Posted in Գրականություն

Խիղճը

Երբ պատերազմ սկսվեց, մի ոմն Լուիջի ասաց, թե ինքն ուզում է կամավոր գնալ պատերազմ:

Բոլորը նրան շատ-շատ գովեցին: Լուիջին գնաց այնտեղ, ուր հրացաններ էին բաժանում: Դրանցից մեկը վերցնելով, ասաց.

-Հիմա գնամ ու սպանեմ Ալբերտոյին:

— Ալբերտոն ո՞վ է, -հարցրին նրան:

-Թշնամի է, -պատասխանեց նա, -իմ թշնամին:

Նրան հասկացրին, թե նա պետք է սպանի որոշակի թշնամիների, և ոչ թե նրան, ում ինքն է ուզում:

-Ի՞նչ է, -ասաց Լուիջին, -ինձ անգետի տեղ եք դրե՞լ: Այդ Ալբերտոն հենց որոշակի թշնամի է, այդ երկրից: Երբ իմացա, որ պատերազմում եք նրանց դեմ, մտածեցի՝ ե՛ս էլ եմ գնամ, այդպիսով կկարողանամ սպանել Ալբերտոյին: Դրա համար էլ եկել եմ: Ալբերտոյին ես ճանաչում եմ, տականքի մեկն է: Հին հաշիվներ են: Եթե չեք հավատում, մանրամասն կպատմեմ ամեն ինչ … Ուրեմն, բացատրեք ինձ որտեղ է Ալբերտոն, որ գնամ ու նրան սպանեմ:

Նրանք ասացին, թե չգիտեն:

-Ոչինչ, -ասաց Լուիջին, -կգտնեմ, վաղ թե ուշ, հո՛ կգտնեմ:

Նրանք ասացին, թե այդպես չի կարելի, թե նա պետք է պատերազմի այնտեղ, որտեղ իրենք նրան կուղարկեն, և պետք է սպանի, ում պատահի. դա Ալբերտոն կլինի, թե մեկ ուրիշը, կարևոր չէ:

-Տեսե՛ք, -իրենն էր պնդում Լուիջին, -ես ձեզ պետք է պատմեմ: Որովհետև այդ Ալբերտոն ուղղակի սրիկա է, ու լավ եք անում, որ պատերազմում եք նրա դեմ:

Բայց նրանք չուզեցին լսել:

Լուիջիին չէր հաջողվում նրանց համոզել իր իրավացիությունը:

-Ներեցեք, ձեր ասելով, եթե սպանեմ մի թշնամու կամ մեկ ուրիշի, նույն բա՞նն է: Իսկ ինձ դուր չի գալիս սպանել մի մարդու, ով գուցե Ալբերտոյի հետ ոչ մի կապ չունի:

Նրանք համբերությունը կորցրին: Ինչ-որ մեկը նրան բերեց շատ պատճառներ, թե ինչպես են պատերազմները լինում, և թե որևէ մեկը չի կարող գնալ պատերազմ միայն փնտրելու համար իր ուզած թշնամուն:

Լուիջին թոթվեց ուսերը:

-Եթե այդպես է, -ասաց, -դա ինձ ձեռք չի տալիս:

-Լա՛վ էլ ձեռք տալիս է, -գոռացին նրանք, -առա՜ջ, մար՜շ, մե՛կ-երկու, մե՛կ-երկու: Ու նրան ուղարկեցին պատերազմի դաշտ:

Լուիջին գոհ չէր: Սպանում էր թշնամիների հենց այնպես, տեսնելու, թե արդյոք կհանդիպի՞ նաև Ալբերտոյին, ում կարող էր սպանել, կամ նրա ազգականերից մեկին: Ամեն մի թշնամու համար, որ սպանում էր, մի մեդալ էին տալիս նրան, բայց ինքը գոհ չէր:

«Եթե Ալբերտոյին չսպանեմ, -մտածում էր, -դուրս է գալիս, այսքան մարդու անտեղի սպանեցի»: Ու խղճի խայթ էր զգում:

Մինչ այդ, նրան տալիս էին մեդալ մեդալի հետևից, որոնք ձուլված էին զանազան մետաղներից:

Լուիջին մտածում էր. «Էսպես սպանելով, այսօր չէ, վաղը, թշնամիները կպակասեն ու էդ սրիկայի հերթն էլ կհասնի»:

Սակայն, նախքան Լուիջին Ալբերտոյին կգտներ, թշնամիները հանձնվեցին: Խղճի խայթ էր զգում, որ զուր տեղն այդքան մարդ էր սպանել, ու քանի որ խաղաղություն էր կնքվել, իր բոլոր մեդալները լցրեց մի տոպրակի մեջ և պտտվեց թշնամիների երկրում և դրանք նվիրեց զոհվածների զավակներին ու կանանց:

Այդպես շրջելով, մեկ էլ, հանկարծ, գտավ Ալբերտոյին;

-Լավ, -ասաց, -լավ է ուշ, քան երբեք: Ու սպանեց նրան:

Նրան ձերբակալեցին, դատեցին մարդասպանության մեղադրանքով ու կախեցին: Դատի ժամանակ նա անընդհատ կրկնում էր, որ այդ մարդուն սպանել էր իր խղճի հանգստության համար, բայց նրան ոչ ոք չլսեց:

Հեղինակ՝ Իտալո Կալվինո

Առաջադրանքներ

  • Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Անհասկանալի բառեր չկան:

  • Գրի՛ր հիմնավորված կարծիքդ ստեղծագործության վերաբերյալ։

Լուիջին ընդահանրապես չէր ցանկանում գնալ, պատերազմ և սպանել անմեղ մարդկանց: Նա ուներ ընդհամենը մի թշնամի՝ Ալբերտոն: Նա ցանկանում էր սպանել Ալբերտոյին, բայց Լուիջիին այդպես էլ չհաջողվեց պատերազմի ժամանակ սպանել նրան: Լուիջին, որոշեց գնալ այդ երկիր և իր ստացած մեդալները բաժանել զոհված մարդկանց ընտանիքներին: Այդ երկրում նա հանկարծ տեսավ Այբերտոյին և սպանեց նրան իր խղճի հանգստության համար, որ չստացվի, թե այդքան մարդու անիմաստ է սպանել: Բայց, երբ Լուիջին Ալբերտոյին սպանեց նրան ոստիկանները ձերբակացելցին մարդասպանության համար, իսկ հետո մահապատժի ենթարկեցին:

