկարիչ Բերմանը, տեսնելով աղջկա վիճակը, որոշում է օգնել նրան։ Նա մի գիշեր դուրս է գալիս ուժեղ քամու ու անձրևի տակ և նկարում է ծառի վրա մի տերև՝ այնպես, որ այն իրական թվա։ Այդ կերպ նա փրկում է Ջոնսիին՝ վերադարձնելով նրա հավատը կյանքին, սակայն Բերմանը հիվանդանում է և մահանում։

Այս պատմությունը ցույց է տալիս, թե որքան մեծ ուժ ունի մարդուն օգնելու ցանկությունը։ Երբեմն մեկի փոքրիկ արարքը կարող է ուրիշի կյանքը փոխել։ Բերմանը իր կյանքը զոհեց, բայց դրա շնորհիվ մեկ ուրիշը ապրեց։

Ինձ շատ դուր եկավ պատմվածքը, որովհետև այն սովորեցնում է լինել բարի, չհանձնվել և հավատալ, որ նույնիսկ ամենաբարդ պահին կարող է լինել հույս։ «Վերջին տերևը» հիշեցնում է, որ իրական գեղեցկությունը մարդկանց մեջ է՝ նրանց սրտերում ու գործերում։

Posted in Գրականություն 9

Վերջին տերևը

Կարդացե՛ք Օ․ Հենրիի ,,Վերջին տերևը,, ստեղծագործությունը և գրավոր ներկայացրե՛ք ձեր տպավորությունները, մտորումները ստեղծագործության վերաբերյալ։ 

Իմ տպավորությունները Օ․ Հենրիի «Վերջին տերևը» պատմվածքից

Պատմվածքը շատ հուզիչ է։ Այն պատմում է երկու ընկերուհիների մասին, որոնցից մեկը՝ Ջոնսին, հիվանդ է և չի ուզում ապրել։ Նա հավատում է, որ երբ որթատունկի վերջին տերևը ընկնի, ինքն էլ կմահանա։

Բայց նրանց հարևանը՝ ծեր նկարիչ Բերմանը, գիշերը նկարում է պատին մի տերև, որ Ջոնսին չկորցնի հույսը։ Տերևը չի ընկնում, և աղջիկը սկսում է ապաքինվել։ Սակայն Բերմանը հիվանդանում է ու մահանում։

Այս պատմությունը սովորեցնում է, որ ուրիշի հանդեպ սերն ու խիղճը կարող են իսկապես փրկել կյանք։ Վերջին տերևը հույսի նշան է։

Posted in Գրականություն 9

Լրացուցիչ աշխատանք (տանը)

14.10.2025
Կարդա՛ ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։ 

1.Ի՞նչ է համոզմունքը։
Համոզմունքը այն է, երբ մարդ ինչ-որ բանի շատ է հավատում և վստահ է, որ դա ճիշտ է, նույնիսկ եթե դրա համար ապացույցներ չկան։

2.Ինչի՞ն է մարդ սովորաբար հավատում։
Մարդը սովորաբար հավատում է նրան, ինչ իրեն սովորեցրել են՝ ծնողները, դպրոցը, եկեղեցին կամ հասարակությունը։ Նա հաճախ չի հարցնում՝ ճիշտ է դա, թե ոչ։

3.Արդյունավետ մտածելը ո՞րն է։
Արդյունավետ մտածելը այն է, երբ մարդը չի ընդունում ամեն ինչ առանց մտածելու։ Նա փորձում է հասկանալ՝ ինչու է այդպես, փնտրում է ապացույցներ և մտածում է տարբեր կողմերից։

4.Ինչո՞ւ է հեղինակը որպես քննադատական մտածողության կրող երեխայի կերպար ստեղծել։
Հեղինակը երեխայի կերպար է ընտրել, որովհետև երեխան անկեղծ է, պարզ, չի վախենում հարցեր տալ և տեսնում է այն, ինչ մեծերը սովոր են անտեսել։ Այդպես նա ցույց է տալիս, որ նույնիսկ փոքր երեխան կարող է մտածել ավելի խորն ու ճիշտ, քան մեծահասակը։

5.Գտիր քո առօրյա կյանքում 1-2 համոզմունք, որ հիմնված չէ արդյունավետ մտածողության վրա։
Օրինակ՝

«Սև կատուն դժբախտություն է բերում» — սա հավատալիք է, ոչ թե փաստ։
«Եթե սառը ջուր խմեմ, անպայման կցրտեմ» — սա միշտ ճիշտ չէ։

Posted in Գրականություն 9

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Խելացիները ոչ այնքան մենակություն են փնտրում, որքան խուսափում են հիմարների ստեղծած ունայնությունից։
Արթուր Շոպենհաուեր

Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ դադարեցնում ես ունայնությունը և էլ չես հետևում ուրիշ մարդկանց կյանքին։
Ամեն մարդ իր կյանքի ուղին ունի։ Մի պահ պատկերացրեք, թե հայտնվել եք բոքսի չեմպիոնի հետ նույն ռինգում։ Եվ նա ուրախ նախավարժանք է անում, որ ձեր դեմքը արյունաշաղախ անի։ Հաճելի՞ զգացողություն է։ Բայց չէ՞ որ շատ մարդ կա, որ երազում է նման հանդիպման մասին։
Այն, ինչ մեկի համար սարսափելի է ու մղձավանջ, ուրիշի համար ողջ կյանքի երազանքն է։ Դրա համար հարկ չկա ուրիշներին աչք տալու. ձեր ճանապարհը փնտրեք, ձեր ուղին։ Ի՞նչ շահ կա ուրիշի կյանքը քննարկելուց։ Որքա՛ն ավելի հաճելի է սեփականն ապրելը։ Հիշեք ձեր երազանքներն ու ցանկությունները, ձգտեք դրանց։ Ձեզ թույլ տվեք մի լավ երազել առանց սահմանափակումների։ Չէ՞ որ ձեր բանականության համար սահման չկա։ Այն, ինչ կարող եք մանրամասն պատկերացնել, կարող եք և ստանալ։ Բայց նորից դեպի դատարկ երազանքները փախչելու և կյանքից փախչելու վտանգ կա, դրա համար էլ վերադարձեք կյանքի այն պահը, որտեղ հիմա եք։
Որպես սկիզբ՝ ընկղմվեք մարմնի զգացողության մեջ։ Մարմինը միշտ ապրում է ներկայով և երբեք չի ստում։ Ինչ ձեզ հետ կատարվում է, նստվածք է տալիս ձեր մարմնում։ Մարմնում են վիրավորանքները, վախերը, չիրականացած ցանկությունները, ուրիշների և սեփական արգելքները ձեր նկատմամբ։ Ձեր մարմինը ծալծլված է, և մի հույս ունի. որ տերը կդադարի ուրիշներին հետևելուց ու կվերադառնա սեփական մարմնի մեջ։
Այդ ժամանակ, հնարավոր է, երջանիկ լինի։ Մարմինը ձեզ կնվիրի պահի հրաշալիության բոլոր նույն զգացողությունները, որ դուք ապարդյուն փորձում էիք գտնել ուրիշի կյանքում։
Ամեն նոր զգացողության մեջ սուզվեք, ինչպես շոգին կսուզվեիք ալիքի մեջ։ Թող ձեզ գլխովին ծածկեն զգացողությունները։ Փախչելու տեղ չկա, շտապելու տեղ չկա։ Երբեք չի կարող ԱՅՆՏԵՂ ավելի լավ լինել, քան ԱՅՍՏԵՂ է։
Այն, ինչ ձեր շրջապատում է, հենց ձեր կյանքն է։ Մի՛ փորձեք ձևացնել, թե ձեզ դա էնքան էլ պետք չի։ Հենց ունեցած ամեն ինչ կորցնելու վտանգ է լինում, միանգամից հիշում եք կյանքի արժեքի մասին։ Բայց ի՞նչն է խանգարում ամեն ակնթարթ զգալու պահի արժեքը։
Երջանկություն եք ուզում՝ ավելի խորը ընկղմվեք կյանքի մեջ։

Առաջադրանքներ

Ա) Լրացրե´ք նախադասությունները՝ հիմնվելով տեքստում արտահայտված մտքերի վրա:
Հնարավոր է երջանիկ լինել, եթե…..
Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ…..
Ավելի հաճելի է սեփական կյանքը, քան ….
Եթե ձեր մարմինը դադարի ուրիշներին հետևելուց ու վերադառնա սեփական մարմնի մեջ, այն ժամանակ ….

Հնարավոր է երջանիկ լինել, եթե մարդ դադարի ուրիշներին հետևելուց և վերադառնա իր մարմնի ու կյանքի մեջ։

Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ մարդ դադարեցնում է ունայնությունը և չի հետևում ուրիշների կյանքին։

Ավելի հաճելի է սեփական կյանքը, քան ուրիշների կյանքը քննարկելը։

Եթե ձեր մարմինը դադարի ուրիշներին հետևելուց ու վերադառնա սեփական մարմնի մեջ, այն ժամանակ այն կարող է երջանիկ լինել և զգալ կյանքի գեղեցկությունը։

Բ)Ի՞նչ կապ ունեն հեղինակի մտքերը բնաբանի՝ Արթուր Շոպենհաուերի ձևակերպման հետ:

Շոպենհաուերի մտքերը կապ ունեն տեքստի հետ, որովհետև երկուսն էլ ասում են, որ պետք է խուսափել դատարկ, անիմաստ զբաղմունքներից ու ուրիշների կյանքով ապրելուց։ Ավելի լավ է մարդ ապրի իր ճանապարհով, լսի իր ներսի ձայնին և զգա ներկա պահը։