Posted in Կենսաբանություն 9

Կյանքի ոչ բջջային ձևեր — Վիրուսներ

Կյանքի ոչ բջջային ձևեր — Վիրուսներ

1. Ի՞նչ է վիրուսը։
ա) Միաբջիջ օրգանիզմ
բ) Բազմաբջիջ օրգանիզմ
գ) Ոչ բջջային ձև՝ ժառանգական նյութով և սպիտակուցային պատյանով
դ) Մոլեկուլային միացություն

2․Վիրուսները ունեն․
ա) Միայն ԴՆԹ
բ) Միայն ՌՆԹ
գ) ԴՆԹ կամ ՌՆԹ
դ) ԴՆԹ և ՌՆԹ միասին

3․Ինչո՞ւ են վիրուսները համարվում ոչ բջջային ձևեր։
ա) Որովհետև չունեն բջջային կառուցվածք
բ) Որովհետև չեն բազմանում
գ) Որովհետև չունեն ժառանգական նյութ
դ) Որովհետև չեն կարող առաջացնել հիվանդություն

4,Որտե՞ղ են վիրուսները բազմանում։
ա) Ջրում
բ) Արտաքին միջավայրում
գ) Միայն կենդանի բջջի ներսում
դ) Ինքնուրույն՝ առանց բջջի


5. Ինչո՞վ է կազմված վիրուսի մարմինը։
ա) Միայն սպիտակուցներից
բ) Նուկլեինաթթվից և սպիտակուցային պատյանից
գ) Ցիտոպլազմայից և միջուկից
դ) Սպիտակուցից և ածխաջրերի

6. Ո՞ր վիրուսն է առաջացնում ՁԻԱՀ հիվանդությունը։
ա) Գրիպի վիրուսը
բ) Կորոնավիրուսը
գ) ՄԻԱՎ-ը
դ) Հերպես վիրուսը

7. Ինչպե՞ս է վիրուսը վնասում օրգանիզմին։
ա) Բջիջների սնունդը խլելով
բ) Բջիջների ներսում բազմացմամբ և դրանք ոչնչացնելով
գ) Արյան մեջ թունավոր նյութեր արտազատելով
դ) Օրգանիզմի ջերմաստիճանը բարձրացնելով

Posted in Կենսաբանություն 9

Էներգետիկ փոխանակություն

1․Որտե՞ղ է տեղի ունենում գլիկոլիզը․

ա) միտոքոնդրիում

բ) բջջանյութում

գ) ցիտոպլազմայում 

դ) քլորոպլաստում

2․Գլիկոլիզի ընթացքում գլյուկոզան բաժանվում է՝

ա) երկու պիրուվաթթվի մոլեկուլի

բ) մեկ ածխաթթու գազի մոլեկուլի

գ) չորս ջրածնի մոլեկուլի

դ) մեկ ջրի մոլեկուլի

3․Գլիկոլիզի ընթացքում առաջանում է էներգիա՝

ա) 38 ԱԹՓ

բ) 4 ԱԹՓ, մաքուր՝ 2 ԱԹՓ 

գ) 10 ԱԹՓ

դ) ԱԹՓ չի առաջանում

4․Գլիկոլիզը պահանջու՞մ է թթվածնի մասնակցություն․

ա) այո

բ) ոչ

5․Գլիկոլիզը էներգետիկ փոխանակության ո՞ր փուլին է պատկանում․

ա) առաջին փուլ 

բ) երկրորդ փուլ

գ) երրորդ փուլ

դ) չի պատկանում

6․Ավտոտրոֆ օրգանիզմները՝

ա) սննդանյութերը ստանում են պատրաստի ձևով

բ) սինթեզում են օրգանական նյութեր անօրգանականներից 

գ) սնվում են ուրիշ օրգանիզմներով

դ) չեն կարող էներգիա ստանալ

7․Ավտոտրոֆների օրինակ է՝

ա) բույսեր

բ) կենդանիներ

գ) մարդը

դ) սնկեր

8․Հետերոտրոֆ օրգանիզմները՝

ա) օրգանական նյութերը ստանում են ինքնուրույն

բ) պատրաստի օրգանական նյութեր են օգտագործում 

գ) չեն օգտագործում էներգիա

դ) ապրում են միայն ջրում

9․Քեմոավտոտրոֆ օրգանիզմները էներգիա ստանում են՝

ա) արևի ճառագայթներից

բ) օրգանական նյութերի քայքայումից

գ) անօրգանական նյութերի օքսիդացումից 

դ) ֆոտոսինթեզից

10․Բոլոր կենդանիները համարվում են՝

ա) ֆոտոավտոտրոֆներ

բ) քեմոավտոտրոֆներ

գ)