Այսինքն, երբ երկրի կառավարությունը մարդկանց հրամայում է պատերազմել և սպանել անմեղ մարդանց՝ անվանելով անմեղներին թշնամի: Այդ ժամանակ մեծաքանակ սպանությունների համար, պատերազմող մարդկանց պարգևատրում են: Բայց երբ մարդը սպանում է ընդհամենը մի մարդու ով իսկապես նրա թշնամին է նրան անվանում են մարդասպան և մահապատժի են ենթարկում: Այս ամենի մեջ կա մի մեծ անարդարություն, որ մարդը մեծաքանակ մարդկանց սպանելով դառնում է հերոս, իսկ մի սրիկայի սպանելու համար նրան մահապատժի են ենթարկում:

Posted in Գրականություն

Կանաչ առավոտը

Ռեյ Բրեդբերիի ,,Կանաչ առավոտը,,

  1. Բնութագրի՛ր գլխավոր հերոսին։
    Նա բարի էր, ձգտում էր միշտ դեպի լավը, չէր հանձնվում :
  2. Ի՞նչ է ծառը․ պատմվածքից դուրս գրի՛ր նկարագրությունը։
    Ինչ ասես, որ չեն կարող անել ծառերը… Նրանք բնությանը գույներ են հաղորդում, ստվեր տալիս, հողից բերք ստանում կամ դառնում են մանկական խաղերի թագավորություն, ուր կարելի է մագլցել, խաղալ, կախվել ճյուղերից… Հրաշք, որ սնունդ և ուրախություն է պարգևում, ահա թե ինչ է ծառը; Բայց ամենից առաջ ծառը կենաց աղբյուր է և մեղմ խշշոցի աղբյուր, որը շոյում է ականջներդ, գիշերը օրոր շրշում, երբ պառկած ես լինում ձյունաճերմակ անկողնում…
  3. Ավելացրո՛ւ քո տեսակետը՝ ի՞նչ է ծառը։ 
    Ես էլ Բենջըմին Դրիսքըլի նման կուզեի, որ բոլոր մոլորակներին լինեին ծառեր: Ծառ ասելով հասկանում ենք մի սովորական առարկա բնության կողմից: Բայց ես ծառը չեմ համարում սովորական առարկա, որովհետև այն տալիս է մեզ թթվածին, ուրախություն, սնունդ, գեղեցիկ միջավայր և այլն: Ես ընտանիքիս, ընկերներիս և բարեկամներիս նմանացնում եմ ծառերի, առանց որոնց ես չեմ կարող ապրել: Մենք պետք է աշխատենք ծառերը վատնելուց բացի տնկենք նոր ծառեր, որպիսզի չփչացնենք բնությունը
  4. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 
    Ստեղծագործության ասելիքը այն է, որ պետք է առաջ գնալ, չհանձնվել, լինել բարի և մտածել ոչ միայն մարդկության մասին այլ նաև բնության:
  5. Գրի՛ր քո կարծիքը պատմվածքի վերաբերյալ։ 
    Պետք է բարի սիրտ ունենալ և միշտ կատարել լավը մարդկության և բնության համար:
Posted in Գրականություն

Սպասում

Մ․ Գալշոյանի ,,Սպասում,, պատմվածքը։ 

  1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ Անհասկանալի բառեր չկան։
  2. Մեկնաբանի՛ր վերնագիրը։ 
    Այս վերնագիրը նկարագրում է, որ Կոմիտասը համբերատար սպասում էր իր այդ օրվա ապրուստը կորցրած մարդուն:
  3. Ըստ այս պատմվածքի բնութագրի՛ր Կոմիտասին։ 
    Նա շատ արդար էր, բարի, համեստ ու համբերատար, դրա պատճառով նա ուզում էր որ բոլոր մարդիկ այդպիսին լինեն և դա իրականացնելու համար իր խրատների հոդվածներում գրում է որ պետք է լինել արդար մաքուր ու բարի:
Posted in Գրականություն

Երաժշտության դերը մարդու կյանքում

Երաժշտությունը կախարդական է ու շատ կարևոր տեղ ունի բոլորիս կյանքում։ Այն մեզ տեղափոխում է այլ աշխարհ ու թույլ է տալիս այդ նոր աշխարհում ապրել հույզերը։

Երաժշտությունը սահմաններ չի ճանաչում և դարեր շարունակ եղել է մեր գոյության անբաժանելի մասը: Այն հանգստացնում է մեր զգացմունքները, օգնում իսկապես ուրախանալ։

Երաժշտությունը մարդկանց տրամադրում է իրենց զգացմունքները փոխանցելու և մշակելու ուղիներ։

Տարիներ ի վեր երաժշտությունը նաև փոխանցել է գաղափարներ ու պատմություններ, որոնք միայն բառերով դժվար է ամբողջությամբ պատկերացնելը։

Երաժշտությունը նաև մարդու մշակութային ինքնության մի մասն է: Այն ազգերի ու արժեքների ու ավանդույթների յուրահատուկ պահապան է նաև։

Ու, ամենակարևորը, երաժշտությունը հաճախ տոն է նվիրում մարդուն, հարսանիքները և երեկույթները հաճախ պտտվում են երաժշտության շուրջ՝ ստեղծելով ուրախ և հիշարժան մթնոլորտ:

Երաժշտությունն ավելին է, քան պարզապես զվարճանքի ձև. դա մարդկային գոյության հիմնարար կողմն է:  Այն ուժ ունի ձևավորելու մեր զգացմունքները, կապելու մեզ ուրիշների հետ և հարստացնելու մեր կյանքը անթիվ ձևերով:  

Posted in Գրականություն

Փշուր մը 

Փշուր մը 

Մտի՛ր խորը,
Գտիր՝ նորը.
Վանե՛ հինը,
Բանե՛ մինը։

Ելավ շինական 

Ելավ շինական՝ ցանեց առավ
Բուռը լի ցորեն.
Անցավ դաշտեն ու ձորեն,
Բարձավ տասը լիր ցորեն։

Այն ի՞նչ ամպ էր 

Այն ի՞նչ ամպ էր՝ աղոտ-աղոտ ծռվեցավ,
Ու թուխ պատեց կապուտեց․
Այն սև ամպ էր՝ մաղոտ-մաղոտ ցրվեցավ,
Ու պուխ կապեց պատուտեց

Անմար սեր 

Քեզ չըսիրե՞լ,
Գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել։

― Քեզի սիրել՝
Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ։

Կյանք

Շառա՜չ, շառա՜չ․․․
Սարեն հեղե՛ղ փրթավ,
Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
Հողեն ծառեր ծամելով,
Հողեն քարեր քամելով,
Գետը լցավ ու գալարեց,
Սիրտը խցավ ու պալարեց․
Ցելա՜վ, ցելա՜վ․․․
Ամպեն արե՛վն ելավ,
Նազում է կանաչ ու հեշտակի․
Սարի խոցին ժպտելով,
Ծառի ծոցին ծպտելով,
Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։

Ըստ այս բանաստեղծությունների՝ գրի՛ր Կոմիտասի գրելաոճի մասին: Ի՞նչ առանձնահատկություններ ունեն Կոմիտասի ստեղծագործությունները:  (Ամենաքիչը վեցը նախադասություն):

Նրա բոլոր ստեղծագործություններում կա ամենաքիչը 2 նախադասություն որտեղ բառերի վերջավորությունները նման են: Նա ընտրում է այնպիսի բառեր որոնք մենք առօրյաում չենք օգտագործում կամ օգտագործում ենք շատ քիչ: Նա գրում է բնության մասին, բայց այդ բնությունով պատմում է կյանքի մասին: Նա բնությունը կապում է մարդկանց հետ:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Աբրահամ Լինկոլնի նամակն իր տղայի ուսուցչին:

Ո՞վ է Աբրահամ Լինկոլնը. կարդա՛ տեղեկություններ:

Աբրահամ Լինքոլնը եղել է ԱՄՆ-ի նախագահ

Ներկայացրեք ձեր մտորումները՝ Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը: / 10 նախադասություն և ավել/։

Ուսուցիչը պետք է սովորեցնի թե որն է բարին, իսկ որը չարը: Ուսուցիչը պետք է սովորեցնի որպիսզի չկասկածես քո մտքերի վրա: Ուսուցիչը պետք է սովորեցնի ընկերասիրություն: Ուսուցիչը պետք է սովորեցնի, որ երբեք չհանձնվես: Ուսուցիչը պետք է սովորեցնի լինել խիզախ: Ուսուցիչը պետք է սովորեցնի այն ամեն լավը ինչը որ մարդուն պետք կգա կյանքում:

Posted in Գրականություն

Վիլյամ Սարոյան

Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։ Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։ Միսս Գամման ասաց, որ մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։ Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում քարտեզի վրայից։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ` ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։ Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվեր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։ Լուսիթանիան մի նավ էր, որի մասին երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի: Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։ Նա Գերմանիան էր։ Չարչին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խաբի, եթե դա նույնիսկ կատակերգություն էր։