դ) աբիոտիկ օրգանիզմներ

Posted in Կենսաբանություն 9

 Հոկտեմբեր ասմսվա կենսաբանաության ամփոփում

1. Ներկայացնել ԴՆԹ-ի կառուցվածքը
ԴՆԹ-ն պահպանում է ժառանգական տեղեկությունը։ Այն կազմված է երկու շղթաներից՝ կրկնակի պարույր ձևով։ Նուկլեոտիդները բաղկացած են շաքարից, ֆոսֆորական խմբից և ազոտական հիմքերից (A, T, G, C)։

2. Ներկայացնել ՌՆԹ-ի կառուցվացքը
ՌՆԹ-ն միաշղթա մոլեկուլ է, որը մասնակցում է սպիտակուցների սինթեզին։ Այն ունի ռիբոզ շաքար, ֆոսֆորական խումբ և ազոտական հիմքեր (A, U, G, C)։ Տեսակներն են՝ իՌՆԹ, պՌՆԹ և ռՌՆԹ։

3. Նուկլենաթթուների կառուցվածքը և տեսակները
Նուկլեինաթթուները պահպանում և փոխանցում են ժառանգական տեղեկությունը։ Կան երկու տեսակ՝ ԴՆԹ և ՌՆԹ։ Կազմված են նուկլեոտիդներից՝ շաքար, ֆոսֆորական խումբ և ազոտական հիմք։

4. Ի՞նչ է տրանսկրիպցիան
Տրանսկրիպցիան այն գործընթացն է, որի ժամանակ ԴՆԹ-ի որոշակի հատվածի (գենի) տեղեկատվությունը պատճենվում է և ստեղծվում է համապատասխան ՌՆԹ մոլեկուլ։ Այսպիսով՝ ՌՆԹ-ն ստանում է ԴՆԹ-ի գենետիկ տեղեկությունը։

5. Ի՞նչ է տրանսլյացիան
Տրանսլյացիան այն գործընթացն է, որի ընթացքում իՌՆԹ-ի մեջ կոդավորված տեղեկատվությամբ ռիբոսոմներում սինթեզվում են սպիտակուցներ։ Այս ընթացքում պՌՆԹ-ը բերում է համապատասխան ամինաթթուները, որոնք իրար միանալով՝ ձևավորում են սպիտակուցի շղթան։

1. Ի՞նչ է էներգետիկ փոխանակությունը։
ա) Նյութերի օքսիդացում և էներգիայի ազատում բջջում
բ) Բջջային բաժանման գործընթացը
գ) Օրգանական նյութերի սինթեզը
դ) Ջրի և աղերի փոխանակությունը

2. Ո՞րն է բջջային էներգիայի հիմնական կրողը։
ա) Գլյուկոզ
բ) ԱԹՓ (ATP)
գ) ԴՆԹ
դ) ՌՆԹ

3. Էներգետիկ փոխանակությունը ապահովում է․
ա) Բջջի աճը
բ) Նյութերի սինթեզը
գ) Բոլոր բջջային գործընթացների էներգիան
դ) Միայն շնչառություն

Մաս 2․ Գլիկոլիզ

4. Գլիկոլիզը տեղի է ունենում՝
ա) Բջջակորիզում
բ) Միտոքոնդրիումում
գ) Ցիտոպլազմայում
դ) Քլորոպլաստում