 Աշխարհի մեծագույն ոճրագործը կայզերն էր, և մենք ատում էինք նրան։ Այդ ատելությունն ամենուրեք էր։ Ես մի քեռորդի ունեի` անունը Սիմոն։ Նա հենց որ խոսել սովորեց, ասաց. — Ես կայզերի գլուխը կկոտրեմ։ Ոչ ոք նրան չէր սովորեցրել ատել կայզերին։ Նա այդ ատելությունը միջավայրից էր իր մեջ առել։ Մենք, մի խումբ տղաներ, սովորություն ունեինք մագլցել մեր ետնաբակի ընկուզենին։ Ծառին թառում ու մտածում էինք կայզերին ոչնչացնելու տարբեր ձևերի մասին։ Մեր մեջ մի տղա կար, որ տանջանքներ հորինելու վարպետ էր։ Նրա անունը Ալբերտ Սավին էր` ինքը լալկանի մեկը, բայց ամբողջ շրջակայքում նրանից լավ տանջանքներ հորինող չկար։ Նրա հորինած տանջանքների գլխավոր նպատակը կայզերին մահվան դուռը հասցնելն էր, հետո առժամանակ հանգիստ թողնելը, որպեսզի դրան հաջորդեր մեկ ուրիշ տանջանք, այս անգամ ավելի դաժանը։ Այդպիսով, կայզերը հազար մահով կմեռներ ու ողջ կմնար, որ նորից խոշտանգվեր։ Մեր հորինած տանջանքներից ամենաթեթևը գնդակահարությունն էր։ Բայց դա շատ էր հասարակ։ Ոչ ոք չէր ուզում, որ նա հենց այնպես մեռներ։ Բոլոր տղաներն ուզում էին, որ նա շատ տառապեր, իր պատճառած տառապանքների դիմաց փոխհատուցելու համար։ Որոշ խոշտանգումներ զվարճալի էին։ Մեր մտքում Չարլի Չապլինն էր, և մենք զվարճալի տանջանքներ, անակնկալներ ու նման բաներ էինք հորինում։ Օրինակ, մենք կայզերին կհրավիրեինք կարևոր ճաշկերույթի ու մի մեծ աթոռ կառաջարկեինք։ Դա էլեկտրական աթոռ կլիներ։ Կայզերն ուտելիս նստած կլիներ այդ աթոռին, և մենք կմիացնեինք հոսանքը։ Մենք այնքան հոսանք չէինք տա, որ նա տեղնատեղն այրվեր, այլ աստիճանաբար կբարձրացնեինք լարվածտւթյունը և սենյակում գտնվող բոլոր մարդիկ կշրջապատեին նրան ու կծամածռեին դեմքները, հիշեցնելով նրան Լուսիթանիայի մասին։ Ես չեմ հիշում, թե ով հորինեց այդ տանջանքը, բայց հիշում եմ այն օրը, երբ դա հորինվեց։ Պայծառ ամառային օր էր, և մենք ծառին թառած շատ ուրախ ասում-խոսում էինք։ Ժամերով միտք էինք անում, թե ինչպես կարելի է տարբեր ձևերով մարդու ցավ պատճառել, առանց նրան սպանելու: Սան Փաբլո փողոցում մի գերմանական ընտանիք մեր հարևանությամբ տուն ուներ։ Նրանք հիանալի մարդիկ էին` պարզ ու հասարակ։ Նրանք Հերման անունով տղա ունեին, որը մոտավորապես նույն տարիքին էր, ինչ և իմ եղբայր Գրիգորը: Նա խաղաղ տղա էր, փոքր-ինչ ինքնամփոփ և խոսում էր քիչ օտարոտի արտասանությամբ, թեև բնիկ մեր հովտից էր։ Երբ մենք ասում-խոսում էինք կայզերին տանջելու մասին, անձամբ ես քիչ էի մասնակցում և իհարկե համարում էի, որ դա խաղ է ու մենք երբեք որևէ մեկի հետ դաժանորեն չենք վարվի։ Սակայն կային ուրիշ, ավելի մեծ տղաներ, որոնք գնալով սկսեցին ավելի ու ավելի գրգռվել և արդեն ցանկանում էին որևէ բան անել։ Մեկը տվեց Հերմանի անունը։ Իրոք, շատ տղաներ նման են իրենց հայրերին, և այդ լալկան Ալբերտ Սավինն ու Էդգար Րայֆ անունով մի ուրիշ տղա սկսեցին ատելություն սերմանել Հերմանի դեմ, որը երբեք ոչ մեկի ոչ մի վնաս չէր տվել: Այդ ամենը սկիզբ առավ մեր ընկուզենու ծառի վրա, սակայն տարածվեց ամբողջ շրջակայքով մեկ։ Տղաների խումբը, ինը-տասը հոգի, որոշեցին հաշիվ տեսնել Հերմանի հետ։ Իմ եղբայր Գրիգորը գնաց նրանց հետ։ Ես էլ գնացի: Ես չէի ուզում, որ Հերմանին ցավ պատճառեն, բայց անկարող էի ստիպել ինձ տանը մնալ։ Մտածում էի, որ եթե մնամ տանը ու չտեսնեմ, թե ինչ է կատարվելու, կմեռնեմ։ Իմ եղբայր Գրիգորն ոլւ ես իրար կողք էինք քայլում և մենք մեծ տղաներից ետ մնացինք։ Ճիշտն ասած, մենք այդ խմբի հետ կապ չունեինք, բայց զգում էինք, որ այդ ամենը սկիզբ է առել մեր ծառի վրա և ուզում էինք տեսնել, թե ինչ է լինելու։ Խումբը հասավ Սան Փաբլո փողոց։ Էդգար Րայֆը մոտեցավ Հերմանեց դռանն ու թակեց։ Խումբը, փողոցի լայնքով մեկ կանգնած, սպասում էր: Դուռը բացեց Հերմանի մայրը։ Էդգար Րայֆը մի րոպե խոսեց նրա հետ ու մոտեցավ խմբին։ — Տանը չէ,— ասաց էդգար Րայֆը։— Մայրն ասաց, որ քաղաք է գնացել, շուտով կվերադառնա։ Իմ եղբայր Գրիգորն հայերեն ասաց, թե հուսով է, որ նա տուն չի վերադառնա: Սակայն Հերմանը վերադարձավ: Ինչ-որ մեկը նրան տեսավ Սան Փաբլո փողոցով բարձրանալիս, և խումբը վազեց նրա կողմը։ Ինչ-որ մեկը հարցրեց. — Դու գերմանացի՞ ես։ Հերմանն ասաց. — Այո: Ինչ-որ մեկը հարցրեց. — Դու ատո՞ւմ ես կայզերին։ Հերմանն ասաց. — Ոչ, ես ոչ ոքի չեմ ատում։ Այդ ժամանակ ինչ-որ մեկը հարվածեց Հերմանի դեմքին։ Ինչ-որ մեկը ոտք գցեց նրան ու նա ընկավ։ Ինչ-որ մեկը ցատկեց նրա վրա և մյուսները սկսեցին ծեծել ու քացահարել։ Դա երկու րոպե էլ չտևեց։ Ամեն ինչ շատ շուտ ավարտվեց։ Մենք պատկերացնում էինք, որ փոքրիկ զինվորներ ենք։ Մենք պատկերացնում էինք, որ արդարության պաշտպաններ ենք։ Երբ Հերմանի քթից արյուն եկավ, նրան հարցրին. — Դե, հիմա ասա, ատո՞ւմ ես կայզերին։ Եվ նա բղավեց. — Ոչ, ես ձեզ եմ ատում։ Երբ նրանք տեսան, որ Հերմանը, միևնույն է, կայզերին չի ատելու, բաց թողին։ Նրանք Հերմանի վրա ծիծաղում էին ու ծամածռվելով կապկում էին նրա լացը, նրա ետևից ըեկած հրում, հարվածում ու քացահարում էին։ Նրանք դա անում էին ամբողջ ճանապարհին, մինչև Հերմանենց տան աստիճանները, բայց նա չփորձեց փախչել։ Հերմանը գավիթի աստիճաններով բարձրանում էր, երբ մայրը տանից դուրս եկավ ու տեսավ նրան։ Մայրը նետվեց դեպի որդին ու օգնեց նրան տուն մտնել։ Նա ապշած էր ու տղաներին ոչ մի խոսք չասաց։ Տղաները, հայհոյելով ու ծիծաղելով, մի որոշ ժամանակ էլ կանգնեցին տան առջև, իսկ հետո հեռացան։ Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի. — Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։ Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց. — Ի՞նչ: Ես մի անգամ էլ հարցրի. — Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։ Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում: — Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ:

Առաջադրանքներ

  • Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Անծանոթ բառեր չկան:

  • Ի՞նչն էր երեխաների ատելության պատճառը։

Կայզերը:

  • Պատմվածքում տեղի ունեցածի վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը։

Իմ կարծիքով ճիշտ չէ մարդուն տանջել եթե նա ոչնչում մեղավոր չի և պետք է կարողանալ լինել լավ հարաբերություններում:

Posted in Գրականություն

Կոմիտասի մասին. Իսահակյանի հուշերից

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուր նա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:
———
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:

Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին…

Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին՝ հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: Արարատյան դաշտի, Շիրակի, Վանի, Մուշի ժողովրդական երգերին: Նա ուզեց հայկական երկրի բնության մեջ, հայ գեղջուկի շրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը:

Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ. ներապրեց նրա երգերը և սրտով հասկացավ, որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը՝ մաքրած, ինքնուրույն և անաղարտ:

Կոլտուրական ժողովուրդները՝ ռուսները, ֆրանսիացիները, իտալացիները ընդունեցին հայ երաժշտության ինքնուրույնությունը և հիացմունքով տեսան մի նոր գեղեցկություն, մի նոր երգ, մի նոր համամարդկային հարստություն:

Հիշում եմ մի գեղեցիկ օր: Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ. նստել էինք նրա փոքրիկ պարտեզում, ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով: Կատարեց ինձ մոտ արվեստի բացարձակ կատարելությամբ: Ես հիացածէի և նույնպես երջանկացած: Դեռ միչև այսօր ես հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լսում նրա սրտաբուխ ձայնը: Կոմիտասը հրապուրել, հմայել էր ինձ:

– Այս երգը շատ հին է,- ասաց նա,- հեթանոսական դարերից, թերևս: Տե՛ս, ի՜նչ հզոր ձայներ կան, ի՜նչ խրոխտ շեշտեր: Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել: Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը: Այնքա՜ն հին է նա, որ անշուշտ Ձենով Օհանը երգել է, Սասունցի Դավիթը լսել…

Եվ ուրախությունից փայլում էին նրա աչքերը: Մեր գյուղական ժողովրդից վերցրած երգը Կոմիտասը բյուրեղացրած վերադարձրեց նրան: Այդ երգը եկավ քաղաք, բարձրացավ բեմերի վրա, հաղթական հնչեց բոլոր հանդեսներում:

Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը,  նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:

Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. Նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը…

Աղբյուրը

Առաջադրանքներ

1. Ի՞նչ է ասում Իսահակյանը

Ա. Հայ ազգային երգի մասին

Բ. Կոմիտասի մասին

2. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր: 
Անհասկանալի բառեր չկան։

Posted in Գրականություն

Պատերազմը

Պատերազմը

Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։ Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։ Միսս Գամման ասաց, որ մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։ Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում քարտեզի վրայից։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ` ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։ Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվեր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։ Լուսիթանիան մի նավ էր, որի մասին երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի: Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։ Նա Գերմանիան էր։ Չարչին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խաբի, եթե դա նույնիսկ կատակերգություն էր։

 Աշխարհի մեծագույն ոճրագործը կայզերն էր, և մենք ատում էինք նրան։ Այդ ատելությունն ամենուրեք էր։ Ես մի քեռորդի ունեի` անունը Սիմոն։ Նա հենց որ խոսել սովորեց, ասաց. — Ես կայզերի գլուխը կկոտրեմ։ Ոչ ոք նրան չէր սովորեցրել ատել կայզերին։ Նա այդ ատելությունը միջավայրից էր իր մեջ առել։ Մենք, մի խումբ տղաներ, սովորություն ունեինք մագլցել մեր ետնաբակի ընկուզենին։ Ծառին թառում ու մտածում էինք կայզերին ոչնչացնելու տարբեր ձևերի մասին։ Մեր մեջ մի տղա կար, որ տանջանքներ հորինելու վարպետ էր։ Նրա անունը Ալբերտ Սավին էր` ինքը լալկանի մեկը, բայց ամբողջ շրջակայքում նրանից լավ տանջանքներ հորինող չկար։ Նրա հորինած տանջանքների գլխավոր նպատակը կայզերին մահվան դուռը հասցնելն էր, հետո առժամանակ հանգիստ թողնելը, որպեսզի դրան հաջորդեր մեկ ուրիշ տանջանք, այս անգամ ավելի դաժանը։ Այդպիսով, կայզերը հազար մահով կմեռներ ու ողջ կմնար, որ նորից խոշտանգվեր։ Մեր հորինած տանջանքներից ամենաթեթևը գնդակահարությունն էր։ Բայց դա շատ էր հասարակ։ Ոչ ոք չէր ուզում, որ նա հենց այնպես մեռներ։ Բոլոր տղաներն ուզում էին, որ նա շատ տառապեր, իր պատճառած տառապանքների դիմաց փոխհատուցելու համար։ Որոշ խոշտանգումներ զվարճալի էին։ Մեր մտքում Չարլի Չապլինն էր, և մենք զվարճալի տանջանքներ, անակնկալներ ու նման բաներ էինք հորինում։ Օրինակ, մենք կայզերին կհրավիրեինք կարևոր ճաշկերույթի ու մի մեծ աթոռ կառաջարկեինք։ Դա էլեկտրական աթոռ կլիներ։ Կայզերն ուտելիս նստած կլիներ այդ աթոռին, և մենք կմիացնեինք հոսանքը։ Մենք այնքան հոսանք չէինք տա, որ նա տեղնատեղն այրվեր, այլ աստիճանաբար կբարձրացնեինք լարվածտւթյունը և սենյակում գտնվող բոլոր մարդիկ կշրջապատեին նրան ու կծամածռեին դեմքները, հիշեցնելով նրան Լուսիթանիայի մասին։ Ես չեմ հիշում, թե ով հորինեց այդ տանջանքը, բայց հիշում եմ այն օրը, երբ դա հորինվեց։ Պայծառ ամառային օր էր, և մենք ծառին թառած շատ ուրախ ասում-խոսում էինք։ Ժամերով միտք էինք անում, թե ինչպես կարելի է տարբեր ձևերով մարդու ցավ պատճառել, առանց նրան սպանելու: Սան Փաբլո փողոցում մի գերմանական ընտանիք մեր հարևանությամբ տուն ուներ։ Նրանք հիանալի մարդիկ էին` պարզ ու հասարակ։ Նրանք Հերման անունով տղա ունեին, որը մոտավորապես նույն տարիքին էր, ինչ և իմ եղբայր Գրիգորը: Նա խաղաղ տղա էր, փոքր-ինչ ինքնամփոփ և խոսում էր քիչ օտարոտի արտասանությամբ, թեև բնիկ մեր հովտից էր։ Երբ մենք ասում-խոսում էինք կայզերին տանջելու մասին, անձամբ ես քիչ էի մասնակցում և իհարկե համարում էի, որ դա խաղ է ու մենք երբեք որևէ մեկի հետ դաժանորեն չենք վարվի։ Սակայն կային ուրիշ, ավելի մեծ տղաներ, որոնք գնալով սկսեցին ավելի ու ավելի գրգռվել և արդեն ցանկանում էին որևէ բան անել։ Մեկը տվեց Հերմանի անունը։ Իրոք, շատ տղաներ նման են իրենց հայրերին, և այդ լալկան Ալբերտ Սավինն ու Էդգար Րայֆ անունով մի ուրիշ տղա սկսեցին ատելություն սերմանել Հերմանի դեմ, որը երբեք ոչ մեկի ոչ մի վնաս չէր տվել: Այդ ամենը սկիզբ առավ մեր ընկուզենու ծառի վրա, սակայն տարածվեց ամբողջ շրջակայքով մեկ։ Տղաների խումբը, ինը-տասը հոգի, որոշեցին հաշիվ տեսնել Հերմանի հետ։ Իմ եղբայր Գրիգորը գնաց նրանց հետ։ Ես էլ գնացի: Ես չէի ուզում, որ Հերմանին ցավ պատճառեն, բայց անկարող էի ստիպել ինձ տանը մնալ։ Մտածում էի, որ եթե մնամ տանը ու չտեսնեմ, թե ինչ է կատարվելու, կմեռնեմ։ Իմ եղբայր Գրիգորն ոլւ ես իրար կողք էինք քայլում և մենք մեծ տղաներից ետ մնացինք։ Ճիշտն ասած, մենք այդ խմբի հետ կապ չունեինք, բայց զգում էինք, որ այդ ամենը սկիզբ է առել մեր ծառի վրա և ուզում էինք տեսնել, թե ինչ է լինելու։ Խումբը հասավ Սան Փաբլո փողոց։ Էդգար Րայֆը մոտեցավ Հերմանեց դռանն ու թակեց։ Խումբը, փողոցի լայնքով մեկ կանգնած, սպասում էր: Դուռը բացեց Հերմանի մայրը։ Էդգար Րայֆը մի րոպե խոսեց նրա հետ ու մոտեցավ խմբին։ — Տանը չէ,— ասաց էդգար Րայֆը։— Մայրն ասաց, որ քաղաք է գնացել, շուտով կվերադառնա։ Իմ եղբայր Գրիգորն հայերեն ասաց, թե հուսով է, որ նա տուն չի վերադառնա: Սակայն Հերմանը վերադարձավ: Ինչ-որ մեկը նրան տեսավ Սան Փաբլո փողոցով բարձրանալիս, և խումբը վազեց նրա կողմը։ Ինչ-որ մեկը հարցրեց. — Դու գերմանացի՞ ես։ Հերմանն ասաց. — Այո: Ւնչ-որ մեկը հարցրեց. — Դու ատո՞ւմ ես կայզերին։ Հերմանն ասաց. — Ոչ, ես ոչ ոքի չեմ ատում։ Այդ ժամանակ ինչ-որ մեկը հարվածեց Հերմանի դեմքին։ Ինչ-որ մեկը ոտք գցեց նրան ու նա ընկավ։ Ինչ-որ մեկը ցատկեց նրա վրա և մյուսները սկսեցին ծեծել ու քացահարել։ Դա երկու րոպե էլ չտևեց։ Ամեն ինչ շատ շուտ ավարտվեց։ Մենք պատկերացնում էինք, որ փոքրիկ զինվորներ ենք։ Մենք պատկերացնում էինք, որ արդարության պաշտպաններ ենք։ Երբ Հերմանի քթից արյուն եկավ, նրան հարցրին. — Դե, հիմա ասա, ատո՞ւմ ես կայզերին։ Եվ նա բղավեց. — Ոչ, ես ձեզ եմ ատում։ Երբ նրանք տեսան, որ Հերմանը, միևնույն է, կայզերին չի ատելու, բաց թողին։ Նրանք Հերմանի վրա ծիծաղում էին ու ծամածռվելով կապկում էին նրա լացը, նրա ետևից ըեկած հրում, հարվածում ու քացահարում էին։ Նրանք դա անում էին ամբողջ ճանապարհին, մինչև Հերմանենց տան աստիճանները, բայց նա չփորձեց փախչել։ Հերմանը գավիթի աստիճաններով բարձրանում էր, երբ մայրը տանից դուրս եկավ ու տեսավ նրան։ Մայրը նետվեց դեպի որդին ու օգնեց նրան տուն մտնել։ Նա ապշած էր ու տղաներին ոչ մի խոսք չասաց։ Տղաները, հայհոյելով ու ծիծաղելով, մի որոշ ժամանակ էլ կանգնեցին տան առջև, իսկ հետո հեռացան։ Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի. — Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։ Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց. — Ի՞նչ: Ես մի անգամ էլ հարցրի. — Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։ Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում: — Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ:

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան
Աղբյուրը

Առաջադրանքներ

  1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 
    Անհասկանլի բառեր չկան:
  2. Ի՞նչն էր երեխաների ատելության պատճառը։ 
    Երեխաների ատելության պատճառը դա պատերազմներ։
  3. Պատմվածքում տեղի ունեցածի վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը։ Իմ կարծիքով պետք է չե ատել մարդկանց այլ ատել նրանց կատարած վատ արարքները:
Posted in Գրականություն