5. Գլիկոլիզի արդյունքում 1 գլյուկոզից առաջանում է՝
ա) 2 պիրուվաթթու և 2 ԱԹՓ
բ) 1 պիրուվաթթու և 1 ԱԹՓ
գ) 2 ջուր և ածխաթթու գազ
դ) 4 ԱԹՓ և 2 ջուր

6. Ավտոտրոֆ օրգանիզմներն իրենց սնունդը ստանում են՝
ա) Պատրաստի օրգանական նյութերից
բ) Ածխաթթու գազից և անօրգանական նյութերից
գ) Այլ օրգանիզմների միջոցով
դ) Միայն կենդանական սնունդից


7. Հետերոտրոֆ օրգանիզմներին բնորոշ է՝
ա) Ֆոտոսինթեզ
բ) Քեմոսինթեզ
գ) Պատրաստի օրգանական նյութերի յուրացում
դ) Անօրգանական նյութերից օրգանականների ստեղծում

Posted in Կենսաբանություն 9

Տրանսկրիպցիա և տրանսլյացիա

1․Տրանսլյացիայի ընթացքում ինչ հերթականությամբ ընթանում է գործընթացը․
ա) Տրանսկրիպցիա → Տրանսլյացիա
բ) Տրանսլյացիա → Տրանսկրիպցիա
գ) ԴՆԹ-ի կրկնապատկում → Տրանսկրիպցիա
դ) ՌՆԹ-ի քայքայում → Տրանսլյացիա

2․Տրանսլյացիայի ավարտը տեղի է ունենում, երբ ռիբոսոմը հանդիպում է․
ա) Սկիզբ կոդոնի
բ) ԴՆԹ-ի վերջնական հատվածի
գ) Կանգառ կոդոնի
դ) Նուկլեոտիդային կապի

3․Ինչպե՞ս է կոչվում ԴՆԹ-ի այն հատվածը, որը կոդավորում է մեկ սպիտակուց։
ա) Կոդոն
բ) Գեն
գ) Քրոմոսոմ
դ) Նուկլեոտիդ

Posted in Կենսաբանություն 9

Նուկլեյնաթթուներ, դրանց ֆունկցիաները

1․ Ի՞նչ է գենը։
a) Բջջի էներգետիկ օրգանոիդը
b) Թաղանթային սպիտակուցի տեսակ
c) Ժառանգական տեղեկատվություն կրող ԴՆԹ-ի հատված
d) ՌՆԹ-ի քայքայման արդյունք

2․Որո՞նք են ԴՆԹ-ի հիմնական ֆունկցիաները բջջում։
a) Էներգիայի առաջացում և պահպանում
b) Սպիտակուցների և էնզիմների սինթեզի կառավարում
c) Բջջի կառուցվածքի ձևավորում
d) Ջրի փոխանակության կարգավորում

3․ Նուկլեինաթթուները քանի՞ տեսակ են լինում։
a) Մեկ
b) Երկու՝ ԴՆԹ և ՌՆԹ
c) Երեք
d) Չորս

4․ Ի՞նչ ֆունկցիա ունի ՌՆԹ-ն։
a) Պահպանում է ժառանգական ինֆորմացիան
b) Կատարում է սպիտակուցային սինթեզը՝ փոխանցելով ինֆորմացիան ԴՆԹ-ից
c) Սպիտակուց է
d) Քայքայում է ԴՆԹ-ն

5․ Որոնք են նուկլեինաթթուների մոնոմերները։
a) Ամինաթթուներ
b) Շաքարներ
c) Նուկլեոտիդներ
d) Ֆոսֆոլիպիդներ

6․Նշիր տարբերությունը ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի միջև։
a) ԴՆԹ-ն միաշղթա է, ՌՆԹ-ն՝ երկշղթա
b) ԴՆԹ-ն պարունակում է դեզօքսիռիբոզա, իսկ ՌՆԹ-ն՝ ռիբոզա
c) ԴՆԹ-ն պարունակում է ուրացիլ, ՌՆԹ-ն՝ թիմին
d) Երկուսն էլ նույնն են կառուցվածքով

Posted in Կենսաբանություն 9

Սեպտեմբեր ամսվա ամփոփում

1. Ինչ է իրենից ներկայացնում գենետիկական կոդը:

Գենետիկական կոդը նշանակում է այն կանոնները, որոնցով ԴՆԹ-ում գրած տեղեկությունը օգտագործվում է սպիտակուց ստեղծելու համար։

2. Ներկայացնել գենետիկակակն կոդի նախագիծը:
Չեմ կատարել

3. Ներկայացնել սպիտակուցի կառուցվածքը և բնափոխումը:
Սպիտակուցը շղթա է, բաղկացած ամինաթթուներից։ Այն կարող է ծալվել ու խճճվել։ Բնափոխումը ձևի կորուստն է, երբ սպիտակուցը այլևս չի աշխատում։

4. Ածխաջրեր, լիպիդներ, ճարպեր նրանց կառուցվածքը և գործառույթը:

Ածխաջրերը՝ պարզ շաքարներ, էներգիայի աղբյուր են։
Լիպիդները՝ ճարպանման նյութեր, էներգիա պահում են և պաշտպանություն են տալիս։
Ճարպերը՝ լիպիդների տեսակ, պահպանում են էներգիա և օգնում ջերմությունը պահել։

5. Ֆլեշմոբ
Ֆլեշմոբ

6. Ներկայացնել սեպտեմբեր ամսվա բլոգային աշխատանքները:
Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութեր

Ֆլեշմոբ

Ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր

Posted in Կենսաբանություն 9

Ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր

1․ Որո՞նք են բջջի օրգանական հիմնական նյութերը։
ա) Ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, նուկլեինաթթուներ
բ) Ածխաթթու գազ, ջուր, աղեր
գ) Կալցիում, նատրիում, մագնեզիում
դ) Ածխածին, ջրածին, թթվածին

2․ Ո՞ր գործառույթն է բնորոշ սպիտակուցներին։
ա) Էներգիայի պահեստավորում
բ) Կատալիտիկ և կառուցվածքային
գ) Իոնների հավասարակշռության պահպանում
դ) Ժառանգական ինֆորմացիայի պահպանություն

3․ Սպիտակուցի առաջնային կառուցվածքը որոշվում է․
ա) Պոլիպեպտիդային շղթայի ամինաթթուների հաջորդականությամբ
բ) Ալֆա-պարույրի և բետա-թերթիկի գոյությամբ
գ) Տարածական ամբողջական ծալքով
դ) Մի քանի պոլիպեպտիդային շղթաների միավորմամբ

4․ Սպիտակուցի երկրորդային կառուցվածքը պայմանավորված է․
ա) Ամինաթթուների հերթականությամբ
բ) Ջրածնային կապերով՝ ալֆա-պարույր և բետա-թերթիկ ձևավորմամբ
գ) Դիսուլֆիդային կամ իոնային կապերով
դ) Մի քանի շղթաների միավորմամբ

5․ Ի՞նչ է սպիտակուցի բնափոխումը (դենատուրացիան)։
ա) Սպիտակուցի ամբողջական քայքայում մինչև ամինաթթուներ
բ) Սպիտակուցի կառուցվածքի փոփոխություն՝ առանց առաջնային հաջորդականության խանգարման
գ) Սպիտակուցի ամբողջական սինթեզ
դ) Սպիտակուցի էներգետիկ քայքայում

6․ Ո՞ր նյութերն են դասվում որպես մոնոսախարիդներ։
ա) Գլյուկոզա, ֆրուկտոզա, գալակտոզա
բ) Օսլա, գլիկոգեն
գ) Ցելյուլոզ, խիտին
դ) Ճարպաթթուներ

7․ Ո՞ր ածխաջրերն են պահեստային ֆունկցիա իրականացնում կենդանական բջիջներում։
ա) Ցելյուլոզ
բ) Օսլա
գ) Գլիկոգեն
դ) Խիտին

8․ Ճարպերի հիմնական կառուցվածքային միավորը որն է։
ա) Գլյուկոզայի մոլեկուլը
բ) Գլիցերին և ճարպաթթուներ
գ) Ամինաթթուներ
դ) Նուկլեոտիդներ