Նռնենիները

Նռնենիները
Առաջադրանքներ 

1. Հորեղբոր համար ի՞նչ էր այգեգործությամբ զբավելը։
Հողագործություն չէր՝ զուտ արվեստ էր։

2. Հորեղբայրն ինչպիսի վերաբերումունք ուներ իր հողատարածիք փոքրիկ կենդանիների, սողունների հանդեպ։ 
Նա սկզբում սովոր չեր նրանց։ Բայց հետո շատ հոքատարությամբ եր վերաբերվում փոքրիկ կետանիների հետ և չեր վնասում նրանց։

3. Հորեղբոր նախաձեռնած գործի վերաբերյալ գրի՛ր քո կարծիքը։ 
Նա շատ հայրենասեր մարդե որովհետև նա աճեցնում է նռենի որը մեր հակական ավանդական ուտելիքն է։ 

4. Ոչինչ չասացինք, որովհետև էնքա՜ն ասելիք կար, որ ոչ մի լեզվով չէիր ասի։ Ի՞նչ կարող էին ասել, ինքդ ձևակերպիր։ 

5. Ի՞նչ է ուզում այս ստեղծագործությամբ ասել, փոխանցել Սարոյանը։ 

6. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և մեկնաբանի՛ր։ 

Posted in Գրականություն

Դաշնամուր

Վիլյամ Սարոյան | Դաշնամուր

― Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ, ― ասաց Բենը։
― Իսկապե՞ս հուզվում ես։ Ինչո՞ւ, ― հարցրեց Էմման։

― Չգիտեմ, ― ասաց Բենը։ ― Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ։

― Նվագել գիտե՞ս, ― հարցրեց Էմման։

― Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում։

― Իսկ դու ի՞նչ ես անում։

― Կտեսնե՛ս, ― ասաց Բենը։

Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին։ Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է, արդյոք, երբևէ հասկանալ նրան։ Այդպես կքայլի նրա կողքով մի որոշ ժամանակ, կարծելով, թե հասկանում է, իսկ հետո, օրերից մի օր, կպարզվի, որ չի հասկացել։

Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին։ «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել, ― ենթադրեց Էմման, ― և սիրում է այդ տիպի երաժշտությունը։ Ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելով կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս, վերհիշում է լսած երաժշտությունը և մտովի նորից վերապրում այն»։

― Նվագել գիտե՞ս, ― դարձյալ հարցրեց Էմման։

Բենն իր շուրջը նայեց։ Վաճառողները, ինչպես երևում էր, զբաղված էին։

― Ո՛չ, չգիտե՛մ, ― ասաց նա։

Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները։ Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին, և այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան։ Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը երկար֊երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է մի շատ լավ բան հայտնաբերել իր մեջ։ Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել։

Բենը մի քանի մեղմ ակորդ վերցրեց։ Ոչ ոք չէր մոտենում նրանց, և նա նույն դիրքով կանգնած, սկսեց անել այն, ինչը նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի։

Եվ Էմման հասկացավ, որ դա պարզապես հրաշալի է։

Բենն ընդամենը կես րոպե նվագեց։

― Հաճելի է հնչում, ― ասաց նա՝ նայելով Էմմային։

― Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում, ― ասաց Էմման։

― Ես ամենևին ինձ նկատի չունեմ, ― ասաց Բենը։ ― Խոսքս դաշնամուրի մասին է։ Հոյակապ հնչեղություն ունի, չնայած այդքան փոքր է։

Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց։

― Ողջո՛ւյն, ― ասաց նա։

― Ողջո՛ւյն, ― պատասխանեց Բենը։ ― Հոյակապ դաշնամուր է։

― Այո, շատերին է դուր գալիս, ― ասաց վաճառողը։ ― Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար։ Եվ բավականին շատ էլ վաճառում ենք։

― Որքա՞ն է գինը, ― հարցրեց Բենը։

― Երկու հարյուր քառասունինն ու հիսուն, ― ասաց վաճառողը։ ― Կարող եք, իհարկե, և մաս֊մաս վճարել։

― Որտե՞ղ են պատրաստում, ― հարցրեց Բենը։

― Ստույգ չգիտեմ։ Կարծեմ Ֆիլադելֆիայում։ Կարող եմ պարզել։

― Մի անհանգստացեք, ― ասաց Բենը։ ― Դուք նվագո՞ւմ եք։

― Ոչ, նվագել չգիտեմ։

Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու։

― Խնդրե՛մ, դուք կարող եք էլի նվագել, ― ասաց նա։

― Ես նվագել չգիտեմ։

― Ես լսում էի, երբ դուք նվագում էիք։

― Մի՞թե դա նվագել է։ Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ։

― Ինձ համար հաճելի էր լսել, ― ասաց վաճառողը։

― Ինձ համար էլ, ― ասաց Էմման։ ― Որք՞ան պետք է մուծել առաջին անգամ։

― Մոտ քառասուն֊հիսուն դոլար։ Դե, խնդրեմ, ― դարձավ նա Բենին, ― մի բան նվագեք։ Ես ուզում եմ լսել ձեզ։

― Եթե սա մի հարմարավետ սենյակում լիներ, ― ասաց Բենը, ― կարող էի ժամերով նստել դաշնամուրի առջև։

― Էլի, քիչ էլ նվագեք, ոչ ոք չի առարկի, ― փորձեց համոզել վաճառողը։

Նա մոտեցրեց աթոռը, և Բենը նստեց ու սկսեց անել այն, ինչը, նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվեր։ Մի քանի վայրկյան նվագելու ինչ֊որ փորձեր արեց, այնուհետև երաժշտության նման մի բան գտավ և նվագեց մոտ երկու րոպե։ Վերջացնելու վրա էր, երբ երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ, և Բենն ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով։ Նվագելու ժամանակ նա վաճառողի հետ խոսում էր դաշնամուրի մասին։ Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց։

― Երանի կարողանայի գնել, ― ասաց նա։ ― Շնորհակալություն։

― Խնդրե՛մ, ― ասաց վաճառողը։

Նրանք երկուսով դուրս եկան խանութից։ Փողոցում Էմման ասաց․

― Իսկ ես ոչինչ չգիտեի․․․

― Ինչի՞ մասին, ― հարցրեց Բենը։

― Քո մասին։

― Իսկ ի՞նչ չգիտեիր։

― Դե․․․ որ դու այդպիսին ես։

― Իմ նախաճաշելու ժամն է, ― ասաց Բենը։ ― Երեկոները ես միշտ մտածում եմ այն մասին, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի։

Նրանք մտան մի փոքրիկ ռեստորան, նստեցին վաճառասեղանի մոտ և բուտերբրոդներ ու սուրճ պատվիրեցին։

― Որտե՞ղ ես նվագել սովորել, ― հարցրեց Էմման։

― Եբեք էլ չեմ սովորել, ― ասաց Բենը։ ― Որտեղ որ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել։ Նույնն էի անում, երբ դեռ պատանի էի։ Այ թե ինչ բան է փող չունենալը։

Նա նայեց Էմմային ու ժպտաց այնպես, ինչպես ժպտում էր դաշնամուրի մոտ կանգնած՝ ստեղնաշարին նայելիս։ Էմման անչափ շոյված զգաց իրեն։

― Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի։

― Այո՛, իսկապես այդպես է, ― ասաց Էմման։

― Մի կողմից, ― ասաց Բենը, ― դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի։ Իրականում նույնիսկ ահավոր է։

Նա նորից նայեց Էմմային, ինչպես նախորդ անգամ, և Էմման ժպտաց նրան այնպես, ինչպես Բենն էր ժպտում իրեն։

Նրանք դուրս եկան ռեստորանից, ոտքով անցան երկու թաղամաս և հասան հանրախանութ, որտեղ աշխատում էր Էմման։

― Դե, առա՛յժմ, ― ասաց Բենը։

― Ցտեսությո՛ւն, Բեն։

Բենը իջավ փողոցով, իսկ Էմման մտավ հանրախանութ։ Աղջիկը համոզված էր, որ, այսպես թե այնպես, ինչ֊որ մի օր Բենը դաշնամուր կունենա, ինչպես նաև՝ մնացած այն ամենը, ինչ այդքան ցանկանում է։

Հարցեր և առաջադրանքներ

Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել: Ինչո՞ւ: 
Բենի նման մարդը պետք է կարողանար դաշնամուր նվագել, քանի որ նա նվագում եր հատուկ իր համար ոչ թե, որ ուրիշները նայեին և ծափ տաին նրան, նաև նա հաճույք եր ստանում նվագելուց։

Ինչո՞ւ էր աղջիկը կարծում, որ Բենը կունենա դաշնամուր: Դու ի՞նչ ես կարծում: 
Ես կարծում եմ, որ աղջիկը այդպես էր մտածում, քանի որ դա նրա երազանքն էր, իսկ եթե մարդ մի բանի մասին անկեղծ երազում է, ապա այն անպայման կատարվում է, նաև կան դեպքեր երբ երազանքները չեն կատարվում բայց իմ կարծիքով Բենը ամեն բան կարեր որ հասներ իր երազանքին։

Քո կարծիքով ինչի՞ մասին է պատմվածքը: 

Իմ կարծիքով պատմվածքը չիրկանացած երազանքների մասին է, որի պատճառը փողն ու աղքատություն է, բայց միշտ պետք է հասնել քո երազանքին։

Ինչպիսինն էր տղան և ի՞նչ բացահայտեց Էմին տղայի մեջ:

Տղան, եթե մի բանը շատ է սիրում ուրեմն դա հաստատ անում է : Էման տղայի մեջ բացահայտեց, որ տղան ամեն գնով դաշնամուր է նվագում, երբ դաշնամուր է տեսնում փորձում է նվագել:

Առանձնացրո՛ւ այն հատվածները որտեղ երևում է տղայի վերաբերմունքը դաշնամուրի, երաժշտության հանդեպ:

― Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ, ― ասաց Բենը։

Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին։

Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները։

Բենը մի քանի մեղմ ակորդ վերցրեց։ Ոչ ոք չէր մոտենում նրանց, և նա նույն դիրքով կանգնած, սկսեց անել այն, ինչը նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի։

― Ես ամենևին ինձ նկատի չունեմ, ― ասաց Բենը։ ― Խոսքս դաշնամուրի մասին է։ Հոյակապ հնչեղություն ունի, չնայած այդքան փոքր է։

― Եթե սա մի հարմարավետ սենյակում լիներ, ― ասաց Բենը, ― կարող էի ժամերով նստել դաշնամուրի առջև։

Նա մոտեցրեց աթոռը, և Բենը նստեց ու սկսեց անել այն, ինչը, նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվեր։ Մի քանի վայրկյան նվագելու ինչ֊որ փորձեր արեց, այնուհետև երաժշտության նման մի բան գտավ և նվագեց մոտ երկու րոպե։ Վերջացնելու վրա էր, երբ երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ, և Բենն ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով։ Նվագելու ժամանակ նա վաճառողի հետ խոսում էր դաշնամուրի մասին։ Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց։
― Իմ նախաճաշելու ժամն է, ― ասաց Բենը։ ― Երեկոները ես միշտ մտածում եմ այն մասին, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի։
― Եբեք էլ չեմ սովորել, ― ասաց Բենը։ ― Որտեղ որ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել։ Նույնն էի անում, երբ դեռ պատանի էի։ Այ թե ինչ բան է փող չունենալը։

Իսկ դու փորձե՞լ ես երբևէ որև երաժշտական գործիք նվագել, պատմի՛ր այդ մասին:

Այո, ես նվագում եմ կիթառ, ինձ դա շատ է դուր գալիս։ Ինձ կիթառի մեջ ամեն բան է դուր գալիս, օրինակ՝ դրա կազմվածքը կամ մատերով արագ նվագելը։ Ես չեմ ուզում ամեն բան գրել իմ և կիթառիս մասին, որովհետև կարող է չկարողանաք կարդալ այդքան շատ։