9․ Որո՞նք են ճարպերի ֆունկցիաները բջջում։
ա) Տեղեկատվության պահպանում
բ) Էներգիայի պահեստավորում և ջերմամեկուսացում
գ) Կատալիզ
դ) Իոնների փոխադրում

10․ Սպիտակուցի չորրորդային կառուցվածքը բնորոշ է․
ա) Միակ շղթայից կազմված սպիտակուցներին
բ) Մի քանի պոլիպեպտիդային շղթաների միավորմամբ առաջացած սպիտակուցներին
գ) Ջրածնային կապերով պայմանավորված ծալքին
դ) Ամինաթթուների հաջորդականությանը

Posted in Կենսաբանություն 9

Ֆլեշմոբ

1. Մարդը վազքի ընթացքում սկսում է արագ շնչել։ Ինչպե՞ս է սա կապված բջիջների էներգետիկ պահանջի հետ։

Քանի որ բջիջները սկսում են ավելի արագ աշխատել ավելի շատ են պահանջում թթվածին:

2.  Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն լճի էկոհամակարգում, եթե բոլոր ջրիմուռները անհետանան:

Կյանքի շղթան կվերանա, թթվածինը քիչ կլինի:
3. Եթե մարդու արյան մեջ էրիթրոցիտների քանակը կտրուկ նվազի, ապա․
ա) Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն թթվածնի տեղափոխման գործընթացում։
բ) Ի՞նչ ազդեցություն կունենա դա օրգանիզմի ընդհանուր գործունեության վրա։

Թթվածինը և ածխածինը չեն կարողանա լավ թափանցել օրգանիզմ, ինչի հետևանքով օրգանիզմում կառաջանան խանգարումներ:

4․  Եթե բույսերը մեկ շաբաթ չստանան լույս, ապա ինչպիսի՞ փոփոխություններ կնկատվեն։

Նրանք չեն կարողանա ֆոտոսինթեզվել, սննդանյունը կնվազի, տերևները կդեռնեն ու կթառամեն:

5․ Փոքր սենյակում վառում են մեծ թվով մոմեր։ Քանի որ դուռը փակ է, որոշ ժամանակ անց մարդը սկսում է շնչահեղձ լինել։ Ինչո՞ւ։

Քանի որ երբ մոմերը վառվում են սենյակի թթվածինը օգտագործվում է և սկսում պակասել, նաև մոմերի վառվելուց ստեղծվում է ածխաթթու գազ, դրա համար մարդը սկսում է էլ ավելի վատ շնչել:

Posted in Կենսաբանություն 9

Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութեր

1․ Ի՞նչ նյութեր են կազմում կենդանի օրգանիզմի հիմնական բաղադրությունը։
ա) միայն ջուր
բ) օրգանական և անօրգանական նյութեր 
գ) միայն ճարպեր
դ) միայն պրոտեիններ

2․ Որո՞նք են օրգանական և անօրգանական նյութերի հիմնական տարբերությունները։
ա) օրգանականում միշտ կա ածխածին, անօրգանականում՝ ոչ 
բ) օրգանականը լուծվում է ջրում, անօրգանականը՝ ոչ
գ) օրգանականը հիդրոֆոբ է, անօրգանականը հիդրոֆիլ
դ) օրգանականը միայն բջիջներում է, անօրգանականը՝ ոչ

3․ Նշե՛ք կենդանի օրգանիզմում հանդիպող հիմնական օրգանական նյութերը։
ա) ջուր, աղեր
բ) ճարպեր, սպիտակուցներ, ածխաջրեր, նուկլեինաթթուներ 
գ) միներալներ
դ) աղեր և հանքային նյութեր

4․ Ի՞նչ է հիդրոֆիլ նյութը։
ա) ջրի հետ կապ չունեցող նյութ
բ) ջրի հետ լավ արձագանքող և լուծվող նյութ  
գ) ճարպային նյութ
դ) միայն օրգանական նյութ

5․ Ի՞նչ է հիդրոֆոբ նյութը։
ա) ջրի հետ լավ արձագանքող նյութ
բ) ջրում վատ լուծվող կամ անհաղթելի նյութ  
գ) սպիտակուց
դ) ածխաջուր